ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ DISCOVERY

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ
LAND ROVER-Ի ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ
ՆՐԲԱՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաքինը, ֆունկցիոնալությունն ու իրականացման կատարելությունը մեկտեղվել են՝
ստեղծելով ներկայիս պահին Land Rover-ի ամենագրավիչ ավտոմեքենաներից մեկը:
Ավտոմեքենայի արտաքին դիզայնը, այն է՝ հաջորդ սերնդի Discovery-ի հեղափոխական
վերամարմնավորումը, հանդիսանում է անգերազանցելի նրբաճաշակության, էլեգանտության
և յուրաքանչյուր մասնիկի մեջ ներդրված վարպետության մարմնացում:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԲՈԼՈՐ ՄԱՍԵՐԻ ԲԱՐՁՐ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՐԱԿ

Մենք ցանկացել ենք ստեղծել այնպիսի ինտերիեր, որը կդառնար Discovery-ի դասական տարրերի վերամարմնավորում՝ լրացվելով սարքավորումների հիմնական վահանակի վրա հատվող արտահայտիչ հորիզոնական և ուղղահայած գծերով: Այնպիսի նյութերի կիրառումը, ինչպիսին են՝ պրեմիում դասի կաշին, բնական փայտն ու մետաղական ներդիրները մշակման վարպետության և ճշգրտության հետ մեկտեղ ստեղծում են ժամանակակից և ոճային արտաքին: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Օպցիոնալ համայնապատկերային տանիքը տեսողաբար մեծացնում է սրահի տարածությունը և լցնում է այն բնական լույսով՝ ընդհուպ մինչև նստատեղերի երրորդ շարքը: Կարևոր է, որ գերամուր գունամշակված ապակին թույլ է տալիս ավտոմեքենայի սրահում պահպանել հարմարավետ ջերմաստիճանը: Էլեկտրական շարժակով փականակները կապահովեն լրացուցիչ պաշտպանություն արևի ճառագայթներից և կթաքցնեն Ձեզ օտար հայացքներից:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԾԱԼՄԱՆ ԽԵԼԱՑԻ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՆՍՏԱՏԵՂԵՐ

ՅՈԹ ԼԻԱՉԱՓ ՆՍՏԱՏԵՂ՝
ԾԱԼՄԱՆ ԽԵԼԱՑԻ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Նոր Discovery -ի երեք լիաչափ նստատեղերի երեք շարքն ապահովում է հարմարավետության և ունիվերսալության անգերազանցելի մակարդակ: Նստատեղերի ծալման օպցիոնալ խելացի համակարգը թույլ է տալիս ընտրել երկրորդ և երրորդ շարքերի նստատեղերի փոխդասավորվածությունը բեռնավորման բաժանմունքում առկա փոխարկիչների կամ գլխավոր սենսորային էկրանի միջոցով: Գտնվելով ավտոմեքենայի սրահից դուրս՝ Դուք կարող եք կարգավորել նստատեղերի դիրքը հեռավար կերպով Ձեր սմարթֆոնի InControl Remote հավելվածի օգնությամբ: 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

MERIDIANтм
ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Land Rover-ի և բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող աուդիոտեխնոլոգիաների և ազդանշանի թվային մշակման համաշխարհային առաջատար MeridianTM ընկերության համագործակցության արդյունքում ստեղծվել են բոլորովին նոր Discovery-ի 10 և 14 բարձրախոսով ժամանակակից աուդիոհամակարգերը: Երկու համակարգն էլ համալրված է բարձրության դինամիկ կարգավորման տեխնոլոգիայով, որի շնորհիվ սրահում ապահովվում է հավասարաչափ և հստակ հնչողություն նույնիսկ անցանկալի աղմուկներ ի հայտ գալու դեպքում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հետևի նստատեղերի ուղևորների համար նախատեսված ժամանցային համակարգը սարքավորված է կողային օժանդակմամբ գլխակալների մեջ ներկառուցված երկու 8-դյույմանոց էկրաններով և որպես օպցիա հասանելի է HSE և HSE Luxury համալրումների համար: Թվային անլար WhiteFire®* ականջակալները, HDMI և USB միակցումներն ու  Mobile Hi-Definition ստանդարտի ինտերֆեյսը հանդիսանում են համակարգի մասը: 

* WhiteFire-ը հանդիսանում է Unwired Technology LLC ընկերության գրանցված ապրանքային նշան, և Jaguar Land Rover-ի կողմից դրա ցանկացած օգտագործում կարգավորվում է լիցենզիոն համաձայնագրով: 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

1 /

ՆՈՐԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Discovery-ն ցուցադրում է հիանալի բնութագրեր և վառելիքի տնտեսման բարձր ցուցանիշներ նորացված բենզինային ու դիզելային շարժիչների շնորհիվ:

ՀԻԱՆԱԼԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ

Նոր Discovery-ն ստեղծվել է վարորդին ոչ միայն հարմարավետություն և վստահություն, այլև վարելուց հաճույք պարգևելու համար: Կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC) և էլեկտրաուժեղացուցիչով ղեկային կառավարման համակարգը (EPAS) ապահովում են ավտոմեքենայի հիանալի բնութագրերը մայրուղու վրա և դրա բացառիկ կառավարելիությունը: 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտաճանապարհային հնարավորությունները, Wade Sensing համակարգի ցուցիչների օգնությամբ հաղթահարվող ջրային խոչընդոտի խորության որոշումը և մի շարք այլ ֆունկցիաները, ինչպիսին են՝ ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response2 համակարգը, թույլ են տալիս նոր Discovery-ին միշտ պատրաստ լինել հորիզոնից այն կողմ սպասվող ցանկացած փորձությունների:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղեկատվական-ժամանցային InControl Touch նոր համակարգը, որը տեղադրվում է Discovery S մոդելի վրա, համալրված է 80 Վտ հզորությամբ և վեց բարձրախոսով հիանալի Land Rover աուդիոհամակարգով և անհատական սարքերի միացման հնարավորությամբ, ներառյալ՝ երկրորդ շարքի 12Վ լրացուցիչ վարդակը:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Երեք շարքով տեղադրված յոթ լիաչափ նստատեղեր, ճկուն փոխդասավորվածություն ու տաքացման, օդափոխման և մերսման օպցիոնալ ֆունկցիաներ. որքան էլ ռացիոնալ օգտագործեք նոր Discovery-ի սրահը, միշտ լիցքաթափվելու հնարավորություն կունենաք: 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս երաշխավորել հաղորդակցման և ժամանցի լայն հնարավորություններ, ինչպես նաև ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության արագ ստացումը: Meridian™ աուդիոհամակարգերի, օրինակ՝ նորարարական InControl Touch Pro համակարգի կամ հետևի շարքի ուղևորների համար նախատեսված ժամանցային լուծումների շնորհիվ ողջ աշխարհը մշտապես հասանելի կլինի Ձեզ:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻ ՄԵԾ
ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՈՏՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոր Discovery-ի սրահում մեծացված է ոտքերի տարածությունը, ինչի
շնորհիվ ապահովվում է բոլոր ուղևորների հարմարավետությունը, և
նրանք կարող են վայելել ճանապարհորդությունը: Երկրորդ շարքի
ուղևորների համար նախատեսված ոտքերի տարածությունը կազմում
է 954 մմ, իսկ օպցիոնալ երրորդ շարքում՝ 851 մմ: Սրահում
հարմարավետորեն կտեղավորվի մինչև յոթ մեծահասակ ուղևոր:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՊԱՀՈՑՆԵՐ

Սկսած SE, HSE և HSE Luxury մոդելների ձեռնոցների վերևի և ներքևի արկղիկներից մինչև կենտրոնական արմնկակալի օպցիոնալ սառեցմամբ պահոց (ստանդարտ HSE Luxury մոդելի համար) և երկու iPad** պլանշետի, երկու մեկլիտրանոց շշի կամ 5 iPad** սարքերի համար նախատեսված տեղ. Դուք տեղ կգտնեք այնտեղ, ուր չէիք էլ սպասում: 

**iPad-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc. ընկերության ԱՄՆ-ում և այլ երկրներում գրանցված ապրանքանիշ:

Պատկերներում ներկայացված է HSE Luxury համալրմամբ ավտոմեքենա:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Discovery-ն ունի լիցքավորման համար նախատեսված հատուկ վարդակներ: Դրանք կարելի է տեղադրել բոլոր երեք շարքերի նստարաններին: Ուղևորները չեն ձանձրանա ճանապարհին: Պլանշետները, հեռախոսները և այլ շարժական սարքերը կարող են միացվել և լիցքավորվել:  

Պատկերներում ներկայացված է HSE Luxury համալրմամբ ավտոմեքենա:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Սրահում իդեալական ջերմաստիճան պահպանելու համար լիովին նոր Discovery-ն սարքավորված է գերարդյունավետ կլիմատ կոնտրոլ համակարգով: Օպցիոնալ քառագոտի ավտոմատ համակարգը թույլ  է տալիս բոլոր ուղևորներին միմյանցից անկախ սահմանել իրենց համար հաճելի ջերմաստիճանը: 

Պատկերներում ներկայացված է HSE Luxury համալրմամբ ավտոմեքենա:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՔԱՑՄԱՆ ԵՎ
ՍԱՌԵՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

