ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Land Rover-ն առաջնահերթություն է տալիս առաջատար ավտոմոբիլային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ներդրումներ կատարերլով հեռանկարային հետազոտությունների և նորարարական նախագծերի ծրագրերի մեջ:

9-ԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

ZF9HP ավտոմատ փոխանցման տուփը առաջին 9-աստիճանային համակարգերից մեկն է, որ տեղադրվել է Range Rover Evoque մարդատար ավտոմեքենաների վրա: Նորարարական համակարգը առանձնանում է գերարագ արձագանքով և փոխարկման ադապտացված ծրագրով: Փոխանցման թվերի մեծ շրջանակի և բարելավված տնտեսման շնորհիվ նոր փոխանցման տուփը ապահովում է վառելիքի սպառման և CO2-ի արտանետումների նվազեցում, կատարելագործված դինամիկա և հարմարավետություն:

TERRAIN RESPONSE® 2 ՀԱՄԱԿԱՐԳ

Terrain Response® համակարգը թույլ է տալիս վստահ երթևեկել ինչպես ճանապարհով, այնպես էլ ճանապարհազրկության պայմաններում: Terrain Response 2-ն ունի ավտոմատ կարգավորման ֆունկցիա՝ ժամանակակից ինտելեկտուալ համակարգով, որը վերլուծում է ընթացիկ պայմանները և ավտոմատ ընտրում տվյալ տարածքի համար ամենահարմար ծրագիրը:

WADE SENSING™

Wade Sensing™ համակարգը օգտագործում է դռների հայելիների մեջ գտնվող տվիչները փոխանցելու վարորդին անհրաժեշտ ինֆորմացիան ջրային խոչընդոտները անցնելու ժամանակ, ինչը հատկապես օգտակար է վատ տեսանելիության կամ մութ ժամանակ: Վիզուալ ցուցիչները և նախազգուշացնող ազդանշանները տեղեկացնում են վարորդին, եթե ջրի մակարդակը ավտոմեքենայի շուրջ բարձրանում է: 

ԼԱԶԵՐԱՅԻՆ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԷԿՐԱՆ (HUD)

Առաջադեմ լազերային տեխնոլոգիա, լրացուցիչ էկրան, որը նախատեսված է՝ արտաբերելու օգտակար տեղեկատվությունը  անմիջապես դիմապակու վրա ավելի հարմար դիտելու համար:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.