ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER-Ի
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԵԿԱՑԵՔ RANGE ROVER-Ի ՎԵՐՋԻՆ 45 ՏԱՐԻՆԵՐԻ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՇՔԵՂ ԱՄԵՆԱԳՆԱՑԸ

Օրիգինալ Range Rover-ը առաջին լիաքարշակ ավտոմեքենան էր՝ կոչված ապահովելու նույն գերազանց ընթացքային հատկանիշներն ինչպես ճանապարհի վրա, այնպես էլ ճանապարհազրկության պայմաններում։ Նա դուրս բերեց իր եղբայրներին ցեխից ճանապարհի վրա։

ԱՌԱՋԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱԿԱՏԵՂԱՊՏՈՒՏԱՅԻՆ
ՀԱՄԱԿԱՐԳ

Range Rover-ը դարձավ աշխարհում առաջին լիաքարշակ ավտոմեքենան՝ էլեկտրոնային հակատեղապտուտային համակարգով։

ԱՌԱՋԻՆ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ԴԻԶԵԼԱՅԻՆ ԱՄԵՆԱԳՆԱՑԸ

Range Rover Hybrid-ը, որը համեմատ դիզելային TDV6 շարժիչին  տարբերվում է վառելիքի տնտեսմամբ և C02-ի արտանետումների մակարդակի 26% -ով նվազեցմամբ, իր դասի մեջ դարձավ աշխարհում առաջին հիբրիդային դիզելային ամենագնացը:

ԱՌԱՋԻՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԱՄԵՆԱԳՆԱՑԸ 

Չորրորդ սերնդի Range Rover-ը աշխարհում առաջին ամենագնացն է՝ ամբողջովին այլումինից պատրաստված թափքով։

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ


Կարճ ժամանակ անց իր հայտնվելուց հետո՝ 1970 թ․-ին, Range Rover-ը դարձավ առաջին ավտոմեքենան, որը ցուցադրվեց Լուվրում որպես «արդյունաբերական դիզայնի չափանմուշ»:

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ

ԿԻՆՈԱՍՏՂ


Range Rover-ը նկարահանվել է 1 433 ֆիլմերում և հեռուստածրագրերում, այդ թվում՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում՝ «Ութոտնուկը» (1983 թ.), «Կայծեր աչքերից» (1987 թ.), «Վաղը երբեք չի մահանա» (1997 թ.) և «Կոորդինատները «Սքայֆոլ»» (2012 թ.)։

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ

ԷԼԻՏԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Range Rover-ի սեփականատերերի շարքերում են՝ Մեծ Բրիտանիայի թագուհին, երաժիշտ Բրուս Սպրինգստինը, «Բիթլզ» խմբի նախկին անդամ Պոլ Մակարտնին, սպորտսմեն Մայքլ Ջորդանը և Թոմ Քրուզը։

ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ

ԵՎ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Չորրորդ սերնդի Range Rover-ը ստացավ ավելի քան 80 մրցանակ, այդ թվում՝ «Տարվա շքեղ ավտոմեքենա» What Car?-ից և «Լավագույն շքեղ ամենագնացը» տիտղոսը Edmunds.com-ից և Forbes-ից։

1 /

 

Range Rover-ը 1970 թ․-ին աշխարհի առաջին շքեղ ամենագնացն էր և 45 տարվա ընթացքում շարունակում է մնալ առաջատար դիրքերում։ Մեր վերջին մոդելը բոլոր Land Rover-ներից ամենամեծ պահանջարկ ունեցողն է և ամենակատարյալը, որում զուգորդվում են անզուգական հարմարավետությունն ու առաջատար տեխնոլոգիաները՝ ապահովելով աննկարագրելի հաճելի ուղևորություն։

          ՆԻՔ ՌՈՋԵՐՍ
         Jaguar Land Rover տեխնիկական նախագծման բաժնի ղեկավար

ՉՈՐՍ ՍԵՐՈՒՆԴ

ՉՈՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ՝ ՆԵՐԿԱ ՄՈԴԵԼԸ


Range Rover-ի ներկա մոդելը աշխարհում առաջին ամենագնացն է՝ թեթև, ամբողջովին ալյումինե թափքով։ Անցյալ տարի Range Rover-ը դարձավ առաջին ավտոմեքենան՝ հագեցած նորարարական Land Rover All-Terrain Progress Control (ATPC) համակարգով, որը նախատեսված է բարելավելու ավտոմեքենայի արտաճանապարհային հատկանիշները՝ խոչընդոտները հաղթահարելիս գերցածր արագության ավտոմատ պահպանման հաշվին՝ թույլ տալով վարորդին կենտրոնանալ կառավարման վրա։ Չորրորդ սերնդի Range Rover-ը նաև առաջարկվում է երկարացված անվային բազայով՝ իդեալապես նախագծված և մինչև մանրուքները մտածված։

ՉՈՐՍ ՍԵՐՈՒՆԴ

ԵՐՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ (2001–2012 թթ.)


