ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

JAGUAR LAND ROVER EXPERIENCE

Վարել լեգենդար բրիտանական մակնիշի ավտոմեքենան իսկական հաճույք է։ Ոմանց արդեն բախտ է վիճակվել զգալ այդ հաճույքը, մյուսների համար՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Նստած ավտոմեքենայի ղեկին՝ Դուք վայելում եք հարմարավետություն, զգում եք նրա հնազանդ հզորությունը և չեք կասկածում, որ նա կարող է ավելին, շատ ավելին։ Ինչպե՞ս ամբողջովին ձուլվել այս կատարյալությանը, որպեսզի ցանկացած պահին, ցանկացած ճանապարհի վրա վայելեք վստահության և վերահսկողության զգացումը։

Լավագույն պատասխանը այս հարցին կտան Land Rover Experience-ի վարորդական վարպետության դասընթացները։ Եթե Դուք բրիտանական հիանալի ավտոմեքենայի սեփականատեր եք, այստեղ Ձեզ կօգնեն իսկապես բացահայտել նրա ողջ ներուժը։ Եթե Դուք միայն երազում եք Land Rover-ի մասին, ապա կստանաք ոգեշնչության նոր իմպուլս՝ սեփական փորձի վրա համոզվելով Ձեր ապագա ավտոմեքենայի բոլոր առավելությունների մեջ։

Ընտրեք Ռուսաստանում գործող երկու պոլիգոններից ցանկացածը՝ Մերձմոսկովյան շրջանում կամ Գատչինայում՝ Սանկտ-Պետերբուրգից ոչ հեռու։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.