ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«Համապատասխանելով մեր հաճախորդների սպասելիքներին՝ ունիվերսալ Discovery Sport-ը կներկայանա նաև 5+2 նստատեղերի կոնֆիգուրացիաների տարբերակով՝ միևնույն ժամանակ պահպանելով ավելի կոմպակտ չափսեր, քան ավանդական 5-տեղանի ամենագնացները»:

Ջերրի Մակգովերն
Land Rover-ի կրեատիվ և դիզայնի գծով տնօրեն

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ ԱՐՏԱՍՈՎՈՐ Է

Discovery Sport-ի սահուն աերոդինամիկ ուրվապատկերը, որը տիրապետում է Land Rover-ի բոլոր առավելություններին և ունի ունիվերսալ սրահ, թույլ է տալիս Ձեզ ստանալ առավելագույնը յուրաքանչյուր օրվանից։

ԸՆՏՐԵՔ ՄՈԴԵԼ

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՏՔԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՀԱՄԱՐ 

Երկրորդ շարքի նստատեղերը, որպես տարբերակ հասանելի շարժական մեղանիզմի օգնությամբ, կարող են հետ տարվել, ինչի շնորհիվ ոտքերի համար տարածությունը համադրելի է Range Rover-ի հետ, իսկ լրացուցիչ երրորդ շարքի հաշվին, Դուք կարող եք էականորեն մեծացնել բեռնախցիկի ծավալը։

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ԾԱՅՐԱՀԵՂ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Discovery Sport-ի տեխնոլոգիաները փորձարկվել են ամենախիստ  կլիմայական պայմաններում բոլոր տեսակի մակերեսների վրա ավելի քան 18 ամիս և ավելի քան 20 երկրներում։

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԷԿՐԱՆՆԵՐ ԴՅՈՒՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Կառավարման լակոնիկ վահանակը հագեցած է 8-դյույմանոց սենսորային էկրանով և որպես տարբերակ հասանելի դիմապակու վրայի ինտուիտիվ օգտագործման նորագույն տեխնոլգիաներով պրոեկցիոն էկրանով։ Ինչպես նաև առաջարկվում է 10,2-դյույմանոց սենսորային էկրան՝ հասանելի InControl Touch Pro համակարգով։

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ԴԻԶԱՅՆ ԵՎ ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԴԻԶԱՅՆ

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Սա ժամանակակից ավտոմեքենա է բոլոր իմաստներով: Կոմպակտ թափքի ներդաշնակ չափսերը և նպատակասլաց տեսքը թույլ են տալիս գնահատել բացառապես էլեգանտ ուրվապատկերը և հրաշալի մակերևույթները։ Այսպիսով, Դուք ձեռք եք բերում մի ատոմեքենա, որը խոսում է Ձեզ հետ նույն լեզվով:

ՏԵՍԱԴԱՐԱՆ

ԴԻԶԱՅՆ

DISCOVERY-Ի SPORT BLACK ՀԱՏՈՒԿ ՇԱՐՔ

Discovery-ի Sport Black հատուկ շարքը ներառում է Dynamic ոճի ռադիատորի ցանցը, սև գույնի «Sport» խորհրդանշանը և հետևի դռների գունամշակված ապակիները։ Ձեր անհատականությունը կարելի է ընդգծել հասանելի երեք գույներից մեկի միջոցով՝ Silicon Silver, Yulong White և Carpathian Grey։ Ebony ձևավորմամբ առաստաղով  և Dark Grey գույնի Brushed Aluminium ձևավորմամբ կողային վահանակի ներդիրներով և կենտրոնական վահանակով սրահի ինտերիերը ավելացնում է նրբաճաշակություն և արդյունավետություն։

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ԴԻԶԱՅՆ

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ DYNAMIC ՓԱԹԵԹ

Discovery Sport-ի համարձակ դիզայնը ընդգծում են Gloss Black ձևավորմամբ 20-դյույմանոց անվասկավառակները և արտանետման խողովակների քրոմապատ ձևավորումը։ Կոնտրաստային դարձակարով սրահի ներքին հարդարումը, ծակոտկեն կաշվե ձևավորմամբ ղեկանիվը և ալյումինե վերդիրներով սպորտային ոտնակները անկասկած արտացոլում են ավտոմեքենայի դինամիկ հատկանիշները։