Երրորդ սերնդի Range Rover-ի մեկնարկը նշանավորվեց բոլոր ասպեկտների զգալի բարելավմամբ՝ համեմատ նախորդ մոդելին։ Ընդարձակ սրահն ասոցացվում է շքեղ զբոսանավերի ինտերիերի, թանկարժեք կահույքի և ինքնաթիռի առաջին դասի սրահի նստատեղերի հետ: Նման մոտեցման արդյունքում ստեղծվեց ավտոմեքենայի ամենաշքեղ սրահը աշխարհում։ 2010 թ․-ին տեխնոլոգիական նորարարությունները համալրվեցին «վիրտուալ» գործիքներով։ Նա նաև դարձավ առաջին ավտոմեքենան՝ տեղեկատվական-ժամանցային համակարգի երկակի պատկերի հնարավորությամբ էկրանով, որը թույլ է տալիս վարորդին հետևել նավիգատորի ցուցումներին, իսկ ուղևորին դիտել DVD-ֆիլմեր։ Շարժիչաշինության ոլորտի տեխնոլոգիաների զարգացմանշնորհիվ երրորդ սերնդի Range Rover-ի մոդելային շարքը ընդլայնվեց։ 2005 թ․-ի սկզբին ստեղծվեց 4,2-լիտրանոց ներմղիչով բենզինային V8 շարժիչը, այնուհետև 2006 թ․-ին՝ դիզելային TDV8 շարժիչը, իսկ երեք տարի անց՝ նորագույն 5,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչները։

ՉՈՐՍ ՍԵՐՈՒՆԴ

ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ՝ P38A (1994-2001 թթ.)


Երկրորդ սերնդի Range Rover-ը կամ P38a-ն՝ նախագծված Մեծ Բրիտանիայում, Սոլիխալում գտնվող գործարանի 38A մասնաշենքում (որի պատվին ստացավ իր անունը) լույս աշխարհ եկավ 1994 թ․-ին և իր նախորդներից տարբերվում էր ավելի շքեղ սրահով, բարելավված ընթացքային հատկանիշներով և անցանելիությամբ։ Դիզայնի հիմնական տարրերը իսկույն դարձան Range Rover մոդելների բնորոշ գծեր՝ և լեգենդար ուրվապատկերը, «ճախրող տանիքը», խխունջ-կապոտը, բեռնախցիկի պրակտիկ երկփեղկանի դուռը և գոտկատեղի շարունակական գիծը առկա են մինչև մեր օրեր։ Տեխնիկական նորարարություններից են՝ կարգավորվող կցորդը և 2,5-լիտրանոց դիզելային շարժիչների լայն շրջանակը, ինչպես նաև V8 բենզինային շարժիչի 3,9-լիտրանոց և 4,6-լիտրանոց տարբերակները, որոնք առանձնանում են բարելավված ցուցանիշներով։

ՉՈՐՍ ՍԵՐՈՒՆԴ

ԱՌԱՋԻՆ ՍԵՐՈՒՆԴ՝ ԴԱՍԱԿԱՆ (1970-1994 թթ.)

Range Rover-ի պատմությունը սկսվեց 70-ականների սկզբին, երբ Land Rover-ը մշակեց աշխարհում առաջին շքեզ ամենագնացի լիաքարշակ ավտոմեքենանաների շուկա դուրս բերելու հեղափոխական նախագիծը։ Առաջին սերնդի մոդելը՝ հայտնի իբրև Classic և ի սկզբանե թողարկվող միայն երկդռնանի կատարմամբ, վաճառքում հայտվնեց 1970 թ․-ին և առանձնանում էր այլումինե թեթև V8 շարժիչով, մշտական լիաքարշակ համակարգով և սկավառակային արգելակներով բոլոր անիվների վրա։ Իր 25 տարվա պատմության մեջ ավտոմեքենան ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների այդ թվում՝ 1981 թ․-ին չորս դռնանի մոդելի և 1982 թ․-ին ավտոմատ փախանցման տուփի ստեղծումը։ Նորարարությունները ստեղծվում էին մեկը մյուսի հետևից։ Առաջին դիզելային Range Rover-ը ներկայացվեց հանրությանը 1986 թ.ին, իսկ 1989 թ.-ին նա դարձավ աշխարհում առաջին մոդելը՝ արգելակման հակաբլոկավորման համակարգով։ 1992 թ․-ին ստեղծվեցին մոդելներ՝ հակատեղապտուտային էլեկտրոնային համակարգով և էլեկտրոնային կառավարմամբ ավտոմատ պնեվմակցորդով։

