ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

 

ՕՊՑԻԱՆԵՐԻ BLACK ՓԱԹԵԹ EVOQUE-Ի ՀԱՄԱՐ

Էքստերիերի լրամշակման օպցիաների Black փաթեթը թույլ կտա Ձեզ առավել գրավիչ դարձնել Range Rover Evoque-ի կերպարը: Կապոտի և բեռնախցիկի դռան գրվածքը, ռադիատորի վանդակաճաղը, կողային օդափոխիչ վանդակաճաղերը, առջևի և հետևի թափարգելները, ստորին վերդիրը և արտաքին հայելիների վերդիրները ստացել են Gloss Black լրամշակում, որպեսզի ավտոմեքենայի կերպարը դառնա ավելի տպավորիչ:

 

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ R-DYNAMIC BLACK

Նոր մակարդակի հասցրեք Ձեր ավտոմեքենայի գրավչությունը: Էքստերիերի լրամշակման օպցիաների R‑Dynamic Black փաթեթը ներառում է Range Rover Evoque-ի համար նախատեսված Black փաթեթի բոլոր բաղադրիչներ, ինչպես նաև արտանետման խողովակների վերդիրների և կապոտի օդափոխիչ վանդակաճաղերի Black լրամշակում:

1 /

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Range Rover Evoque և Range Rover Evoque R-Dynamic մոդիֆիկացիաների համար հասանելի է անվասկավառակների լայն տեսականի: Դրանց չափսը տատանվում է 17-ից մինչև 21 դյույմ: Անվասկավառակների յուրաքանչյուր բաղադրիչ առանձնանում է եզակի դիզայնով, որն իր ուրույն հետքն է թողնում ավտոմեքենայի կերպարի վրա:

 

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Range Rover Evoque-ի համայնապատկերային տանիքը սրահը լցնում է բնական լույսով՝ ավելի լուսավոր և տեսողաբար ավելի ընդարձակ դարձնելով ինտերիերը: Ընտրեք ֆիքսված կամ շարժական¹ համայնապատկերային տանիքը՝ թափքի գույնի կամ Silver/Black կոնտրաստային լրամշակմամբ:

 

ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Արտաքին լուսավորության լուսադիոդային սարքավորումների ամբողջական փաթեթը հանդիսանում է Range Rover Evoque-ի ստանդարտ համալրման մաս: Դրանց ծառայության ժամկետը հավասար է ավտոմեքենայի կենսական ցիկլին, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը ավելի պակաս, քան ավանդական լուսարձակներինը:

 

ՊՐԵՄԻՈՒՄ ԿԱՐԳԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Պրեմիում կարգի լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ, առանձնանում են արտահայտիչ դիզայնի և պրակտիկության համադրությամբ: Որպես օպցիա հասանելի է նաև հեռահար լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիան (AHBA): Հանդիպակաց ավտոմեքենաներ հայտնաբերելիս այն ավտոմատ կերպով միացնում է մոտակա լուսավորությունը: Երբ մեքենան անցնի, լուսարձակները կրկին կանցնեն հեռահար ռեժիմին:

 

ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Ապահովում են ցերեկային լույսին առավելագույնս մոտ լուսավորության մակարդակ՝ նվազեցնելով աչքերի ծանրաբեռնվածությունը: Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ, լրացված են ճառագայթի ադապտիվ կարգավորման ֆունկցիայով: Այն հայտնաբերում է մոտեցող ավտոմեքենաները և կարգավորում հեռահար լուսավորության աշխատանքն այնպես, որպեսզի դրա օգտագործման ժամանակ չկուրացնեք այլ վարորդների:
1 /

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐ

Ավելի կատարյալ դարձրեք Range Rover Evoque-ի դիզայնը Bright կամ Dark լրամշակմամբ առաջարկվող Linear Aluminium գրադիենտային տարրերի կամ Grey ու Umber գույներով առաջարկվող Natural Ash լրամշակման պանելների օգնությամբ:

Мощь и уверенность - Discovery Sport

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Հասանելի են 8 հարաչափով մեխանիկորեն կամ 10,14 և 16 հարաչափով էլեկտրական շարժակի օգնությամբ կարգավորվող նստատեղեր: Ֆունկցիաների թվում են՝ կարգավորումների հիշողությունը, մերսումը, տաքացումն ու օդափոխումը:

Внедорожные способности - Discovery Sport

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Նստատեղերի համար հասանելի են Ebony, Cloud, Eclipse և Deep Garnet գույները: Առաստաղը կարող է իրականացվել Light Oyster կամ Ebony գույներով:

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover Evoque-ը սարքավորված է բազում նորարարական և ինտուիտիվ հասկանալի տեխնոլոգիաներով, որոնք ավելի հաճելի են դարձնում ուղևորությունները, ապահովում են կապն ու թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ տեղեկությունները: Այսպիսի լուծումների թվում են՝ դիմապակու պրոեկցիոն դիսփլեյը, Pro նավիգացիոն համակարգը, սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի համար նախատեսված Low Traction Launch ռեժիմն ու վերադասավորման ժամանակ ճանապարհային պատահարների կանխմանն օժանդակող ֆունկցիան:

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՄՊԼԵԿՏ

Տնային կենդանիների տեղափոխման համար նախատեսված կոմպլեկտը կօգնի Ձեր կենդանուն ճանապարհորդել առավելագույն հարմարավետությամբ: Այն ներառում է բեռնախցիկի ռետինե գորգ և ամբողջ բարձրությամբ ձգվող միջնորմ: Այս կոմպլեկտը հիանալի լրացնում է Range Rover Evoque-ը և թույլ է տալիս պահպանել ավտոմեքենայի մաքրությունը, եթե նույնիսկ կենդանին կեղտոտվել է:

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ավելի օրիգինալ դարձրեք Ձեր Range Rover Evoque-ը՝ ընդգծելով դրա դինամիկան տպավորիչ աքսեսուարների օգնությամբ: Դրանց թվում են՝ հայելիների և կողային օդափոխիչ վանդակաճաղերի վերդիրները՝ Carbon Fibre լրամշակմամբ, թափքի առաջնամասի և հետնամասի ստորին հատվածը պաշտպանող և չժանգոտող պողպատից պատրաստված տարրերը, ինչպես նաև առջևի ու հետևի ցայտապաշտպանիչները:

Мощь и уверенность - Discovery Sport

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ըտրեք Ձեր կենսակերպին և սիրելի զբաղմունքներին համապատասխանող աքսեսուարներ: Այդ հարցում Ձեզ կարող են օգնել Click and Go շարքի պարագաները կամ այնպիսի սարքավորումներ, որոնք մեծացնում են ավտոմեքենայի ունիվերսալությունն ու պրակտիկությունը, օրինակ՝ բեռնախցիկի բաժանարարները և բեռնախցիկի դռան շեմքի լուսավորվող վերդիրը:

Внедорожные способности - Discovery Sport

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՇԱԿՈՒՄ

Սպորտի, բեռների փոխադրման և քարշակման համար նախատեսված էլեգանտ աքսեսուարները լրացնում են Range Rover Evoque-ի հնարավորությունները: Հեծանիվների և ջրասպորտային մարզագույքի ամրանները, տանիքի ռեյլինգները և քարշակման սարքավորումները թույլ կտան պահել և տեղափոխել բոլոր անհրաժեշտ իրերը:

Внедорожные способности - Discovery Sport

ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

iPhone®-ի միակցման և լիցքավորմա մոդուլը³ տեղադրվում է կենտրոնական արմնկակալում՝ բաժակի համար նախատեսված հատվածում: Դրա շնորհիվ լիցքավորման ամբողջ ընթացքում հեռախոսը միշտ կլինի Ձեր տեսադաշտում: Range Rover Evoque-ի տեղեկատվական-ժամանցային համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել Ձեր սիրելի երաժշտության ցանկերը, պոդքաստներն ու մուլտիմեդիա ֆունկցիաները:

1 Հասանելի է 2019 թվականի հունիսից: Օպցիոնալ շարժական համայնապատկերային տանիք ընտրելիս առջևի և հետևի նստատեղերի վերևում ազատ տարածության ծավալը կփոքրանա:
2 Հասանելի է միայն լուսարձակների թեքման անկյան ավտոմատ շտկման համակարգի հետ:
3 iPhone®-ը հանդիսանում է Apple Inc. ընկերության ԱՄՆ-ում և այլ երկրներում գրանցված ապրանքանշան: Համատեղելի է iPhone 5, 5c, 5s, 6, 6s, SE և 7 մոդելների հետ: Համատեղելի չէ iPhone Plus և iPhone X մոդելների հետ:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.