ՏԵՍԱԴԱՐԱՆ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ GRAPHITE ՓԱԹԵԹ

Էքստերիերի տարբերակների Graphite փաթեթը մոդելի արտաքին տեսքին հաղորդում է այնպիսի արտահայտիչ շտրիխեր, ինչպիսիք են՝ ռադիատորի ցանցը, օդափոխման կողային ցանցերը և Dark Atlas ձևավորմամբ «Discovery» գրառումը թափքի առջևի և հետևի հատվածներում։ Որպես լրացուցիչ տարրեր ծառայում են Narvik Black ձևավորմամբ կողային հայելիների վերդիրները, Grey կոնտրաստային գույնի տանիքը և ընտրության համար հասանելի Gloss Dark Grey ձևավորմամբ 18-, 19- կամ 20-դյույմանոց դյուրաձույլ անվասկավառակները։ 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

1 /

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ
ԴՌԱՆ ԱՆՀՊՈՒՄ
ԲԱՑՈՒՄ 

Բեռնախցիկի դռան սենսորային անհպում բացման ֆունկցիան
թույլ է տալիս բացել և փակել բեռնախցիկի դուռը՝ պարզապես ոտքը
տանել բերելով հետևի բամպերի տակի տարածությունով (միայն
էլեկտրոնային բանալու ճանաչման դեպքում), ինչը էականոր
հեշտացնում է ուղեբեռի բարձումը։ Ավտոմեքենայի երկու կողմից
տեղակայված սենսորների միջոցով Դուք կարող եք կառավարել այս
ֆունկցիան նաև մայթի կողմից։ 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

Էքստերիերի տպավորիչ դիզայնը շարունակվում է սրահում, որտեղ համարձակ հորիզոնական և ուղղահայաց գծերը զուգորդվում են վահանկների հարթ մակերեսներով, հիանալի ձևավորմամբ և որպես տարբերակ առաջարկվող պրեմիում դասի կաշվով։ Այս ամենը՝ Land Rover ապրանքանիշի իրական ոգու համակցությամբ, ապահովում է ինտերիերը շքեղության տարրերով, ինչն իր հերթին անկասկած լրացնում է սրահի ունիվերսալությունը։

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

INCONTROL

InControl համակարգը՝ առաջատար տեխնոլոգիաների
փաթեթ է, որ կապում է Ձեզ և Ձեր ավտոմեքենան
արտաքին աշխարհին։ Որպես ընտրություն հասանելի
են հետևյալ տեղեկատվական-ժամանցային համակարգերը՝
InControl Touch և InControl Touch Pro։ Այս համակարգերը
կարելի է համալրել InControl Connect կամ InControl
Connect Pro տարբերակների փաթեթներով՝ ընդլայնելու
կապի հնարավորությունները։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Land Rover-ն անընդհատ աշխատում է բարելավելու տեխնոլոգիաները՝ ուղղված շարժիչի վառելիքի մաքսիմալ տնտեսմանը և արտանետումների նվազեցմանը, ինչպիսիք են շարժիչի գործարկման/կանգնեցման «Stop/Start» ինտելեկտուալ համակարգը, որը կանգնեցնում է ավտոմեքենան, երբ անհրաժեշտ է, ինչպես նաև մեր մոդելներում տեղադրված յուրահատուկ փոխանցման տուփը։

Мощь и уверенность - Discovery Sport

ՎԱՐԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

Land Rover տեխնոլոգիաները ինչպիսիք են՝ երկար հեռավորությունների դեպքում հարմարավետ ուղևորություններ ապահովող ադապտիվ կրուիզ կոնտրոլը, ընթացքի սահունության և ավտոմեքենայի կառավարելիության միջև օպտիմալ հավասարակշռություն ապահովող կցորդի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգը, ինչպես նաև շրջադարձերը վստահ անցնելու համար անիվների վրա պտտող մոմենտը դինամիկ բաշխելու համակարգը, ապահովում են Discovery Sport-ի շարժումների նրբագեղությունը և զսպվածությունը։

Внедорожные способности - Discovery Sport

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Land Rover ավտոմեքենաները հագեցած են առաջատար տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել ամենաբարդ խոչընդոտները։ Ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response յուրահատուկ համակարգը, որը ավտոմեքենային թույլ է տալիս հարմարվել ցանկացած մակերեսին, զառիվայր ընթացքի վերահսկման համակարգը (HDC), որի շնորհիվ Դուք առանց ջանքերի կհաղթահարեք զառիթափ լանջերը՝ Land Rover-ի առաջատար տեխնոլոգիաներն են, որոնք շարունակում են զարմացնել իրենց անսահման հնարավորություններով։

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգը կզգուշացնի Ձեզ ցանկացած կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների մասին, կայանմանն օժանդակող համակարգը կապահովի Ձեր մանևրումների անվտանգությունը, արագության սահմանափակման ազդանշանը կօգնի արագ արձագանքել արագության սահմանափակումներին՝ տեխնոլոգիաներ, որ թույլ են տալիս վարորդին կենտրոնանալ վարելու վրա։ 

ԿՈՄՖՈՐՏ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Նորագույն տեխնոլոգիաները, որոնք գտան իրենց կիրառումը սրահի տաքացման և հովացման համակարգերում, ավտոմեքենայի տարրերը ձեռքի շարժումներով կառավավող համակարգերում, առանց բանալու դռները բացելու ֆուկցիայում և նույնիսկ թափքի բարձրության ավտոմատ կարգավորման մեջ, որի շնորհիվ ավտոմեքենա նստելը և ավտոմեքենայից դուրս գալը դարձել է ավելի հարմար, կշրջապատեն Ձեզ յուրահատուկ հոգատարությամբ։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ—ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Land Rover տեղեկատվական-ժամանցային համակարգը ոչ միայն հնարավորություն է ստանալու անհրաժեշտ տեղեկություններ և չձանրանալու ճանապարհին, այլև կապ Ձեր և Ձեր սմարթֆոնի միջև։ InControl համակարգը թույլ է տալիս հեռակա կառավարել ավտոմեքենան, ստանալ մաքսիմալ հաճույք հարմար սենսորային էկրանով աշխատելիս և վայելել MERIDIAN™ աուդի համակարգի ձայնի հիանալի որակը։ 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

Ճշտեք տեխնոլոգիայի/կոնկրետ շարքի/մոդելի համար տարբերակների առկայությունը

 ԿՈՄՖՈՐՏ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

В ногу со временем - Discovery Sport

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ
ՏԱՔԱՑՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Discovery Sport-ի բոլոր մոդելների համար սենսորային էկրանի միջոցով կարգավորվող տաքացվող առջևի նստատեղերը ստանդարտ են։ Որպես տարբերակ հասանելի են նաև հետևի տաքացվող նստատեղեր։  

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

 

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ՝ ՏԱՔԱՑՄԱՆ
ԵՎ ՀՈՎԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

HSE մոդելում տաքացման և հովացման ֆունկցիայով առջևի նստատեղերը հասանելի է որպես տարբերակ։ Անկախ եղանակից ավտոմեքենայի սրահում Դուք Ձեզ միշտ կզգաք հարմարվետ։

 

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԿԱՅԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՐԱՀԻ
ԵՎ ՇԱՐԺԻՉԻ ՏԱՔԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Կայանման ընթացքում շարժիչի և սրահի տաքացման ֆունկցիան՝ ստանդարտ HSE և HSE Luxury մոդելների համար (և ընտրովի Pure և SE մոդելների համար) ապահովում է Ձեր Discovery Sport-ի պատրաստակամությունը ցանկացած իրավիճակի։ Այս ֆունկցիան կարելի է ակտիվացնել հեռակա կամ ծրագրավորել սենսորային էկրանի միջոցով շարժիչի և սրահի նախապես տաքացման համար՝ ապահովելու հարմար ջերմաստիճան ուղևորությունից առաջ։

 

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՍՐԱՀԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սրահի կարգավորվող լուսավորությունը, որը լրացուցիչ տարբերակ է SE և HSE մոդելների համար (և ստանդարտ HSE Luxury մոդելի համար) թույլ է տալիս կարգավորել գույներն ու պայծառությունը և ապահովում է Ձեր տրամադրությանը համապատասխանող միջավայրի ստեղծում։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

1 /

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ALL-TERRAIN
PROGRESS CONTROL

Discovery Sport-ը՝ որպես Land Rover ապրանքանիշի վառ ներկայացուցիչ,
հարմարվում է ամենաբարդ ճանապարհային պայմաններին։ Ասֆալտի,
մանրախճի, ձյան կամ ավազի վրայով ընթանալիս՝ All-Terrain Progress
Control համակարգը ցածր արագության տակ աշխատում է որպես կրուիզ
կոնտրոլ՝ թույլ տալով վարորդին կենտրոնանալ մանևերումների
և խոչընդոտների միջով լավագույն ուղին փնտրելու վրա։ 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ TERRAIN
RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response համակարգը ներառված է TD4 և Si4 շարժիչներով մոդելներում և հարմարվում է շարժիչի, փոխանցման տուփի, դիֆերենցիալի, շասսիի աշխատանքին, որպեսզի ապահովի մաքսիմալ կառավարելիություն, հարմարավետություն և կայունություն։ Ընտրության համար հասանելի են չորս ռեժիմ՝  «Հիմնական», «Խոտ/մանրախիճ/ձյուն», «Ցեղ/ողողափոսեր» և «Ավազ» կօգնեն Ձեր ավտոմեքենային հաղթահարել ցանցկացած խոչընդոտներ՝ անկախ ճանապարհածածկից և եղանակային պայմաններից։ 

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԱՎԵԼԻՆ

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԶԱՌԻՎԱՅՐ ԸՆԹԱՑՔԻ
ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Զառիվայր  ընթացքի վերահսկման համակարգը ստանդարտ է Land Rover լիաքարշակ բոլոր մոդելների համար։ HDC համակարգը օգնում է վարորդին պահել ավտոմեքենան հսկողության տակ բարդ զառիվայր ընթացքի ժամանակ՝ անհրաժեշտության դեպքում թեթև արգելակելով համապատասխան անիվը։ 

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԱՎԵԼԻՆ

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

WADE SENSING ՀԱՄԱԿԱՐԳ

Ջրային խոչընդոտի խորությանը հետևող Wade Sensing համակարգն օգնում է Ձեր ավտոմեքենային երթևեկել ջրի վրայով։ Կողային հայելիներում գտնվող տվիչները որոշում են ջրային արգելքի խորության և ավտոմեքենայի մաքսիմալ հնարավոր սուզման տվյալներն իրական ժամանակում և արտաբերվում սենսորային էկրանին։

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԱՎԵԼԻՆ

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՊՏՏՈՂ ՄՈՄԵՆՏԸ
ԱՆԻՎԻ ՎՐԱ ԴԻՆԱՄԻԿ
ԲԱՇԽԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր բոլոր լիաքարշակ մոդելների համար ստանդարտ պտտող մոմենտը անիվի վրա դինամիկ բաշխելու ֆունկցիան բարելավում է Discovery Sport-ի կայունությունը և շարժունակությունը շրջադարձերի ժամանակ։ Համակարգն անդադար պահպանում է ավտոմեքենայի  բոլոր անիվների միջև հավասարակշռությունը անկախ ճանապարհածածկի տեսակից՝ բարելավելու կցումը ճանապարհի հետ և ապահովելու վստահ կառավարում։

