ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

25 ՏԱՐԻ DISCOVERY-Ի ՀԵՏ. ՓԻԹԵՐ ԵՎ ԷՅԼԻՆ ԿՐԻՉՏՈՆՆԵՐԸ

Փիթեր և էյլին Կրիչտոնները վերջին 25 տարին նվիրել են ճամպորդությունների աշխարհով մեկ իրենց Discovery ավտոմեքենայով։ Նրանք երկու անգամ շրջանցել են երկրագունդը՝ հյուսիսային և հարավային կիսագնդերի երկայնքով, իսկ 2012 թ.-ին ուղևորվել են երկրագնդի ամենահյուսիսային կետից մինչև ամենահարավային կետը, որքան դա հնարավոր է ամենագնացով։

Փիթեր Կրիչտոնը ճամփորդությունների միջև ընդմիջումների ընթացքում ժամանակ գտավ, որպեսզի պատմի քիչ հայտնի տեսարժան վայրերի մասին, որոնք՝ ըստ նրա ռեյտինգի, գրավում են առաջին հինգ տեղը:

1) Բանգլ-Բանգլ, Ավստրալիա
Աբորիգենների սրբավայրը՝ ավազաքարերից ժայռերի շղթա, որը վեհանում է անապատի և հեռավոր տեղանքի վրա:

 

 

2) Կապադովկիայի լուսնային մեկուսացված լանդշաֆտների «Հեքիաթային փողերը» և «Սնկի ժայռերը»:
Հրաբխային հնավուրց մոխրից աշտարակները, պատված պնդացած հրահեղուկից գլաքարերով, Կապադովկիայի առաջին հայացքից սովորական գյուղական տեղանքին հաղորդում են երկրային տեսք:

 

 

3) Երեք հեռավոր ազգային զբոսայգիներ Ալտիպլանոյում, որոնք գտնվում են Չիլիի հյուսիսային մասում՝ ծովի մակարդակից ավելի քան 1, 0000 ֆուտ բարձրության վրա:
Առանձին այդ զբոսայգիները ուղղակի հետաքրքիր են, բայց, եթե 4 օր ճամփորհորդել այդ այգիների միջով 10.000 ֆուտ բարձրության վրա հազիվ նշմարվող ճանապարհներով, Դուք կզգաք Ձեզ ամենամեկուացված և անապական վայրում:

4) Ավազաբլուրների լանդշաֆտ Նամիբ անապատի Սոսսուսֆլեյ հովտում, Նամիբիա:
Մեծ ավազաբլուրի գագաթից մեր առջև բացվեց անծայրածիր ավազե  ծովը՝ կարմիր ավազից հսկա ավազաբլուր ալիքներով, որոնք մայրամուտի ֆոնին գլորվում էին դեպի Ատլանտյան ափ:

5) Բնապատկերներ Վադի-Ռումի սրտում, Հորդանան
Հսկա սյուները հողմահարված մոխրագույն քարից վեհորեն կանգնած են փափուկ կարմիր ավազին՝ սլանալով դեպի անհավանական կապույտ երկինքը։ Անապատն անցնում է այդ հնագույն լեռնաշղթաների միջով՝ հեռանալով դեպի անվերջություն: Մենք զգում էինք մեզ կարծես նվաճել էինք օվկիանոսը, բայց լռությունը պարզապես խլացուցիչ էր։

 

 

ԳՏԵՔ ՁԵՐ ԱՐԿԱԾԸ

 

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ DISCOVERY-Ն

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.