ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ DEFENDER

Ձեր Defender-ին հաղորդեք ավելի տպավորիչ տեսք տարբերակների Silver Pack փաթեթի օգնությամբ։ Այն ներառում է տանիքի, ռադիատորի ցանցի, առջևի լուսարձակների եզրավորման և գործիքների վահանակի Indus Silver արտահայտիչ ձևավորումը։ Տարբերակների փաթեթը նաև ընդգրկում է Dual Finish ձևավորմամբ դյուրաձույլ անվասկավառակները, իսկ տարբերակների Bright Light Pack փաթեթը ներառում է մեծ լուսարձակներ և նախազգուշացնող ցուցիչներ։

 

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԴՐԱՄԱՏԻԿ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ

Տարբերակների Black Pack փաթեթի շնորհիվ Ձեր ավտոմեքենան կունենա ամբողջովին այլ տեսք։ Santorini Black ձևավորմամբ տանիքը, ռադիատորի ցանցը, առջևի լուսարձակների եզրավորումը, անվակամարները և այլ դետալները, ինչպես նաև գունամշակված ապակիները կօգնեն Ձեզ տարբերվել մյուսներից։ Ընտրեք անվասկավառակների երկու տարբերակներից մեկը՝ Gloss Black ձևավորմամբ դյուրաձույլ Sawtooth սկավառակներ կամ Gloss Black ձևավորմամբ ամրապնդված նոր անվասկավառակները։

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԱՎԵԼԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԵՎ ՆՈՐԱՈՃ

Brunel ձևավորմամբ ռադիատորի ցանցի և առջև լուսարձակների եզրավորմամբ, ինչպես նաև Indus Silver, Santorini Black կամ Corris Grey գույների կոնտրաստային տանիքի միջոցով դարձրեք Ձեր Defender-ն ավելի արտահայտիչ։ Ընդգծեք Ձեր ոճը գունամշակված ապակիների օգնությամբ։

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԷՍՏԵՏԻԿ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Բարելավեք Ձեր ավտոմեքենայի արտաքին տեսքը՝ ստանդարտ մոդելի մեջ ներառված պողպատյա անվասկվառակների փոխարեն տեղադրելով մեկ այլ սկավառակներ, օրինակ՝ Gloss Black ձևավորմամբ դյուրաձույլ Sawtooth սկավառակները կամ ամրապնդված պողպատյա անվասկավառակներ։

 

 

1 /

 

ԻՆՏԵՐԻԵՐ

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԱՇՎՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՐԱՀ 

Որպես ընտրություն առաջարկվում են նստատեղերի կաշվե ձևավորման երեք տարբերակներ։ Պրեմիում դասի տարբերակը ներառում է պահոց՝ կաշվե ձևավորմամբ կենտրոնական վահանակի առջևի հատվածում և Ebony գույնի կաշվե նստատեղեր։

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՈՒՍԱՅԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ

Ցուրտ առավոտյան տաքանալու համար ընտրեք ցուրտ կլիմայի համար առաջարկվող տարբերակների փաթեթը, որը ներառում է առջևի տաքացվող նստատեղեր և դիմապակի։

ԱՈՒԴԻՈ ՀԱՄԱԿԱՐԳ

Նվագարկեք աուդիո սկավառակներ, լսեք ռադիո, օգտագործեք բարձրախոս հեռախոսակապի հնարավորությունը և իրականացրեք տվյալների փոխանցում Bluetooth® անլար կապի տեխնոլոգիայի աջակցությամբ աշխատող աուդիո համակարգի միջոցով։ Միացրեք հիշողության քարտը կամ MP3 նվագարկիչը՝ օգտագործելով USB պորտը։ Ինչպես նաև հասանելի է 3,5-միլլիմետրանոց աուդիո բնիկը։

ՍԱԲՎՈՒՖԵՐՈՎ ԱՈՒԴԻՈ ՀԱՄԱԿԱՐԳ 

Ապահովեք ձայնի բարձր որակ, ընտրեք CD նվագարկիչով աուդիո համակարգ 1 սկավառակի համար, ռադիո, լրացուցիչ MP3/AUX-միակցիչ և Bluetooth®, ինչպես նաև գործիքների վահանակ՝ սաբվուֆերով սարքավորոումների ընդլայնված փաթեթով և ներկառուցված բարձր հաճախականությամբ բարձրախոսներով։

 
 
1 /

ՊՐԱԿՏԻԿՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐՀԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՏԱՐՀԱՆՈՒՄ

Բարդ բեռների փոխադրման համար Ձեր տրամադրության տակ են տարհանման սարքավորման գնդաձև հենակները, տարհանման առասանները և հարմարանքները՝ ինչպես ֆիքսված և կարգավորվող, այնպես էլ էլեկտրական կամ մեխանիկական կառավարմամբ։

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՎ ԻՋՆԵԼՈՒ ՀԱՐՄԱՐ ԱՍՏԻՃԱՆԻԿՆԵՐ

Տարբեր աստիճանիկներ՝ սկսած զսսպանակաձև մեխանիզմով աշխատող ետգցովի աստիճանիկից մինչև ֆիքսված և կողային ոտնակները, ապահովում են անվտանգություն և հեշտ մուտք ավտոմեքենայի սրահ և բեռնախցիկի հատված։

 

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրեք ամուր ալյումինե պաշտպանիչ ուռուցիկ վերդիրներ ավտոմեքենայի թևերին և/կամ շեմերին, հետևի անկյուններին և առջևի բամպերներին։

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ

Ղեկանիվի ձգաձողի պաշտպանությունը (այդ թվում ուռուցիկ) ապահովում է շարժիչի և ղեկանիվի կառավարման սարքերի պաշտպանությունը, երբ Դուք երթևեկում եք քարքարոտ ճանապարհով։

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

RECARO ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Գործվածքով երեսպատված և կաշվե երիզով տաքացվող նստատեղեր՝ Land Rover և Recaro ապանքանիշերով։ Ներառում է մոնտաժման հավաքածու։

ՀԱՆՈՎԻ ՕԴԱՌԻՉ

Այս հանովի օդառիչը՝ իդեալական օդի ախտոտման բարձր աստիճանի ժամանակ (օրինակ՝ փոշու դեպքում), ամրանում է դիմապակու հենակին և օգտագործվում է օդափոխման ստանդարտ ցանցերի ամրակապերով։ 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՁՈՂԵՐ

Ձողերի բարձր ոտնակները թույլ են տալիս տեղափոխել ցանկացած տեսակի իրեր, ինչպիսիք են՝ տանիքի բեռնախցիկները և տարբեր տեսակի սպորտային հանդերձանքի տեղափոխման հատուկ սարքավորումները։

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԱՆԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեր լիաչափ պահեստային անվադողի համար ընտրեք բազմազան վերդիրներից մեկը։ Ընտրության համար նաև հասանելի են առջևի ցայտապաշտպաններ, անվային հակասահման շղթաներ և անվադողերի վենտիլների թասակներ։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.