ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

DISCOVERY HSE

ԴԻԶԱՅՆԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ,
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ ԵՆ
DISCOVERY HSE ՀԱՄԱԼՐՈՒՄԸ:

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 5011՝ 5 ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ

Լրամշակման Silver  տարրերը ավտոմեքենայի արտաքինին հաղորդում են ավելի ոճային և ժամանակակից տեսք: 

INCONTROL TOUCH PRO ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումներ՝ օժտելով նոր Discovery-ն կապի և ժամանցի ամենակայն հնարավորություններով: Գերզգայուն 10-դյույմանոց սենսորային էկրանն ապահովում է մուլտիմեդիա համակարգի և կարգավորումների ինտուիտիվ կառավարում, ինչպես նաև թույլ է տալիս դիտել քարտեզները InControl Touch Pro նավիգացիոն համակարգում:

«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ՝ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԱԽԻՑ/ԱՋԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ 

«Կույր» գոտիների վերահսկման համակարգն ակտիվացնում է արտաքին հայելիներից մեկի վրա տեղադրված ազդանշանը, որպեսզի տեղեկացնի Ձեզ, որ «կույր» գոտում գտնվում են կամ դրան արագ մոտենում են այլ տրանսպորտային միջոցներ:

MERIDIANTM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Գերարդյունավետ աուդիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար՝ Meridian ընկերությունը լրացրել է այս համակարգը 10 բարձրախոսով և սաբվուֆերով, որոնք ապահովում են բյուրեղյա մաքրության հնչողություն:  

ԲՆԱԿԱՆ ՓԱՅՏՈՎ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐ

Յուրաքանչյուր նոր Discovery-ի ստեղծման ընթացքում կիրառվում են բարձրորակ նյութեր և լրամշակման տարրեր:  Պատվիրատուներին հասանելի է գունային լուծումների և լրամշակման նյութերի լայն ընտրություն:  Discovery HSE համալրման սրահի լրամշակման համար կիրառվում են բնական փայտից ներդիրներ:

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՆԵՐՔԻՆ ՍՏՈՐԻՆ ՓԵՂԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ 

Ավտոմեքենան սարքավորված է բեռնավորման բաժանմունքի դռան ներքին ստորին էլեկտրակառավարվող փեղկով: Այն բացելու դեպքում, Դուք կստանաք հարմարավետ նստարան, որը կարելի է օգտագործել զանազան միջոցառումների ժամանակ: Այս փեղկն ապահովում է նաև թափքի որոշ տարրերի պաշտպանություն: 

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք
0–100 կմ/ժ, վրկ

Առավելագույն արագություն
կմ/ժ
Պտտող մոմենտ
Նմ
Քաղաքային ցիկլ
լ/100 կմ
Արտաքաղաքային ցիկլ
լ/100 կմ
Խառը ցիկլ
լ/100 կմ
CO₂ արտանետումներ
գ/կմ

ԴԻԶԵԼԱՅԻՆ Td6  

ԱՓ (4WD)

3,0 լիտր ծավալով դիզելային շարժիչ  (249 ձ.ուժ)

8,1 209 600 8,6 6,8 7,5 195

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ Si4 ՄՂԻՉՈՎ 

ԱՓ (4WD)

3,0 լիտր ծավալով բենզինային շարժիչ (340 ձ.ուժ)

7,1 215 450 15,5 9,2 11,5 263 

* Բոլոր ցուցանիշները մոտավոր են և ենթակա են ճշգրտման:

ԴԻՏԵԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նոր Discovery-ում կիրառվում են ժամանակակից
նորարարություններ և առաջադեմ տեխնոլոգաիներ,
որոնք օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
արտադրողականությամբ և ընդլայնում դրա
հնարավորությունները՝ թույլ տալով Ձեզ
ամբողջությամբ բացահայտել ավտոմեքենայի
պոտենցիալը:  

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Լրացրեք Ձեր նոր Discovery-ն ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը:  

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.