ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

LAND ROVER
BAR ԹԻՄ

 

Land Rover ընկերությունը հայտարարում է իր և Ben Ainslie Racing (BAR)
թիմի համագործակցության մասին՝ որպես գլխավոր և նորարարությունների
գծով էքսկլյուզիվ գործընկեր

 

 

«Land Rover BAR-ի ողջ թիմը վճռական է տրամադրված վերադարձնել Louis Vuitton-ի Ամերիկայի Գավաթը հայրենիք»:

       Սըր Բենջամին Էյնսլի

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2015 թ-ի հուլիսին Land Rover-ը հայտարարեց իր և Ben Ainslie Racing (BAR) թիմի համագործակցության մասին՝ որպես գլխավոր և նորարարությունների գծով էքսկլուզիվ գործընկեր:


ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մեր նպատակն է Land Rover BAR թիմի համար ստեղծել առագաստանավ, որը ի վիճակի կլինի հաղթել Louis Vuitton Ամերիկայի Գավաթը, ընդարձակել տեխնոլոգիական սահմանները և ընդլայնել Land Rover-ի հնարավորությունները, ստեղծելով ամուր խթան հետագա զարգացման համար:


ԽՆԴԻՐ

Land Rover BAR թիմը 2017 թ․-ին մասնակցելու է Ամերիկայի Louis Vuitton Գավաթի 35-րդ ռեգատային՝ 166-ամյա պատմության մեջ առաջին անգամ Գավաթը Մեծ Բրիտանիա վերադարձնելու մտադրությամբ։


ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շվերտերը, որ արագության տակ բարձրացնում են կատամարանը ջրի վրա և սովորական առագաստների փոխարեն թևերը թույլ տվեցին անվանել Ամերիկայի Գավաթի այս առագաստանավը «ռեակտիվ ինքնաթիռ ջրի վրա»։

BAR ԹԻՄԸ

LAND ROVER BAR ԹԻՄԸ

LAND ROVER BAR ԹԻՄԻ ՇՏԱԲ-ԲՆԱԿԱՐԱՆԸ


Land Rover BAR թիմի հիանալի շտաբ-բնակարանը բացվեց 2015 թ․-ի ամռանը նավահանգստի ավազանում՝ Պորտսմուտում։ HGP Architects ընկերության (Պորտսմուտում Spinnaker Tower լեգենդար աշտարակի հեղինակների) կողմից նախագծված նոր մասնաշենքի նպատակն է ոգեշնչել սըռ Բեն Էյնսլիին և նրա թիմը։  

LAND ROVER BAR ԹԻՄԸ

ՊՈԼ ԿԵՄՊԲԵԼԼ-ՋԵՅՄՍ՝ ՄԱՐՏԱՎԱՐ


Ունիվերսալ առագաստանավորդ՝ մոնո- և բազմակորպուսային ռեգատաների մասնակցության հարուստ փորձով։ Պոլ Կեմպբելլ-Ջեյմս՝ Land Rover BAR-ի «տեխնիկական հանճար»։ Նա Luna Rossa Challenge թիմի ղեկավարն էր 2012-13 թ․-ի սեզոնի Ամերիկայի Գավաթի մրցումներին և թիմի պահեստայինների շարքում էր Ամերիկայի Գավաթի 34-րդ խաղարկության նախապատրաստման ժամանակ։

LAND ROVER BAR ԹԻՄԸ

ԴԵՎԻԴ «ՖՐԵԴԴԻ» ԿԱՐՐ՝ ԲԱՔԱՅԻՆ


Դևիդ «Ֆրեդդի» Կարրն արդեն երեք անգամ պայքարել է Ամերիկայի Գավաթի համար՝ 2003-ին Մեծ Բրիտանիայի թիմի կազմում, 2007-ին՝ Շվեդիայի և վերջին անգամ՝ Իտալիայի։ Դևիդ Կարրը 12-ից 8 անգամ բարձրացել է Ամերիկայի Գավաթի մրցումների պատվո պատվանդանին։ Ապշեցուցիչ արդյունք։ «Բոլոր դասերը, որոնք ես քաղել եմ կյանքից, այս կամ այն կերպ կապված են առագաստանավային սպորտին», - խոստովանում է Դեվիդը։

LAND ROVER BAR ԹԻՄԸ

ՆԻՔ ԽԱԹԹՈՆ՝ ՏՐԻՄՄԵՐ


Ծնունդով Դևոն կոմսությունից՝ Նիք Խաթթոնը ունի բազմակորպուսային մրցարշավների մասնակցության հսկա փորձ և արժեքավոր ձեռքբերում է Land Rover BAR թիմի համար։ Ամերիկայի Գավաթի խաղարկությունում մասնակցող իտալական Luna Rossa Challenge թմում Նիքը բաքային էր։ 2012-2013 թ․-ին նա դարձավ Ամերիկայի Գավաթի համաշխարհային մրցումների հաղթող՝ զբաղեցնելով պատվավոր երկրորդ տեղը Louis Vuitton Գավաթի հոբելյանական 30-րդ խաղարկությունում։

LAND ROVER BAR ԹԻՄԸ

ՋՈՆՈ ՄԱԿԲԵԹ՝ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ ԵՎ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎՈՐԴ


Ամերիկայի Գավաթի եռակի հաղթող։ Land Rover BAR թիմի բոլոր մասնակիցներից Ջոնաթան «Ջոնո» Մակբեթն ունի Ամերիկայի Գավաթի մասնակցության ամենամեծ փորձը։ Մակբեթը սկսեց պայքարել Ամերիկայի Գավաթի համար 1997 թ․-ին՝ Նոր Զելանդիայի թիմի կազմում, որը 2000 թ․-ին դարձավ Գավաթի 31-րդ խաղարկության հաղթող: Դառնալով Land Rover BAR թիմի տնօրեն՝ նա շարունակում է ակտիվ մասնակցել մրցումներին։ 

LAND ROVER BAR ԹԻՄԸ

ԼԻ ՄԱԿՄԻԼԼԱՆ՝ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎՈՐԴ


Լի ՄակՄիլլանը վերջին տասնամյակի աշխարհի առաջատար առագաստանավորդներից է, ով մասնակցել բազմակորպուսայինների վրա։ Երկու անգամ՝ 2004 թ.-ին և 2008 թ․-ին, Լին Բեծ Բրիտանիայի առագաստանավային սպորտի Օլիմպիական հավաքականի անդամ էր։ Այդ պատճառով, երբ 2010 թ.-ին տեղի ունեցավ Ամերիկայի Գավաթի խաղարկությունը բազմակորպուսայինների վրա, որոշումը Land Rover BAR թիմ հրավիրել Լի ՄակՄիլլանին, ով չգիտի, թե ինչ է պարտությունը, լիովին  հասկանալի էր։

1 /

 

ԲԱԶԱ

LAND ROVER BAR ԹԻՄԻ ՇՏԱԲ-ԲՆԱԿԱՐԱՆԸ

Land Rover BAR թիմի հիանալի շտաբ-բնակարանը բացվեց 2015 թ․-ի ամռանը նավահանգստի ավազանում՝ Պորտսմուտում։ HGP Architects ընկերության (Պորտսմուտում Spinnaker Tower լեգենդար աշտարակի հեղինակների) կողմից նախագծված նոր մասնաշենքի նպատակն է ոգեշնչել սըռ Բեն Էյնսլիին և նրա թիմը։  

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՄԱՍԻՆ

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՄԱՍԻՆ

«ՌԻՏԱ»


Land Rover BAR թիմի բոլոր առագաստանավերն ունեն մեկ անուն՝ «Ռիտա»։ Այն ընտրվել է 1992 թ․-ին, երբ Բեն Էյնսլիի մայրը ասեղնագործեծ Սուրբ Ռիտայի պատկերը որդու փրկարարական բաճկոնի վրա։ Սուրբ Ռիտան այն մարդկանց պաշտպանն է, որ երազում է անհնարինի մասին, և 1992 թ․-ին «Ռիտան» հաղթեց օլիմպիական ոսկի, թեև այդ երազանքը թվում էր անիրական։

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՄԱՍԻՆ

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


Ստորջրյա թևերի վրայի կատամառաներն ունեն երկակի թափք՝ միացված խաչաձև և «բատուտային» հարթակով։ Նավասարքը բաղկացած է կայմից, առագաստանավային թևից (առագաստի փոխարեն), կլիվերից, կայմի առջևի փոքր առագաստից և հաստ պարաններից, որ այն պահում են: Շվերտը (շարժական ողնափայտ, որը կարող է իջեցվել ջրի մեջ) և յուրաքանչյուր կորպուսի ղեկի թևերը կառավարվում են ղեկալծակի միջոցով, որն ապահովում է գերազանց կայունությունը: Ստորջրյա թևերը արագության տակ բարձրացնում են առագաստանավը ջրի վրա։

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ՄԱՍԻՆ

ԹԵՎ


AC45f առագաստանավի վրա ավանդական առագաստի փոխարեն օգտագործվում է թև։ Հենց թև՝ ինչպես ինքնաթիռի վրա․նրա բարձրությունը կազմում է 21,5 մետր, որը մոտավորապես հավասար է Boeing 737-ի թևի երկարությանը։ Թևն ունի երկու սեկցիա, որոնցից յուրաքանչյուրը կարելի է կառավարել առանձին։ Երբ առագաստանավը սլանում է 50 մղոն/ժ արագությամբ, ստեղծելով սեփական վիմպելից առաջացող քամին, թևն ապահովում է արդյունավետ մոտ 100 ձիաուժ հզորություն։

1 /

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՏՈՐՋՐՅԱ ԹԵՎԵՐ

 

Յուրաքանչյուր կորպուս ունի ձեռքով կառավարվող շվերտ, որը պտտվում է ավելի քանի 90 աստիճանով՝ վերածվելով ստորջրյա թևի: 12 հանգույցից ավել արագության տակ (14 մղոն/ժ) ջուրը (որ հազար անգամ խիտ է օդից) փոխազդում է ստորջրյա թևի վրա և առաջացնում ամբարձիչ ուժ, որը բավարար է 1320 կգ քաշի առագաստանավը անձնակազմով ջրի վրա բարձրացնելու համար: Սրա շնորհիվ չորս անգամ նվազում է դիմադրողականությունը և էականորեն մեծանում առագաստանավի արագությունը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Առաջատար նախագծային Land Rover խմբերը Գայդոնում, Ուիտլիում և Ուորիկի համալսարանում սահմանեցին իրենց նորարարական գործունեության երեք ուղղություններ՝ առագաստանավի թևերը, կառավարելիությունը և արդյունավետությունը/կայունությունը: Ամերիկայի Գավաթում մասնակցող առագաստանավերը համալրված են ամուր թևերով, ինչը ապահովում է ավելի կատարյալ հիդրոդինամիկա և էականորեն բարելավում է արագությունն ու արդյունավետությունը:

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Նորարարական թևեր-առագաստները և շվերտերը, որոնք օգնում են բարձրացնել առագաստանավի թափքը ջրի վրա, ղեկավարվում են անձնակազմով հիդրավլիկ՝ առանց թոկասարքի (ամուր պարանների) օգնության: Land Rover-ի մարդ-մեքենայի փոխհամագործակցության ինտերֆեյսի նախագծման փորձի շնորհիվ էներգիայի արտադրողականությունը շարունակում է աճել:

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Land Rover-ը օգտագործել է համակարգչային ինքնուսուցման առաջատար տեխնոլոգիաներ (արհեստական ինտելեկտի տարրական ձևերը), որպեսզի օգնի Land Rover BAR թիմին թեստային առագաստանավերի տեխնիկական տվյալների մշակման հարցում Ֆորմուլա 1-ի մակարդակի վրա: Ամերիկայի Գավաթում մասնակցող առագաստանավերի համար չափազանց կարևոր է պահպանել մաքսիմալ կայունություն մեծ արագությունների վրա:

 

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ОТКРЫТЬ ВСЕ
ՉԱՓՍԸ
 AC4SFACC
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
13,45 մ 49,2 մ/15 մ
ԿԱՅՄԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ
21,5 մ 23,9 մ
ՔԱՇԸ
1320 կգ + անձնակազմ 2400 կգ + անձնակազմ
ԱՆՁՆԱԿԱԶՄԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՔՍ. ԹԻՎԸ
437,5 կգ (անձնակազմի 5 անդամ)  
ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
6,9 մ 8,5 մ
ԹԵՎԻ ՄԱԿԵՐԵՍԸ
83,5 մ2 106,5 մ2
ԿԼԻՎԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԸ
30 մ2 36 մ2
ԱՄԲՈՂՋ ԱՐԱՌԱՍՏԱՄԱԿԵՐԵՍԸ ԸՆԴԴԵՄ ՔԱՄՈՒ
133 մ2 142,5 մ2
ԱՄԲՈՂՋ ԱՐԱՌԱՍՏԱՄԱԿԵՐԵՍԸ ՔԱՄՈՒՆ ԸՆԴԱՌԱՋ
210 մ2