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԱՎԵԼԻՆ

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇԱԿ
ՀԱՄԱԿԱՐԳ 

Որպես տարբերակ հասանելի Active Driveline ակտիվ լիաքարշակ համակարգը տեղադրվող 180 ձաիուժ հզորությամբ TD4 և Si4  շարժիչների վրա անխոս Ձեր ավտոմեքենայի առավելությունն է ճանապարհի և ճանապարհազրկության պայմաններում երթևեկելիս։ Վերլուծելով ճանապարհային իրավիճակը՝ համակարգը կարող է անջատել հետևի անիվները՝ վառելիքի ծախսը կրճատելու համար։ Համակարգն անընդհատ վերահսկում է ավտոմեքենայի համակարգերի աշխատանքի և ճանապարհային պայմանների  ցանկացած փոփոխություն և կարող է կրկին միացնել լիաքարշակը  300 միլիվայրկյանի ընթացքում։

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ԱՎԵԼԻՆ

1 /

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐՀԱՆՈՒՄ

Discovery Sport-ը կարող է տարհանել մինչև 2 500 կգ քաշով կցորդ, ինչը թույլ է տալիս ավտոմեքենային լուծել տարհանման ամենաբարդ խնդիրները։ Այնպիսի տարբերակները, ինչպիսիք են՝ ծալվող շարժական տարհանման սարքավորումը և տեսախցիկների ու կցորդի կայունացման համակարգերը անփոխարինելի են մանևրելու և բեռի տարհանման ժամանակ։

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ 

ԱՌԱՆՑ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԽՑԻԿ

Հատուկ խցիկի մեջ, որ արգելափակում է ողջ արտաքին աղմուկը, մեզ հաջողվեց ավելի ճշգրիտ գնահատել աշխատող Discovery Sport-ի կողմից արտադրվող հաճախականությունների և թրթռումների ողջ շրջանակը, որպեսզի համոզվենք նրա ձայնի մաքրության մեջ ցանկացած պտույտների և արագությունների ժամանակ:

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կլիմայական խցիկներում մենք կարող ենք ստեղծել տարբեր արագության օդային հոսանքներ, որպեսզի նման պայմաններում փորձարկել Discovery Sport-ը:  Դա կարող է լինել ոչ միայն մինչև 240 կմ/ժ քամու արագությամբ փոթորիկ, այլև շրջակա միջավայրի օդի ցածր շրջանառությամբ բարձր ջերմաստիճանը: Միայն համակարգերի և մեխանիզմների մինչ հնարավորությունների սահմանը փորձարկումները կարող են երաշխավորել իրենց հուսալիությունը:

ԾԱՅՐԱՀԵՂ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Ուր էլ որ չլինեն մեր ավտոմեքենաները՝ կատաղի ցրտի թե կիզիչ շոգի պայմաններում, նրանց բոլոր համակարգերը և հանգույցները պետք է աշխատեն այնպես գերազանց, ինչպես միշտ։ Հետևաբար, մեր կլիմայական խցիկներում մենք կատարում ենք փորձարկումներ -40 ° C- ից + 50 ° C ջերմաստիճանի պայմաններում։  Նույնիսկ մեր երկրագնդի ամենահեռավոր հատվածներում Դուք Ձեր ավտոմեքենայի մեջ միշտ Ձեզ կզգաք վստահ և հարմարավետ։

ՃԱՆԱՊԱՐՀԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

Շվեդական Արյեպլուգի մերկասառույցով պատված պոլիգոններում կամ Դուբայի անապատի անգութ ավազներում՝ անկախ նրանից, թե որտեղ եք հայտնվել, մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենա կցուցադրի իր լեգենդար արտաճանապարհային կարողությունները: Յուրաքանչյուր մոդելի նախատիպը փորձարկվում է ամենաբարդ մոտ 8500 կմ երկարությամբ արտաճանապարհային ուղիների վրա:

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

INGENIUM ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ

ՇԱՐԺԻՉ

Jaguar Land Rover ընկերության նոր սերնդի Ingenium շարժիչը առանձնանում է բարձր կատարողականությամբ, կատարելագործված տեխնոլոգիաներով և բարելավված արդյունավետությամբ: Այն ներկայացված է երկու տարբերակով՝ լիաքարշակ և 9-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփով 150 և 180 ձիաուժ հզորությամբ։ Առաջատար տեխնոլոգիաները և ամբողջովին ալյումինե կառուցվածքը նպաստում են վառելիքի ծախսի զգալի կրճատմանը և CO2 արտանետումների մակարդակի նվազեցմանը։ Այս շարժիչները շատ ավելի թեթև են իրենց նախնիներից և տարբեվում են վառելիքի ծախսի նվազեցմամբ։

ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

9-ԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

Թեթևացրած 9-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփը ապահովում է վառելիքի սպառման և CO2-ի արտանետումների օպտիմալ ցուցանիշներ, ինչպես նաև իրավիճակի ավելի մեծ վերահսկողություն՝ սայթաքուն մակերեսով երթևեկելիս կամ տարհանման ժամանակ՝ հատուկ նախագծված գերցածր առաջին փոխանցման շնորհիվ։ 

Լայնակի ամրության բարձր ցուցանիշների շնորհիվ այս փոխանցման տուփը ամենաարդյունավետ և տեխնիկապես կատարյալն է, որ երբևէ օգտագործվել է շարքային ավտոմեքենաների արտադրության մեջ։ Կատարելագործված բարձր փոխանցումը նպաստում է վառելիքի ծախսի նվազեցմանը, իսկ շարժիչի պտույտների ավելի ցածր թիվը բարելավում է հարմարավետությունը և նվազեցնում սահմանված արագությամբ ընթացքի աղմուկի մակարդակը։  

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Land Rove-ի կայուն զարգացման գաղափարին նվիրվածությունը գտել է իր արտացոլումը մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաներում, որոնց մեջ մարմնավորված են ամենակարևոր և արդյունավետ նորարարական տեխնոլոգիաները։ 

ECO ՌԵԺԻՄ

EСО ռեժիմի ակտիվացման ժամանակ փոխվում է ավտոմեքենայի առավել էներգատար համակարգերի աշխատանքը՝ միացնելով ավտոմատ փոխանցման տուփը, Active Driveline ակտիվ լիաքարշակ համակարգը և սրահի տաքացումն ու հովացումը, որպեսզի նվազեցվի վառելիքի սպառումը և կրճատվի CO2-ի արտանետումները։ 

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ

Discovery Sport-ն իր սահուն կառուցվածքով Land Rover-ի ամենաաերոդինամիկ ավտոմեքենաներից մեկն է։ Նրա աերոդինամիկ հատկությունները կարելի է բարելավել յուրահատուկ 18-դյույմանոց անվասկվառակների օգնությամբ։ 

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԹԵԹԵՎ ՆՅՈՒԹԵՐ

Թեթև քաշի նյութերը և մեքենաշինության առաջատար տեխնոլոգիաները ոչ միայն ապահովում են մոդելի կատարյալ ամրությունը և նրբագեղ ընթացքը, այլև ապահովում են շարժիչների ողջ շարքի բարձր արդյունավետ աշխատանքը։


ԿԵՆՍԱՑԻԿԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Discovery Sport-ի ստեղծման վրա աշխատելիս՝ մենք առաջին հերթին առաջնորդվում էինք ավտոմեքենայի կենսացիկլի հասկացությամբ և այդ ընթացքում նրա ազդեցությամբ շրջակա միջավայրի վրա։ Մենք վերլուծեցինք մոդելի յուրաքանչյուր դետալ և մեխանիզմ՝ արտադրման մեկնարկից մինչև նրա շահագործումը, որպեսզի մինիմալիզացնենք բնական ռեսուրսների ծախսը՝ օգտագործելով էկոլոգիապես մաքուր նյութեր և կրճատելով արտանետումները։ 

 
 
1 /

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Land Rover-ի յուրաքանչյուր մոդելի համար հասանելի
է աքսեսուարների մեծ ընտրություն՝ ստեղծված
անհատականացնելու և ընդլայնելու Ձեր ավտոմեքենայի
հնարավորությունները։ Համալրեք ավտոմեքենայի
ինտերիերը և էքստերիերը դիզայներական լուծումներով,
բարելավեք ավտոմեքենայի տարհանման սարքավորումները,
ժամանցային հնարավորությունները և տեխնոլոգիաները՝
ստեղծեք Ձեր իդեալական Discovery Sport-ը։

ԴԻՏԵԼ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԸ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.