ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

DISCOVERY SPORT

ՇՔԵՂՈՒԹՅԱՆ, ՊՐԱԿՏԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԴԻԶԱՅՆ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ GRAPHITE ՓԱԹԵԹ

Էքստերիերի դիզայնի Graphite փաթեթը ներառում է Grey գույնի կոնտրաստային տանիք, կողային հայելիների Narvik Black լրամշակում ու 18-դյույմանոց թեթևաձույլ Style 511 անվասկավառակներ՝ 5 կրկնակի շյուղերով և Gloss Dark Grey լրամշակմամբ: Dark Atlas լրամշակմամբ տարրերը, օրինակ՝ կողային օդափոխիչ վանդակաճաղերը, ռադիատորի վանդակաճաղը և դրա եզրակավորումը, հիանալի համադրվում են կապոտի և բեռնախցիկի դռան Discovery գրվածքի հետ:

Հասանելի է միայն Pure համալրման համար:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ DYNAMIC ՓԱԹԵԹ

Discovery Sport-ի զմայլող և հանդուգն արտաքինը էլ ավելի արտահայտիչ է դառնում այնպիսի հավելումների շնորհիվ, ինչպիսին են՝ SE համալրման համար առաջարկվող Dark Satin Grey լրամշակմամբ սկավառակները և HSE ու HSE Luxury համալրումների Gloss Black լրամշակումն ու արտանետման խողովակների քրոմապատումը: Սրահի լրամշակման մեջ առանձնակի ուշադրություն են գրավում ավտոմեքենայի ապորտային խառնվածքն ընդգծող կոնտրաստային դարձակարը, ծակոտկեն կաշվով լրամշակված ղեկանիվը և սպորտային ոճով իրականացված ալյումինե ոտնակները (միայն HSE և HSE Luxury համալրումների համար):*

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՆ MERIDIAN TM ՀԱՄԱԿԱՐԳ

Discovery Sport-ի առաջադեմ աուդիոհամակարգը ստեղծված է Land Rover-ի և գերարդյունավետ աուդիոտեխնոլոգիաների և ձայնի թվային մշակման ոլորտի համաշխարհային առաջատար Meridian ընկերության համագործակցության արդյունքում: Որպես օպցիա առաջարկվում է 825 Վտ հզորությամբ Meridian Surround Sound աուդիոհամակարգը: Այն ներառում է սրահի տարբեր կետերում օպտիմալ կերպով տեղաբաշխված 16 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր, որոնք միասին ապահովում են ձայնի անկրկնելի որակը, բարձր երանգների արտահայտչականությունն ու բասերի համապարփակությունը: Դուք կարող եք երաժշտությունը լսել այնպես, ինչպես ցանկանում եք:

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Ձեր սմարթֆոնն ու ավտոմեքենայի համակարգերը տեղեկատվական և ժամանցային ֆունկցիաներից օգտվելու լայն հնարավորություն են ընձեռում: Pro նավիգացիոն համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրանի և որպես օպցիա առաջարկվող կրկնակի պատկերի Dual View ֆունկցիայի շնորհիվ վարորդը կարող է էկրանին հետևել երթուղուն, մինչ առջևի նստատեղի ուղևորը կդիտի DVD ֆիլմ: InControl Apps հավելվածներրը հեշտացնում են սմարթֆոնի միացումը համակարգին՝ թույլ տալով կառավարել համատեղելի հավելվածները սենսորային էկրանի միջոցով և միաժամանակ լսել երաժշտություն  Meridian™ աուդիոհամակարգի օգնությամբ: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2,0 լիտր ծավալով նոր քառագլան բենզինային Si4 շարժիչը՝ սպորտային բնութագրերի և խնայողության հրաշալի համադրությամբ, հասանելի է երկու տարբերակով, այն է՝ 240 ձ.ուժ և 290 ձ.ուժ հզորությամբ: Այն սարքավորված է փականների անընդհատ կառավարման համակարգով և գազաբաշխման փուլերի կարգավորման ֆունկցիայով, որոնք թույլ են տալիս ապահովել առավելագույն արդյունավետություն, ընթացքային հիանալի որակներ և վառելիքի ցածր ծախս: Բացի այդ, Դուք կարող եք ընտրել ավանդական 150 և 180 ձ.ուժ կամ նոր՝ 240 ձ.ուժ հզորությամբ դիզելային շարժիչներից մեկը:

ՀԻԱՆԱԼԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ

Land Rover-ի տեխնոլոգիաները երաշխավորում են վստահությունն ու հարմարավետությունը մայրուղիների վրա:  Ադապտիվ քրուիզ-կոնտրոլն օգնում է լիցքաթափվել հեռավոր ուղևորությունների ժամանակ, իսկ Adaptive Dynamics տեխնոլոգիայով կախոցը՝ ոլորող մոմենտի դինամիկ բաշխման ֆունկցիայով, թույլ է տալիս առավելագույնս սահուն և հստակ հաղթահարել ցանկացած շրջադարձ: 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կատարյալ տեխնոլոգիաների շնորհիվ Ձեր ավտոմեքենան առանձնանում է իր դասում արտաճանապարհային լավագույն որակներով: Զանազան մակերևույթներով ցածր արագությամբ երթևեկելու կրուիզ կոնտրոլը (ATPC) ավտոմատ կերպ պահպանում է սահմանված արագությունը բարդ տեղամասերում, ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգը օպտիմալացնում է շարժիչի և կախոցի կարգավորումները ճանապարհային իրավիճակին համապատասխան, իսկ զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) ապահովում է անվտանգությունը կտրուկ լանջերով դեպի ներքև շարժվելիս:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգը կնախազգուշացնի Ձեզ ցանկացած կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների մոտեցման մասին: Կայանմանն օժանդակող համակարգը կապահովի Ձեր մանևրների անվտանգությունը: Արագության սահմանափակիչի ազդանշանը կօգնի ավելի արագ արձագանքել արագության սահմանափակումներին: Վարորդին օժանդակող համակարգերը թույլ են տալիս կենտրոնանալ վարելու վրա:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Տաքացման և հովացման առաջադեմ համակարգերը ցանկացած եղանակին սրահում ստեղծում են հարմարավետ մթնոլորտ, իսկ ավտոմեքենայի անհպում և առանց բանալիի կառավարման բազում տեխնոլոգիաները հեշտացնում են փոխհամագործակցությունը Land Rover-ի հետ:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ

Բեռնախցիկի դռան սենսորային անհպում բացման ֆունկցիան թույլ է տալիս բացել և փակել այն հետևի թափարգելի անկյունների տակ ոտքի պարզ շարժումով (էլեկտրոնային բանալիի ճանաչման պայմանով), ինչը զգալիորեն հեշտացնում է ուղեբեռի տեղավորումը: Սենսորները տեղադրված են ավտոմեքենայի երկու կողմից, ինչի շնորհիվ Դուք կարող եք կառավարել այս ֆունկցիան նաև մայթի կողմից:

ՍՐԱՀԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ

ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ

Discovery Sport-ի բոլոր համալրումներում սենսորային էկրանի միջոցով կարգավորվող  առջևի տաքացվող նստատեղերը հանդիսանում են ստանդարտ լուծում: Որպես օպցիա հասանելի է նաև հետևի նստատեղերի տաքացումը:  

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍՐԱՀԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ

ՍՐԱՀԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԱՅԻՆ ՏԱՔԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Շարժիչի և սրահի կայանատեղային տաքացման HSE և HSE Luxury համալրումների համար ստանդարտ հանդիսացող (օպցիոնալ՝ Pure և SE տարբերակների համար) ֆունկցիան կապահովի Ձեր Discovery Sport-ի պատրաստվածությունը ցանկացած իրավիճակների: Այս ֆունկցիան կարելի է ակտիվացնել դիստանցիոն եղանակով կամ ծրագրավորել սենսորային էկրանի միջոցով, ինչը թույլ կտա ուղևորությունից առաջ տաքացնել շարժիչն ու սրահն այնպես, որպեսզի արդեն մեկնելուց առաջ ավտոմեքենայի ջերմաստիճանը հաճելի լինի: 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ինտերիերի կարգավորվող լուսավորությունը թույլ է տալիս փոփոխել լուսավորման գույնն ու ինտենսիվությունը՝ ստեղծելով տրամադրությանը համապատասխան մթնոլորտ: 

1 /

ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգը հանդիսանում է ավտոմեքենայի բոլոր լիաքարշ տարբերակների (4WD) ստանդարտ սարքավորում: Այն օպտիմալացնում է շարժիչի, փոխանցման համակարգի, դիֆերենցիալի և շասսիի կարգավորումները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն, կառավարելիություն և լավագույն կցորդում մակերևույթի հետ: Համակարգի աշխատանքի չորս ռեժիմը՝ «Սովորական», «Խոտ/ խճաքար / ձյուն», «Ցեխ/ ակոսներ» և «Ավազ», թույլ են տալիս ավտոմեքենային վերահսկել իրավիճակը ցանկացած ճանապարհային և եղանակային պայմաններում: 

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) ստանդարտ է Land Rover-ի բոլոր լիաքարշ ավտոմեքենաների համար: HDC համակարգն օգնում  է վարորդին վերահսկել ավտոմեքենան բարդ վայրէջքների ժամանակ՝ պահպանելով մշտական արագությունն ու անհրաժեշտության դեպքում արգելակելով համապատասխան անիվը: 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ԽՑԻԿ

Բոլոր արտաքին աղմուկները մեկուսացնող հատուկ խցիկում մեզ հաջողվեց ճշգրիտ գնահատել Discovery Sport-ի աշխատող շարժիչի առաջացրած հաճախականությունների և տատանումների ողջ տիրույթը, որպեսզի հնարավոր լինի համոզվել ցանկացած պտույտների դեպքում և ցանկացած արագության ժամանակ դրա հնչողության մաքրության հարցում: 

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Կլիմայական փորձարկումների համար նախատեսված մեր խցիկները թույլ են տալիս վերարտադրել Discovery Sport-ի ճանապարհին հանդիպող եղանակային հնարավորինս ծանրագույն պայմանները: Եվ դա ոչ միայն մինչև 240 կմ/ժ արագությամբ փչող ձնաբուքն է, այլև էքստրեմալ շոգը կամ նոսրացած օդը: Միայն հնարավորությունների սահմանին փորձարկելով բոլոր համակարգերը՝ մենք  կարող ենք հասնել դրանց բացարձակ հուսալիությանը:

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Որտեղ էլ որ հայտնվեն մեր ավտոմեքենաները՝ խիստ սառնամանիքի կամ շոգի պայմաններում, դրանց բոլոր համակարգերը և հանգույցները պետք է աշխատեն նույնքան լավ, ինչպես և միշտ: Ահա թե ինչու մեր կլիմայական խցիկներում մենք փորձարկումներ ենք կատարում -40°C-ից մինչև 50°C ջերմաստիճանային պայմաններում: Նույնիսկ մոլորակի ամենահեռու անկյուններում Դուք կվայելեք ավտոմեքենայի հարմարավետությունն ու հուսալիությունը:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Շվեդական Արյեպլուգի սառցապատ փորձադաշտեր, Դուբայի անապատի անողոք ավազներ. ուր էլ, որ լինեք, մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենա կցուցադրի իր առասպելական արտաճանապարհային հնարավորությունները աշխարհի ցանկացած կետում: Յուրաքանչյուր մոդելի նախատիպը փորձարկվում է գրեթե 8500 կմ երկարությամբ բարդագույն արտաճանապարհային երթուղիներում:

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

9-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Թեթևացված 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է վառելիքի ծախսի և CO2 արտանետումների օպտիմալ ցուցանիշներ, ինչպես նաև սայթաքուն մակերևույթների վրա շարժման կամ քարշակման ժամանակ ստեղծվող իրավիճակի վերահսկելիություն հատուկ նախագծված գերցածր առաջին փոխանցման շնորհիվ:

Լայնակի կոշտության բարձր ցուցանիշի շնորհիվ այս փոխանցումատուփը հանդիսանում է սերիական ավտոմեքենայի մեջ երբևէ կիրառված ամենաարդյունավետ և տեխնիկապես կատարյալ լուծումը: Կատարելագործված վերին փոխանցումը նպաստում է վառելիքի ծախսի կրճատմանը, իսկ շարժիչի պտույտների թվի նվազեցումը բարելավում է հարմարավետությունն ու նվազեցնում է նաև սահմանված արագությամբ շարժման ժամանակ առաջացող աղմուկի մակարդակը: 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր բոլոր լիաքարշ ավտոմեքենաների համար ստանդարտ հանդիսացող անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման ֆունկցիան մեծացնում է Discovery Sport-ի մանևրականությունն ու կայունությունը շրջադարձերի հաղթահարման ժամանակ: Համակարգը, անկախ մակերևույթի տեսակից, անընդհատ պահպանում է բալանսը ավտոմեքենայի բոլոր անիվների միջև՝ բարելավելով կցորդումը ճանապարհի հետ և ապահովելով վստահ կառավարում:  

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ ACTIVE DRIVELINE

Active Driveline ակտիվ լիաքարշ համակարգը, որն օպցիոնալ է 180 ձ.ուժ հզորությամբ  TD4 և Si4 շարժիչներով համալրված ավտոմեքենաների համար և ստանդարտ՝ 240 ձ.ուժ SD4 շարժիչով տարբերակի համար, հանդիսանում է Ձեր ավտոմեքենայի անվիճելի առավելությունը թե՛ ճանապարհներին, թե՛ դրանցից դուրս: Վերլուծելով ճանապարհային իրավիճակը՝ համակարգն անհրաժեշտության դեպքում կարող է անջատել հետևի անիվների քարշակումն ու ապահովել վառելիքի առավելագույն տնտեսում: Այն անընդհատ վերահսկում է ավտոմեքենայի համակարգերի աշխատանքի փոփոխություններն ու ճանապարհային պայմանները և ունակ է կրկին միացնել լիաքարշ համակարգն ընդամենը 300 միլիվայրկյանի ընթացքում: 

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

1 /

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Land Rover-ի հավատարմությունը կայուն զարգացման գաղափարին իր արտացոլումն է գտնում մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաներում, որոնցում մարմնավորվում են առավել կարևոր և արդյունավետ նորարարական տեխնոլոգիաները:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԹԵԹԵՎ ՆՅՈՒԹԵՐ

Թեթևաքաշ նյութերի ու ավտոմոբիլաշինության առաջադեմ տեխնոլոգիաների համադրությունը ոչ միայն ապահովում է մոդելի անգերազանցելի ամրությունը, այլև նպաստում շարժիչների ողջ շարքի գերարդյունավետ աշխատանքին

ECO ՌԵԺԻՄ

EСО ռեժիմի ակտիվացման դեպքում փոփոխվում է ավտոմեքենայի առավել էներգատար համակարգերի աշխատանքի բնույթը, ներառյալ՝ ավտոմատ փոխանցումատուփի, Active Driveline ակտիվ լիաքարշ համակարգի, ինչպես նաև սրահի տաքացման և սառեցման սարքերի աշխատանքը՝ նպաստելով վառելիքի խնայողությանն ու CO2 արտանետումների կրճատմանը: 

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԴԻՆԱՄԻԿԱ

Discovery Sport-ն իր շրջահոսելի մակերևույթների շնորհիվ հանդիսանում է Land Rover-ի առավել աերոդինամիկ ավտոմեքենաներից մեկը: Դրա աերոդինամիկ որակները կարելի է մեծացնել նաև եզակի 18-դյույմանոց անվասկավառակների օգնությամբ:

ԿԵՆՍԱԿԱՆ ՑԻԿԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Աշխատելով Discovery Sport-ի նախագծի վրա՝ մենք առաջնորդվել ենք ավտոմեքենայի կենսական ցիկլով և այդ ողջ ժամանակահատվածում շրջակա միջավայրի վրա դրա ազդեցությամբ: Մենք վերլուծել ենք մոդելի յուրաքանչյուր մեխանիզմն ու դետալը՝ սկսած արտադրության մեկնարկից, շահագործման ընթացքում և մինչև օգտահանումը՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել բնական ռեսուրսների ծախսը, օգտագործելով միմիայն էկոլոգիապես մաքուր նյութեր և նվազեցնելով թափոնների քանակը: 

* Էքսկլյուզիվ թափարգելը հանդիսանում է 290 ձ.ուժ հզորությամբ  Si4 շարժիչներով սարքավորված  ավտոմեքենաների ստանդարտ համալրում:

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.