ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

Land Rover Freelander-ի անհավանական արկածը սկսվեց մոտ 17 տարի առաջ: Առաջին արտադրված քրոսովերը տարբերվում է եռանդուն բնավորությամբ և իր ուղու վրա ցանկացած խոչընդոտ հաղթահարելու կարողությամբ, ինչի շնորհիվ այն ամուր զբաղեցրել է առաջին դիիքերը ողջ աշխարհում: Սակայն ամեն ինչ վաղ թե ուշ ավարտվում է: Ավարտվեց նաև իրադարձություններով հարուստ այս պատմությունը՝  2014 թ. -ի դեկտեմբերին, այս մոդելը դուրս եկավ արտադրությունից:

Այնուամենայնիվ, Land Rover Approved ծրագիրը առաջվա պես թույլ է տալիս գնել Freelander՝ երաշխավորելով լավագույն հնարավոր տեխնիկական վիճակը. ավտոմեքենաները անցնում են մանրակրկիտ դիագնոստիկա 165 պարամետրերով, տրվում է մինչև երկու տարի երաշխիք: Սպասարկման ամբողջական ծրագիրը կտրամադրի Ձեզ Land Rover-ի մոտակա պաշտոնական դիլերային կենտրոնը: Եթե Ձեր ավտոմեքենայի համար անհրաժեշտ լինեն որևէ լրացուցիչ բաղադրիչ մասեր և աքսեսուարներ, պաշտոնական դիլերային կենտրոնը կառաջարկի մեծ տեսականի:

 

Վերջապես, Ձեզ կարող է հետաքրքրել նաև նոր Land Rover Discovery Sport-ը մեր ամենաբազմակողմանի քրոսովերը՝ պատրաստ ցանկացած փորձությունների: 9-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփը, վառելիքի տնտեսման անգերազանցելի ցուցանիշները, իրենց դասի մեջ լավագույն տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ Terrain Response® համակարգը և 5+2 կարգավորվող նստատեղերը, նրա վառ անհատական և միևնույն ժամանակ բազմակողմանի բնավորությունը համեմատելի են միայն իր ցանկությամբ միշտ և ամենուր լինել առաջինը՝ ցանկացած պայմաններում: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ այս ավտոմեքենան շահել է EuroNCAP 5 Star Rating մրցանակը, նրա անվտանգ լինելը ոչ մի կասկած չի առաջացնում:

ՆՈՐ DISCOVERY SPORT

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՏՐԱՍՏ ԱՄԵՆ ԻՆՉԻ

Freelander 2-ը փորձարկվել է այնպիսի պայմաններում, որոնք մրցակիցների մեծամասնությունը դժվար թե կարողանաին հաղթահարել: Նա ցույց տվեց իր դիմացկունությունը -40 +50 ° C ջերմաստիճանի պարագայում: Նա իրեն հիանալի դրսևորեց ծովի մակարդակից մինչև 4250 մետր բարձրությունների վրա: Վերելքի և վայրէջքի անկյան հիանալի ցուցանիշները և ճանապարհային արտահայտիչ լուսածերպը օգնում են նրան միշտ հաղթանակած դուրս գալ իրավիճակից, նույնիսկ ամենախիստ ճանապարհազրկության պայմաններում:

 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՏԵՂԾՎԱԾ Է, ՈՐ ԳՈՐԾԻ

Արտաճանապարհային տեխնոլոգիաների հարուստ ցանկը, որով համալրված է Freelander 2-ը, ներառում է զառիվայր ընթացքի վերահսկման համակարգը, որը բարելավում է ավտոմեքենայի վերահսկումը զառիվայր ընթացքի ժամանակ, և ճանապարհային պայմաններին հարմարեցված արդիականացված Terrain Response համակարգը, որը ավտոմատ օպտիմիզացնում է բոլոր կարևորագույն կարգավորումները՝ թույլ տալով ապահովել մաքսիմալ կցում և գերազանց կառավարելիություն:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՄԵՆ ԻՆՉ ՁԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է 

Կայունության վերահսկման համակարգերով Դուք առանց դժվարությունների կհաղթահարեք ցանկացած վիրաժներ: Համակարգերը կարգավորում են պտտող մոմենտը, նվազեցնում ավտոմեքենայի արագությունը և թեթև արգելակում առանձին անիվները՝ դարձնելով ընթացքն ավելի կայուն, երբ դա Ձեզ անհրաժեշտ է:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐՀԱՆՈՒՄ

Freelander 2-ը կարող է տարհանել մինչև 2 000 կգ քաշով կցորդներ: Որպես տարբերակ հասանելի հետևի տեսանելիության տեսախցիկը կօգնի հեշտությամբ միացնել կցորդը, իսկ կցորդի կայունության վերահսկման համակարգը երաշխավորում է անվտանգություն ողջ ճամփորդության ընթացքում: Կեռիկի վրա մաքսիմալ ծանրաբեռնվածությունը կազմում է 150 կգ, իսկ բեռնախցիկը ձևափոխելու հնարավորությունը դարձնում է բեռնափոխադրումն ավելի հարմար:

 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՇԱՐԺԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Freelander 2-ի 2,2-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչն ավելի մեղմ ձայն ունի, ավելի էկոլոգիական է և ավելի հզոր նույնիսկ ցածր արագության դեպքում: 2-լիտրանոց բենզինային Si4 շարժիչն ունի գերազանց հատկանիշներ՝ մաքսիմալ 340 Ն•մ պտտող մոմենտը ապահովում է 1 750 պտույտ/րոպեում:

1 /

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Опыт для любых условий - Freelander 2

 

ՓՈՐՁ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ասֆալտով, մանրախճով, ձնով կամ ավազով երթևեկելու ժամանակ  ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response®  համակարգը կապահովի անհրաժեշտ հսկողություն, կայունություն և կցում:

Устойчивость на крутых склонах - Freelander 2

 

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՈՒԿ ԹԵՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Ճանապարհազրկության պայմաններում զառիվայր ընթացքի ժամանակ արգելակելու կարիք չկա. թեքության վրա սահուն ստարտի ֆունկցիան և զառիվայր ընթացքի վերահսկման համակարգն ամեն ինչ կանեն Ձեր փոխարեն:

Музыка в лучшем исполнении - Freelander 2


ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Ճամփորդեք երաժշտության ներքո Meridian™ աուդիո համակարգով, որն այս ոլորտի ճանաչված լիդերն է: (Meridian ™-ը Meridian Audio Ltd ընկերության գրանցված ապրանքանիշն է):

1 /

ԴԻԶԱՅՆ

ՆՈՐԱՈՃ, ՀԶՈՐ, ԿՈՄՊԱԿՏ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿ

Բավական է մեկ հայացք Freelander 2-ի նպատակասլաց պրոֆիլին և ժամանակակից տեսքին, որպեսզի համոզվել, որ սա նոր ժամանակների ավտոմեքենա է: Նրա ժամանակակից արիական տեսքը ընդգծում են առջևի և հետևի էլեգանտ լուսարձակները և դեկորատիվ տարրերը:

ԴԻՏԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

 

ԴԻԶԱՅՆ

ԱՎԵԼԻ ՆՈՐԱՈՃ

Dynamic Exterior Pack փաթեթի միջոցով XS, SE և HSE Freelander 2 մոդելների արտաքին տեսքին հաղորդեք սպորտային ոճի բնագծեր: Gloss Black ձևավորմամբ ռադիատորի ցանցը, կողային ցանցերը և այլ դետալները համալրում են Gloss Black ձևավորմամբ 19-դյույմանոց դյուրաձույլ սկավառակները և տանիքի վրայի նրբագեղ սպոյլերը: 

ԴԻԶԱՅՆ

ԼՈՒՅՍ ԵՎ ՕԴ

Freelander 2-ի սրահն էլեգանտ հարմարավետ տարածք է՝ լի բնական լույսով և ընդարձակության զգացողությամբ, լակոնիկ գծերով և էրգոնոմիկ տեղակայված կառավարման տարրերով: Զանազան տարբերակների և ձևավորումների լայն ընտրանին թույլ կտա ընդգծել Ձեր նախասիրություններն ու կենսակերպը:

1 /
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.