ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Ոչ բոլոր օպցիաներն են հասանելի բոլոր համալրումների համար: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Land Rover-ի պաշտոնական դիլեր՝ Ֆորա Պրեմիում ընկերությանը:

 ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ BLACK  ՓԱԹԵԹ

Արտահայտչականություն հաղորդեք Range Rover Sport-ի էքստերիերին օպցիաների Black փաթեթի օգնությամբ: Ռադիատորի վանդակաճաղի, կապոտի և կողաթևերի օդափոխիչ անցքերի ու հայելիների վերդիրների Gloss Black և Narvik Black լրամշակմամբ ավտոմեքենայի կերպարը կդառնա ավելի ոճային և դինամիկ:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐԻ CARBON FIBRE ՓԱԹԵԹՆԵՐ

Range Rover Sport-ի ոճային լրացում: Այս փաթեթի օգնությամբ ավտոմեքենայի արտաքինը կդառնա էլ ավելի տպավորիչ: Այն ներառում է Gloss Carbon Fibre լրամշակմամբ հետևյալ տարրերը՝ կողային հայելիների վերդիրներ, ռադիատորի վանդակաճաղի եզրակավորում, կապոտի և կողաթևերի օդափոխիչ անցքեր և բեռնավորման բաժանմունքի դռան ձևավորման տարրեր:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

SVR CARBON ՓԱԹԵԹ

SVR համալրման էքստերիերի լրամշակման կարբոնային տարրերի փաթեթը ներառում է առջևի թափարգելը, ռադիատորի վանադակաճաղը և կողաթևերի օդափոխիչ անցքերը՝ սնդուսափայլ ծածկույթով: Range Rover Sport SVR-ի կարբոնով լրամշակված եզակի կապոտը, որը որպես կանոն ներկված է թափքի գույնի, կարելի է լրացնել որպես օպցիա առաջարկվող ռելիեֆային կենտրոնական սեկցիայով:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Օպցիաների այս փաթեթը Range Rover Sport-ի տպավորիչ էլեգանտ արտաքինը հասցնում է էլ ավելի բարձր մակարդակի:  Կապոտի և բեռնախցիկի դռան գրվածքներն, ինչպես նաև թափարգելի ստորին հատվածի վերդիրն իրականացված են Shadow Atlas լրամշակմամբ: Այլ տարրերը, ինչպիսին են դռների ստորին հատվածի և շեմքերի վերդիրները, առջևի, կողային և հետևի ներդիրները, առջևի և հետևի թափարգելների ստորին հատվածները, քարշակման բլթանցքի խցափակիչը և միջին սեկցիան առաջարկվում են Narvik Black լրամշակմամբ: Ավտոմեքենայի առջևի էքսկլյուզիվ թափարգելը՝ ստորին օդակլանիչներով, իրականացված է Gloss Black լրամշակմամբ: Ներդիրները, կողային օդակլանիչները և կապոտի օդակլանիչները իրականացված են Burnished Copper լրամշակմամբ: 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Range Rover Sport-ի առանց այդ էլ տպավորիչ ընթացային հնարավորությունները կարելի է ընդլայնել նաև արտաճանապարհային պայմանների և արագ երթևեկության համար նախատեսված օպցիաների փաթեթի օգնությամբ: Այն ներառում է երկաստիճան բաշխիչ տուփը, ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգը՝ Dynamic ծրագրով, զանազան մակերևույթներով ցածր արագությամբ տեղաշարժման քրուիզ-կոնտրոլը (ATPC), դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը և էլեկտրոնային կառավարմամբ ու անիվի վրա ոլորող մոմենտի բաշխման համակարգով ակտիվ դիֆերենցիալը:

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Այս ավտոմեքենան ամենաարագն է, դինամիկն ու մանևրականը Land Rover-ի շարքում: Դուք կարող եք ընդգծել նրա անհատականությունն՝ ընտրելով տպավորիչ անվասկավառակները: 19-22-դյույմանոց պրեմիում-կարգի էքսկլյուզիվ անվասկավառակները հասանելի են լրամշակման մի քանի տարբերակով, ներառյալ Gloss Black, Diamond Turned և Satin Polished լրամշակումները: Դուք կարող եք ընտրել նաև եզակի թեթևացրած անվասկավառակները, որոնք հասանելի են SVR  համալրման համար:

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Range Rover Sport-ի համար որպես օպցիա առաջարկվող ֆիքսված կամ շարժական համայնապատկերային տանիքը սրահը լցնում է բնական լույսով՝ տեսողաբար ընդլայնելով տարածությունը և թույլ տալով նորովի նայել աշխարհին: Հասանելի է ընտրություն թափքի գույնի և Narvick Black կոնտրաստային գույնի տանիքների միջև:

ԱՌՋԵՎԻ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Առջևի օպցիոնալ մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով, սարքավորված են ճառագայթի ադապտիվ կարգավորման (ADB) և առջևի ադապտիվ լուսավորման (AFS) ֆունկցիաներով: Այս ֆունկցիաները աշխատում են համատեղ՝ ապահովելով առավելագույն տեսանելիություն ցանկացած պայմաններում: Դրանք թույլ են տալիս օգտագործել հեռավոր լուսավորության ռեժիմը՝ առանց հանդիպակաց ավտոմեքենաների վարորդներին կուրացնելու վտանգի և օպտիմալացնում են մոտակա լուսավորության ռեժիմը՝ ճանապարհային իրավիճակին համապատասխան:

ՊԻՔՍԵԼԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Առջևի օպցիոնալ պիքսելային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ, սարքավորված են մեր նորագույն տեխնոլոգիայով և ընդլայնում են մատրիցային լուսադիոդային լուսարձակների ճառագայթի ադապտիվ կարգավորման (ADB) և առջևի ադապտիվ լուսավորման (AFS) ֆունկցիաների հնարավորությունները: Այս օպցիոնալ լուսարձակներն առանձնանում են ավելի բարձր տվայնությամբ և ճառագայթի պայծառությամբ՝ ապահովելով նաև ավելի բարձր մակարդակի մգացում, ինչը կանխում է հանդիպակաց ավտոմեքենաների վարորդների կուրացումը:

ՊԻՔՍԵԼԱՅԻՆ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Լազերային տեխնոլոգիան, որով առանձնանում են ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ առջևի պիքսելային լուսադիոդային լուսարձակները, ապահովում է ավտոմեքենայի առջևում ընկած տարածության լուսավորման առավելագույն մակարդակը, ինչին նպաստում է նաև ստանդարտ լուսադիոդային լուսարձակներից հինգ անգամ ավելի պայծառ ճառագայթը: Եթե Ձեր ավտոմեքենայի շարժման արագությունը գերազանցում է 80 կմ/ժ և ճանապարհին չեն հայտանբերվում այլ տրանսպորտային միջոցների արձակած լույսեր, ապա լուսարձակներն ակտիվանում են՝ լուսավորելով ավելի քան 500 մետր տարածություն:

1 /

ԻՆՏԵՐԻԵՐ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

Ընտրեք Ձեզ առավել դուրեկան լրամշակումը նյութերի լայն տեսականուց, որը ներառում է փայտ, ալյումին և կարբոն: Լրամշակման որոշակի տարբերակներ կարող են առաջարկվել բացառապես որոշ համալրումների համար:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Որպեսզի ավտոմեքենայի ձևավորումը լինի նույնքան տպավորիչ, որքան նրա ընթացային բնութագրերը, մենք առաջարկում ենք նոր ու ժամանակակից գունային լուծումների լայն տեսականի, ներառյալ Ebony / Vintage Tan և Ebony / Eclipse տարբերակները:

ՆՍՏԱՏԵՂԵՐ

Տարբեր տիպի կարգավորումներով (առավելագույնը 22 հարաչափով) նստատեղերը հասանելի են լրամշակումների տարբեր տեսակներով, ներառյալ կիսաանիլինային Semi-Aniline կաշին, և նոր գրավիչ գունային համադրություններով: Մերսման, տաքացման և օդափոխման օպցիոնալ ֆունկցիաները մեծացնում են հարմարավետության մակարդակը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover Sport-ի նորարարական տեխնոլոգիաները ցանկացած ուղևորություն կդարձնեն առավել անվտանգ և հետաքրքիր թե´ վարորդի, թե´ ուղևորների համար, ինչպես նաև թույլ կտան մշտապես մնալ կապի մեջ: Ժամանակակից նորարարությունները և առաջադեմ տեխնոլոգիաները ավտոմեքենան դարձնում են ավելի ֆունկցիոնալ և ընդլայնում են առկա հնարավորությունները՝ օգնելով Ձեզ ամբողջովին բացահայտել դրա պոտենցիալը: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

CLICK AND GO ՀԱՄԱԿԱՐԳ

Նստատեղերի թիկնակներին ամրացվող և որպես աքսեսուար առաջարկվող այս բազմաֆունկցիոնալ համակարգը կարող է տեղավորվել գլխակալների ամրանների միջև և սարքավորվել լրացուցիչ հարմարանքներով պլանշետների, պայուսակների և հագուստի համար:

ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ԿՈՂԱՅԻՆ ՈՏՆԱՀԵՆԱԿՆԵՐ

Այս պրակտիկ և ոճային ոտնահենակները հեշտացնում են մուտքն ու ելքը և ծալվում են շեմքերի տակ, երբ դրանց անհրաժեշտությունը չկա: 

ՏԱՆԻՔԻՆ ՈՒՂԵԲԵՌ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Տանիքի վրա ուղեբեռ տեղափոխելու համար գործածվող բազմաթիվ աքսեսուարները, օրինակ՝ հեծանիվների տեղափոխման սարքավորւմը, ջրասպորտի գույքի ամրանները և մարզագույքի բեռնարկղը, թույլ են տալիս հարմարավետորեն տեղափոխել ամենատարբեր բեռներ:

ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Օպտիմալացված բեռնավորման բաժանմունքը կարող է լրացվել մի շարք աքսեսուարներով, օրինակ՝ միջնորմով, բաժանարարով և բեռնախցիկի հատակը պաշտպանող ռետինե գորգով: 

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.