ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

 

LAND ROVER
ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

Ավազի վրայի պատկերը դարձավ հզորության,
ուժի և հարմարավետության համաշխարհային չափանիշ։

1947 թ․ Մի մարդ Ուելսի լողափի ավազին նկարում է ավտոմեքենայի ուրվագծեր։ Դա Land Rover ավտոմեքենան է։ Ուժեղ, հզոր, նա փոխում է պատմությունը՝ հաղթահարելով ցանկացած տեղանք և նվաճելով մարդկանց սրտերը ողջ աշխարհով մեկ։  

Նորարարությունների տասնամյակը դուրս բերեց մեզ սովորականի սահմաններից: Մենք բացահայտում էինք անհայտը՝ միշտ հիշելով, թե որտեղից ենք սկսել՝ հզորության և վստահության եզակի համադրությունից: Սա է, որ առանձնացնում է Land Rover ապրանքանիշը հպարտորեն կրող յուրաքանչյուր ավտոմեքենա մնացած բոլորից:

ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ստեղծելով ավտոմեքենա, որ թույլ է տալիս վստահ զգալ ցանկացած իրավիճակում, մենք նպաստեցինք արկածներ փնտրողների նոր սերնդի առաջացմանը։

ՄԵՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Տեսեք, թե ինչպես են մեր հմուտ՝ ինչպես ավանդական, այնպես էլ տեխնիկական վարպետները ստեղծում Land Rover ավտոմեքենաներ:

ՄԵՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Մեր ռեկորդային արշավները ապացուցում են, որ եթե Դուք ճամփորդում եք դեպի անհայտ վայրեր, Ձեզ անհրաժեշտ է հենց Land Rover։

ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Ուղևորությունները դեպի անհայտ վայրեր միշտ հետաքրքիր են և գրավիչ։ Ապագան՝ նույնպես։ Նորարարությունը միջոց է, որով մենք կերտում ենք մեր ապագայի ճանապարհը:

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԾՆՈՒՆԴԸ

Մորիս Վիլքսը՝ Land Rover-ի արտադրության առաջին նորարարն էր։ Նրա որդին շարունակեց հոր սկսած գործը։

 

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ՄԵՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Youtube

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱԴԱՊՏԱՑԻԱ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response® համակարգը ավտոմատ ընտրում է ավտոմեքենայի բոլոր համակարգերի օպտիմալ կարգավորումները՝ կախված ճանապարհածածկից։ Այժմ Դուք գիտեք, որ պատրաստ եք ամեն ինչի։

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԹԵԹԵՎ

Հզոր դա չի նշանակում ծանր: Մենք զբաղեցնում ենք առաջատար դիրք առավել արդյունավետ ալյումինե թափքերի արտադրության մեջ և, հետևաբար, վստահ ենք, որ նորարարությունը՝ քայլ է դեպի ապագա:

ՆԵՐՔԻՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Land Rover- ը միշտ ճանաչվել է գերազանց արտաքին դիզայնով, բայց մենք նաև հոգ ենք տանում մեր ավտոմեքենաների ինտերիերի դիզայնի մասին, որի վրա աշխատում եմ միայն ամենահմուտ վարպետները՝ օգտագործելով միայն լավագույն նյութերը:

ՄԵՐ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ

Մեր շարժիչները արտադրվել են իրենց միջավայրում։ Նայեք Land Rover-ի կապոտի տակ՝ ուղիղ տեխնոլոգիական կատարելության էպիկենտրոն, առանց որի մեր ավտոմեքենաները անհնար են։

ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

3D մոդելավորման տեսախցիկները և վիրտուալ իրականության հանդերձանքը թույլ են տալիս մեր ինժեներներին հայտնվել նոր ավտոմեքենայի ներսում նախքան դրա արտադրվելը։

 
1 /

 

ԼԵԳԵՆԴՆԵՐ, ՈՎՔԵՐ ՎԱՐՈՒՄ
ԵՆ LAND ROVER

Լեգենդներ մեկ գիշերվա մեջ չեն դառնում։ Նրանք հարթում են իրենց ճանապարհը տարիներ։

Հայտնի վարորդներից ոմանք, ովքեր գերադասում են Land Rover-ը, գիտեն այդ մասին սեփական փորձից։

Մենք հպարտ ենք, որ դարձել են նրանց ճանապարհի մի մասը։

ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

Youtube

ՀԱՆԿԱՐԾ ԱՄԵՆ ԻՆՉ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԿՆՀԱՅՏ

Դիմավորեք՝ թափանցիկ կապոտ։ Ակնհայտ փորձ՝ նվաճելու  տեխնոլոգիաների սիրահարների սրտերը։ Դուք մեզ ամբողջովին տեսնում եք։

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

Youtube

ՃԱՆԱՊԱՐՀ ԳՑԵԼ

Կատարելագործված լուսարձակները՝ մակերեսի լազերային տեսածրման հնարավորությամբ, ոչ միայն լուսավորում են ճանապարհը: Դրանք հաշվարկում են օպտիմալ երթուղին և ակտիվացնում են Terrain Response® համակարգը, որպեսզի թույլ տան Ձեզ շրջանցել խոչընդոտները, փոսերը և հաղթահարել ցանկացած տեղանք: ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

 

Youtube

ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆՉԸ

Հեռակառավարումը դա ընդամենը մի մասն է, թե ինչպես ենք մենք տեսնում ավտոմեքենայի ապագան: Discovery Vision կոնցեպտուալ ավտոմեքենան ցույց է տալիս, որ մեզ համար կարևոր է ավտոմեքենայի ընդհանուր կոնցեպտը, այլ ոչ թե առանձին մասերի:

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՅՈՒՆ ԲԻԶՆԵՍԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

Ապագայի համար մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Բացի այդ, մենք հասկանում ենք, որ մենք աշխատում ենք սահմանափակ ռեսուրսներով աշխարհում: Հետևաբար, մենք հարմարեցնում են մեր բիզնեսը առկա պայմաններին՝ նպաստելով  ռեսուրսների վերականգնմանը, որոնք մենք օգտագործում ենք:

ԱՎԵԼԻՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դուք պատրաստվում եք հեռանալ կայքից: Խնդրում ենք հաշվի առնել, որ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս դոմեյնից դուրս գտնվող կայքերի բովանդակության կամ վավերականության համար: