ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

 

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԱՎԵԼԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԷՔՍՏԵՐԻԵՐ

Black Design տարբերակների փաթեթը ավտոմեքենային հաղոդում է ավելի ժամանակակից տեսք։ Փաթեթի մեջ ներառված են Satin Black ձևավորմամբ տանիքի վրայի երկարացված ձողերը, ինչպես նաև Narvik Black ձևավորմամբ կողային հայելիների վրայի վերդիրները և դռների բռնակները։ Black ձևավորմամբ ռադիատորի ցանցը, հակամշուշային լուսարձակները և մետաղապիտակը Ձեր ցանկությամբ կարող են համալրվել Black ձևավորմամբ դյուրաձույլ սկավառակներով։

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՐՏ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ցուրտ առավոտյան կամ գիշերային ուղևորությունների ժամանակ ցուրտ կլիմայի համար նախատեսված տարբերակների փաթեթը դարձնում է Ձեր ճամփորդությունն ավելի հարմարավետ, իսկույն տաքացնելով դիմապակին, նստատեղերը, դիմապակու ողողիչները և ղեկանիվը։

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ

ՇՐՋԱՊԱՏԵՔ ՁԵԶ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԱՇՎՈՎ

Դարձրեք սրահն ավելի նրբաճաշակ Windsor կաշվե ձևավորման տարբերակների ընդլայնված փաթեթով։ Փաթեթը ներառում է գործիքների վահանակի տարրերը, դռների ներդիրները, ինչպես նաև Windsor կաշվե ձևավորմամբ գործիքների վահանակը, և այս ամենը ձևավորման հինգ տարբերակով։

 

1 /

 

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

INCONTROL APPS

Land Rover InControl Apps տարբերակը թույլ է տալիս օգտագործել ավտոմեքենայի համար օպտիմիզացված սմարթֆոնի հավելվածներ սրահի սենսորային էկրանի վրա։ InControl Apps-ի USB պորտի միջոցով Դուք կարող եք օգտվել ավտոմեքենայի համար օպտիմիզացված մի շարք հավելվածներից, օրինակ՝ կոնտակտներ, օրացույց, երաժշտության նվագարկիչ, իսկ ժամանակի ընթացքում կհայտնվեն նաև նոր հավելվածներ։ Ավելին, InControl հավելվածի օգտագործման ժամանակ Ձեր սմարթֆոնը կլիցքավորվի։

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼԸ ՀԵՇՏ Է 

Ադապտիվ կրուիզ-կոնտրոլը պահպանում է սահմանված հեռավորությունը առջևում երթևեկող ավտոմեքենայից՝ հարմարվելով նրա փոփոխվող արագությանը։ Նույնիսկ խիտ հոսքի ժամանակ երթևեկելիս՝ ավտոմեքենան կպահպանի մինչև 30կմ/ժ արագություն, այնուհետև վարորդը կարող է ինքն իջեցնել արագությունը։

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՏՎԻՉ

Համակարգը օգտագործում է դրսի հայելիների մեջ ներկառուցված տվիչներ, որպեսզի վարորդին նախազգուշացնի հաղթահարվող ջրային արգելքի չափից խորը լինելու մասին։ Իրական ժամանակում համակարգը համեմատում է ջրային արգելքի խորությունը Ձեր Discovery-ի համար մաքսիմալ թույլատրվող խորության հետ՝ ապահովելու անվտանգ երթևեկություն օրվա մութ ժամերին։ 

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՏԵՍԱՆԵԼՈԻԹՅՈՒՆ 

Ավտոմեքենայի պարագծով տեղադրված տեսախցիկների համակարգը ապահովում է հիանալի շրջանաձև տեսանելիություն ավտոմեքենայի շուրջ։  Սա օգնում է սահմանափակ տարածության պայմաններում մանևրելու ժամանակ կամ կայանման ընթացքում։ Շրջանաձև և պանորամային տեսանելիություն, հետևի տեսանելիության տեսախցիկ, կցորդով երթևեկելու և կցորդը միացնելու օժանդակող համակարգեր՝ այս բոլոր օգտակար ֆունկցիաները ընդգրկվում են շրջանաձև տեսանելիության տեսախցիկների առաջատար համակարգի մեջ։

 

ԹԱՓՔԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

ՀԱՂՈՐԴԵՔ ՍՐԱՀԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձրեք Ձեր Discovery-ին ավելի արտահայտիչ LED լույսերով ադապտիվ քսենոնային լուսարձակների միջոցով։ Ընտրեք աներևակայելի արտահայտիչ գունային լուծումներից մեկը, որոնց թվում են Waitomo Grey (պրեմիում մետալիկ) և Aruba տարբերակները։ Համալրեք Ձեր ընտրությունը Diamond Turned և Gloss Black ձևավորմամբ դյուրաձույլ անվասկավառակներով։

ԹԱՓՔԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

ԼՑՐԵՔ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍՈՎ

Պանորամային տեսարանը, որը բացվում է Discovery-ի թափանցիկ տանիքից, կարող են վայելել անգամ հետևի նստատեղերի ուղևորները: Պանորամային տանիքի բացվող հատվածը կառավարվում է էլեկտրաշարժակի օգնությամբ: Պանորամային տանիքի շնորհիվ սրահը լցվում է լույսով և ընդարձակության զգացողությամբ, իսկ ապակու հակաարևային ծածկը և վարագույրները պաշտպանում են սրահը գերտաքացումից:

1 /

 

 

ԺԱՄԱՆՑ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանցային համակրգը հետևի նստատեղերի ուղևորներին թույլ է տալիս ընտրել իրենց ճաշակի զվարճանք՝ ֆիլմերի և հեռուստահաղորդումների դիտումից մինչև երաժշտության ունկընդրումը։ 

 

ԳԵՐԱԶԱՆՑ ԱԿՈՒՍՏԻԿԱ

11 բարձրախոսներով Meridian™ աուդիո համակարգը ստեղծում է  անմոռանալի մթնոլորտ յուրաքանչյուր ուղևորության ժամանակ։ (Meridian™-ը Meridian Audio Ltd ընկերության գրանցված ապրանքանիշն է):

ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ԱՈՒԴԻՈ ՀԱՄԱԿԱՐԳ

Որպես տարբերակ հասանելի 825 Վտ հզորությամբ ծավալային հնչողությամբ Meridian™ աուդիո համակարգը համալրված է 17 բարձրախոսներով և սաբվուֆերով՝ ամբողջովին ներթափանցելու երաժշտությամբ լի մթնոլորտ (Meridian™-ը Meridian Audio Ltd ընկերության գրանցված ապրանքանիշն է):

ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐ ՁԵՌՔԻ ՏԱԿ

Միացրեք Ձեր նվագարկիչը ավտոմեքենայի ժամանցային համակարգին շարժական աուդիո ինտերֆեյսի միջոցով և Bluetooth-ի օգնությամբ ընտրեք նվագարկվող երաժշտությունը։ 

 

 
 
1 /

 

 ԻՆՏԵՐԻԵՐ

ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՍՐԱՀԸ

Ամֆիթատրոնի պես դասավորված նստատեղերը թույլ են տալիս հարմարավետ տեղավորվել յոթ մեծահասակների։ Անթերի կաշվի շնորհիվ ավտոմեքենայի սրահը անասելի գրավիչ է։

ԻՆՏԵՐԻԵՐ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՆՐԲԱՃԱՇԱԿ

Շարժիչի և ավտոմեքենայի սրահի ժամաչափով թաքացման  համակարգը թույլ է տալիս նախապես տաքացնել կամ օդափոխել սրահը։

1 /

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՂԵԿԻՆ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգը և մոտեցող ավտոմեքենաների նախազգուշացման համակարգը զգուշացնում են վարորդին թիկունքից  բարձր արագությամբ մոտեցող կամ «կույր» գոտում գտնվող ավտոմեքենայի մասին։ 

ԱՌԱՆՑ ԲԱՆԱԼՈՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱՑԵԼՈՒ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ

Առանց բանալու ավտոմեքենան բացելու ինտելեկտուալ համակարգը և կոմպակտ սմարթ-բանալին թույլ են տալիս Ձեզ առանց բանալու բացել ավտոմեքենան և գործի դնել շարժիչը՝ սեղմելով «Start» կոճակը։

ՀԵՏԸՆԹԱՑՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԻՑ/ՁԱԽԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Թափքի հետևի մասում տեղադրված տվիչների օգնությամբ համակարգը հետընթացքի ժամանակ հայտնաբերում է խոչընդոտները և նախազգուշացնում վարորդին հնարավոր վտանգի մասին։

ԱԿՏԻՎ ԲԼՈԿԱՎՈՐՈՂ ՀԵՏԵՎԻ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ

Վստահ հաղթահարեք ճանապարհի ամենաբարդ հատվածները՝ ճանապարհածածկի հետ բարելավված կցման և անգերազանցելի հնարավորությունների միջոցով։

 

 

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ՍՐԱՀ

Դուք կարող եք ցանկացած ժամանակ տեղադրել Land Rover-ի հավատարմագրված աքսեսուարներ՝ սկսած մանկական նստատեղերից և պատյաններից մինչև տեխնիկական կատարելագործությունները և ժամանցի համակարգերը։

ԹԱՓՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր ավտոմեքենայի տեսքն ավելի արտահայտիչ վառ դետալների օգնությամբ, տեղադրեք պաշտպանություն՝ ավտոմեքենան վնասվածքներից զերծ պահելու համար և համալրեք ճանապարհազրկության պայմաններում երթևեկելու համար:  

ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՏԱՐՀԱՆՈՒՄ

Տանիքի վրայի ձողերը թույլ են տալիս Ձեզ օգտագործել սպորտային հանձերձանքի կամ աքսեսուարների տեղափոխման համար հատուկ սարքավորումներ և դարձնում այդ խնդիրը հեշտ և հաճելի։ 

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Հաղորդեք Ձեր Range Rover-ին յուրահատուկ տեսք՝ ընտրեք դյուրաձույլ սկավառակներ և ֆիրմային աքսեսուարներ։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.