ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոչ բոլոր օպցիաներն են հասանելի բոլոր համալրումների համար: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Land Rover-ի պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը: ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ.

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ GRAPHITE ՓԱԹԵԹ

Էքստերիերի դիզայնի Graphite փաթեթը ներառում է Grey գույնի կոնտրաստային տանիք, կողային հայելիների Narvik Black վերդիրներ և 18-դյույմանոց թեթևաձույլ Style 511 անվասկավառակներ՝ 5 կրկնակի շյուղերով և Gloss Dark Grey լրամշակմամբ: Dark Atlas լրամշակմամբ տարրերը, օրինակ՝ օդափոխման կողային վանդակաճաղերը, ռադիատորի վանդակաճաղը և դրա եզրակավորումը հիանալի համատեղվում են կապոտի և բեռնախցիկի դռան Discovery գրվածքի հետ:

Հասանելի է միայն Pure համալրման համար:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ GRAPHITE DESIGN ՓԱԹԵԹ

Ընդգծեք Discovery Sport-ի արտահայտիչ ոճն օպցիաների Graphite Design փաթեթի օգնությամբ: Այն ներառում է առջևի մգացված լուսարձակներ, հակամառախուղային լուսարձակներ (հասանելի չեն 290 ձ.ուժ հզորությամբ Si4 շարժիչով ավտոմեքենաների համար), հետևի լապտերներն ու ռադիատորի վանդակաճաղի Satin Dorchester Grey լրամշակումը: Ավտոմեքենայի կերպարն ավարտուն կդարձնեն էքսկլյուզիվ 20-դյույմանոց թեթևաձույլ սկավառակները՝ Satin Technical Grey լրամշակմամբ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ԿՈՆՏՐԱՍՏԱՅԻՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Black և Grey գույնի տպավորիչ կոնտրաստային տանիքը ներդաշնակորեն համադրվում է թափքի գույնի հետ: Դուք կարող եք ընտրել նաև ֆիքսված համայնապատկերային տանիքը, որն ապահովում է հիանալի տեսանելիություն և սրահում պարգևում է տարածության զգացողություն:  

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Ձեր ճաշակով ընտրեք թեթևաձույլ անվասկավառակներն այնպես, որպեսզի Ձեր ավտոմեքենային հաղորդեք լրացուցիչ անհատականություն: Առաջարկվում է տարբեր չափսերի՝ 17-ից 20 դյույմ սկավառակների, ինչպես նաև դրանց լրամշակման լայն ընտրություն՝ Diamond Turned, Gloss Black կամ Satin Dark Grey:

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ԱԴԱՊՏԻՎ ՔՍԵՆՈՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Լուսադիոդներով ադապտիվ քսենոնային լուսարձակները ստեղծում են լույսի հզոր հոսք՝ գիշերային ժամերին ապահովելով ավելի լավ տեսանելիություն և անվտանգություն: Լուսային ճառագայթը թեքվում է ղեկի դիրքին համապատասխան և հետևում է ճանապարհի ոլորաններին: Այս օպցիան ներառում է նաև հետևի լուսադիոդային լապտերներ ու լուսարձակների ողողիչներ: 

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՍՐԱՀ

Սրահը հեշտությամբ հարմարվում է Ձեր ցանկացած պահանջին: Բացի այդ, որպես օպցիա առաջարկվում է նստատեղերի 5+2 փոխդասավորվածությունը: Վարորդի և առջևի ուղևորի նստատեղերը աչքի են ընկնում միևնույն ֆունկցիոնալությամբ և ունեն 12 կարգավորման հնարավորություն՝ հիշողության ֆունկցիայով: Տեղադրեք տեղաշարժման և թիկնակի թեքման ֆունկցիայով երկրորդ շարքի նստատեղեր, որպեսզի հնարավորություն ունենաք փոփոխելու ուղևորների և ուղեբեռի տեղավորման համար նախատեսված տարածքը: 

Мощь и уверенность - Discovery Sport

ՆՐԲԸՆՏԻՐ ՆՅՈՒԹԵՐ ՁԵՐ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սրահի յուրաքանչյուր մասնիկը նախագծվել է այնպես, որպեսզի հաճույք պատճառի Ձեզ և Ձեր ուղևորներին: Լրամշակման համար ընտրված բարձրորակ նյութերը, ինչպիսին է, օրինակ, կրկնակի դարձակարով կաշին, ծառայում են որպես շքեղ, բայց միևնույն ժամանակ դիմացկուն և պրակտիկ ծածկույթ սրահի մակերևույթների համար: Մեր ներկապնակի էլեգանտ, ժամանակակից գույները, օրինակ՝ Glacier-ը, կօգնեն իսկապես առանձնահատուկ դարձնել Ձեր ավտոմեքենան:

Внедорожные способности - Discovery Sport

ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Եթե ապրում եք այնպիսի վայրում, որտեղ եղանակը ծայրահեղ ցուրտ է կամ շոգ, կլիմատ-կոնտրոլը բացարձակ անհրաժեշտություն է: Երկրորդ շարքի հատվածում բարձր տեղադրված օդափոխիչ անցքերն ապահովում են ուղևորների հարմարավետությունը, իսկ ջերմաստիճանը սրահի տարբեր հատվածներում կարգավորվում է միմյանցից անկախ եղանակով: Բացի այդ, առաջարկվում է երրորդ շարքի նստատեղերի սառեցման համար նախատեսված լրացուցիչ համակարգ: 

 

LAND ROVER GEAR՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր ավտոմեքենայի արտաքինն էլ ավելի տպավորիչ վառ շեշտադրումների օգնությամբ, տեղադրեք պաշտպանություն, որպեսզի խուսափեք վնասվածքներից և ավելացրեք արտաճանապարհային պայմաններում երթևեկության համար նախատեսված սարքավորումներ: 

Мощь и уверенность - Discovery Sport

ՍՐԱՀԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դուք ցանկացած պահի կարող եք տեղադրել Land Rover հավաստագրված աքսեսուարներ՝ սկսած մանկական բազկաթոռներից մինչև թափարգելի ստորին վերդիրներ:  

Внедорожные способности - Discovery Sport

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՇԱԿՈՒՄ

Տանիքի ռեյլինգները թույլ են տալիս Ձեզ օգտագործել աքսեսուարների և սպորտային գույքի փոխադրման համար նախատեսված հատուկ սարքավորումները՝ այդ խնդիրը դարձնելով ավելի հեշտ և հաճելի: 

Внедорожные способности - Discovery Sport

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր Land Rover-ի կերպարը բացառիկ. ընտրեք թեթևաձույլ անվասկավառակներ և ֆիրմային աքսեսուարներ:  

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.