ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

INCONTROL TOUCH ՀԱՄԱԿԱՐԳ

S և SE համալրումների InControl Touch համակարգը երաշխավորում է ժամանցի լայն հնարավորություններ և տեղեկատվության արագ հասանելիություն: Ինտուիտիվ հասկանալի InControl համակարգը կգծի Ձեր երթուղին մինչև նպատակակետ, կվերարտադրի Ձեր սիրած երաժշտությունը և թույլ կտա անհրաժեշտության դեպքում  օպերատիվ կերպով կապվել օգնության ծառայությունների հետ՝ դարձնելով Ձեր կյանքն ավելի հեշտ, հագեցած և հաճելի:

 

INCONTROL TOUCH PRO ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը համատեղում է նորագույն սերնդի ապարատային և ծրագրային լուծումները՝ օժտելով նոր Discovery-ն հաղորդակցության և ժամանցի ամենալայն հնարավորություններով: HSE և HSE Luxury բոլոր համալրումներն առաջարկվում են 10-դյույմանոց սենսորային HD էկրանով, որն ապահովում է առավել կարևոր ծառայությունների և տեղեկատվության անմիջական հասանելիությունը: Համակարգը երաշխավորում է տեսանյութերի և աուդիոֆայլերի բարձրորակ վերարտադրումը, ունի 10 Գբ ծավալով կուտակիչ՝ HD ձևաչափով ֆիլմերի կամ մինչև 2000 երգերի պահպանման համար, ինչպես նաև USB-միակցիչ և էլեկտրական վարդակներ:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

INCONTROL CONNECT PRO ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Ընտրելով InControl Touch Pro համակարգը՝ Դուք կարող եք լրացնել այն օպցիաների InControl Connect Pro փաթեթով, որի տեխնոլոգիաներն ու հավելվածները կօգնեն բարելավել ավտոմեքենայի կապի հնարավորությունները և ապահովել վարորդի և ուղևորների իրական հարմարավետությունը: Փաթեթը ներառում է InControl Apps հավելվածներ, Remote Premium հավելված, InControl Pro Services համակարգ ու Wi-Fi հասանելիության կետ: 

INCONTROL PRO SERVICES ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Pro Services համակարգը հանդիսանում է օպցիաների InControl Connect Pro փաթեթի բաղկացուցիչ մաս և ինքն իր հերթին ներառում է Wi-Fi հասանելիության կետ և նավիգացիոն համակարգի մի շարք լրացուցիչ ֆունկցիաներ, ինչպիսին են, օրինակ, իրական ռեժիմով ճանապարհային իրավիճակին հետևելը, կայանատեղիում ազատ տեղերի առկայության մասին տեղեկատվության տրամադրումը և քարտեզների դիտումը արբանյակային ռեժիմում: Երթուղիների պլանավորման հեռախոսային Route Planner App հավելվածը թույլ կտա Ձեզ ուղարկել նպատակակետի մասին տվյալներն անմիջապես հեռախոսից ավտոմեքենա, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կազմել ոտքով ճանապարհի երթուղին, եթե ուզում եք ավտոմեքենան կայանելուց հետո շարունակել ճանապարհը հասարակական տրանսպորտով: 

INCONTROL PROTECT ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Protect համակարգը ավտոմատ կտեղեկացնի վթարային-փրկարարական ծառայություններին տեղի ունեցած վթարի մասին: Դուք կարող եք օգտվել նաև սրահում առկա կանչի կոճակից: Եթե Ձեզ անհրաժեշտ է տեխնիկական մասնագետի օգնությունը, Դուք կարող եք կապվել ճանապարհներին օպերատիվ օգնության Land Rover Optimised Assistance ծառայության օպերատորի հետ: Remote Essential հավելվածն ապահովում է ավտոմեքենայի վիճակի դիստանցիոն վերահսկման ֆունկցիայի և ուղևորության երթուղու վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը՝ օպտիմալացնելով ուղևորության վրա կատարվող ծախսերը: 

ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Որպես ընտրություն հասանելի է չորս աուդիոհամակարգ: Land Rover աուդիոհամակարգը համալրված է 6 բարձրախոսով, իսկ դրա կատարելագործված տարբերակը՝ 10-ով: MeridianTM ընկերության հետ համագործակցության արդյունքում մենք Discovery-ի համար նախագծել ենք երկու նորարարական համակարգ: 380 Վտ հզորությամբ տարբերակը համալրված է 10 բարձրախոսով, իսկ տարածական հնչողության և 825 Վտ հզորությամբ Surround Sound համակարգն ունի 14 բարձրախոս և սաբվուֆեր:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

TD6 շարժիչ՝ 249 ձ.ուժ հզորությամբ

Նոր Discovery-ն համալրվում է նոր սերնդի դիզելային Land Rover շարժիչով: 3,0 լիտր ծավալով այս ագրեգատը լրացված է տուրբոմղման ֆունկցիայով: Դրա գերարդյունավետ կառուցվածքը ներառում է մեկ տուրբոկոմպրեսոր և կերամիկական գնդիկային առանցքակալներ, ինչը թույլ է տալիս նվազեցնել շփումն ու ապահովել հզորության անմիջական հաղորդումը շարժիչի ծնկաձև լիսեռի պտույտների ցանկացած հաճախականության դեպքում: 

8-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Նոր Discovery-ի բենզինային և դիզելային շարժիչները սարքավորվում են բարձր տեխնոլոգիական 8-աստիճան ավտոմատ ZF փոխանցումատուփով, որը կառավարվում է էլեկտրոնային եղանակով: Այն հատուկ կարգավորվել է Land Rover-ի ինժեներների կողմից այնպես, որպեսզի ապահովի միաժամանակ սահուն և հստակ փոխարկում: Փոխանցումային ութ թվերը տեղակայված են հնարավորինս մոտիկ, ինչի շնորհիվ փոխանցումների փոխարկումը կատարվում է գրեթե աննկատ: 

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԻԱՆԱԼԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎՐԱ

Նոր Discovery-ն ստեղծվել է վարորդին ոչ միայն հարմարավետություն ու վստահություն, այլև վարելուց հաճույք պարգևելու համար: Ընթացքի տպավորիչ սահունությունն ապահովում է էլեկտրաուժեղացուցիչով ղեկային կառավարման համակարգը (EPAS), իսկ շրջադարձերում արգելակման վերահսկման համակարգը (CBC) երաշխավորում է արգելակման կայունությունը մանևրելու ընթացքում՝ մոդուլացնելով վարորդի գործադրած արգելակման ուժը:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)

Կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC) հետևում է ավտոմեքենայի վարքին և միջամտում է, եթե հայտնաբերում է, որ այն դադարում է ենթարկվել վարորդի գործողություններին: Սա թույլ է տալիս երաշխավորել նոր Discovery-ի կառավարման հուսալիությունը, հավասարակշռվածությունն ու անհրաժեշտ վերահսկումը: Դուք հաճույք կստանաք վարելուց թե՛ ճանապարհներին, թե՛ արտաճանապարհային պայմաններում:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԹԵԹԵՎԱՑՐԱԾ ԿԱԽՈՑ

Թեթև ալյումինե մասերից պատրաստված և ամբողջովին անկախ կախոցը բաղկացած է միմյանցից հեռու տեղադրված կրկնակի ընդլայնակի լծակներից առջնամասում և կատարելագործված բազմալծակ կառուցվածքից՝ հետնամասում: 

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նոր Discovery-ի արդյունավետությունը բարելավում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին են՝ մեր Ingenium շարժիչի համար ներդրված  գործարկման /անջատման «Ստոպ / Ստարտ» համակարգը, թեթև նյութերն ու բարելավված աերոդինամիկան: Էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցով սարքավորված ավտոմեքենաները երաշխավորում են արդյունավետության լրացուցիչ ավելացում կախոցի արագ իջեցման շնորհիվ: Համակարգն ավտոմատ կերպով նվազեցնում է կախոցի բարձրությունը՝ մայրուղիներով ընթացքի ժամանակ դիմադրության գործակցի նվազեցումն ապահովելու համար: 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՈՎ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺՄԱՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ ALL-TERRAIN PROGRESS CONTROL

Տարբեր տեսակի մակերևույթներով ցածր արագությամբ շարժման կրուիզ կոնտրոլը (ATPC) օպցիոնալ նորարարական համակարգ է, որը թույլ է տալիս վարորդին ընտրել շարժման որոշակի արագություն և պահպանել այն դժվարանցանելի հատվածներում: Աշխատելով հիմնական կրուիզ կոնտրոլի նույն սկզբունքով՝ այս ֆունկցիան ակտիվանում է 2-ից 30 կմ/ժ արագությամբ ընթանալիս՝ թույլ տալով կենտրոնանալ մանևրելու և խոչընդոտի հաղթահարման լավագույն ուղեգծի որոնման վրա:

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ WADE SENSING ՑՈՒՑԻՉ 

Հաշվի առնելով հաղթահարվող ջրային խոչընդոտի խորության այս դասում  լավագույն ցուցանիշը՝ 900 մմ, Wade Sensing օպցիոնալ ցուցիչը կարող է դառնալ անփոխարինելի օգնական: Արտաքին հայելիների մեջ տեղադրվող այս եզակի ցուցիչը՝ ստեղծված հատուկ Land Rover ավտոմեքենաների համար, իրական ժամանակի ռեժիմում սենսորային էկրանի վրա արտացոլում է ջրային խոչընդոտի խորության գրաֆիկական պատկերը՝ համեմատելով այն Ձեր ավտոմեքենայի համար թույլատրելի առավելագույն ցուցանիշի հետ: 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE 2 ՀԱՄԱԿԱՐԳ 

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response եզակի համակարգը թույլ է տալիս վարորդին օպտիմալացնել շարժիչի, փոխանցումատուփի, կենտրոնական դիֆերենցիալի և ընթացքային մասի կարգավորումները՝ ընտրելով վարման ռեժիմներից որևէ մեկն ու ապահովելով առավելագույն հարմարավետություն ճանապարհային ցանկացած պայմաններում: Օպցիոնալ Terrain Response 2* համակարգն ընդլայնում է նախորդ տարբերակի հնարավորությունները՝ հետևելով ճանապարհային պայմաններին և վարման ռեժիմն ընտրելով ավտոմատ եղանակով:

ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԲԱՇԽԻՉ ՏՈՒՓ

Երթևեկության շարքի պահպանման համակարգը ճանաչում է այն իրավիճակները, երբ Ձեր ավտոմեքենան հանկարծակի շեղվում է ուղեգծից, և սահուն կերպով ղեկավարելով՝ վերադարձնում ավտոմեքենան իր շարքը: Վարորդի հոգնածության մակարդակի վերահսկման համակարգը՝ տեսնելով, որ վարորդը քնում է, դիսփլեյին արտաբերում է հանգստանալու առաջարկով հաղորդագրություն:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՊՆԵՎՄԱՏԻԿ ԿԱԽՈՑ

Վստահության և հարմարավետության զգացողությունը չի լքում վարորդին նույնիսկ ամենաբարդ խոչընդոտներ հաղթահարելիս: Բոլոր չորս անիվների էլեկտրոնային կառավարմամբ անկախ պնևմատիկ կախոցն առաջարկում է անգերազանցելի հնարավորություններ ցանկացած պայմաններում և ապահովում է անիվների բացառիկ դիրքավորում: Համակարգը պատրաստ է դժվարությունների, հեշտությամբ դիմակայում է ցանկացած լարվածության և ապահովում է նոր Discovery-ի ընթացքի անգերազանցելի սահունությունը նույնիսկ ամենաբարդ ճանապարհային պայմաններում: Ըստ բարձրության կարգավորվող կախոցը թույլ է տալիս հեշտությամբ ադապտացնել ավտոմեքենան ցանկացած ճանապարհային պայմաններին:

ՔԱՐՇԱԿՈՒՄ

Նոր Discovery-ն թույլ է տալիս քարշակել մինչև 3500 կգ* բեռներ, ինչը զգալիորեն գերազանցում է այս դասի այլ մոդելների ցուցանիշները: Հասանելի են այնպիսի լրացուցիչ ֆունկցիաներ, ինչպիսին են՝ քարշակման էլեկտրակառավարվող և ծալվող սարքավորումը, կցորդի ամրացմանն օժանդակող համակարգն ու բեռնվածության չափման համակարգը: Դրանք զգալիորեն հեշտացնում են քարշակման գործընթացը:

* Քարշակվող բեռի առավելագույն թույլատրելի զանգվածը կարող է տարբերվել՝ կախված իրացման շուկայից: Խնդրում ենք պահպանել Ձեր երկրի օրենսդրության պահանջները:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Երթևեկության շարքի պահպանման համակարգը գրանցում է այն պահը, երբ Ձեր ավտոմեքենան հանկարծակի շեղվում է ուղեգծից, և զգուշորեն շտկում դրա ուղեգիծը: Վարորդի հոգնածության մակարդակի վերահսկման համակարգը հետևում է Ձեր վիճակին  և ժամանակին խորհուրդ է տալիս կանգնել և հանգստանալ: 

 

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ՝ ԽԻՏ ՀՈՍՔՈՒՄ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԺԱՆԴԱԿՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Անկախ նրանից՝ շարժվում եք մայրուղիով թե քաղաքային խիտ հոսքում, տվյալ համակարգը կվերահսկի և կպահպանի անվտանգ տարածությունն առջևից ընթացող ավտոմեքենայից: Ընդ որում, Դուք  ոտնակները սեղմելու կարիք չեք ունենա: Երբ առջևից ընթացող ավտոմեքենան մեծացնում է իր արագությունը, արագանում է նաև նոր Discovery-ն: 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (AEB)

Եթե ինքնուրույն վթարային արգելակման համակարգը (AEB) 5-ից 80 կմ/ժ արագությամբ շարժվելիս հայտնաբերում է դիմային բախման պոտենցիալ վտանգ, էկրանին հայտնվում է նախազգուշացնող ազդանշան: Սա թույլ կտա Ձեզ արագ քայլեր ձեռնարկել վթարից խուսափելու համար: Եթե բախման վտանգը դեռևս պահպանվում է, համակարգն ակտիվացնում է արգելակները՝ մեղմելով հնարավոր հարվածի հետևանքները:

ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ ԴԻՄԱՊԱԿՈՒ ՎՐԱ

Դիմապակու պրոեկցիոն դիսփլեյը* հանդիսանում է օպցիա SE, HSE և HSE Luxury համալրումների համար: Այն դիմապակու վրա արտացոլում է այնպիսի կարևոր տեղեկատվություն, ինչպիսին են՝ արագությունը, ընտրած փոխանցումն ու նավիգացիոն տվյալները (InControl Touch կամ InControl Touch Pro նավիգացիոն համակարգերի հետ համատեղ), որպեսզի Դուք կարողանաք չկտրել հայացքը ճանապարհից: 

* Անհրաժեշտ է դիմապակու ջերմապաշտպանիչ շերտի առկայություն:

ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Զուգահեռ և ուղղահայաց կայանմանը, ինչպես նաև կայանատեղիից դուրս գալուն օժանդակող համակարգը հեշտացնում է կայանման գործընթացը՝ կատարելով ղեկային կառավարում մեքենան հասանելի տարածքում տեղավորելու համար: Պարզապես ընտրեք համապատասխան փոխանցումը և վերահսկեք արագությունը արագացման և արգելակման ոտնակների օգնությամբ: Կայանմանն օժանդակող համակարգը կօգնի Ձեզ նաև դուրս գալ կայանատեղիից՝ իր վրա վերցնելով ամենաբարդ գործողությունները և էկրանին քայլ առ քայլ արտաբերելով անհրաժեշտ կարգադրությունները: 

ՇՐՋԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս տեխնոլոգիայի շնորհիվ սենսորային էկրանին կարելի է 360 աստիճանով տեսնել ավտոմեքենայի շրջակա տարածքը, ինչը թույլ է տալիս ավելի արագ ու անվտանգ կայանել մայթեզրի մոտ կամ տեղաշարժվել նեղ տարածության մեջ ու խաչմերուկներում: Դուք վստահ կզգաք Ձեզ նույնիսկ ամենաբարդ պայմաններում:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ACTIVITY KEY ԹԵՎՆՈՑ

Օպցիոնալ Activity Key թևնոցը թույլ կտա Ձեզ վայելել կյանքը: Լրացուցիչ հարմարավետության համար կարող եք հագնել Activity Key թևնոցը և օգտագործել այն Ձեր Land Rover-ը բացելու ու փակելու համար, եթե չեք ուզում Ձեզ մոտ պահել կախազարդը: Այս ամուր թևնոցը ամբողջությամբ անջրաթափանց է, իսկ դա նշանակում է, որ Դուք կարող եք վայելել ակտիվ հանգիստը:

ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԾԱԼՄԱՆ ԽԵԼԱՑԻ ՖՈՒՆԿՑԻԱ

Նոր Discovery-ն համալրվում է ծալման խելացի ֆունկցիա ունեցող նստատեղերի օպցիոնալ երրորդ շարքով, որը թույլ է տալիս կարգավորել երկրորդ և երրորդ շարքի նստատեղերի փոխդասավորվածությունը բեռնավորման բաժանմունքում առկա փոխարկիչների, գլխավոր սենսորային էկրանի կամ սմարթֆոնի InControl Remote համակարգի օգնությամբ:

ՏԱՔԱՑՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Դուք կարող եք վայելել ընթացքը կլոր տարի բոլոր երեք շարքերի տաքացման հարմարավետ օպցիոնալ ֆունկցիայի, ինչպես նաև առաջին և երկրորդ շարքերի նստատեղերի տաքացման և օդափոխման ֆունկցիայի շնորհիվ: Կախված ընտրված համալրումից՝ վարորդն ու առջևի ուղևորը կարող են իրարից անկախ ընտրել ջերմաստիճանի կարգավորումները սենսորային էկրանի միջոցով:

ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ

Բեռնավորման բաժանմունքի դռան սենսորային անհպում բացումը** թույլ է տալիս կառավարել դուռն առանց ձեռքերի՝ չդիպչելով ավտոմեքենային կամ էլեկտրոնային բանալիին: Էլեկտրոնային բանալին հայտնաբերելով՝ համակարգը թույլ է տալիս բացել բեռնախցիկի դուռը՝ ավտոմեքենայի երկու կողմերում տեղադրված ցուցիչների գործողության գոտում ոտքի մեկ շարժում կատարելով: Հասանելի է նաև բեռնախցիկի ներքին ստորին էլեկտրական շարժակով փեղկը, որը կարելի է օգտագործել նստելու համար, ինչպես նաև որպես ուղեբեռ բեռնելու հենահարթակ կամ ուղեբեռի ուղղահայաց բաժանարար:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

InControl համակարգի նկարագրված որոշ ֆունկցիաներ կարող են տեղադրվել միայն լրացուցիչ պատվերի դեպքում, հասանելի չլինել որոշ շուկաներում և որոշ ուժային ագրեգատներով համալրված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում դրանց հասանելիության և օգտագործման ամբողջական պայմաններին ծանոթացեք Land Rover-ի մոտակա դիլերից կամ Land Rover-ի համապատասխան կայքից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են որոշակի սակագնային պլանով համապատասխան SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի կողմից առաջարկված սկզբնական ժամանակաշրջանի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարացնել բաժանորդագրությունը: Բջջային ցանցի ծածկույթը ամենուրեք չի երաշխավորվում: Apple Watch-ը հանդիսանում է Apple Inc. ընկերության ԱՄՆ-ում և այլ երկրներում գրանցված ապրանքանիշ: InControl Apps հավելվածները անհրաժեշտ է բեռնել Apple / Android խանութներից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմեք Land Rover-ի մոտակա դիլերին:

* Օպցիա էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցի առկայության դեպքում:  ** Ստանդարտ HSE Luxury համալրման, օպցիա՝ SE և HSE համալրումների համար:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.