ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ RANGE ROVER EVOQUE-Ը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՁԵՐ ՄԱՍԻՆ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ

ԴԻԶԱՅՆ

 

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

Հղկված գծերը, հարթ մակերևույթները և կատարման անհավանական վարպետությունն ընդգծում են Range Rover Evoque-ի ժամանակակից և նրբագեղ դիզայնը: Դռների դուրս քաշվող բռնակները, օպցիոնալ 21-դյույմանոց անվասկավառակները¹, շրջադարձերի՝ առջևի և հետևի անիմացված ցուցիչները անգերազանցելի են դարձնում այս ավտոմեքենան:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

Հարմարավետ և գրավիչ սրահի լրամշակման համար կիրառված են ժամանակակից նյութեր: Windsor կաշին, բրդյա հավելումներով Kvadrat պրեմիում կարգի գործվածքները և Eucalyptus մանրաթելը միայն մի քանիսն են այն նյութերից, որոնք կիրառվում են Range Rover Evoque-ի լրամշակման մեջ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

FIRST EDITION

Range Rover Evoque First Edition³ մոդելը համալրվում է էքսկլյուզիվ 20-դյույմանոց և 5 կրկնակի շյուղերով Style 5079 անվասկավավառակներով, շեմքերի լուսավորվող վերդիրներով և լրամշակման գրադիենտային Linear Dark Aluminium տարրերով և First Edition գրվածքով: Հասանելի են ինտերիերի հետևյալ գույները՝ Nolita Grey, Seoul Pearl Silver կամ Yulong White:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով², որոնք հանդիսանում են Land Rover-ի նորարարական լուծումներից մեկը, լրացված են ադապտիվ կարգավորման ֆունկցիայով: Հեռահար ռեժիմում գործարկելով առավելագույնս թվով սեկցիաներ՝ լուսարձակներն ապահովում են կատարյալ տեսանելիություն: Ընդ որում, հանդիպակաց տրանսպորտային միջոցների շուրջ ստեղծվում են ստվերներ, որոնք կանխում են վարորդների կուրացումը:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

TOUCH PRO DUO

Բարձր տվայնությամբ երկու օպցիոնալ 10-դյույմանոց սենսորային էկրաններն առաջարկում են կարգավորումների և ֆունկցիաների ընտրության լայն հնարավորություն: Օրինակ՝ կարող եք հեշտությամբ արտաբերել նավիգացիոն համակարգը վերևի էկրանին և միաժամանակ ստորին էկրանին օգտվել այլ ֆունկցիաներից, ինչպիսիք են՝ կլիմատ-կոնտրոլն ու մուլտիմեդիան:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿ

Բարձր տվայնությամբ և պատկերի հիանալի որակով սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը թույլ է տալիս դիտել տեղեկություններ ընթացքի, ժամանցային համակարգերի և անվտանգության ակտիվ համակարգերի մասին, ներառյալ՝ նավիգացիոն տվյալները, հեռախոսն ու մուլտիմեդիա նյութերը: Վարորդը կարող է ուսումնասիրել բոլոր տվյալները՝ առանց ավտոմեքենայի կառավարումից շեղվելու:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 /

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Evoque-ի ստանդարտ սարքավորումների ցանկը ներառում է InControl Touch Pro տեղեկատվական-ժամանցային համակարգ, որն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության և մուլտիմեդիա համակարգերի հասանելիություն: Այն թույլ է տալիս ապահովել հարմարավետ և անվտանգ կապ Ձեր ավտոմեքենայի և արտաքին աշխարհի միջև:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարելավված տեսանելիությամբ հետին տեսադաշտի հայելին⁴ և «թափանցիկ» կապոտը⁵ առաջին անգամ են տեղադրված Land Rover-ի վրա: Դրանք ապահովում են այն գոտիների տեսադաշտը, որոնք սովորաբար անտեսանելի են՝ նպաստելով վստահ վարմանը թե՛ արտաճանապարհային պայմաններում, թե՛ բարդ քաղաքային իրավիճակներում:

