ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

LAND ROVER EXPEDITION-Ը

բացառիկ արկած է Land Rover-ի հետ։ Ցանկացած ճամփորդություն, որը Դուք կանցկացնեք ինքնուրույն ավտոմեքենայի ղեկին, կդառնա այն
վառ իրադարձությունը, որը կմնա Ձեզ հետ ողջ կյանքի ընթացքում։

BRAND EXPERIENCE

Երեք տարիների ընթացքում առաջատար լրագրողներն այցելեցին մեր երկրագնդի ամենագեղեցիկ և հեռավոր մասերը: Այժմ Դուք նույնպես ունեք այդ հնարավորությունը։ Մասնակցեք «Բացահայտելով Ռուսաստանը»  արշավներին և գնահատեք այս երկրի մեծությունն ու բազմազանությունը:

 

ԲԱՅԿԱԼ

Արշավի շրջանակներում Դուք կտեսնեք զարմանալի գեղեցկության Բայկալ լիճը՝ բնության մի յուրահատուկ ստեղծում՝ բյուրեղյա մաքուր ջրով, որի տարիքը՝ ըստ տարբեր գնահատականների կազմում է մոտ 20-30 մլն. տարի: Դուք կարող եք ծանոթանալ Բայկալի և Սիբիրի շամանների սուրբ վայրին՝ Օլխոն կղզուն, որը Բայկալի 30 կղզիներից ամենամեծն է։
Արշավի ընթացքում Ձեզ կուղեկցեն փորձառու հրահանգիչներ, ովքեր կհուշեն, թե ինչպես պետք է անցնել այս կամ այն բարդ հատվածը, իսկ մեքենայով Բայկալ լճի սառույցով երթևեկելիս՝ խմբին միանում են տեղական ԱԻՆ-ի գոկատի փրկարարները:
Եվ իհարկե, Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը կապահովի անգերազանցելի Discovery ամենագնացը, որը բազմիցս ապացուցել է, որ Land Rover-ի համար անհնար ոչինչ չկա: Ցնցող արտաճանապարհային կարողությունների շնորհիվ Land Rover Discovery-ին կօգնի Ձեզ իրականացնել ճամփորդություն դեպի Ռուսաստանի և ամբողջ աշխարհի ամենահրաշալի վայրերից մեկը։ 

 

 

ԷԼԲՐՈՒՍ

Բալկարիայի հին ճանապարհով արշավի մասնակիցները դուրս կգան Ռուսաստանի և Եվրոպայի ամենաբարձր լեռնային գագաթի մոտ։ Արճանապարհային ուղիով՝ Վերին Բալկարիա գյուղի միջով, Բեզենգի կիրճի լեռնագնացների մեկկայի կողքով, ընկած է ճանապարհ դեպի հայտնի Երկնագույն Լիճը։ Էլբրուսի շուրջ արշավի շրջանակներում նախատեսված է դժվարանցանելի 3100 մ բարձրությամբ վերելքով բարդագույն հատուկ տարածք։ Ամեն ինչ արված է, որպեսզի Դուք անձամբ բացահայտեք հինգ հազարերոդականների անմոռանալի տեսարանները և լիաթոք շնչեք Կովկասյան լեռնաշխթայի լեռնային անկրկնելի օդը։ Եվ իհարկե, արշավի ընթացքում բոլորը կարող են վայելել իսկական կովկասյան հյուրասիրությունը։ 

 

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.