ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER EVOQUE R-DYNAMIC

ՎՃՌԱԿԱՆ: ԲԱՑԱՌԻԿ:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻՆ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ОТКРЫТЬ ВСЕ
S

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Range Rover Evoque R-Dynamic S-ը սարքավորված է թեթև 18-դյույմանոց Style 5074 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով, Gloss Sparkle Silver լրամշակմամբ և կենտրոնում դրոշմված Land Rover առասպելական լոգոտիպով:

ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Երբ բնական լուսավորության մակարդակը ընկնում է որոշակի շեմից ներքև, Range Rover Evoque-ի հզոր և արտահայտիչ լուսադիոդային լուսարձակները միանում են ավտոմատ կերպով:

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Տասը հարաչափով էլեկտրակարգավորվող նստատեղերը կարող են առաջարկվել երկգույն Grained կաշվով կամ օպցիոնալ Eucalyptus և Ultrafabrics™ գործվածքներով լրամշակմամբ, որն էլ ավելի հարմարավետ ու տպավորիչ է դարձնում դրանք:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ CONNECT PRO

Օպցիաների Connect Pro փաթեթը, որը ներառում է Wi-Fi 4G հասանելիության կետը, Pro Services համակարգն ու Smart Settings ֆունկցիան, կօգնի մշտապես մնալ կապի մեջ:

LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Վեց բարձրախոսով և 180 Վտ հզորությամբ Land Rover աուդիոհամակարգն ապահովում է հնչողության հիանալի որակ:

ՈՏՆԱԿՆԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՎԵՐԴԻՐՆԵՐ

Range Rover Evoque R-Dynamic-ի սրահում ոտնակների մետաղական վերդիրները հիանալի կերպով համադրվում են ավտոմեքենայի ոճային կերպարի հետ՝ ընդգծելով դրա սպորտային դիզայնը:

SE

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Range Rover Evoque R-Dynamic SE-ն սարքավորվում է 20-դյույմանոց Style 5079 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և կենտրոնում դրոշմված Land Rover հանրահայտ նշանով:

ՊՐԵՄԻՈՒՄ ԿԱՐԳԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով, տարբերվում են արտահայտիչ դիզայնով և պրակտիկությամբ: Բացի այդ, դրանք լրացված են հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով:

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Տասնչորս հարաչափով էլեկտրակարգավորվող նստատեղերի լրամշակումն իրականացվում է Grained կաշվով կամ օպցիոնալ Eucalyptus կամ Ultrafabrics™ գործվածքներով: Նստատեղերի կարգավորումների հիշողության ֆունկցիան թույլ է տալիս պահպանել մինչև երեք դիրք:

TOUCH PRO DUO

Թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն: Օրինակ՝ հետևել նավիգացիոն համակարգի կարգադրություններին վերին էկրանի վրա և կարգավորել մուլտիմեդիա համակարգի աշխատանքը մյուսի վրա:

LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Վեց բարձրախոսով և 180 Վտ հզորությամբ Land Rover աուդիոհամակարգն ապահովում է հնչողության հիանալի որակ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ PARK

Պարզեցնում և անվտանգ է դարձնում կայանումը: Հեշտացնում է մանևրումը սահմանափակ տարածության պայմաններում, երբ տեսադաշտը փակ է այլ ավտոմեքենաներով կամ առարկաներով:

HSE

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Range Rover Evoque R-Dynamic HSE-ն սարքավորվում է 20-դյույմանոց Style 5079 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով և Diamond Turned լրամշակմամբ:

ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՀԱՅԵԼԻ

Առաջին անգամ Land Rover-ի համար: Բարելավված տեսանելիությամբ հետին տեսադաշտի հայելին² ապահովում է հիանալի տեսադաշտ նույնիսկ, երբ բեռնախցիկը լիքն է իրերով:

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Range Rover Evoque R-Dynamic HSE-ի՝ փափուկ երկգույն Windsor կաշվով լրամշակված նստատեղերն աչքի են ընկնում լայն ֆունկցիոնալ հնարավորություններով: Որպես օպցիա հասանելի են շքեղ նստատեղեր՝ լրամշակված Kvadrat ընկերության ստեղծած պրեմիում կարգի գործվածքով և Dinamica® թավշակաշվով:

TOUCH PRO DUO

Թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն: Օրինակ՝ հետևել նավիգացիոն համակարգի կարգադրություններին վերին էկրանի վրա և կարգավորել մուլտիմեդիա համակարգի աշխատանքը մյուսի վրա:

MERIDIAN AUDIO™ ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

380 Վտ հզորությամբ Meridian աուդիոհամակարգը ներառում է սրահով մեկ գրագետ կերպով տեղաբաշխված 10 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր: Դրանք ապահոում են ձայնի անգերազանցելի որակ, բարձր երանգների արտահայտչականություն և բասերի հարստություն:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ PARK ԵՎ DRIVE

Օպցիաների Park փաթեթը կօգնի Ձեզ մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ, բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգ և վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շարժիչ Թափառք 0–100 կմ/ժ, վրկ Առավելագույն արագություն (կմ/ժ) Ոլորող մոմենտ Ն∙մ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ  Խառը ցիկլ լ/100 կմ CO2 արտանետումներ, գ/կմ