1 /

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՊԼԱՍՏԻԿ

Range Rover ավտոմեքենայում օգտագործվող վերամշակված պլաստիկի ծավալը հավասար է 2 137 փոքր շշերի քանակին։

ՎԻՐՏՈՒԱԼ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Ավտոմեքենայի մշակման ընթացքում համակարգչային սարքերը տնտեսեցին 750 000 մղոն իրական փորձարկումներ, ինչը կազմում է Երկիր մոլորակից մինչև լուսին տարածությունը։ 

ՎԱՌԵԼԻՔԻ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԾԱԽՍ

Չորրորդ սերնդի Range Rover-ի վրա տեղադրված TDV6 շարժիչը օգտագործում է 22%-ով քիչ վառելիք, քան նրա նախնինները։

ԹԵԹԵՎ ՔԱՇ

Չորրորդ սերնդի Range Rover-ի փոխարկիչների փոխանցումը 50%-ով ավելի արագ է, իսկ քաշը 420 կգ-ով ավելի թեթև, քան նախորդ մոդելինը։

ՏԱՐՀԱՆՈՒՄ

Range Rover-ը կարող է տարհանել մինչև 3500 կգ քաշով բեռ։

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover-ի առջևի և հեևի կամրջակի միջև 675 մմ տարածությունը թույլ է տալիս նրան հաղթահարել բարդ խոչընդոտներ։

1 /

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԴԱՐՅԵՆԻ ԾՈՑ (1972)


Land Rover BAR թիմի բոլոր առագաստանավերն ունեն մեկ անուն՝ «Ռիտա»։ Այն ընտրվել է 1992 թ․-ին, երբ Բեն Էյնսլիի մայրը ասեղնագործեծ Սուրբ Ռիտայի պատկերը որդու փրկարարական բաճկոնի վրա։ Սուրբ Ռիտան այն մարդկանց պաշտպանն է, որ երազում է անհնարինի մասին, և 1992 թ․-ին «Ռիտան» հաղթեց օլիմպիական ոսկի, թեև այդ երազանքը թվում էր անիրական։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԱՀԱՐԱ ԱՆԱՊԱՏԻ ՀԱՏՈՒՄ (1974)


Range Rover-ի՝ որպես կատարյալ ամենագնացի հեղինակությունը, ամրապնդվեց մի շարք աղմկահարույց փորձություններից հետո: Դարյենի ծոցը հաջողությամբ անցնելուց հետո 1974 թ․-ին հաջորդեց ոչ ավելի պակաս հաջողված 7500 մղոն երկարությամբ արշավ՝ դեպի Սահարայի անապատ, որը տևեց 100 օր:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼՈՆԴՈՆ-ՍԻԴՆԵՅ ՄԱՐԱԹՈՆ (1977)


1977 թ․-ին Range Rover-ը կրկին հաստատեց իր արտաճանապարհային գերազանց հատկանիշները, երբ հաղթեց 18 750 մղոն երկարությամբ Լոնդոն-Սիդնեյ մարաթոնային մրցավազքում, որում մասնակցում էին լիաքարշակ ավտոմեքենաները։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՓԱՐԻԶ-ԴԱՔԱՐ ՄՐՑԱՐՇԱՎ  (1979 և 1981)


1979 թ․-ին Range Rover-ը հաղթեց առաջին Փարիզ-Դաքար մրցարշավը, այնուհետև հաջորդեց հերթական հաղթանակը 1981 թ․-ին։ Իսկ 1985 թ․-ին դեզելային «Գնդակ» անունով Range Rover-ը սահմանեց 27 ռեկորդային արագություններ՝ հաստատելով Range Rover-ի ունիվերսալ ընթացքային գերազանց հատկանիշները:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՌՉԱԿԱՎՈՐ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» (2013)


Երեք հիբրիդային Range Rover ամենագնացներ իրականացնում են 9 950-մղոնանոց վազք հնագույն հռչակավոր մետաքսի ճանապարհով՝ Մեծ Բրիտանիայից մինչև Հնդկաստան։

1 /

RANGE ROVER

Գերազանց հնարավորությունների գագաթնակետ

ԱՎԵԼԻՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դուք պատրաստվում եք հեռանալ կայքից: Խնդրում ենք հաշվի առնել, որ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս դոմեյնից դուրս գտնվող կայքերի բովանդակության կամ վավերականության համար: