ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԴԻԶԱՅՆ

Դիզայնի մեր փիլիսոփայության շարունակությունը: Կուպե հիշեցնող արտահայտիչ ուրվագծի շնորհիվ Range Rover Evoque-ը դարձավ ամբողջ աշխարհը գրաված ավտոմեքենայի արժանի հետնորդ:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ինտուիտիվ հասկանալի և նորարարական օպցիոնալ բարձր տեխնոլոգիական լուծումների թվում են՝ Touch Pro Duo համակարգը, սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը, դիմապակու պրոեկցիոն դիսփլեյը և Meridian AudioTM աուդիոհամակարգը:

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թե՛ ճանապարհներին, թե՛ արտաճանապարհային պայմաններում գերազանց կառավարելիության, ինչպես նաև անգերազանցելի ընթացքային բնութագրերի շնորհիվ այս կոմպակտ ամենագնացը իրեն հիանալի կդրսևորի ցանկացած պարագայում և ցանկացած իրավիճակում:

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԴԻԶԱՅՆ

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՄԱՍԻՆ

Range Rover Evoque-ի տպավորիչ և դինամիկ ուրվագծի գաղտնիքը դրա կատարյալ համամասնություններն են, որոնք ընդգծում են այս ավտոմեքենայի օրիգինալ ոճը:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

EVOQUE-Ի ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ

Range Rover Evoque-ի դիզայնը (աջից) առանձնանում է հղկվածությամբ և մինիմալիզմով: Range Rover Evoque R-Dynamic-ը (ձախից) առանձնանում է առավել տպավորիչ սպորտային կերպարով, որն իսկապես անգերազանցելի է դարձնում այս ավտոմեքենան: ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

ԴՌՆԵՐԻ ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ԲՌՆԱԿՆԵՐ

Ոճային, էլեգանտ, Range Rover Evoque-ի դիզայնի առաջադեմ սկզբունքներին համապատասխանող: Դիզայներական լուծումների շարքում առանձնակի ուշադրություն են գրավում դռների դուրս քաշվող բռնակները, որոնք ընդգծում են ավտոմեքենայի ժամանակակից և նրբագեղ կերպարը:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՄԱՍԻՆ

Նախագծելով մեր ավտոմեքենաների ինտերիերը՝ մենք մանրակրկիտ ուշադրություն ենք դարձնում մանրուքներին: Լակոնիկ տարրերի և հատուկ ընտրված պրեմիում կարգի նյութերի շնորհիվ սրահն իսկապես դառնում է շքեղ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ

Ֆիքսված կամ շարժական¹ համայնապատկերային տանիքը տեսողաբար ընդլայնում է սրահի տարածությունը և լցնում է Range Rover Evoque-ը բնական լույսով: Լակոնիկ, էլեգանտ գծերն ու մակերևույթները, ժամանակակից նյութերի հետ համատեղվելով, ստեղծում են գրավիչ և անդիմադրելի մթնոլորտ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ինտերիերի լրամշակման համար Windsor կաշվի, բրդի հավելումով պրեմիում կարգի Kvadrat գործվածքների և Eucalyptus տեքստիլ մանրաթելի կիրառումը թույլ է տալիս առավել տպավորիչ դարձնել Range Rover Evoque-ի կերպարը: Մենք ընտրում ենք բարձրորակ նյութեր, որպեսզի ամեն տարր լինի տպավորիչ և հաճելի:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք կարող եք ընտրել երկու տեղեկատվական - ժամանցային համակարգերից մեկը՝ Touch Pro կամ Touch Pro Duo: Touch Pro Duo-ն ապահովում է բազում տվյալների և ժամանցային ֆունկցիաների հասանելիությունը և առաջարկում է ինտուիտիվ հասկանալի առաջադեմ տեխնոլոգիաներ, որպեսզի Դուք կարողանաք ամբողջությամբ վայելել յուրաքանչյուր ուղևորություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օպցիաների Smartphone⁷ փաթեթը թույլ կտա Range Rover Evoque-ի սենսորային էկրանի օգնությամբ կառավարել ավտոմեքենայի մեջ կիրառման համար օպտիմալացված հավելվածները: Օգտվելով Connect Pro փաթեթի մեջ ներառված օնլայն մուլտիմեդիա ֆունկցիայից՝ Դուք սենսորային էկրանի միջոցով կարող եք միանալ Deezer և TuneIn ծառայություններին, որոնք առաջարկում են ավելի քան 40 միլիոն երաժշտական կոմպոզիցիա և 4 միլիոն պոդքաստ:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Վարորդին օժանդակող ստանդարտ միջոցների շարքը ներառում է շարժման շարքի պահպանման համակարգ ու հետին տեսադաշտի տեսախցիկ: Range Rover Evoque-ի ֆունկցիոալ հնարավորությունները կարելի է ընդլայնել օպցիաների զանազան փաթեթների օգնությամբ: Օրինակ, Driver Assist փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ՝ ղեկային կառավարմանն օժանդակող ֆունկցիայով:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 /

