ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER EVOQUE FIRST EDITION
ԲԱՑԱՌԻԿ: ԷԼԵԳԱՆՏ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻՆ

ԴԻԶԱՅՆ

 

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

Range Rover Evoque First Edition-ը դիզայներական արվեստի օրինակ է: Այն սարքավորված է ֆիքսված համայնապատկերային տանիքով՝ Black կոնտրաստային լրամշակմամբ: Հասանելի են հետևյալ մետալիկ գույները՝ Nolita Grey, Seoul Pearl Silver և Yulong White:

 

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

Range Rover Evoque First Edition-ը երաշխավորում է վարորդի և ուղևորի առավելագույն հարմարավետությունը: Ինտերիերի ձևավորման մեջ օգտագործված են First Edition գրվածքով շեմքերի վերդիրներ և լրամշակման տարրեր, երկգույն կաշվով լրամշակված ղեկ, ինչպես նաև Cloud/Ebony գույնի կաշվով լրամշակված նստատեղեր:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Range Rover Evoque First Edition-ը սարքավորված է 20-դյույմանոց Style 5079 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և Gloss Dark Grey և Diamond Turned լրամշակմամբ: Կենտրոնում դրանք զարդարված են Land Rover առասպելական լոգոտիպով:

ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով և ճառագայթի ադապտիվ կարգավորման ֆունկցիայով, ապահովում են հիանալի տեսանելիությունև լուսավորության անթերի որակ:

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Տասնչորս հարաչափով էլեկտրակարգավորվող և տաքացվող նստատեղերը հասանելի են երկգույն Grained կաշվով լրամշակմամբ: Կարգավորումների հիշողության ֆունկցիան թույլ է տալիս հիշել մինչև երեք դիրք:

TOUCH PRO DUO

Թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն: Օրինակ՝ հետևել նավիգացիոն համակարգի կարգադրություններին վերին էկրանի վրա և կարգավորել մուլտիմեդիա համակարգի աշխատանքը մյուսի վրա:

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Range Rover Evoque-ի ֆիքսված համայնապատկերային տանիքը լցնում է սրահը բնական լույսով՝ ընդգծելով դրա ծավալը:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ PARK ԵՎ DRIVE

Օպցիաների Park փաթեթը կօգնի Ձեզ մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլը, բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգը և վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիան:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

 

Շարժիչ Թափառք 0–100 կմ/ժ, վրկ Առավելագույն արագություն (կմ/ժ) Ոլորող մոմենտ Ն∙մ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ  Խառը ցիկլ լ/100 կմ CO2 արտանետումներ, գ/կմ

D180

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

9,3 205 430 - - 5,8 153

P250

КонфигураторԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

7,5 230 365 9,1 6,7 7,4 169

 

СМОТРЕТЬ ХАРАКТЕРИСТИКИ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

Ընտրեք Ձեզ համար առավել գրավիչ համադրությունը:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

 ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

EVOQUE

Ժամանակակից շքեղություն


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 17-դյույմանոց անվասկավառակներ Style 1005, 10 շյուղ, Satin Dark Grey լրամշակում
  • Առջևի նստատեղերի գործվածքային պաստառապատում, մեխանիկական կարգավորում 8 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote

EVOQUE S

Անհավանական շքեղություն և առջադեմ տեխնոլոգիաներ


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5075, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE SE

Նորարարական տեխնոլոգիաներ և ժամանակակից էլեգանտ ոճ


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5076, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և աուդիոհամակարգ
  • Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ և հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով (AHBA)
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ )
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC S

Դինամիկ կերպար


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5074, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC SE

Տպավորիչ արտաքին


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-дюймовые колесные диски Style 5079, 5 сдвоенных спиц, Gloss Dark Grey с контрастной отделкой Diamond Turned
  • Передние сиденья с отделкой двухцветной перфорированной кожей Windsor, электроприводной регулировкой по 16 параметрам, подогревом и функцией запоминания настроек
  • Touch Pro Duo, виртуальная приборная панель и аудиосистема Meridian™
  • Зеркало заднего вида с улучшенной обзорностью2
  • Пакет опций Park (функция контроля безопасного выхода из автомобиля, система помощи при парковке, система датчиков парковки по периметру автомобиля и система обнаружения приближающихся сзади автомобилей) и пакет опций Drive (функция помощи в предотвращении дорожных инцидентов при перестроении, система экстренного торможения при движении на высоких скоростях)
  • Функции подключения: Remote, навигационная система Pro, Connect Pro (Smart Settings, Pro Services, точка доступа Wi-Fi 4G) и пакет опций Smartphone3 (приложения InControl Apps, Android Auto™ и Apple CarPlay®)

EVOQUE R-DYNAMIC HSE

Տպավորիչ արտաքին տեսք


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Windsor երկգույն ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 16 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Հետին տեսադաշտի հայելի՝ բարելավված տեսանելիությամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE FIRST EDITION 

Range Rover Evoque-ի ամենատպավորիչ համալրումը


ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ


  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

1 18-դյույմանոց Style 5075 անվասկավառակները՝ 5 կրկնակի շյուղերով, ստանդարտ են P250 շարժիչով ավտոմեքենաների համար

2 Տարաֆոկալ և երկֆոկալ ոսպնյակներ կրող հաճախորդները կարող են դժվարանալ հայելու թվային ռեժիմը կարգավորելու ժամանակ: Հայելու ստանդարտ ռեժիմը կիրառելի է բոլոր պարագաներում:

3 Փաթեթը հասանելի չէ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի շուկաներում:

Range Rover Evoque First Edition-ի համար որպես եզակի ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել առանձին բաղադրիչների տեսքով կամ հաջորդ մոդելային տարիների ավտոմեքենաների համար նախատեսված փաթեթների կազմում:

InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից:

InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարերը, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից:

Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշախավորվում ամենուրեք:

InControl Apps և Remote հավելվածները անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:

Բերված տվյալները վերաբերում են NEDC2 ցիկլին և հաշվարկվում են արտադրողի՝ WLTP պահանջներին և ԵՄ օրենսդրությանը համապատասխան իրականացված փորձարկումների հիման վրա: Միայն համեմատության համար: Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել բերվածներից: CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կաող է տարբերվել՝ կախված անվային բազայից և տեղադրված օպցիոնալ սարքավորումներից: NEDC2 ցուցանիշները հաշվարկվում են պաշտոնապես ընդունված բանաձևով՝ WLTP տվյալների հիման վրա և հավասարազոր են նախկինում կիրառվող NEDC ցիկլին: Ելնելով ստացված արդյունքներից՝ սահմանվում է հարկման չափսը:

*Բերված բոլոր տվյալները հանդիսանում են արտադրողների նպատակային ցուցանիշներ և ենթակա են ճշգրտման արտադրության մեկնարկից առաջ: Ուշադրություն դարձրեք, որ CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կաող է տարբերվել՝ կախված անվային բազայից: Առավել ցածր ցուցանիշները կարող են հասանելի չլինել ստանդարտ անվային բազայի հետ:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.