D150

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

11,2 196 380 - - 5,4 142

D180

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

9,3 205 430 - - 5,8 153

P200

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

8,5 216 320 - - 7,4 168

P250

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

7,5 230 365 - - 7,4 169

P300 MHEV

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

6,6 242 400 10,1  7,0  8,1  186 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

Ընտրեք Ձեզ համար առավել գրավիչ համադրությունը:

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ. ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

 ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

EVOQUE

Ժամանակակից շքեղություն

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • 17-դյույմանոց անվասկավառակներ Style 1005, 10 շյուղ, Satin Dark Grey լրամշակում
  • Առջևի նստատեղերի գործվածքային պաստառապատում, մեխանիկական կարգավորում 8 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote

EVOQUE S

Անհավանական շքեղություն և առջադեմ տեխնոլոգիաներ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5075, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE SE

Նորարարական տեխնոլոգիաներ և ժամանակակից էլեգանտ ոճ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5076, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և աուդիոհամակարգ
  • Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ և հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով (AHBA)
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ )
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC S

Դինամիկ կերպար

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • 18-դյույմանոց անվասկավառակներ Style 5074, 5 կրկնակի շյուղ, Gloss Sparkle Silver լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro համակարգ՝ 10-դյույմանոց սենսորային էկրանով, անալոգային թվատախտակներ, կենտրոնական TFT-դիսփլեյ և աուդիոհամակարգ
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC SE

Տպավորիչ արտաքին

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • Տպավորիչ արտաքին20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Windsor երկգույն ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 16 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Հետին տեսադաշտի հայելի՝ բարելավված տեսանելիությամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

EVOQUE R-DYNAMIC HSE

Տպավորիչ արտաքին տեսք

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում

EVOQUE FIRST EDITION 

Range Rover Evoque-ի ամենատպավորիչ համալրումը

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՏՈՐ

  • 20-դյույմանոց անվասկավառակներ Style 5079, 5 կրկնակի շյուղ, Gloss Dark Grey և կոնտրաստային Diamond Turned լրամշակում
  • Առջևի նստատեղերի պաստառապատում Grained ծակոտկեն կաշվով, էլեկտրական կարգավորում 10 հարաչափով և տաքացում
  • Touch Pro Duo, սարքավորումների վիրտուալ վահանակ և Meridian™ աուդիոհամակարգ
  • Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ
  • Օպցիաների փաթեթ Park (ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիա, կայանմանն օժանդակող համակարգ, ցուցիչների համակարգ ավտոմեքենայի պարագծով և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ) և օպցիաների փաթեթ Drive (վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիա, բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման ֆունկցիա)
  • Միացման ֆունկցիաներ՝ Remote, Pro նավիգացիոն համակարգ, Connect Pro (Smart Settings, Pro Services, Wi-Fi 4G հասանելիության կետ) և օպցիաների փաթեթ Smartphone7 (InControl Apps, Android Auto™ և Apple CarPlay® հավելվածներ)

1 18-դյույմանոց Style 5075 անվասկավառակները՝ 5 կրկնակի շյուղերով ստանդարտ են P250 շարժիչով ավտոմեքենաների համար
2 Տարաֆոկալ և երկֆոկալ ոսպնյակներ կրող հաճախորդները կարող են դժվարանալ հայելու թվային ռեժիմը կարգավորելու ժամանակ: Հայելու ստանդարտ ռեժիմը կիրառելի է բոլոր պարագաներում:
3 Փաթեթը հասանելի չէ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի շուկաներում:

Range Rover Evoque First Edition-ի համար որպես եզակի ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել առանձին բաղադրիչների տեսքով կամ հաջորդ մոդելային տարիների ավտոմեքենաների համար նախատեսված փաթեթների կազմում:

InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից: InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարերը, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից:Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշախավորվում ամենուրեք:InControl Apps և Remote հավելվածներն անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները՝ ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:Բերված տվյալները վերաբերում են NEDC2 ցիկլին և հաշվարկվում են արտադրողի՝ WLTP պահանջներին և ԵՄ օրենսդրությանը համապատասխան իրականացված փորձարկումների հիման վրա: Միայն համեմատության համար: Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել բերվածներից: CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կաող է տարբերվել՝ կախված անվային բազայից և տեղադրված օպցիոնալ սարքավորումներից: NEDC2 ցուցանիշները հաշվարկվում են պաշտոնապես ընդունված բանաձևով՝ WLTP տվյալների հիման վրա և հավասարազոր են նախկինում կիրառվող NEDC ցիկլին: Ելնելով ստացված արդյունքներից՝ սահմանվում է հարկման չափսը:*Բերված բոլոր տվյալները հանդիսանում են արտադրողների նպատակային ցուցանիշներ և ենթակա են ճշգրտման արտադրության մեկնարկից առաջ: Ուշադրություն դարձրեք, որ CO2 արտանետումների և վառելիքի ծախսի մակարդակը կարող է տարբերվել՝ կախված անվային բազայից: Առավել ցածր ցուցանիշները կարող են հասանելի չլինել ստանդարտ անվային բազայի հետ:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.