ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«Defender-ը հուսալիության, ամրության, հզորության և ամենակարևորը անսահմանափակ հնարավորությունների հոմանիշն է»:

Ջերրի Մակգովերն

Land Rover-ի կրեատիվ և դիզայնի գծով տնօրեն

 

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԱԴԱՊՏԱՑՈՒՄ

Land Rover Defender-ում գերազանց արտաճանապարհային հնարավորությունները և անկոտրում դիմադրողականությունը ներդաշնակորեն զուգորդվում են հուսալիության հետ։ Նա իրեն հավասարապես վստահ է զգում թե՛ աշխույժ քաղաքի փողոցներում, և թե՛ քաղաքից դուրս, որտեղ մյուսների համար ճանապարհները վերջանում են։

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԾԿԻ ՎՐԱ

Բարելավված կցումով Defender-ը պարտական է իր կենտրոնական դիֆերենցիալով մշտական լիաքարշակ համակարգին, որը հավասարապես բաշխում է պտտող մոմենտը առջևի և հետևի առանցքների միջև։ 

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Իր լեգենդար հզորությամբ և հուսալիությամբ Defender-ը պարտական է ֆունկցիոնալ դիզայնին, որը ներառում է կամարաձև հատումով ամուր և թեթև աստիճանային տիպի ճկուն շասսին։

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ՝ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Defender-ը առաջարկվում է թափքի երեք և անվային բազայի երկու տարբերակով, իսկ լրացուցիչ տարբերակները և աքսեսուարները թույլ են տալիս հարմարեցնել ավտոմեքենան հենց Ձեզ համար։

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԵԳԵՆԴ՝ 65-ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԲ

Իսկական ամենագնաց Land Rover Defender-ը արագ դարձավ ամենահայտնի լիաքարշակ ավտոմեքենաներից մեկը աշխարհում։ Այս հուսալի և հզոր ավտոմեքենան արդեն երկար ժամանակ է մասնակցում է արշավներին և մարդասիրական առաքելություններին յոթ մայրցամաքներում:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԻՍԿԱԿԱՆ ԱՄԵՆԱԳՆԱՑ

Քանի որ Land Rover Defender-ը արդյունավետ տեղաշարժվում է ցանկացած արտաճանապարհային ծածկույթներով ամենադժվարին պայմաններում, այն օգտագործվում է արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից ամբողջ աշխարհում: Մշտական լիաքարշակ համակարգը ապահովում է անվտանգ անցում ջրկացեխի միջով և քարքարոտ սայլուղիներով։ Ավտոմեքենան վստահ արագություն է բացում և նույնպես վստահ պահում իրեն ճանապարհի վրա:

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԵԳԵՆԴԱՐ ՀՆԱՐԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Արագ հարմարվող 2,2-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչը զարգացնում է տպավորիչ պտտող մոմենտ 360 Նմ, իսկ շարժիչի կարգավորման եզակի համակարգը ապահովում է բոլոր ապրանքանիշների ցանկացած որակի վառելիքի օգտագործումը։ Միևնույն ժամանակ ավտոմեքենայի աշխատանքի ներուժի 90%-ը կլինի Ձեր տրամադրության տակ, իսկ առկա պտտող մոմենտը բավական է  ամենադժվար խնդիրները լուծելու համար։

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԱՐՀԱՆՈՒՄ

Land Rover Defender-ի հզոր հանգույցները թույլ են տալիս տարհանել մեծ բեռ երկար հեռավորթյունների վրա։ Տուրբոդիզելային շարժիչով ստեղծվող 360 Նմ պտտող մոմենտը թույլ կտա Ձեզ տարհանել արգելակման համակարգ չունեցող կցորդ, որի քաշը կազմում է մինչև 3500 կգ։

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԱՓՈԽԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ԲԵՌՆԵՐ

Տեղավորեք ամենածանր բեռները ընդարձակ սրահի մեջ կամ տանիքի վրա և տեղափոխեք դրանք, ուր որ անհրաժեշտ է։ Land Rover Defender-ը կլուծի ցանկացած խնդիր՝ անկախ բեռի առանձնահատկություններից։

