ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՆ MERIDIANTM ՀԱՄԱԿԱՐԳ

Discovery Sport-ի առաջադեմ աուդիոհամակարգը ստեղծված է Land Rover-ի և գերարդյունավետ աուդիոտեխնոլոգիաների և ձայնի թվային մշակման ոլորտի համաշխարհային առաջատար Meridian ընկերության համագործակցության արդյունքում: Որպես օպցիա առաջարկվում է 825 Վտ հզորությամբ Meridian Surround Sound աուդիոհամակարգը: Այն ներառում է սրահի տարբեր կետերում օպտիմալ կերպով տեղաբաշխված 16 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր, որոնք միասին ապահովում են ձայնի անկրկնելի որակ, բարձր երանգների արտահայտչականությունն ու բասերի համապարփակություն: Դուք կարող եք երաժշտությունը լսել այնպես, ինչպես ցանկանում եք:

TOUCH ԵՎ TOUCH PRO ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

InControl առաջադեմ համակարգերը թույլ են տալիս Ձեզ մնալ կապի մեջ ուղևորությունների ժամանակ, ինչպես նաև ապահովում են հուսալի և անվտանգ կապ ավտոմեքենայի հետ, երբ ղեկին չեք: Այս համակարգերը կարելի է լրացնել օպցիաների Connect и Connect Pro համապատասխան փաթեթներով: 

CONNECT ԵՎ CONNECT PRO

Օպցիաների այս լրացուցիչ փաթեթները ընդլայնում են կապի հնարավորությունները: InControl Apps հավելվածները նախատեսված են սմարթֆոնի համար, և դրանց նպատակը ավտոմեքենայում Ձեր ներկայությունն ավելի բովանդակալից դարձնելն է: Դրանց թվում է նաև Spotify* նոր հավելվածը, որի օգնությամբ Դուք կարող եք լսել ավելի քան 30 միլիոն կոմպոզիցիա: Սենսորային էկրանի օգնությամբ կարող եք դիտել Ձեր Discovery Sport-ի մասին առկա տեղեկատվությունն ու կառավարել ավտոմեքենայի մի շարք ֆունկցիաներ: Wi‑Fi հասանելիության կետն ու Pro Services համակարգը, որոնց օգնությամբ Դուք կարող եք մշտական կապ պահպանել արտաքին աշխարհի հետ, զգալիորեն հեշտացնում են բազմազան առօրյա խնդիրների լուծումը: 

*Հասանելի է միայն  Apple սմարթֆոնների համար: Հասանելի չէ ռուսական շուկայի համար: 

INCONTROL PROTECT

InControl Protect համակարգը Ձեր սմարթֆոնը վերածում է Ձեր Land Rover-ի հետ փոխադարձ կապի կենտրոնի: Սմարթֆոնի էկրանին ցանկացած պահի կարելի է տեսնել տեղեկություններ բաքում առկա վառելիքի մակարդակի, խիտ ավտոկայանատեղիում ավտոմեքենայի գտնվելու վայրի, Ձեր ուղևորությունների և նույնիսկ բաց պատուհանների մասին: Օգնության Optimised Land Rover Assistance համակարգը թույլ կտա Ձեզ ավտոմեքենայի անսարքության դեպքում արագ փոխանցել տեխնիկական տվյալները, ինչպես նաև տեղեկացնել տարհանման և վերանորոգման ծառայության աշխատակիցներին ավտոմեքենայի ընթացիկ վիճակի և դրա գտնվելու վայրի մասին: Լուրջ պատահարի դեպքում օգնության վթարային կանչի SOS Emergency Call համակարգն ավտոմատ կհաղորդի Ձեր գտնվելու վայրի տվյալներն օգնության ծառայություններին: 

ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԿԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԷԿՐԱՆ

Կրկնակի պատկերի ֆունկցիայով սենսորային էկրանը թույլ է տալիս վարորդին և առջևի ուղևորին միևնույն էկրանի վրա դիտել երկու տարբեր պատկեր: Վարորդը, օրինակ, կարող է ուսումնասիրել նավիգացիոն համակարգի քարտեզը, մինչ առջևի ուղևորը DVD ֆիլմ է դիտում:

ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

Առջևի նստատեղերի գլխակալներում տեղադրված երկու 8-դյույմանոց սենսորային էկրանների շնորհիվ հետևի նստատեղերի ուղևորները կարող են վայելել անհատականացված մուլտիմեդիա կոնտենտը: WhiteFire® անլար ականջակալների երկու կոմպլետը, սրահի հետնամասում առկա USB միակցումն ու հեռակառավարման հատուկ վահանակը թույլ են տալիս ընտրել ֆիլմեր, երաժշտություն կամ տեսախաղեր: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

INGENIUM ՇԱՐԺԻՉՆԵՐ

2,0 լիտր ծավալով նոր քառագլան բենզինային Si4 շարժիչը՝ սպորտային բնութագրերի և խնայողության հրաշալի համադրությամբ, հասանելի է երկու տարբերակով, այն է՝ 240 ձ.ուժ և 290 ձ.ուժ հզորությամբ: Այն սարքավորված է փականների անընդհատ կառավարման համակարգով և գազաբախման փուլերի կարգավորման ֆունկցիայով, որոնք թույլ են տալիս ապահովել առավելագույն արդյունավետություն, հիանալի ընթացքային որակներ և վառելիքի ցածր ծախս: Բացի այդ, Դուք կարող եք ընտրել ավանդական 150 և 180 ձ.ուժ կամ նոր՝ 240 ձ.ուժ հզորությամբ դիզելային շարժիչներից մեկը:

ԹԵԹԵՎԱՑՎԱԾ ԿԱԽՈՑ

Ալյումինից և թեթևացված պողպատից պատրաստված կախոցը լրացված է հիդրավլիկ մեղմման նորարարական տեխնոլոգիայով, որը նվազեցնում է աղմուկի մակարդակը սրահում, երբ հաղթահարում եք որևէ խոչընդոտ: Կայունությունը մեծացնող այս համակարգի շնորհիվ ավտոմեքենան նաև ավելի սահուն է տեղաշարժվում անհարթ մակերևույթներով: 

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ADAPTIVE DYNAMICS ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԿԱԽՈՑ

Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգն ապահովում է օպտիմալ բալանս ընթացքի սահունության և կառավարելիության միջև: Սա հնարավոր է դառնում վայրկյանում առնվազն 1000 անգամ ավտոմեքենայի շարժմանը հետևելու և վարորդի գործողությունների և ճանապարհային պայմանների համաձայն մեղմիչների կոշտությունը շտկելու շնորհիվ: Այս ամենը կատարվում է բառացիորեն մեկ ակնթարթում և թույլ է տալիս նվազեցնել թափքի կողաճոճքը, ապահովել ավելի հստակ կառավարելիություն և ընթացքի հարմարավետությունը: Համակարգը կարող է ինքնուրույն որոշել արտաճանապարհային պայմանները և համապատասխան կերպով կարգավորել մեղմումը: 

ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը բարելավում է ավտոմեքենայի կայունությունն ու մանևրականությունը շրջադարձերում: Այն անընդհատ հետևում է և կառավարում է բոլոր անիվների միջև ոլորող մոմենտի բաշխումը՝ բարելավելով կցորդումը ճանապարհի հետ և կառավարելիությունը մայրուղիներում և արտաճանապարհային պայմաններում: Համակարգը նաև կարող է ավելացնել շրջադարձի հաղթահարման արագությունը և նվազեցնել թերշրջադարձելիությունը ներքին հետևի անիվի արգելակման և հետևի արտաքին անիվին լրացուցիչ ոլորող մոմենտ հաղորդելու շնորհիվ՝ այդպիսով նպաստելով կայունությանը:  

EСО ՌԵԺԻՄ

Ակտիվացումից հետո EСО ռեժիմը կիրառում է ավտոմեքենայի առավել արդյունավետ կարգավորումներ, այդ թվում՝ ավտոմատ փոխանցումատուփի, ակտիվ լիաքարշ համակարգի, օդի տաքացման և օդափոխման համակարգերի կարգավորումներ՝ նպաստելով վառելիքի խնայողությանն ու CO2 արտանետումների կրճատմանը: EСО տեղեկատվությունն արտացոլվում է սենսորային էկրանին, ինչը թույլ է տալիս գտնել վարելու առավել տնտեսող տարբերակ:

9-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Թեթևացրած 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է վառելիքի ծախսի և CO2 արտանետումների օպտիմալ ցուցանիշներ, ինչպես նաև սայթաքուն մակերևույթների վրա շարժման կամ քարշակման ժամանակ ստեղծվող իրավիճակի վերահսկելիություն հատուկ նախագծված գերցածր առաջին փոխանցման շնորհիվ: Փոխանցումատուփն առանձնանում է բացառիկ ամրությամբ և հիանալի լրացնում է ավտոմեքենայի արտաճանապարհային որակները՝ միաժամանակ ցուցադրելով տեխնիկական կատարելության և արդյունավետության բարձր մակարդակ: 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգը նոր մակարդակի է հասցնում Discovery Sport-ի հնարավորությունները: Այն օպտիմալացնում է շարժիչի, փոխանցման համակարգի, դիֆերենցիալների և շասսիի կարգավորումները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն, կառավարելիություն և լավագույն կցորդում ցանկացած մակերևույթի հետ: Պարզապես ընտրեք ընթացիկ պայմաններին համապատասխանող ռեժիմներից մեկը՝ «Սովորական», «Խոտ/ խճաքար / ձյուն», «Ցեխ/ ակոսներ» և «Ավազ»: Դուք միշտ վստահ կզգաք Ձեզ ավտոմեքենայի ղեկին:

ԹԵՔ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՍԱՀՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Ինչպես և զառիվեր սահուն մեկնարկի ֆունկցիան, այս համակարգը թույլ չի տալիս ավտոմեքենային չափազանց կտրուկ արագանալ: Եթե ավտոմեքենան կանգ է առնում և նորից շարժվում թեք մակերևույթի վրա, համակարգը գործարկում է արգելակը և սահուն բաց թողնում այն, երբ վերսկսում եք շարժումը: 

ALL TERRAIN PROGRESS CONTROL

Ցածր արագությունների պայմաններում (1,8-ից մինչև 30 կմ/ժ) աշխատող զանազան մակերևույթների վրա տեղաշարժման All-Terrain Progress Control համակարգն օգնում է վարորդին պահպանել կայուն արագություն բարդ պայմաններում, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ վարման և ճանապարհի որոնման վրա: Այն նաև թույլ է տալիս փափուկ և սահուն պոկվել տեղից նույնիսկ այնպիսի սայթաքուն մակերևույթների վրա, ինչպիսին են՝ սառույցը, ձյունը կամ թաց խոտը: 

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ ACTIVE DRIVELINE

Այս համակարգը, որն օպցիոնալ է 180 ձ.ուժ հզորությամբ TD4 և Si4 շարժիչներով համալրված ավտոմեքենաների համար և ստանդարտ՝ 240 ձ.ուժ SD4 շարժիչով տարբերակի համար, կարող է չափազանց օգտակար լինել թե՛ ճանապարհներին, թե՛ արտաճանապարհային պայմաններում: Երբ դա թույլատրելի է, այն կարող է անջատել հետևի անիվների քարշակումը արտաճանապարհային տեղանքով ընթանալու ժամանակ ու ապահովել վառելիքի առավելագույն տնտեսումը: Մակերևույթի տեսակի փոփոխման կամ ավտոմեքենայի կտրուկ արագացման դեպքում համակարգը սահուն և վարորդի համար աննկատ կրկին միացնում է հետևի քարշակումն ընդամենը 300 միլիվայրկյանի ընթացքում: Սենսորային էկրանի հատուկ դիսփլեյը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել իրավիճակը:

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) ստանդարտ է Land Rover-ի բոլոր լիաքարշ ավտոմեքենաների համար: HDC համակարգն օգնում  է վարորդին վերահսկել ավտոմեքենան բարդ վայրէջքների ժամանակ՝ պահպանելով մշտական արագությունն ու անհրաժեշտության դեպքում արգելակելով համապատասխան անիվը: Համակարգն ավտոմատ դանադաղեցնում է ավտոմեքենայի ընթացքը և պահպանում է արագությունը միացված փոխանցման և արագացման ոտնակի դիրքին համապատասխան:

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ WADE SENSING ՀԱՄԱԿԱՐԳ

Ավելի անվտանգ զգացեք Ձեզ ջրային խոչընդոտներ կամ ջրով ծածկված տարածություններ հաղթահարելու ժամանակ: Wade Sensing համակարգը չափում է ջրային խոչընդոտի խորությունը արտաքին հայելիների ստորին հատվածում տեղադրված ցուցիչների միջոցով և իրական ժամանակի ռեժիմում հաղորդում ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկությունները: Այս տվյալները և առավելագույն թույլատրելի խորությունը արտացոլվում են սենսորային էկրանին, ինչը թույլ է տալիս Ձեզ կայացնել համապատասխան որոշումները: 

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգը գրանցում է երթևեկության շարքից հանկարծակի շեղումները և փափուկ կերպով վերադարձնում ավտոմեքենան նախկին շարք: Վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման ֆունկցիան գրանցում է այն պահերը, երբ վարորդը կորցնում է զգոնությունը, և այդ դեպքում նկատելի ազդանշանի օգնությամբ խորհուրդ տալիս հանգստանալ: 

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ ԵՎ ԽԻՏ ՀՈՍՔՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրուղիով կամ քաղաքային խիտ հոսքում շարժվելիս համակարգը ավտոմատ կպահպանի անվտանգ տարածությունը առջևից ընթացող ավտոմեքենայից, նույնիսկ եթե այն դանդաղում է կամ կանգ է առնում: Եթե առջևի ավտոմեքենան կարագացնի իր ընթացքը, Ձեր Discovery Sport-ը նույնպես կարագանա:

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Բախման վտանգ գրանցելով՝ այս համակարգը վարորդին նախազգուշացնում է հատուկ ազդանշանի միջոցով՝ հնարավորություն տալով ժամանակին արգելակել: Եթե վարորդը չի արձագանքում, համակարգը կնվազեցնի ավտոմեքենայի արագությունը՝ նվազեցնելով հնարավոր հարվածի հետևանքները: 

«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԱԽԻՑ/ԱՋԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը նախազգուշացնում է վարորդին, եթե «կույր» գոտում հայտնվում է մեկ այլ փոխադրամիջոց: Ազդանշանը տրվում է համապատասխան կողմի արտաքին հայելու վրա տեղադրված փոքր ցուցիչի օգնությամբ: Հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը ձայնային և տեսողական ազդանշանների օգնությամբ նախազգուշացնում է վարորդին երկու կողմից էլ մոտեցող փոխադրամիջոցների մասին: Այսպիսով՝ Դուք միշտ կիմանաք, թե ինչ է կատարվում Ձեր մեջքի հետևում նույնիսկ սահմանափակ տեսանելիության պայմաններում: 

ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Կայանմանն օժանդակող մեր համակարգը հեշտացնում է զուգահեռ և ուղղահայաց կայանման գործընթացը, որպեսզի հնարավոր լինի տեղավորել ավտոմեքենան հասանելի տարածության մեջ: Պարզապես ընտրեք անհրաժեշտ փոխանցումը և վերահսկեք արագությունը արագացման և արգելակման ոտնակների օգնությամբ: Բացի այդ, այս համակարգը հեշտացնում է կայանատեղիից դուրս գալուց կատարվելիք մանևրները: Այն օգնում է կառավարել ավտոմեքենան՝ օգտվելով գրաֆիկական պատկերներից և ծանուցումներից: 

ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգն ապահովում է շրջանածիր տեսադաշտ և թույլ է տալիս կատարել զանազան մանևրներ՝ սկսած մայթեզրի մոտ կայանումից ու կայանատեղիի ելումուտից մինչև քարշակում: Պատկերը կարելի է նաև համայնապատկերել և մասշտաբայնացնել, որպեսզի հնարավոր լինի տեսնել տեսադաշտից դուրս մնացող առարկաները և կարգավորել սեփական գործողությունները: Սենսորային էկրանին արտացոլվում է համապատասխան տեղեկատվությունը:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՋԵՎԻ  ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ ԵՎ ՀՈՎԱՑՈՒՄ

Տարվա ցանկացած եղանակին տաքացվող և սառեցվող նստատեղերը երաշխավորում են հարմարավետությունն ու ընտրված ջերմաստիճանի վայելումը: Օդորակված օդը պտտվում է նստատեղի բարձիկների մեջ առկա օդատարերի միջով՝ տաքացնելով կամ սառեցնելով դրա մակերեսը: Կարգավորումն իրականացվում է յուրաքանչյուր նստատեղի համար անհատապես:

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Այս ֆունկցիան թույլ է տալիս դիմապակու վրա արտացոլել այնպիսի կարևորագույն տվյալներ, ինչպիսին են՝ արագությունը, ընթացիկ փոխանցումը և նավիգատորի կարգադրությունները, որպեսզի վարորդը չշեղվի ճանապարհից: Առաջին անգամ աշխարհում այս համակարգը կիրառում է հոլոգրաֆիայի տեխնոլոգիան, որն ապահովում է գույների հիանալի հագեցվածություն, պայծառություն և կոնտրաստայնություն: Վարորդը կարող է իր հայեցողությամբ միացնել կամ անջատել այս համակարգը: 

ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Այս համակարգը օգտագործում է օդի ցուցիչը, որը հետևում է խոնավությանը, աղտոտվածությանն ու էքստրեմալ եղանակային պայմաններին: Ամբողջ թափքով մեկ տեղաբաշխված օդափոխիչ անցքերը թույլ են տալիս համապատասխանաբար կարգավորել սրահի ջերմաստիճանը:  Ձեր ուղևորները իրենց հարմարավետ կզգան ցանկացած նստատեղին: 

HOMELINK® ՀԱՄԱԿԱՐԳ

Կազմակերպեք Ձեր կյանքը ավտոտնակի դարպասների հեռակառավարման HomeLink® համակարգի օգնությամբ: Այս ունիվերսալ հաղորդիչը ծրագրավորվում է տնից և գրասենյակից՝ երեք անլար համակարգերը՝ ավտոտնակի դռները, ավտոմատ դարպասները և լուսավորությունը կառավարելու համար: Կառավարման վահանակի կորուստն այլևս խնդիր չէ: 

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.