HSE և HSE Luxury համալրումները լրացվում են առաջին շարքի և երկրորդ շարքի երկու կողային նստատեղերի տաքացման և օդափոխման օպցիոնալ ֆունկցիայով: Այն կապահովի օպտիմալ հարմարավետություն՝ անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Սենսորային էկրանի օգնությամբ վարորդն ու առջևի ուղևորը կարող են միմյանցից անկախ սահմանել նստատեղերի իրենց համար հաճելի ջերմաստիճանը:

Պատկերներում ներկայացված է HSE Luxury համալրմամբ ավտոմեքենա:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

1 /

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Մշտական արագություն պահպանելով և յուրաքանչյուր անիվի վրա արգելակային ուժը բաշխելով՝ Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) իր վրա է վերցնում կտրուկ լանջերով շարժման ամենադժվար մասը:

Պատվիրել թեստ դրայվ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՑՈՐԴՈՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ*

Կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող օպցիոնալ համակարգը թույլ է տալիս վերահսկել կցորդի և ավտոմեքենայի հետագիծը ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգի շրջադարձային փոխարկիչի օգնությամբ: Քարշակման սարքավորում տեղադրելու դեպքում համակարգը վերահսկում է ղեկային կառավարումը, ինչն ապահովում է կցորդի շարժման անհրաժեշտ հետագիծը: Ընթացիկ ու ցանկալի հետագծերն արտաբերվում են տեղեկատվական-ժամանցային համակարգի էկրանի վրա:

** Հասանելի է միայն ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգի առկայության դեպքում:

Պատվիրել թեստ դրայվ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

1 /

ՓՈՐՁԱՐԿՎԱԾ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԿԻՍԱԱՆԱՐՁԱԳԱՆՔ ԽՑԻԿ

Որպեսզի համոզվենք նոր Discovery-ում ձայնի անգերազանցելի որակի հարցում, մենք դրա սրահը ենթարկեցինք զանազան հաճախականությունների և տատանումների ազդեցությանը մեր կիսաանարձագանք խցիկում:

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Կլիմայական փորձարկումների մեր խցիկները թույլ են տալիս իմիտացնել քամու այն առավելագույն արագությունը, որին կարող է բախվել նոր Discovery-ն: Միայն կարողությունների սահմանին բոլոր համակարգերը փորձարկելով՝ մենք կարող ենք հասնել դրանց բացարձակ հուսալիությանը:

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Իրական պայմաններում կամ կլիմայական փորձարկումների մեր խցիկներում մենք ենթարկում ենք ավտոմեքենաները -40-ից մինչև 50 °C աստիճանների ազդեցությանը: Ահա թե ինչու նույնիսկ աշխարհի ամենահեռավոր անկյուններում Դուք կարող եք միշտ հանգիստ լինել և վստահել Ձեր ավտոմեքենային: 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Շվեդական Արյեպլուգի սառցապատ ճանապարհներից մինչև Դուբայի անողոք ավազներ. մեր ավտոմեքենաները հաղթահարում են ցանկացած փորձություն և ցուցադրում են առասպելական արտաճանապարհային պոտենցիալը:

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

480 ԿԳ ԱՎԵԼԻ ԹԵԹԵՎ


Ամբողջովին ալյումինե նորարարական թափքի շնորհիվ նոր Discovery-ն առանձնանում է բարձր արտադրողականությամբ, ավելի ամուր է և տնտեսող: Այն մոտ 480 կգ-ով  ավելի թեթև է իր նախորդներից, իսկ կառուցվածքում կիրառված են նորագույն նյութերն ու ներկառուցված տեխնոլոգիաները: Ավտոմեքենան պատրաստ է այն դժվարություններին, որոնք կարող են սպասել դրան ճանապարհներից դուրս: 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ


Բոլոր շարժիչները սարքավորվում են էլեկտրոնային կառավարմամբ ժամանակակից 8-աստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփով: Land Rover-ի ինժեներների կողմից կարգաբերված այս փոխանցումատուփը երաշխավորում է սահուն փոխարկումն ու արագ արձագանքը: Փոխանցումները փոխարկվում են գրեթե աննկատ՝ ընդամենը 200 միլիվայրկյանում:

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

1 /

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ
ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՄ

Նոր Discovery-ն միավորում է էկոլոգիական դիզայնն ու նյութերի գրագետ
ընտրությունը: Թափքի ալյումինե կառուցվածքը թույլ է տալիս 9%-ով*
կրճատել CO2 արտանետումների մակարդակը ավտոմեքենայի կենսական
ցիկլի ողջ ընթացքում: Ալյումինի մատակարարման մեր փակ շղթան
երաշխավորում է բարձրորակ ալյումինի ավելցուկների կրկնակի
օգտագործումը թերթավոր դրոշմման ընթացքում:

* Jaguar Land Rover ընկերության տվյալները 2014/15 թ. համար:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.