 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ՍԵՊ ԼԱՆՋԵՐԸ

Land Rover Defender-ը հեշտությամբ հաղթահարում է ամենադբարդ կատարներն ու լանջերը։ Երկաստիճանային փոխանցման տուփը 45 աստիճան թեքությամբ լանջերի վրա ապահովում է դեպի առաջ ընթացքի վեց լրացուցիչ իջեցնող փոխանցումներ և հետընթացքի մեկ իջեցնող փախանցում։ Ավելին, կենտրոնական դիֆերենցիալի բլոկավորման միջոցով կարելի է մինիմալի հասցնել անիվների տեղապտույտը և մաքսիմալ բարելավել կցումը սայթաքուն ճանապարհածածկի հետ։

1 /

ԻՍԿԱԿԱՆ LAND ROVER

Թեև Land Rover Defender ավտոմեքենան ունի ավելի քան 65
տարվա պատմություն, այն դեռ մնում է իսկական լեգենդ ավտոմոբիլային
արդյունաբերության մեջ։ Լիաչափ պահեստային անիվ, սպիտակ տանիք,
Defender խորհրդանշան և Alpine Lights լուսավորությունը ցանկության դեպքում
ներառվում են ստանդարտ մոդելի մեջ, իսկ գույների և տարբերակների լայն
ընտրության շնորհիվ Դուք կարող եք ստեղծել սեփական ոճի ավտոմեքենա։

 

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Սրահը նախագծված է՝ ապահովելու առավելագույն հարմարավետություն և պրակտիկություն։ Բոլոր մակերեսները, այդ թվում՝ հատակի ռետինե ծածկը, հեշտ են մաքրվում: Որպես տարբերակ, Դուք կարող եք ընտրել առջևի նստատեղերը՝ ձևավորված գործվածքով կամ պրեմիում դասի կաշվով (ամբողջովին կամ մասնակի), կաշվով երեսպատված ղեկանիվ, ինչպես նաև օդորակիչներ։

 

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ

Универсал - Defender

Հասանելի են անվային բազաի երկու տարբերակ (90 и 110)՝ «Ունիվերսալ 90» կոմպակտ մոդելը ներառում է չորս նստատեղ, իսկ «Ունիվերսալ 100» մոդելը՝ հինգ կամ յոթ նստատեղ։

 

 UTILITY WAGON ՈՒՆԻՎԵՐՍԱԼ

Utility Wagon Универсал - Defender

Բեռնախցիկով Ունիվերսալն ունի բեռնաուղևորային ավտոմեքենայի բոլոր առավելությունները, ներառյալ՝ անվտանգ բեռնախցիկը և հինգ ուղևորի համար նստատեղերը։

 5-ՏԵՂԱՆԻ ՊԻԿԱՊ

5-местный пикап - Defender

5-տեղանի պիկապով կարելի է անվտանգ փոխադրել բեռներ դժվարին տեղանքով, ընդ որում, սարքավորումը բաժանվում է ուղևորներից՝ ապահովելու իրենց հարմարավետությունն ու անվտանգությունը։

1 /

ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՎԵՐԵԼՔԻ ՄԱՔՍԻՄԱԼ ԱՍՏԻՃԱՆԸ

45о

Սեպ լանջերին վստահ երթևեկելու համար նախագծված կենտրոնական դիֆերենցիալի բլոկավորման օգնությամբ կարելի է մինիմալի հասցնել անիվների տեղապտույտը և մաքսիմալ մեծացնել կցումը ճանապարհածածկի հետ։

ԱՌԱՆՑՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱԾԵՐՊ

250ՄՄ

Բավարար լուսածերպի, շասսիի և առանցքների արտաբերման շնորհիվ Defender-ը հեշտությամբ հաղթահարում է ցանկացած խոչընդոտներ։

ՊՏՏՈՂ ՄՈՄԵՆՏ

360Ն·Մ

Ձեր տրամադրության տակ են 2 200-ից մինչև 4 350 պտույտ/րոպեում ապահովող տուրբոդիզելային շարժիչի տպավորիչ հզորության 90%-ը։

ԿՑՈՐԴԻ ՄԱՔՍԻՄԱԼ ՔԱՇԸ (ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ)

3 500ԿԳ

Արտակարգ ծառայությունները ամբողջ աշխարհում հաջողությամբ օգտագործում են Defender ավտոմեքենայի տարհանման հնարավորությունները:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դուք պատրաստվում եք հեռանալ կայքից: Խնդրում ենք հաշվի առնել, որ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս դոմեյնից դուրս գտնվող կայքերի բովանդակության կամ վավերականության համար: