ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՎԱՐԵԼՈՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ճանաչողական դասընթաց

Եթե Դուք ցանկանում եք ավելի մոտիկից ծանոթանալ ապրանքանիշին,  Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող Land Rover մոդելի ճանաչողական թեստ դրայվ և պրոֆեսիոնալ հրահանգչի ուղեկցությամբ կատարեք ոգեշնչող ուղևորություն պոլիգոնի արտաճանապարհային ուղիով: Այս դասընթացը Land Rover ավտմեքենաներին ծանոթանալու առաջին քայլն է և տևում է 1,5 ժամ, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրված մոդելի մասին, ինչպես նաև սովորել կառավարման հիմնական հմտությունները: Հրավիրում ենք Ձեզ և Ձեր ընկերներին նստել հիանալի ավտոմեքենայի ղեկին: *

* Թեստ դրայվին կարող է մասնակցել 23 տարին լրացած ցանկացած անձ, ով ունի վարորդական վավեր իրավունք և ավելի քան 2 տարվա վարորդական փորձ: Բոլոր մյուս հյուրերը կարող են մասնակցել թեստ դրայվին միայն որպես ուղևոր:

ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑ LAND ROVER ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հատուկ երեքժամյա դասընթացի մասնակցության վկայականը տրվում է  Land Rover ավտոմեքենաների բոլոր գնորդներին պաշտոնական դիլերների կենտրոններում: Այս դասընթացի ծրագիրը կազմված է այնպես, որ հաճախորդը կարողանա արդյունավետ տիրապետել ավտոմեքենա կառավարելու հմտություններին և ստանա դրական էմոցիաներ: Դուք կարող եք զգալ Ձեր ավտոմեքենայի բոլոր հնարավորությունները՝ փորձարկելով այն տարբեր միջավայրերում և սովորել հաղթահարել իրական ճանապարհազրկության պայմանները և տարբեր տեսակի խոչընդոտները: Դուք նաև կարող եք հրավիրել Ձեր ընկերներին մասնակցելու թեստ դրայվին որպես ուղևոր կամ ձևակերպել նրանց համար Land Rover-ի ցանկացած մոդելի ճանաչողական դասընթացի առանձին պատվեր:

* Թեստ դրայվին կարող է մասնակցել 23 տարին լրացած ցանկացած անձ, ով ունի վարորդական վավեր իրավունք և ավելի քան 2 տարվա վարորդական փորձ: Բոլոր մյուս հյուրերը կարող են մասնակցել թեստ դրայվին միայն որպես ուղևոր:

ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.