ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Ոչ բոլոր օպցիաներն են հասանելի բոլոր համալրումների համար: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ՝ դիմելով Land Rover-ի պաշտոնական դիլեր «Ֆորա Պրեմիում» ընկերությանը: 

 ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ՀԻԱՆԱԼԻ
ԱՆՎԱՀԵԾԵՐ

Նոր Discovery-ի համար հասանելի  է 19-22 դյույմանոց անվասկավառակների մի քանի տարբերակ, որոնք տարբերվում են ոճով և լրամշակմամբ (կախված համալրումից): Դուք կարող եք էլ ավելի բացառիկ դարձնել Ձեր ավտոմեքենան՝ ընտրելով լրամշակման մի քանի տարբերակներից մեկը՝ Silver, Diamond Turned, Gloss Black կամ Dark Satin Grey: Բոլոր սկավառակները նախագծված են այնպես, որպեսզի առանձնանան մնացածներից: 

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Ամբողջովին ապակյա օպցիոնալ համայնապատկերային տանիքը (ֆիքսված կամ բացվող) տեսողաբար մեծացնում է սրահի տարածությունը և մինչև երրորդ շարքի նստատեղերը (եթե առկա են) լցնում է այն բնական լույսով: Գերամուր գունամշակված ապակին թույլ է տալիս պահպանել սրահի հարմարավետ ջերմաստիճանը:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ՔԱՐՇԱԿՈՒՄՆ ԱՎԵԼԻ
ՀԵՇՏ Է ԴԱՐՁԵԼ

Նոր Discovery-ն ցուցադրում է քարշակման անգերազանցելի ունակություններ: Քարշակվող բեռի առավելագույն թույլատրելի զանգվածը 3500 կգ* է, ինչը զգալիորեն գերազանցում է այս դասի այլ մոդելների ցուցանիշները: Հասանելի են այնպիսի լրացուցիչ ֆունկցիաներ, ինչպիսին են՝ քարշակման էլեկտրակառավարվող և ծալվող սարքավորումը, կցորդի ամրացմանն օժանդակող համակարգն ու բեռնվածության չափման համակարգը: Դրանք զգալիորեն հեշտացնում են քարշակման գործընթացը:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

1 /

ԻՆՏԵՐԻԵՐ

ՍՐԱՀԻ ՃԿՈՒՆ ՓՈԽԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Նոր Discovery-ի լիաչափ նստատեղերի օպցիոնալ երրորդ շարքն ապահովում է հարմարավետության և ունիվերսալության իսկապես անգերազանցելի մակարդակ: HSE և HSE Luxury համալրումների համար նախատեսված է նաև նստատեղերի ծալման խելացի ֆունկցիա, որի կառավարումը կատարվում է բեռնավորման բաժանմունքի մեջ առկա փոխարկիչների, հիմնական սենսորային էկրանի կամ հեռախոսի InControl Remote հավելվածի օգնությամբ: Բացի այդ, առաջարկվող մտածված բազում լուծումների շնորհիվ կարող եք օպտիմալացնել սրահի տարածությունը:

Мощь и уверенность - Discovery Sport

ՆՈՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի հանդեպ: Առաջնակարգ նյութեր: Դուք կարող եք ընտրել նստատեղերի Grained կամ Windsor պաստառապատում, ինչպես նաև Brushed Linear ալյումինից լրամշակմամբ լրացուցիչ տարրեր և Natural Shadow Oak, Natural Charcoal Oak և High Gloss Charcoal Oak բնական փայտից ներդիրներ: Ձեր ընտրած ցանկացած տարրը թույլ կտա ընդգծել Ձեր ավտոմեքենայի անկրկնելիությունն ու բացառիկությունը:

Внедорожные способности - Discovery Sport

ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Անկախ պատուհանից այն կողմ եղած եղանակից՝ սրահում իդելական ջերմաստիճան պահպանելու համար նոր Discovery-ն համալրվում է գերարդյունավետ կլիմատ կոնտրոլ համակարգով, որը Ձեր ցանկությամբ կարող է լինել երկգոտի, եռագոտի կամ քառագոտի: Համակարգն ստեղծվել է նախագծման համալիր ծրագրի շրջանակներում և ենթարկվել է խիստ փորձարկումնեի իրական պայմաններում՝ -40-ից մինչև +50 °C ջերմաստիճանների տիրույթում: 

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ

ԴԻԶԱՅՆԻ DYNAMIC
ՓԱԹԵԹ

Առջևի թափարգելի եզակի դիզայնը, Satin Dark Grey լրամշակմամբ 21 և 22-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները և Black կամ Grey գույնի կոնտրաստային տանիքը թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: Narvik Black տպավորիչ  լրամշակմամբ տարրերի թվին են պատկանում ցանցային տեքստուրայով եզակի վանդակաճաղը, օդափոխման անցքերը, «Discovery» գրվածքը և կողային հայելիների վերդիրները: Ինտերիերի լրամշակման համար կիրառվում է Windsor կաշի՝ հասանելի երեք գունային տարբերակներով: Ինտերիերում կարելի է ստեղծել լրացուցիչ շեշտադրումներ կոնտրաստային եզրավորման և լրամշակման Dark Brushed Aluminium ու Titanium Mesh տարրերի օգնությամբ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐԻ
BLACK DESIGN ՓԱԹԵԹ

Ավելի տպավորիչ արտաքին ստանալու և Ձեր նոր Discovery-ի անհատականությունն ընդգծելու համար կարելի է պատվիրել էքստերիերի օպցիաների Black Design փաթեթը, որը հասանելի է SE, HSE և HSE Luxury համալրումների համար: Էքստերիերի օպցիաների Black Design փաթեթը ներառում է Narvik Black լրամշակմամբ ռադիատորի վանդակաճաղը, կողային օդափոխման վանդակաճաղերը և հայելիների վերդիրները, ինչպես նաև Black լրամշակման «Discovery» գրվածք բեռնախցիկի դռան և կապոտի վրա: Կախված համալրումից՝ առաջարկվում են նաև Gloss Black լրամշակմամբ 20, 21 և 22-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներ:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նոր Discovery-ում կիրառված են ժամանակակից
նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաներ,
որոնք օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
արտադրողականությամբ և ընդլայնում
հնարավորությունները՝ օգնելով ամբողջովին
բացահայտել  դրա պոտենցիալը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

CLICK AND GO ՀԱՄԱԿԱՐԳ

«Click and Go»-ն օպցիոնալ բազմաֆունկցիոնալ համակարգ է, որը տեղադրված է առջևի նստատեղերի թիկնակներին և նախատեսված է երկրորդ շարքի ուղևորների համար: Այն տեղադրվում է գլխակալների ամրանների միջև և կարող է համալրվել լրացուցիչ հարմարանքներով, որոնք թույլ կտան ֆիքսել Ձեր շարժական սարքերը և տեղավորել պայուսակներն ու հագուստը: Հարմարանքները կարելի է հեշտությամբ հանել, եթե դրանց կարիքը չեք զգում:

Мощь и уверенность - Discovery Sport

ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բեռնավորման բաժանմունքի միջնորմը թույլ է տալիս ավելի հարմարավետ տեղադրել երկրորդ շարքի թեքման ֆունկցիայով համալրված նստատեղերը: Բացի միջնորմից, կարելի է տեղադրել նաև բաժանարար, որը թույլ կտա առանձնացնել երկու լրացուցիչ սեկցիա: Իսկ ռետինե գորգը կպաշտպանի բեռնախցիկի հատակը կեղտից և ջրից ուղեբեռի փոխադրման ժամանակ: 

Внедорожные способности - Discovery Sport

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

iPhone®-ի միակցման և լիցքավորման մոդուլն ու անլար լիցքավորիչի ամրանը ** օգտագործում են կենտրոնական բարձակի բաժակակալների տարածությունը:  Լիցքավորման ընթացքում հեռախոսը մշտապես կլինի Ձեր տեսադաշտում: Միակցումը համատեղելի է iPhone 5, iPhone 5S, iPhone 6, iPhone 6S և iPhone 5SE հեռախոսների հետ:

** Սարքի հետ համատեղելի հեռախոսների իրանի լայնությունը չպետք է գերազանցի 73 մմ-ը:

Внедорожные способности - Discovery Sport

ՏԱՆԻՔԻ ԲԵՌՆԱՐԿՂ

Land Rover-ի տանիքի ֆիրմային բեռնարկղն առանձնանում է էքսկլյուզիվ դիզայնով և մինչև 61 կգ բեռնատարողությամբ: Այն հավելված է Silver և Black լրամշակմամբ կոնտրաստային ալյումինե տարրերով, ինչպես նաև հատուկ ամրաններով, որոնք մեծացնում են անվտանգության մակարդակը: Այս պրակտիկ աքսեսուարը պահանջում է ռեյլինգների և հորիզոնական ձողերի տեղադրում:


iPhone®-ը հանդիսանում է Apple ընկերության ԱՄՆ-ում և այլ երկրներում գրանցված ապրանքանիշ:

*Քարշակվող բեռի առավելագույն թույլատրելի զանգվածը կարող է տարբերվել՝ կախված իրացման շուկայից: Խնդրում ենք պահպանել Ձեր երկրի օրենսդրության պահանջները:  ** Սարքի հետ համատեղելի հեռախոսների իրանի լայնությունը չպետք է գերազանցի  73 մմ-ը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.