ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

 

DEFENDER-Ի
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
ՇԱՐՔԵՐ

Adventure և Heritage
հատուկ շարքեր

 

«Defender-ի բնավորությունը այնքան բազմակողմանի է, որ մեկ տարբերակով սահմանափակվել հնարավոր չէր։ Այդ պատճառով մենք ստեղծեցինք երկու լիովին տարբեր մեկնաբանումներ, որոնք արտացոլում են այս ավտոմեքենայի հզորությունն ու հնարավորությունների բազմազանությունը»։

Նիկ Ռոջերս

Land Rover մոդելային շարքի նախագծման գծով տնօրեն

DEFENDER HERITAGE

ԱՆՑՅԱԼԻ ԲՈՒՆ ՈԳԻՆ

Heritage հատուկ շարքի Defender-ը պահպանեց 1948 թ․ -ին թողարված ամենաառաջին Land Rover-ի ոգին՝ գերազանցելով նրան դիզայնի վարպետությամբ և լայն հնարավորություններով։ Լիակատար նմանություն ստանալու համար ավտոմեքենայի թափքը ներկվել է Grasmere Green գույնի, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացած Մեծ Բրիտանիայի ռազմա-օդային ուժերի ավելցուկ մնացած կանաչ գույնի երանգը։ Այս երանգը և Alaska White գույնի սպիտակ տանիքը միասին ստեղծում են տպավորիչ կոնտրաստ։

DEFENDER HERITAGE

ԴԱՍԱԿԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Ավտոմեքենայի թափքի HUE 166 գրառումը՝ առաջին նախաշարքային  Land Rover ավտոմեքենայի համարանիշն է, որը հայտնի է որպես Խյուի քնքուշ անվան տակ։ Ամենաառաջին Land Rover ավտոմեքենաների մասին հիշողություններ է առաջացնում ավտոմեքենայի սրահը՝ Almond գործվածքով երեսպատված նստատեղերով, Grasmere Green գույնի գործիքների վահանակով, փոխանցման տուփի գծագրով ցուցանակով և փոխանցումների փոխարկման լծակների կարմիր ու դեղին շրջանակներով։

1 /

 

DEFENDER HERITAGE ՀԱՏՈՒԿ ՇԱՐՔԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԳԾԵՐ

ՍՐԱՀԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ DEFENDER ՄՈԴԵԼՆԵՐԻ ՈՃԻ ՄԵՋ

Grasmere Green գույնի գործիքների վահանակը, փոխանցումների փոխարկման լծակների կարմիր ու դեղին շրջանակները և փոխանցման տուփի գծագրով լեգենդար ցուցանակը հիշեցնում են ամենաառաջին Defender մոդելները։ 

ԺԱՄԱՆԱԿՈՎ ՓՈՐՁՎԱԾ ՈՃ

Almond գույնի գործվածքով երեսպատված նստատեղերի վրա դաջված է Land Rover ապրանքանիշը իր սկզբնական տարբերակով, իսկ պիտակները ընդօրինակում են Series I - HUE 166 ավտոմեքենայի շարքի առաջին համարանիշը։

ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ

Land Rover բնօրինակ ապրանքանիշի ճիշտ կրկնօրինակումը՝ տեղադրված ավտոմեքենայի առջևի և հետևի մասերում, ինչպես նաև ռադիատոի արտահայտիչ ցանցը, հիշեցնում են ամենաառաջին մոդելը։ 

ԱՄՈՒՐ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Grasmere Green թափքի գույնի ներկված ամրապնդցված պողպատյա սկավառակները հիշեցնում են ամենաառաջին Land Rover ամենագնացը։

DEFENDER ADVENTURE

ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՐ ՈԳԻ

Defender-ի արտաճանապարհային հնարավորություներրի լայն շրջանակը դարձրեց նրան ամբողջ աշխարհով հարյուրավոր արշավների լիիրավ անդամ։ Նա իրեն դրսեվորեց որպես հզոր և հուսալի ավտոմեքենա ամենածանր պայմաններում՝ G4 Challenge մրցարշավներից մինչև մարդասիրական առաքելություններ յոթ մայրցամաքների վրա։ Adventure շարքի Defender-ը լիովին պատրաստ է արկածների՝ այն համալրված է պաշտպանիչ թափքով և Diamond Turned ձևավորմամբ սև անվասկավառակներով։

DEFENDER ADVENTURE

ՊԱՏՐԱՍՏ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ամենածանր ճանապարհային պայմանների համար նախատեսված այս ավտոմեքենայի սրահը նախագծված է մաքսիմալ հարմարավետություն ապահովելու համար։ Առջևի նստատեղերի ձևավորման համար օգտագործվում է Windsor կաշին՝ ծակոտկեն ներդիրներով և իր սկզբնական տարբերակով դաջված  Land Rover ապրանքանիշով։ Defender Adventure հատուկ շարքում կա ամեն ինչ ճանապարհազրկության պայմանները հաղթահարելու համար։

1 /

 

DEFENDER ADVENTURE ՀԱՏՈՒԿ ՇԱՐՔԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԳԾԵՐ

ԹԱՓՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենան տարբերվում է թափքի լրացուցիչ պաշտպանությամբ կողքից և առջևից, ինչը պաշտպանում է այն վնասվելուց՝ ճանապարհազրկության պայմաններում երթևեկելիս։ 

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Որպես ստանդարտ 90 և 100 անվային բազայով թափքերի վրա դաջված են Santorini Black գույնի գրաֆիկական լուծումներ։

ԴԱՍԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ

Santorini Black ձևավորմամբ գրառումները ռադիատորի ցանցի և բեռնախցիկի դռան վրա ընդօրինակում են Land Rover ապրանքանիշի ամենառաջին տարբերակը։

ԱՄՈՒՐ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Gloss Black դյուրաձույլ անվասկավառակները՝ Diamond Turned ձևավորմամբ երկակի ճաղերը և Goodyear MT/R անվադողերը թույլ են տալիս ավտոմեքենային առանց ջանքերի հաղթահարել ճանապարհազրկության ամենադաժան պայմանները։ 

ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Շարժիչ

Արագացում 0-ից մինչև 100 կմ/ժ վրկ 

Մաքսիմալ արագություն կմ/ժ  Մաքսիմալ պտտող մոմենտ Ն∙մ Քաղաքային ցիկլ լ/100կմ Քաղաքից դուրս ցիկլ լ/100կմ Կոմբինացված ցիկլ լ/100կմ CO2-ի արտանետումները կոմբինացված ցիկլում (գ/կմ)
2,2-լիտրանոց դիզելային Heritage շարժիչ (90 Ունիվերսալ)   15,8  145  360 11,5  9,0  10,0  266
2,2-լիտրանոց դիզելային Adventure շարժիչ (90 Ունիվերսալ)  15,8  145  360 11,5  9,0  10,0  266
2,2-լիտրանոց դիզելային Adventure շարժիչ (110 Ունիվերսալ)  17  145   360 13,6  9,7  11,1  295

LAND ROVER
DEFENDER

2015 թվականը նոր դարաշրջան է բացում  Defender-ի պատմության մեջ․ մի բաց թողեք ժամանակակից
ամենագնացի նմուշ դարձած մոդելի սեփականատեր դառնալու հնարավորությունը։  

ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.