ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

DISCOVERY
FIRST EDITION

ԱՅՍ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ
Է ԲԱՑԱՌԻԿ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԹՂԱՐԿՎՈՒՄ Է
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՆ ԱՅՆ
ԴԱՐՁՆՈՒՄ Է ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՑԱՌԻԿ ԵՎ ՑԱՆԿԱԼԻ: 

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԱՆԿՐԿՆԵԼԻ ՏԱՐՐԵՐ

Այս անհավանականորեն գեղեցիկ ավտոմեքենան առանձնանում է
վառ գծերով: Հատընտիր 21-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները
տեղադրվում են  արդեն ստանդարտ համալրման մեջ, իսկ օպցիոնալ
22-դյույմանոց անվասկավառակները թույլ կտան ընդգծել ավտոմեքենայի
սպորտային բնավորությունը:  Պրեմիում կարգի մետալիկ ներկածածկի երեք
տարբերակները լրացվում են Black լրամշակմամբ ռադիատորի վանդակաճաղով,
օդափոխման կողային վանդակաճաղերով և կապոտի ու բեռնախցիկի դռան
հատուկ գրվածքներով: 

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ԻՆՏԵՐԻԵՐ

ՆՐԲԱԳԵՂ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

Սրահի լրամշակման մեջ օգտագործված է Windsor թանկարժեք կաշի, որը հասանելի է երեք արտահայտիչ  երանգներից մեկով՝ Ձեր ընտրությամբ: 

Ձեր հայացքն, անկասկած, կգրավեն սրահի լրամշակման որոշ դիզայներական լուծումներ: Օրինակ՝ կենտրոնական բարձակի Brushed Aluminium լրամշակմամբ կողային մոլդինգները մշակված են երեք եղանակով, ինչն ապահովում է պրեմիում կարգի ծածկույթ:  

Հատուկ նոր Discovery First Edition համալրման համար ստեղծվել է ստեղծվել է լարամշակման Cartography տարրը: Դրա վրա նշաված է Discovery-ի ողջ ճանապարհորդությունը՝ Մեծ Բրիտանիայի բազում քաղաքներ, որտեղ ավտոմեքենան նախագծվել և հավաքավել է, ներառյալ Հեյդոնը, Սոլիհալը, Լոնդոնն ու Հեյլվուդը: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Namib Orange գույնի ավտոմեքենաների համար Gloss Black լրամշակմամբ, իսկ Silicon Silver և Farallon Black գույնի ավտոմեքենաների համար Silver լրամշակմամբ առաջարկվող անկրկնելի 21-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները հանդիսանում են ստանդարտ համալրման մաս: Ընդգծեք ավտոմեքենայի սպորտային խառնվածքն օպցիոնալ  22-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակների օգնությամբ: 

INCONTROL TOUCH PRO ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը նոր DIscovery-ի կապի, ժամանցի և կառավարման կենտրոնն է:  Գերզգայուն 10-դյույմանոց սենսորային էկրանն ապահովում է մուլտիմեդիա համակարգի և կարգավորումների ինտուիտիվ կառավարում, ինչպես նաև թույլ է տալիս դիտել քարտեզները:

ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԾԱԼՄԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր Discovery First Edition-ը համալրված է ծալման ինտելեկտուալ ֆունկցիայով կաշեպատ նստատեղերի երեք շարքով: Այն թույլ է տալիս փոխդասավորել նստատեղերի երկրորդ և երրորդ շարքերը բեռնավորման բաժանմունքում առկա փոխարկչի, հիմնական սենսորայինի էկրանի կամ Ձեր սմարտֆոնի օգնությամբ:

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՆ MERIDIANTM ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ 

Land Rover-ի և գերադյունավետ աուդիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար՝  Meridian ընկերության համագործակցության ընթացքում ստեղծվել է տարածական հնչողության Surround Sound թվային համակարգը՝  825 Վտ հզորությամբ և երկալիքանի սաբվուֆերով: 

PRO SERVICES ՀԱՄԱԿԱՐԳ

Նպատակակետին մոտենալիս՝  InControl Touch Pro նավիգացիոն համակարգը կստուգի տվյալների բազան և կառաջարկի կանգնել մոտակա կայանատեղիում: Միայն մոկ կոճակի օգնությամբ կարող եք ավելացնել տվյալ կայանատեղին Ձեր ցանկում և թարմացնել երթուղին:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE 2 ՀԱՄԱԿԱՐԳ

Terrain Response 2 համակարգը վերահսկում է ճանապարհային պայմանները և ավտոմատաբար ընտրում վարման անհրաժեշտ ռեժիմը, ինչն օպտիմալացնում է շարժիչի աշխատանքն ու այլ կոմպոնենտների կարգավորումները:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք
0–100 կմ/ժ, վրկ

Առավելագույն արագություն
կմ/ժ
Պտտող մոմենտ
Նմ
Քաղաքային ցիկլ
լ/100 կմ
Արտաքաղաքային ցիկլ
լ/100 կմ
Խառը ցիկլ
լ/100 կմգ/կմ
CO₂ արտանետումներ
գ/կմ

ԴԻԶԵԼԱՅԻՆ Td6 

ԱՓ (4WD)

3,0 լիտր ծավալով դիզելային շարժիչ  (249 ձ.ուժ)

8,1 209 600 8,6 6,8 7,5 195

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ Si4 ՄՂԻՉՈՎ 

ԱՓ (4WD)

3,0 լիտր ծավալով բենզինային շարժիչ (340 ձ.ուժ)

7,1 215 450 15,5 9,2 11,5 263 

* Բոլոր ցուցանիշները մոտավոր են և ենթակա են ճշգրտման

ԴԻՏԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նոր Discovery-ում կիրառվում են ժամանակակից
նորարարություններ և առաջադեմ տեխնոլոգաիներ,
որոնք օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
արտադրողականությամբ և ընդլայնում դրա
հնարավորությունները՝ թույլ տալով Ձեզ ամբողջությամբ
բացահայտել ավտոմեքենայի պոտենցիալը:  

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Լրացրեք Ձեր նոր Discovery-ն ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը:  

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.