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ճանապարհով ընթանալիս լայն հնարավորությունների և սահուն ընթացքի կատարյալ բալանսը անհավանական հաճույքի է վերածում Range Rover Evoque-ի կառավարումը: Մի քանի տեխնոլոգիաների շնորհիվ, որոնց թվում են՝ Active Driveline⁶ ակտիվ լիաքարշ համակարգը և կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics⁷ համակարգը, Range Rover Evoque-ն իրեն հիանալի է դրսևորում ցանկացած ճանապարհի և ցանկացած պայմաններում:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response² համակարգը, ջրային խոչընդոտի խորությունը որոշող Wade Sensing⁸ ցուցիչները և զառիվայր վերահսկելի շարժման համակարգն ապահովում են Range Rover Evoque-ի ընթացքի սահունությունը և հիանալի կառավարելիությունը էքստրեմալ պայմաններում:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Մի շարք ստանդարտ, օպցիոնալ կամ փաթեթների մեջ հասանելի նորարարական տեխնոլոգիաները կօգնեն լուծել ամենատարբեր խնդիրներ՝ քաղաքային պայմաններում ավտոմեքենան վարելուց մինչև անվտանգության մակարդակի բարձրացում: Յուրաքանչյուր ֆունկցիա կոչված է ապահովելու Range Rover Evoque-ի վարումից ստացվող առավելագույն հաճույքը:

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Range Rover Evoque-ի սրահում տեղադրված են նոր նստատեղեր, որոնց լրամշակման համար օգտագործվում են տարբեր նյութեր, այդ թվում՝ Grained և Windsor կաշի, բրդի հավելումով պրեմիում կարգի Kvadrat գործվածքներ, Dinamica® թավշակաշի և Eucalyptus տեքստիլ: Հասանելի են նաև էլեկտրական կարգավորումներով և կարգավորումների հիշողության, տաքացման, օդափոխման և մերսման ֆունկցիաներով նստատեղեր:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Հեշտությամբ կառավարեք ավտոմեքենան նույնիսկ ամենաբարդ պայմաններում: Իր դասում վայրէջքի անկյան լավագույն ցուցանիշը՝ 30,6°, ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2* համակարգը, «թափանցիկ» կապոտի օպցիոնալ համակարգը⁵ և սպորտային «հրամանատարական» նստելադիրքն ընդգծում են Range Rover Evoque-ի արտաճանապարհային հնարավորությունները:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

Արտաքին հայելիների ուլտրաձայնային ցուցիչները կնախազգուշացնեն Ձեզ, երբ ջրային խոչընդոտի խորությունը գերազանցի թույլատրելի արժեքը: Range Rover Evoque-ն առանձնանում է հաղթահարվող ջրային խոչընդոտի խորության իր դասում լավագույն ցուցանիշով՝ 600 մմ: Ջրային խոչընդոտի խորության ցուցիչների օպցիոնալ Wade Sensing⁸ համակարգը կօգնի նաև անվտանգ հաղթահարել տեղանքի ջրածածկ հատվածները և չափազանց օգտակար կլինի ջրածածկ ճանապարհների վրա:

 

 

ՔԱՐՇԱԿՈՒՄ

Range Rover Evoque-ն ունակ է քարշակել մինչև 1500 կգ զանգվածով բեռներ: Լրացուցիչ կարելի է տեղադրել օպցիոնալ առաջարկվող քարշակման հանվող կամ դուրս քաշվող և էլեկտրակառավարվող սարքավորումը: Land Rover Gear աքսեսուարները կօգնեն ավելի ունիվերսալ դարձնել Ձեր ավտոմեքենան:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՀՈՑՆԵՐ

Range Rover Evoque-ի տարողունակ պահոցային բաժանմունքները հեշտությամբ հարմարեցվում են Ձեր կարիքներին: Առջևի դռների գրպանիկների ընդհանուր ծավալը այժմ կազմում է 9,6 լիտր: Դրա շնորհիվ բոլոր անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ ջրով շշերը, մշտապես կլինեն ձեռքի տակ:

 

ACTIVITY KEY ԲԱՆԱԼԻ-ԹԵՎՆՈՑ

Վայելեք ակտիվ հանգիստը՝ առանց բանալիի ապահովության մասին մտահոգվելու: Օպցիոնալ անջրաթափանց Activity Key բանալի-թևնոցը անհավանականորեն հուսալի է: Պարզապես թողեք բանալիները ավտոմեքենայում և օգտվեք Activity Key-ից՝ Range Rover Evoque-ը կողպելու և բացելու համար:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 /

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱԽՈՑԻ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ADAPTIVE DYNAMICS

Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics7 օպցիոնալ համակարգը երաշխավորում է հիանալի դինամիկ բնութագրերն ու ընթացքի սահունությունը՝ հետևելով ղեկանիվի դիրքին և թափքի շարժումներին: Էլեկտրոնային կառավարմամբ մեղմիչները օպտիմալացնում են կախոցի կարգավորումները և մշտապես պահպանում հարմարավետության, մանևրականության և ընթացքի սահունության բալանսը:

 

ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգն ապահովում է շրջադարձերի վերահսկելի և հստակ հաղթահարումը՝ կոմպենսացնելով անբավարար շրջադարձելիությունը ներքին անիվների արգելակման շնորհիվ: Հետևի ակտիվ բլոկավորվող դիֆերենցիալի առկայության դեպքում Դուք կստանաք լրացուցիչ առավելություն՝ ավելի լավ կցորդում շրջադարձերում և արտաճանապարհային պայմաններում:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԿԻՉ SPORTSHIFT

Փոխանցումների SportShift փոխարկիչի օգտագործումը պարզ է և հասկանալի: Արտաճանապարհային պայմաններում այն թույլ է տալիս արագ և արդյունավետ անցում կատարել առաջընթաց և հետընթաց ռեժիմների միջև՝ հեշտացնելով տեղաշարժը բարդ պայմաններում, օրինակ՝ ձյան, ավազի և ցեխի մեջ:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

1 /

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

SMART SETTINGS ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Բանալի-կախազարդի և սմարթֆոնի տվյալների համադրության օգնությամբ Range Rover Evoque-ը ճանաչում է իր տիրոջը: Այն նույնպես կարող է հիշել մի շարք անհատական կարգավորումներ: Smart Settings⁹ ուսուցանվող ֆունկցիան վերլուծում է Ձեր նախասիրությունները և հետագայում ավտոմատացնում կարգավորումները՝ հիմնվելով վարորդի սովորությունների և կրկնվող գործողությունների վրա:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

 

ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Evoque-ը սարքավորված է երկու USB-միակցումով և իրերի արկղիկի մեջ տեղադրված 12 Վ լարմամբ էլեկտրական վարդակով: Հետևի ուղևորները կարող են լիցքավորել իրենց էլեկտրոնային սարքավորումները 12Վ վարդակի կամ երկու օպցիոնալ USB-միակցումների օգնությամբ և հարմարավետորեն ֆիքսել պլանշետները Click and Go10 համակարգի շնորհիվ:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՏԱՔԱՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐՈՎ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Անկախ արտաքին ջերմաստիճանից սրահի մթնոլորտը հարմարավետ դարձնելուն նպաստում են առջևի տաքացվող և օդափոխվող նստատեղերը: Վարորդն ու ուղևորը կարող են միմյանցից անկախ կարգավորել դրանց աշխատանքը:

 

MERIDIAN ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Meridian Audio™ ընկերության մշակած աուդիոհամակարգերն ու ազդանշանի թվային մշակման ալգորիթմերը երաշխավորում են, որ ցանկացած երաժշտական հատվածի ռիթմը, դինամիկան և մասշտաբը կվերարտադվեն ճիշտ այնպես, ինչպես դրանք կատարել է հեղինակը:

 

 

ՍՐԱՀՈՒՄ ՕԴԻ ԻՈՆԱՑՈՒՄ

Իոնացման օպցիոնալ համակարգը՝ Nanoe™ տեխնոլոգիայով, բարելավում է ավտոմեքենայի սրահի օդի որակը: Այն հեռացնում է ալերգենները, վիրուսները, տհաճ հոտերը, ինչպես նաև օդային եղանակով տարածվող մանրէները:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 /

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ISOFIX ԱՄՐԱՆՆԵՐ

Range Rover Evoque-ի սրահի հետնամասում առկա ISOFIX ամրանները հուսալիորեն ֆիքսում են մանկական բազկաթոռը՝ ավելի անվտանգ դարձնելով երեխայի ուղևորությունը:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ

Անվտանգության վեց բարձիկները, որոնք առաջարկվում են Range Rover Evoque-ի համար, ապահովում են վարորդի և ուղևորների գերազանց պաշտպանություն:

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)

Նվազեցնում է շարժիչի ոլորող մոմենտը և գործարկում է համապատասխան անիվի արգելակը՝ շտկելով ավտոմեքենայի շարժման հետագիծն ու հակազդելով թեր- կամ գերշրջադարձելիությանը:

ՎԱՐԵԼՈՒՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Range Rover Evoque-ում կիրառված են անվտանգության ապահովման նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արգելակային ճիգերի բաշխման էլեկտրոնային համակարգը: Այն ավտոմատ կարգավորում է յուրաքանչյուր սռնու արգելակման ուժը՝ կրճատելով արգելակման ուղին: Դրանով իսկ պահպանվում է ավտոմեքենայի կայունությունը և ղեկային կառավարման հստակությունը:

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ (EBA)

Վթարային արգելակմանն օժանդակող համակարգը գրանցում է այն պահը, երբ արգելակը կտրուկ սեղմվում է, սակայն չի գործադրվում բավականաչափ ուժ՝ ավտոմեքենան հնարավորինս արագ կագնեցնելու համար: Այն մեծացնում է արգելակման ճիգը՝ երաշխավորելով ավտոմեքենայի ամբողջական արգելակումը: Վթարային արգելակման ժամանակ ավտոմատ կերպով միանում են նաև վթարային կրակները:

ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ11

Հայտնաբերում է այլ փոխադրամիջոցների հետ ճակատային բախման վտանգը և տեղեկացնում վարորդին արգելակելու անհրաժեշտության մասին: Եթե վարորդը քայլեր չի ձեռնարկում, Range Rover Evoque-ը գործադրում է արգելակները՝ նվազեցնելով հավանական հարվածի ուժը:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

ՊՐԵՄԻՈՒՄ ԿԱՐԳԻ ԳՈՐԾՎԱԾՔ

Eucalyptus գործվածքը արտադրված է սոցիալական պատասխանատվության բոլոր պահանջներին համապատասխան: Նստատեղերի լրամշակման համար կիրառվում են նաև պրեմիում կարգի Kvadrat գործվածքները և Dinamica® թավշակաշին, որն արտադրվում է վերամշակված պոլիեթերային մանրաթելից և պլաստիկից:

ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

MHEV6-ը փափուկ հիբրիդային համակարգ է: Այն կուտակում և պահպանում է այն էներգիան, որը սովորաբար կորչում է արգելակման ժամանակ, իսկ այնուհետ խելացի կերպով վերաբաշխում այն՝ շարժիչի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և արդյունավետությունն ապահովելու համար: Կատարելագործված «Ստոպ / Ստարտ» համակարգը թույլ է տալիս անջատել շարժիչը, երբ ավտոմեքենան դանդաղում է:

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

Range Rover Evoque-ը նախագծելիս մենք հաշվի ենք առել դրա ողջ կենսական ցիկլը: Շահագործման ժամկետի ավարտին արտադրության ընթացքում կիրառված նյութերի 85%-ը կարող է վերամշակվել և կրկին օգտագործվել: Ավտոմեքենայի ռեսուրսային արժեքը կազմում է 95%: Range Rover Evoque-ի արտադրության ընթացքում մենք օգտագործել ենք վերամշակված նյութեր այնտեղ, որտեղ դա հնարավոր է եղել:

1 Հասանելի է միայն կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգի հետ: Հասանելի չէ D150 շարժիչով ավտոմեքենաների համար:

2 Հասանելի է միայն լուսարձակների թեքման անկյան ավտոմատ շտկման համակարգի առկայության դեպքում:

3 Range Rover Evoque First Edition-ի համար որպես եզակի ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել առանձին բաղադրիչների տեսքով կամ հաջորդ մոդելային տարիների ավտոմեքենաների համար նախատեսված փաթեթների կազմում:

4 Տարաֆոկալ և երկֆոկալ ոսպնյակներ կրող հաճախորդները կարող են դժվարանալ հայելու թվային ռեժիմը կարգավորելու ժամանակ: Հայելու ստանդարտ ռեժիմը կիրառելի է բոլոր պարագաներում:

5 Հասանելի է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի կազմում: Հասանելի է միայն ինք5 Հասանելի է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի կազմում: Հասանելի է միայն ինքնամգացման ֆունկցիայով, էլեկտրակառավարվող, տաքացվող և մերձդռնային տարածության լուսավորման լամպերով սարքավորված արտաքին հայելիների առկայության դեպքում:նամգացման ֆունկցիայով, էլեկտրակառավարվող, տաքացվող և մերձդռնային տարածության լուսավորման լամպերով սարքավորված արտաքին հայելիների առկայության դեպքում:

6 Միայն P300 շարժիչով ավտոմեքենաների համար:

7 Հասանելի չէ D150 շարժիչով ավտոմեքենաների համար:

8 Հասանելի է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի կազմում: Հասանելի է միայն ինքնամգացման ֆունկցիայով, էլեկտրակառավարվող, տաքացվող և մերձդռնային տարածության լուսավորման լամպերով սարքավորված արտաքին հայելիների, ինչպես նաև օպցիաների Drive կամ Driver Assist փաթեթների առկայության դեպքում:

9 Հասանելի է միայն Connect Pro փաթեթի կազմում:

10 Հասանելի է միայն օպցիաների Power Socket 2 փաթեթի հետ:

11 Հասանելի է միայն օպցիաների Drive կամ Driver Assist փաթեթների կազմում:

Meridian-ը հանդիսանում է Meridian Audio Ltd. ընկերության գրանցված ապրանքային նշան:

InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից:

InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարները, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից:

Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք:

InControl Apps և Remote հավելվածները անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.