ԴԻԶԱՅՆ
 AC4SFACC
ԾԱԳՄԱՆ ՎԱՅՐԸ  
Մոնոտիպ Եզակի անձնակազմի համար
ՇՎԵՐՏԵՐ 
Մոնոտիպ Ստորջրյա թևեր  
ՂԵԿ
Ղեկալծակ Կրկնակի ղեկանիվներ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մեխանիկական Հիդրավլիկ  
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ
Մեխանիկական Հղկման կրկնակի կայաններ
ԱՆՈՒՆ
«Ռիտա» «Ռիտա»

LOUIS VUITTON ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԸ

LOUIS VUITTON ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԸ

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

Ամերիկայի Գավաթը, որը սիրով նաև անվանում են Auld Mug («Հին գավաթ») դե ոչ մի անգամ բաժին չի ընկել
բրիտանական թիմին, թեև ռեգատան ծնունդ է առել 1851 թ․-ին անգլիական Ուայթ կղզում։ Land Rover BAR թիմը
2017 թ․-ին Բերմունդյան կղզիներում կմասնակցի Louis Vuitton Ամերիկայի Գավաթի ռեգատայի 35-րդ
Համաշխարհային սերիայում՝ մրցանակը հայրենիք վերադարձնելու մտադրությամբ։

ԻՆՉԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ

Ամերիկայի Գավաթը միջազգային ամենահին սպորտային մրցանակն է: Առաջին անգամ այն հաղթելու իրավունքի համար պայքարում էին Ուայթ կղզու շուրջ 1851 թ․-ին Թագավորական առագաստանավային նավատորմի կողմից կազմակերպված ռեգատայի մասնակիցները։ Հաղթող ճանաչվեց միակ մասնակիցը  ԱՄՆ-ից՝ «Ամերիկա» առագաստանավը, որի պատվին էլ վերանվանվեց մրցանակը։ 

ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ 166 ՏԱՐԻ ԾՈՎԻ ՎՐԱ

Նյու Յորքի նավասպորտի ներկայացուցիչները միշտ հաղթել են   Ամերիկայի Գավաթի համար պայքարում առաջիկա 132 տարիների ընթացքում, մինչև որ 1983 թ.-ին այն չհաղթեց ավստրալիական թիմը: Այժմ Land Rover BAR-ը մտադիր է առաջին անգամ վերադարձնել Auld Mug-ը հայրենիք:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ․-ին Նոր Զելանդիայի թիմը՝ ռեգատայում հաղթանակի ամենաուժեղ թեկնածուն, հնարավորություն գտավ վերափոխելու իր 72-ֆունտ կատամարանի շվերտերը շրջահոսելի թևերի, որոնք թույլ տվեցին առագաստանավին պարզապես «ճախրել» ջրի վրայով։ Նախկինում նման չափսի առագաստանավերի վրա թևեր չէին կիրառվում։

ԻՍԿԱԿԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

2013 թ․-ին, չնայած բոլոր դժվարություններին, կրկին հաղթեց ամերիկյան Oracle Team USA թիմը՝ Բեն Էյնսլիի գլխավորությամբ: Այնուհետև Բենը վերադարձավ Մեծ Բրիտանիա, որպեսզի գլխավորի Land Rover BAR թիմը և իրականացնի բրիտանացիների վաղեմի երազանքը՝ վիճարկելու ամերիկացիների գերազանցությունը ռեգատայում:

 

LOUIS VUITTON ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԻ ՌԵԳԱՏԱՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ


2017 թ․-ին Բերմունդյան կղզիներում կայանալիք Ամերիկայի Գավաթի ռեգատայի նախաշեմին բոլոր վեց թմերը՝ Oracle Team USA,  Emirates Team New Zealand, Artemis Racing, Softbank Team Japan, Groupama Team France և Land Rover BAR, 2015 և 2016 թ․-ի ընթացքում հավաքում են միավորներ Louis Vuitton Ամերիկայի Գավաթի ռեգատաների սերիայում։

 

LOUIS VUITTON ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԻ ՌԵԳԱՏԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԵՐԻԱ 


Երկօրյա մրցավազքերը (երեքը 2015 թ.-ին և վեցը՝ 2016-ին) ներառում են մի քանի 25-րոպեանոց մրցավազքեր, որոնցում մասնակցում են բոլոր վեց առագաստանավերը։ Մրցավազքերը տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին: Թիմերը կմրցեն Օմանում, Նյու Յորքում, Չիկագոյում, Պորտսմուտում, Տուլոնում և այլ վայրերում, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Վաստակած միավորները հաշվարկվում են 2017 թ․-ի Louis Vuitton-ի Գավաթի ընտրող ռեգատաների սերիաների ժամանակ, երբ բոլոր վեց թմերը (ներառյալ՝ Team Oracle USA թիմը, որը պաշտպանում է  Ամերիկայի Գավաթի համար) երկու անգամ մրցելու են միմյանց հետ՝ ընտրելու Louis Vuitton-ի Գավաթը նվաճելու հավակնորդ։ Տասը միավոր է ստանում առաջին տեղը գրաված առագաստանավը, ինը՝ երկրորդը, ութ՝ երրորդը և այդպես շարունակ։ Բոլոր միավորները, որոնք վաստակվում են Super Sunday-ի ժամանակ կրկնապատկվում են։

 

ՄՐՑԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


Ամերիկայի Գավաթի Համաշխարհային սերիայի հաղթողը կսկսի Հավակնորդային սերիան երկու հաղթանակներով, հավակնորդը՝ մեկ հաղթանակով։ Այնուհետև Հավակնորդային սերիայի մրցավազքերի կպայքարեն 2017 թ․-ի Louis Vuitton-ի Ամերիկայի Գավաթի ռեգատայի եզրափակչում Oracle Team USA թիմի դեմ մրցելու համար՝ անկախ նրանից թե, որտեղ ամերիկացիները կավարտեն Հավակնորդային սերիան։

1 /

ՄՐՑԱՎԱԶՔԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

ՄԱՍԿԱՏ, ՕՄԱՆ

Օմանի Սուլթանությունն առաջին երկիրն է Մերձավոր Արևելքում, որտեղ կանցկացվեն Ամերիկայի Գավաթի խաղարկության Louis Vuitton Գավաթի Համաշխարհային սերիան։

ՆՅՈՒ ՅՈՐՔ, ԱՄՆ

Ամերիկայի Գավաթը առաջին անգամ 1920 թ․-ից հետո վերադառնում է Նյու Յորք։ Դիմավորեք Louis Vuitton Գավաթի Համաշխարհային սերիային մասնակցող առագաստանավերը Մանհեթենի երկնաբերձ շենքերի ֆոնին։

ՉԻԿԱԳՈ, ԱՄՆ

Չիկագոն կմտնի առագաստանավային սպորտի պատմության մեջ, չէ որ Միչիգան լիճը կդառնա առաջին քաղցրահամ ջրավազանը, որտեղ կանցկացվի Louis Vuitton Գավաթի ռեգատան։ 

ՊՈՐՏՍՄՈՒՏ, ԱՆԳԼԻԱ

Louis Vuitton Գավաթի Համաշխարհային ընթացիկ սերիայի երկրորդ միջոցարումը կանցկացվի Պորտսմուտում՝ Land Rover BAR թիմի տանը։

ՏՈՒԼՈՆ, ՖՐԱՆՍԻԱ

Louis Vuitton Գավաթի Համաշխարհային սերիայի Ամերիկայի Գավաթի հերթական ռեգատան կանցկացվի Ֆրանսիայի հարավի Տուլով քաղաքի մերձակայքում՝ հսկա նավահանգստում։

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դուք պատրաստվում եք հեռանալ կայքից: Խնդրում ենք հաշվի առնել, որ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս դոմեյնից դուրս գտնվող կայքերի բովանդակության կամ վավերականության համար: