ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՁԵՐ ԿԱՐԻԵՐԱՆ ՅԱԳՈՒԱՐ ԼԵՆԴ ՌՈՎԵՐՈՒՄ

 

Հայաստանում Յագուար Լենդ Ռովերի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունը իդեալական աշխատավայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել հաջողակ կարիերա ավտոմոբիլային ոլորտում, դառնալ առաջադեմ, արագ զարգացող և համաշխարհային հռչակ ունեցող ընկերության աշխատակից:

Յագուար Լենդ Ռովերն ունի երկար և վառ իրադարձություններով հագեցած պատմություն: Ընկերությունը հայտնի է իր տեխնոլոգիաներով, նորարարություններով և ավտոմեքենաների եզակի դիզայնով:

Հայաստանում Յագուար Լենդ Ռովերի պաշտոնական դիլերական կենտրոնը բացվել է 2016թ.-ին՝շարունակելով դեռևս 2006թ-ից Հայաստանում գործող Լենդ Ռովերի ներկայացուցիչ «Ֆորա» ընկերության բեղումնավոր աշխատանքը:

Մեր սկզբունքները

Մենք մեր թիմ ենք հրավիրում հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետների, ինչպես նաև տաղանդավոր և մոտիվացված երիտասարդների,  ում միավորում է  Jaguar Land Rover -ի փիլիսոփայությունը հասկանալու և կիսելու ձգտումը:

Հաճախորդների հետ ցանկացած փոխազդեցության ժամանակ մենք հետևում ենք հետևյալ 5 սկզբունքներին՝

Անհատական մոտեցում. մենք ցուցաբերում ենք ճկունություն և ձգտում ենք բավարարել հաճախորդների բոլոր դիմումներն ու արդարացնել իրենց սպասումները:

Թափանցիկություն. մենք ոչինչ չենք թաքցնում և միշտ գործում ենք հաճախորդների շահերից:

Հեշտ փոխազդեցություն. մեր հաճախորդները բարձր են գնահատում իրենց ժամանակը: Ուստի Jaguar Land Rover-ի հետ փոխազդեցությունը նրանց համար պետք է լինի առավելագույնս հարմարավետ և դյուրին:

Ապահովություն. մենք միշտ պետք է կատարենք մեր խոստումները: Միշտ:

Հատուկ վերաբերմունք. մենք ստեղծում ենք անմոռանալի մթնոլորտ և օգնում ենք յուրաքանչյուր հաճախորդի զգալ իրեն յուրահատուկ:

 

«Ֆորա Պրեմիում» ընկերությունը դա՝

  • Իրենց աշխատանքին նվիրված մասնագետների համախմբված թիմ է:                                                           
  • Մշտական զարգացում և որակավորման բարձրացում՝ թրեյնինգներ և դասընթացներ Jaguar Land Rover ակադեմիայում:                                                           
  • Հետաքրքիր նախագծերով և վառ իրադարձություններով հագեցած կորպորատիվ կյանք:                                                                                                       
  • Աշխատավայր, որով կարելի է հպարտանալ:

Միացե՛ք Jaguar Land Rover-ի թիմին:

 

Մեր թափուր աշխատատեղերը՝

Ճարտարագետ

Վաճառքի մենեջեր

Վարպետ-խորհրդատու



ՈՒՂԱՐԿԵԼ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.