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ (AWD)

Վստահություն է պարգևում թե՛ ճանապարհներին, թե՛ արտաճանապարհային պայմաններում: Այնպիսի սայթաքուն մակերևույթների վրա, ինչպիսիք են՝ խոտը կամ ձյունը, ոլորող մոմենտը օպտիմալ կերպով բաշխվում է առջևի և հետևի անիվների միջև: Սա թույլ է տալիս ապահովել հնարավորինս բարձր աստիճանի կցորդում:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

«ԹԱՓԱՆՑԻԿ» ԿԱՊՈՏԻ ՀԱՄԱԿԱՐԳ

«Թափանցիկ» կապոտի² օպցիոնալ համակարգը թույլ կտա Ձեզ նայել դրա «միջով»: Հասանելի է էքստերիերի պատկերի մի քանի տեսանկյուն, ներառյալ՝ ավտոմեքենայի հատակը և շարժման ընթացքում գտնվող անիվները:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE 2 ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջարկում է վարման հինգ ռեժիմ՝ զանազան մակերևույթների վրա Range Rover Evoque-ի ընթացքային որակներն օպտիմալացնելու համար: Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգը նոր մակարդակի է հասցնում բազային տարբերակը: Այն ոչ միայն հավաքագրում է վարման պայմաններին առնչվող տեղեկությունները, այլև հետևողականորեն ընտրում է առավել համապատասխան ռեժիմը:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՀԻՆԳ ՆՍՏԱՏԵՂ


591լ


Արդյունաբերական ստանդարտի համաձայն՝ հեղուկով լցնելու դեպքում ծավալը կարող է հասել 591 լ: Այս դեպքում չոր բեռների ծավալը կկազմի 472 լ (որոշվում է կոշտ բլոկերի օգնությամբ): Սա նշանակում է, որ մեկնելով հանգստի չորս ընկերների ուղեկցությամբ՝ Դուք մշտապես կվայելեք ավտոմեքենայի հարմարավետությունը:

 

ՉՈՐՍ ՆՍՏԱՏԵՂ


908լ


Ծալելով հետևի նստատեղերից մեկը՝ Դուք կստանաք մինչև 908 լ լրացուցիչ տարածություն: Սա հավասարազոր է 746 լ չոր բեռի, ինչը նշանակում է, որ կարող եք հեշտությամբ տեղավորել ողջ լրացուցիչ ուղեբեռը:

 

ԵՐԵՔ ՆՍՏԱՏԵՂ


1066լ


Ընտրելով երկու ուղևորով այս փոխդասավորվածությունը՝ ավտոմեքենայի բեռնատարողությունը կարելի է հասցնել մինչև 1066 լ: Չոր բեռի ծավալը կարող է հասնել մինչև 882 լ:

 

ԵՐԿՈՒ ՆՍՏԱՏԵՂ


1383լ


Ճանապարհորդելով մեկ ուղևորի հետ՝ Դուք կարող եք տեղավորել 1383 լ ծավալով բոլոր անհրաժեշտ իրերը բեռնախցիկում: Տեղավորվող ուղեբեռի առավելագույն ծավալը կազմում է 1156 լ:

1 /

ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՀԱՅԵԼԻ՝ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ

Առաջին անգամ Land Rover ավտոմեքենաների համար հասանելի այս հայելին այլ նորարարական լուծումների հետ մեկտեղ անհավանական հաճելի է դարձնում Range Rover Evoque-ի կառավարումը: Տվյալ օպցիան³ ապահովում է Ձեր հետևում ճանապարհի հատվածի անխափան տեսանելիությունը, նույնիսկ եթե հետևի շարքում տեղավորվել են ուղևորներ, կամ բեռնախցիկում առկա է ուղեբեռ:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՐԺԻՉՆԵՐ

Մեր բենզինային և դիզելային Ingenium շարժիչներն ապահովում են վառելիքի արդյունավետ և ամբողջական այրում: Փափուկ հիբրիդային համակարգը (MHEV)4 կուտակում և պահպանում է այն էներգիան, որը սովորաբար կորչում է արգելակման ժամանակ, իսկ հետո օգտագործում է այն՝ օգնելով նվազեցնել վառելիքի ծախսն ու CO2 արտանետումների մակարդակը:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ ACTIVE DRIVELINE

Պահպանում է հիանալի կցորդումը, կայունությունն ու ավտոմեքենայի վերահսկման մակարդակը նույնիսկ էքստրեմալ պայմաններում: Անհրաժեշտության դեպքում Active Driveline5 ակտիվ լիաքարշ համակարգը վերահսկում է ոլորող մոմենտի բաշխումը հետևի անիվների միջև՝ արդյունավետ օգտագործելով հասանելի կցորդումն ու կանխելով տեղապտույտը:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

ՓՈՓՈԽՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխվող կարգավորումներով դինամիկայի օպցիոնալ համակարգը⁶ թույլ է տալիս Ձեր պահանջների համաձայն կարգավորել Range Rover Evoque-ի դրոսելային փականի աշխատանքը, փոխանցումների փոխարկումը, ղեկային կառավարման համակարգի և կախոցի հարաչափերը:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

1 /

 ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

EVOQUE

Ժամանակակից շքեղություն


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 17-դյույմանոց անվասկավառակներ Style 1005, 10 շյուղ, Satin Dark Grey լրամշակում
  • Առջևի նստատեղերի գործվածքային պաստառապատում, մեխանիկական կարգավորում 8 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote

EVOQUE S

Անհավանական շքեղություն և առջադեմ տեխնոլոգիաներ


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5075, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone⁷ (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE SE

Նորարարական տեխնոլոգիաներ և ժամանակակից էլեգանտ ոճ


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5076, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և աուդիոհամակարգ
  • Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ և հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով (AHBA)
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ )
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone⁷ (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC S

Դինամիկ կերպար


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5074, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone⁷ (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC SE

Տպավորիչ արտաքին


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey՝ կոնտրաստային Diamond Turned լրամշակմամբ
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Windsor երկգույն ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 16 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Հետին տեսադաշտի հայելի՝ բարելավված տեսանելիությամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհաին միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone⁷ (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC HSE

Տպավորիչ արտաքին տեսք


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey՝ կոնտրաստային Diamond Turned լրամշակմամբ
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Windsor երկգույն ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 16 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Հետին տեսադաշտի հայելի՝ բարելավված տեսանելիությամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone⁷ (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE FIRST EDITION 

Range Rover Evoque-ի ամենատպավորիչ համալրումը


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey՝ կոնտրաստային Diamond Turned լրամշակմամբ
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone⁷ (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճ, խառնվածք, պրակտիկություն. անհատականացրեք Ձեր Range Rover Evoque-ը էքստերիերի և ինտերիերի աքսեսուարների հավաքածուի օգնությամբ:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

1 Հասանելի է 2019 թվականի հունիսից: Օպցիոնալ շարժական համայնապատկերային տանիք ընտրելիս առջևի և հետևի նստատեղերի վերևում ազատ տարածության ծավալը կփոքրանա:
2 Հասանելի է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի կազմում: Հասանելի է միայն ինքնամգացման ֆունկցիայով, էլեկտրակառավարվող, տաքացվող և մերձդռնային տարածության լուսավորման լամպերով սարքավորված արտաքին հայելիների առկայության դեպքում:
3 Տարաֆոկալ և երկֆոկալ ոսպնյակներ կրող հաճախորդները կարող են դժվարանալ հայելու թվային ռեժիմը կարգավորելու ժամանակ: Հայելու ստանդարտ ռեժիմը կիրառելի է բոլոր պարագաներում:
4 Միայն P300 շարժիչով ավտոմեքենաների համար:
5 Միայն P300 շարժիչով ավտոմեքենաների համար:
6 Հասանելի է միայն կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգի հետ: Հասանելի չէ D150 շարժիչով ավտոմեքենաների համար:
7 Փաթեթը հասանելի չէ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի շուկաներում:

Range Rover Evoque First Edition-ի համար որպես եզակի ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել առանձին բաղադրիչների տեսքով կամ հաջորդ մոդելային տարիների ավտոմեքենաների համար նախատեսված փաթեթների կազմում:

InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից: InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարերը, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: InControl Apps և Remote հավելվածները անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.