ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

DISCOVERY SPORT՝ HSE ՀԱՄԱԼՐՄԱՄԲ

ԱՌՋԵՎԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ՔՍԵՆՈՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԸ ԵՎ 10 ԲԱՐՁՐԱԽՈՍՈՎ MERIDIANTM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 511՝ 5 ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ*

Այս ավտոմեքենայի վրա տեղադրված են 18-դյույմանոց թեթևաձույլ Style 511 անվասկավառակներ՝ 5 կրկնակի շյուղերով: Ուշադրություն է գրավում նաև Land Rover նշանը:

ՇԱՐԺԻՉԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ

Շարժիչի կայանատեղային տաքացման համակարգը թույլ է տալիս նախօրոք տաքացնել կայանած ավտոմեքենան: Համակարգը գործարկում է շարժիչը և կուտակված ջերմությունն ուղղում դեպի սրահ: Տնից Ձեր դուրս գալու պահին ավտոմեքենայի սրահը կլինի տաք և հարմարավետ: Համակարգը կարելի է արագ ակտիվացնել հեռակառավարման վահանակի օգնությամբ կամ ծրագրավորել սենսորային էկրանի միջոցով, որպեսզի ավտոմեքենան պատրաստ լինի առավոտյան Ձեր երթևեկության սովորական ժամերին: 

ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ԱՌՋԵՎԻ ՔՍԵՆՈՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Քսենոնային լուսարձակները բարելավում են տեսանելիությունն ու բարձրացնում անվտանգության մակարդակը: Դրանք լրացվում են ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով, հետևի լուսադիոդային լուսարձակներով և բարձր ճնշման ողողիչներով:

MERIDIAN™ ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ՝ 10 ԲԱՐՁՐԱԽՈՍՈՎ

380 Վտ հզորությամբ Meridian համակարգը՝ սաբվուֆերով և Discovery Sport-ի սրահի տարբեր կետերում օպտիմալ տեղաբաշխված 10 բարձրախոսով, բոլոր ուղևորներին հնարավորություն է տալիս վայելելու մաքուր և բնական հնչողություն:

GRAINED ԾԱԿՈՏԿԵՆ ԿԱՇՎՈՎ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Գույների լայն տեսականիով առաջարկվող փափուկ և գեղեցիկ նստատեղերը ներդաշնակորեն լրացնում են սրահի ձևավորումը: 

ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ

Հետընթաց շարժման ժամանակ հետին տեսադաշտի տեսախցիկից ստացվող պատկերի վրա դրվում են պայմանական գծեր, որոնք ավելի պատկերավոր են դարձնում նկարը և նշում են ավտոմեքենայի արտաքին չափսերն ու շարժման կանխատեսվելիք հետագիծը, ինչն ավելի պարզ և անվտանգ է դարձնում կայանումը: 

ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք
0–100 կմ/ժ, վրկ

Առավելագույն արագություն
կմ/ժ
Ոլորող մոմենտ
Նմ
Վառելիքի ծախսը քաղաքային ցիկլում
լ/100 կմ
Վառելիքի ծախսը արտաքաղաքային ցիկլում
լ/100 կմ
Վառելիքի ծախսը խառը ցիկլում
լ/100 կմ
Արտանետումների մակարդակը
CO₂ գ/կմ

TD4 

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

2,0-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ (150 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

10,3 180 380 6,3 / 6,3 4,7 / 4,7 5,3 / 5,3 139 / 139

TD4 

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

2,0-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ (180 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

8,9 188 430 6,3 / 6,3 4,7 / 4,7 5,3 / 5,3 139 / 139

SD4 

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

2,0-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ (240 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

7,9 204 500 7,3 / 7,3 5,9 / 5,9 6,4 / 6,4 169 / 169

Si4 

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

2,0-լիտրանոց բենզինային շարժիչ (240 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

7,6 / 7,9   200 340 9,8 / 9,8 6,7 / 6,7 7,8 / 7,8 181 / 182

Si4 

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

2,0-լիտրանոց բենզինային շարժիչ (290 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

6,7 / 6,8 228* / 218 400  9,8 / 10,2 7,3 / 7,3 8,2 / 8,4 186 / 190

*Եթե ավտոմեքենան սարքավորված է 18-դյույմանոց անվասկավառակներով, առավելագույն արագությունը կազմում է 221 կմ/ժ:

 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ինչպես և Land Rover-ի այլ մոդելների սեփականատերերը, Դուք էլ կարող եք լրացնել Ձեր ավտոմեքենան բազում հատուկ օպցիաներով և օրիգինալ աքսեսուարներով, որպեսզի այն ավելի համապատասխանի Ձեր անհատականությանն ու կենսակերպին: Հարուստ ընտրությունը ներառում է թափքի և սրահի ձևավորման զանազան տարրեր, քարշակման սարքեր, ժամանցային համակարգեր և լրացուցիչ սարքավորումներ, ինչը թույլ է տալիս ստեղծել Ձեր անհատական Discovery Sport-ը:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

* 290 ձ.ուժ հզորությամբ  Si4 շարժիչներով համալրումները սարքավորվում են  միայն 19-դյույմանոց թեթևաձույլ Style 525 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և Dark Satin Grey լրամշակմամբ:
† 290 ձ.ուժ հզորությամբ  Si4 շարժիչներով համալրումները սարքավորվում են  միայն 20-դյույմանոց թեթևաձույլ Style 511 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և Gloss Black  լրամշակմամբ:
Pure համալրումը պատկերված է առջևի լուսադիոդային եզրակավորմամբ օպցիոնալ քսենոնային լուսարձակներով և հակամառախուղային լուսարձակներով:
MeridianTM-ը հանդիսանում է Meridian Audio Ltd.ընկերության գրանցված ապրանքանշան:

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.