ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«Discovery-ն կատարյալ ավտոմեքենա է նրանց համար, ովքեր սովոր են կյանքից վերցնել ամեն ինչ և ապրել ակտիվ: Սա աշխարհում ամենաշքեղ, ունիվերսալ և հզոր ավտոմեքենաներից է»:

Ֆիլ Պոֆամ

 Jaguar Land Rover-ի մարքեթինգի գծով տնօրեն

ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՎՍՏԱՀ

Քաղաքում երթևեկելիս թե քաղաքից դուրս արկածներով լի հանգստյան օրեր անցկացնելիս՝ Discovery-ն միշտ իր տարերքի մեջ է:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՅՈԹ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Discovery-ի նստատեղերը՝ ամֆիթատրոնի պես դասավորված, յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս վայելել առջևում բացվող տեսարանը։ Բազմատեսակ տեղեկատվական-ժամանցային տարբերակները և տեխնոլոգիաները չեն թողնի ձանձրանալ ճանապարհին՝ ապահովելով հաճելի մթնոլորտ։

ԱՎԵԼԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ

Discovery-ի լեգենդար նպատակասլաց ուրվապատկերը, արտահայտիչ դետալները հաղորդում են ավտոմեքենային աներևակայելի ժամանակակից և աչքի ընկնող տեսք։

ՍՏԵՂԾՎԱԾ Է ԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Discovery-ին համատեղում է բոլոր հնարավորությունները, որոնք  կարող են պահանջվել ավտոմեքենայից. նա հարմարավետ կտեղափոխի Ձեզ, վեց մեծահասակ ուղևորներների և Ձեր ուղեբեռը, ինչպես նաև կհաղթահարի մինչև 3500 կգ քաշով կցորդի տեղափոխումը:

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխարկիչի մեկ շարժում և ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response համակարգը կօպտիմիզացնի շարժիչի և շասսիի կարգավորումները, ճանապարհի հետ կցման և արագացման կարգավորումները, և այս ամենը օպտիմալ կառավարման համար։ Ավտոմեքենան կհաղթահարի ամեն ինչ կատարյալ հեշտությամբ՝ ասֆալտից, խոտից, մանրախճից կամ ձնից մինչև ցեխ և ողողափոսեր, ավազ թե քարեր։

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԴԻՏԵԼ ՎԻԴԵՈՆ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐՁԵԼ ԻՐԵՐԸ ՀԵՇՏ է

Discovery-ի բեռնախցիկի երկփեղկանի դուռը և կարգավորվող բարձրությամբ պնեվմակցորդը կդարձնեն բարձումը և դատարկումը հեշտ և հաճելի գործողություն՝ անկախ ուղեբեռի քանակից։ Պարզապես բացեք ներքևի փեղկը, որպեսզի բեռը բարձր բարձրացնելու կարիք չլինի։ 

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԴԻՆԱՄԻԿԱ

Ճանապարհը մեծ քաղաքից դեպի արկածներ պետք է պարգևի ուրախություն: Սա է պատճառը, որ Discovery-ին համալրված է առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք կօգնեն վարորդին զգալ լիակատար վերահսկողություն ցանկացած իրավիճակում և պահպանել վստահությունը ավտոմեքենայի ղեկին: Այժմ յուրաքանչյուր ուղևորություն կպարգևի Ձեզ միայն հաճույք և ոչ մի ջանք չի պահանջի:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՃԿՈՒՆ ԳՈՐԾԱԾՈՒՄ

Կախված նստատեղերի Ձեր ընտրված կոնֆիգուրացիայից (2-րդ և 3-րդ շարքերը ծալվում են իրարից անկախ), Discovery-ի ընդարձակ սրահը  հարմարվում է Ձեր բոլոր խնդիրներին:

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԿՏԵՂԱՓՈԽԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԵՌ

Որոշ արկածներ պահանջում են լրացուցիչ սարքավորումներ: Discovery-ն կարող է տարհանել մինչև 3500 կգ, իսկ կցորդի ստաբիլիզացման համակարգն օգնում է պահել ավտոմեքենայի թափքի և կցորդի դիրքը վերահսկողության տակ: Որպես տարբերակ հասանելի համակարգերը կօգնեն Ձեզ հեշտությամբ կցել կցորդը՝ ապահովելով ճշգրիտ մանևրում:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

1 /

 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Вождение с уверенностью и комфортом - Discovery

ՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՐՄԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ

Կարգավորվող պնեվմակցորդը թույլ է տալիս վայելել հարմարավետությունը: Նրա օգնությամբ կարելի է բարձրացնել ավտոմեքենայի թափքը՝ ճանապարհազրկության պայմաններում բարդ հատվածները հաղթահարելու համար կամ իջեցնել՝ հեշտ բարձելու կամ նստելու նպատակով:

Преодоление брода - Discovery

ՋՐԱՅԻՆ ԱՐԳԵԼՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Թույլ մի տվեք, որպեսզի ջրային հատվածները կանգնեցնեն Ձեզ: Որպես տարբերակ առաջարկվող Wade SensingTM ջրային խոչընդոտի խորության տվիչները կզգուշացնեն, եթե ջրի մակարդակը մոտենա ավտոմեքենայի համար մաքսիմալ՝ 700 մմ-ին:

Паркуйтесь уверенно - Discovery

ԿԱՅԱՆԵՔ ՎՍՏԱՀ

Կայանմանն օժանդակող համակարգի տվիչների և հետևի տեսանելիության տեսախցիկների օգնությամբ վստահ կայանեք և դուրս եկեք կայանատեղից:

Готов к любым испытаниям - Discovery

ՊԱՏՐԱՍՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Discovery-ի երկաստիճան փոխանցման տուփի շնորհիվ Դուք հեշտությամբ կհաղթահարեք ճանապարհազրկության պայմանները: Բաշխիչ տուփի իջեցնող փոխանցումները կօգնեն հաղթահարել ճանապարհազրկությունը, իսկ երբ ճանապարհն արդեն նորմալ է՝ փոխեք հիմնական ռեժիմի:

Система камер кругового обзора - Discovery

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Որպես տարբերակ հասանելի Discovery-ի հինգ թվային տեսախցիկները ապահովում են 360° տեսանելիություն ավտոմեքենայի շուրջ՝ թույլ տալով վստահ դուրս գալ ցանկացած իրավիճակից:

Ваш прицеп максимально устойчив - Discovery

ՁԵՐ ԿՑՈՐԴԸ ՄԱՔՍԻՄԱԼ ԿԱՅՈՒՆ Է

Ավելի մեծ ապահովության համար տարհանման ժամանակ կցորդի ստաբիլիզացման համակարգը հայտնաբերում է տատանումների սկիզբը և կարգավորում կցորդի ընթացքը արագացման և արգելակման միջոցով:

Путешествия еще безопаснее - Discovery

ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Որպես տարբերակ հասանելի հետընթացքի ժամանակ աջից/ձախից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման և «կույր» գոտիների վերահսկման համակարգերը ստեղծված են՝ հայտնաբերելու այն, ինչ Դուք կարող եք չնկատել։ Այժմ դիրքափոխվելը կամ շրջանցում կատարելը ավելի անվտանգ է։ 

Превосходное качество звука - Discovery

ՁԱՅՆԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՈՐԱԿ

Վայելեք կատարյալ կատարմամբ երաժշտություն որպես տարբերակ առաջարկվող 380 Վտ հզորությամբ 11 բարձրախոսով աուդիո համակարգի կամ ծավալային հնչողությամբ պրեմիում դասի 825 Վտ հզորությամբ 17 բարձրախոսով աուդիո համակարգերի միջոցով։

Климат-контроль с таймером - Discovery

ԺԱՄԱՉԱՓՈՎ ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Ջերմաստիճանը ընտրեք ինքներդ։ Կլիմատ-կոնտրոլ համակարգը թույլ է տալիս նախապես տաքացնել կամ հովացնել ավտոմեքենայի սրահը, այնպես որ, այն պահին, երբ Դուք ճամփա ընկնեք, Ձեր Discovery-ին պատրաստ լինի։

Совершенные технологии помощи водителю - Discovery

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱՏԱՐՅԱԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ադապտիվ կրուիզ կոնտրոլ համակարգը՝ վտանգավոր մոտեցման նախազգուշացման համակարգով, ռադարի օգնությամբ տեսածրում է ճանապարհը տասը անգամ վայրկյանում հաճախականությամբ, այնուհետև ավտոմատ համեմատում է Ձեր առջևում երթևեկող ավտոմեքենայի արագության հետ, որպեսզի Դուք երկար հեռավորությունների ժամանակ վստահ վարեք:

 
 
1 /

ԴԻԶԱՅՆ

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ

Ռադիատորի ցանցը, կողային հայելիները և բամպերը հաղորդում են Discovery-ին ավելի արտահայտիչ տեսք, իսկ առջևի լուսարձակների բնորոշ դիզայնը դարձնում են այն ժամանակակից:

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԴԻԶԱՅՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է

Հանրաճանաչ «հրամանատարական» նստատեղը ապահովում է վարորդին ճանապարհի գերազանց տեսանելիություն բոլոր կողմերից: Սա օգնում է ժամանակին նկատել պոտենցիալ վտանգի աղբյուրները և էականորեն հեշտացնում է կայանումը: Կառավարման բոլոր միջոցները հարմարավետ տեղակայված են վարորդի ձեռքի տակ, ինչը լրացուցիչ նվազեցնում է լարվածությունը և հոգնածությունը:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԴԻԶԱՅՆ

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

Երեխային դպրոց եք տանում թե երթևեկում ճանապարհազրկության պայմաններում, Discovery-ի վարորդին օժանդակող համակարգերը ապահովում են կայունություն և հիանալի կցում ճանապարհածածկի հետ: Discovery-ի անվտանգության բարձր տեխնոլոգիական համակարգերը աշխատում են ցանկացած իրավիճակում ցանկացած ճանապարհային պայմաններում: Լրացուցիչ վստահություն հաղորդում է արտակարգ արգելակման համակարգը (EBA), ինչպես նաև անվտանգության կողային  և վարագույրատիպ բարձիկները:    

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԴԻԶԱՅՆ

BLACK DESIGN ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Հաղորդեք Ձեր Discovery-ին ավելի արտահայտիչ տեսք Black Design տարբերակների փաթեթի օգնությամբ: Փաթեթը ներառում է աչքի ընկնող դետալներ, որոնք կդարձնեն Ձեր Discovery-ի տեսքն ավելի դինամիկ և ժամանակակից՝ ռադիատորի ցանցից մինչև տանիքի վրայի ձողերը:

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԴԻԶԱՅՆ

ԼՈՒՅՍ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ

Պանորամային տեսարանը, որը բացվում է Discovery-ի թափանցիկ տանիքից, կարող են վայելել անգամ հետևի նստատեղերի ուղևորները: Պանորամային տանիքի բացվող հատվածը կառավարվում է էլեկտրաշարժակի օգնությամբ: Պանորամային տանիքի շնորհիվ սրահը լցվում է լույսով և ընդարձակության զգացողությամբ, իսկ ապակու հակաարևային ծածկը և վարագույրները պաշտպանում են սրահը գերտաքացումից:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՑՈՒՅՑ ՏԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

1 /

ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԸ (ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՑԻԿԼՈՒՄ)

7,8Լ/100ԿՄ

3-լիտրանոց տուրբոդիզելային TDV6 շարժիչով:

ԲԵՌՆԱԽՑԻԿԸ

2 558Լ

Յոթ տեղանոց տարբերակում՝ ծալած հետևի նստատեղերով: Մեծ ճամփորդություն կամ ուղևորություն հանգստյան օրերին՝ Discovery-ում միշտ բավականաչափ տեղ կա:

Տարհանում

3 500ԿԳ

Discovery-ի տարհանման տպավորիչ հնարավորությունները համալրված են կցորդի ստաբիլիզացման համակարգով, որպեսզի Ձեր ավտոմեքենան և կցորդը միշտ լինեն հսկողության տակ:

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԼՈՒՍԱԾԵՐՊԸ

240ՄՄ

Պնեվմակցորդի բարձրությունը ամենագնացի ռեժիմում։ 

 

 

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Նշված տարբերակներից ոչ բոլորն են հասանելի Discovery-ի մոդելների համար:

Салон - Discovery

ՍՐԱՀ

Ստեղծեք Ձեր անձնական տարածքը ձևավորման և հատուկ դետալների լայն ընտրության միջոցով։

Отделка кузова - Discovery

ԹԱՓՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Ստեղծեք Ձեր ոճը Discovery-ի գույների և ձևավորումների լայն ընտրության շնորհիվ։

Пакеты опций - Discovery

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Ընտրեք լրացուցիչ տարբերակներ, որոնք թույլ են կտան դարձնեն ավտոմեքենան ավելի յուրահատուկ։ 

Технологии и безопасность - Discovery

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ինտուիտիվ տեխնոլոգիաների ողջ շարքը Ձեր ձեռքի տակ է։ 

Развлечения - Discovery

ԺԱՄԱՆՑ

Ստեղծվել է, որպեսզի Դուք ճամփորդեք ոչ միայն վստահությամբ այլև հաճույքով։

Аксессуары - Discovery

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Յուրաքանչյուր օրից ստացեք առավելագույն հաճույք։

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դուք պատրաստվում եք հեռանալ կայքից: Խնդրում ենք հաշվի առնել, որ ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս դոմեյնից դուրս գտնվող կայքերի բովանդակության կամ վավերականության համար: