ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER SPORT

ԱՄԵՆԱԴԻՆԱՄԻԿ RANGE ROVER-Ը

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

Range Rover Sport-ը ստեղծված է հայացքներ գրավելու համար: Նրա հավաք սպորտային արտաքինը լրացնում են վերաձևափոխված թափարգելները՝ արտանետման խողովակի ներկառուցված վերդիրներով*: Այս ավտոմեքենայի տպավորիչ ժամանակակից արտաքինն ընդգծում են կորագիծ լուսադիոդային լուսարձակները՝ շրջադարձի անիմացված տպավորիչ ցուցիչներով, որոնք առաջարկվում են որպես օպցիա:

*Կախված է շարժիչից:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Բացարձակ հարմարավետություն: Անհավանական ֆունկցիոնալություն: Ինտերիերի կատարելագործված լուսավորությունն ու Touch Pro Duo  համակարգը կատարելապես լրացնում են սրահի նրբագեղ և ժամանակակից դիզայնը:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Range Rover Sport-ի համար առաջին անգամ հասանելի են կիսաանիլիանային Semi-Aniline կաշվով լրամշակված նստատեղերը և նոր գրավիչ գունային համադրությունները, ներառյալ Ebony / Vintage Tan և Ebony / Eclipse տարբերակները: Այս տարրերի շնորհիվ ավտոմեքենայի անգերազանցելի ընթացային որակները ստացել են արժանի լրացում հարմարավետության և նրբընտիր ոճի տեսանկյունից:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ADAPTIVE DYNAMICS ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԿԱԽՈՑ

Ապահովում է աշխատանքային բնութագրերի և կառավարման հստակության բալանսը՝ հնարավորություն տալով անաստիճան կարգավորել մեղմիչները: Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգը վայրկյանում մինչև 500 անգամ հետևում է ավտոմեքենայի տեղաշարժմանը, հիանալի արձագանքում է Ձեր գործողություններին և հարմարվում է բոլոր ճանապարհային պայմաններին՝ ապահովելով հարմարավետ և վստահ վարումը:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

COMMANDSHIFT 2

Ընդարձակ սրահը կենտրոնացված է վարորդի վրա: Սպորտային «հրամանատարական» նստելադիրքը և կառավարման ինտուիտիվ հասկանալի օրգանները՝ ներառյալ փոխանցումների փոխարկման CommandShift 2 լծակը, որը նախատեսված է փոխանցումատուփի ձեռքով կառավարման համար, և փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկները, օգնում են վարումը դարձնել ավելի վստահ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՓՈՓՈԽԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխական կարգավորումներվ դինամիկայի համակարգը**, որն օգտագործում է ընթացքի սահունությունն ապահովող, հարմարավետությունը և արտադրողականությունը բարելավող զանազան ցուցանիշներ, թույլ է տալիս ադապտացնել դրոսելային փականին, փոխանցումների փոխարկման բնույթի, ղեկային կառավարման և կախոցի կարգավորումները Ձեր պահանջներին համապատասխան: 

**V8 շարժիչներով ավտոմեքենաների ստանդարտ սարքավորում:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

1 /

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԱՌՋԵՎԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Ցերեկային ընթացքի կրակների երզակավորմամբ առջևի լազերային լուսադիոդային լուսարձակների նորարարական տեխնոլոգիան ապահովում է ավտոմեքենայի առջև ընկած տարածության լուսավորման առավելագույն մակարդակը: Նրա ճառագայթը հինգ անգամ ավելի պայծառ է, քան ստանդարտ լուսադիոդային լուսարձակներինը: Եթե Ձեր ավտոմեքենայի արագությունը գերազանցում է 80 կմ/ժ և ճանապարհին չի հայտնաբերվում այլ տրանսպորտային միջոցների լուսարձակների լույս, լուսարձակներն ակտիվանում են՝ լուսավորելով ավելի քան 500 մ տարածություն:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Պրոյեկցիոն դիսփլեյը† դիմապակու վրա արտացոլում է կարևոր տեղեկությունները, ինչպիսին են շարժման արագությունը, ընտրված փոխանցումը և նավիգացիոն համակարգի կարգադրությունները: Այն առանձնանում է բարձր տվայնությամբ լիագույն գրաֆիկայով, որը երաշխավորում է տվյալների հստակ արտացոլումը:

†Անհրաժեշտ է ինֆրակարմիր ճառագայթումն արտացոլող դիմապակու տեղադրում:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Touch Pro Duo տեղեկատվական ժամանցային համակարգը ապահովում է բազում տվյալների և ժամանցային ֆունկցիաների հասանելիությունը և կիրառում է ինտուիտիվ հասկանալի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս առավելագույն հաճույք ստանալ ուղևորությունից: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Sport-ի համար հասանելի է գերարդյունավետ և տնտեսող շարժիչների մի ամբողջ շարք, որոնք ապահովում են ավտոմեքենայի հիանալի ընթացային որակները: Ընտրեք առաջադեմ բենզինային կամ դիզելային շարժիչներից մեկը:

ՀԻԱՆԱԼԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՎՐԱ

Հիանալի կառավարելիությունն ու ճանապարհի հետ կցորդումը հաստատում են, որ Range Rover Sport-ը հիրավի է ճանաչվել մեր ամենադինամիկ SUV-ին: Բարձր տեխնոլոգիական ֆունկցիաների լայն տեսականու շնորհիվ այս ավտոմեքենան ցուցադրում է անգերազանցելի ընթացային որակներ ճանապարհային ցանկացած պայմաններում:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Sport-ի հիանալի արտաճանապարհային բնութագրերը պայմանավորված են լիաքարշ համակարգի (AWD)  և արտաճանապարհային ընթացքը բարելավող եզակի նորարարական տեխնոլոգիաների համադրությամբ: 

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Մենք առաջարկում ենք զանազան խնդիրների լուծմանն ուղղված ստանդարտ և օպցիոնալ տեխնոլոգիաների մեծ ընտրություն: Օրինակ՝ դրանք կարող են հաշվարկել քաղաքային երթևեկության ինտենսիվությունը երթուղու պլանավորման ժամանակ և ապահովել Ձեր և Ձեր ուղևորների անվտանգությունը: Յուրաքանչյուր համակարգ նախագծվել է, որպեսզի առավելագույնս հեշտացնի և հարմարավետ դարձնի ավտոմեքենայի կառավարումը: 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Range Rover Sport-ն ապահովում է հարմարավետության առավելագույն մակարդակ թե´ վարորդի, թե´ ուղևորների համար: Մանրակրկիտորեն մտածված ինտերիերը ժամանակակից ձևավորմամբ լրացված է մարմինն ավելի լավ պահող նոր առջևի նստատեղերով, որոնք հնարավոր է պատվիրել կիսաանիլինային Semi-Aniline կաշվով օպցիոնալ լրամշակմամբ:

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

5 + 2 ՆՍՏԱՏԵՂԵՐ

Նստատեղերի օպցիոնալ 5+2 դասավորվածությունը, որը ենթադրում է երկու ծալված նստատեղերի առկայություն բեռնախցիկի հատակի տակ, թույլ է տալիս ճանապարհորդել յոթ հոգով: Այս դասավորվածության օգտագործումը չի ենթադրում բեռնախցիկի ծավալի փոքրացում, իսկ երկրորդ շարքի նստատեղերը կարելի է տեղաշարժել առաջ/հետ 100 մմ-ով՝ հեշտացնելով մուտքն ու ելքը:

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Սրահում առկա են բազում պահոցային բաժանմունքներ, ներառյալ սմարթֆոնների բաժանմունքը: Դուք հեշտությամբ կտեղավորեք բոլոր անհրաժեշտ իրերը՝ պահպանելով ինտերիերի լակոնիկությունը: Հասանելի է նաև առջևի կենտրոնական բարձակի օպցիոնալ սառեցվող բաժանմունքը , որտեղ կարելի է պահել 500 մլ ծավալի մինչև չորս շիշ մշտական 5°C ջերմաստիճանի պայմաններում:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՓԱԿԱՆԱԿ

Սրահի գերտաքացումը կանխելու և օդափոխման համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ավտոմատ փականակը փակվում է, երբ ուղևորները դուրս են գալիս մեքենայից և կողպում են դռները: Սենսորային կառավարմամբ օպցիոնալ փականակը†† կարելի է բացել և փակել ձեռքի առաջ/հետ պարզ շարժումով, ինչը թույլ է տալիս վարորդին կենտրոնանալ ճանապարհի վրա:

†† Ստանդարտ ֆունկցիա համայնապատկերային տանիքի ընտրության դեպքում: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԵՐՍՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Կիսաանիլինային Semi-Aniline օպցիոնալ լրամշակմամբ առջևի նստատեղերը կարգավորվում են 22 հարաչափով, իսկ կարգավորումների հիշողության ֆունկցիան թույլ է տալիս պահպանել Ձեր կողմից սահմանած հարաչափերը՝ ապահովելով վարորդի և ուղևորի հարմարավետությունը: Դրանք կարող են լրացվել նաև առավելագույն հարմարավետություն ապահովող մերսման ֆունկցիայով:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍՐԱՀՈՒՄ ՕԴԻ ԻՈՆԱՑՈՒՄ

Այս տեխնոլոգիան հոգ է տանում Ձեր առողջության և հարմարավետության մասին՝ բարելավելով սրահում օդի որակը ալերգենների, օդային եղանակով տարածվող բակտերիաների և տհաճ հոտերի հեռացման հաշվին: Համակարգի կողմից իոնացված մասնիկները քաշվում են դեպի մակերևույթները, իսկ օդը մնում է մաքուր: Այս ֆունկցիան կարելի է միացնել կամ անջատել ըստ ցանկության:

1 /

ԸՆԹԱՑԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԶԱՆԱԶԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ (ATPC)

Թույլ է տալիս սահմանել անհրաժեշտ արագությունը և պահպանել այն բարդ ճանապարհային պայմաններում, օրինակ՝ ցեխի, թաց խոտի, սառույցի և ձյան վրայով շարժվելիս: Զանազան մակերևույթների վրա ցածր արագությամբ տեղաշարժման քրուիզ-կոնտրոլը (ATPC)± աշխատում է 1,8-ից 30 կմ/ժ տիրույթում՝ թույլ տալով Ձեզ ամբողջությամբ կենտրոնանալ ղեկային կառավարման և դժվարանցանելի հատվածի հաղթահարման վրա:

±Недоступно для автомобилей с двигателями Si4.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Range Rover Sport-ը կարող է հաղթահարել մինչև 850 մմ±± խորությամբ ջրային խոչընդոտներ: Ջրային խոչընդոտի խորության օպցիոնալ Wade Sensing համակարգի ցուցիչները տեղադրված են արտաքին հայելիների վրա: Դրանք նախազգուշացնում են Ձեզ, երբ ջրի մակարդակը մոտենում է առավելագույն թույլատրելի ցուցանիշին: Կառավարման համակարգը տեղեկություննները տրամադրում է իրական ժամանակի ռեժիմում, ինչն առավել օգտակար է օրվա մութ ժամերին:

±± 650 մմ զսպանակային կախոցով ավտոմեքենաների վրա: Հասանելի է միայն տաքացվող, էլեկտրակառավարվող, ավտոմատ մգացման ֆունկցիայով և կարգավորումների հիշողության ֆունկցիայով արտաքին հայելիների, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի և օպցիաների Drive կամ Drive Pro փաթեթի առկայության դեպքում:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին ադապտացման մեր եզակի Terrain Response համակարգը օպտիմալացնում է շարժիչի, փոխանցումատուփի, դիֆերենցիալների և շասսիի աշխատանքը ճանապարհային պայմաններին համապատասխան: Ճանապարհային պայմաններին ադապտացման օպցիոնալ Terrain Response 2 համակարգը, որը նոր մակարդակի է հասցնում մրցանակների արժանացած նախորդ սերնդի հնարավորությունները, ունակ է ավտոմատ ընտրել համապատասխան կարգավորումները: Համակարգը լրացված է «Քարեր / դանդաղ ընթացք» ռեժիմով:

1 /

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Range Rover Sport-ի ուժային ագրեգատները սարքավորվում են CO₂ արտանետումները նվազեցնող այնպիսի տեխնոլոգիաներով, ինչպիսին է շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ» ինտելեկտուալ համակարգը: Այս համակարգը անջատում է շարժիչը, երբ ավտոմեքենան անշարժ է և կրկին գործարկում այն, երբ բաց եք թողնում արգելակի ոտնակը: Նրա շնորհիվ վառելիքի ծախսը նվազում է 5-7 %-ով: Լրացուցիչ ECO ռեժիմը օգտագործում է ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս մեծացնել ավտոմեքենայի արդյունավետությունն ու խնայողականությունը: 

ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Range Rover Sport-ի ալյումինե թափքը պատրաստված է վերամշակված նյութերի կիրառմամբ և թույլ է տալիս նվազեցնել զանգվածը, բարելավել վառելիքի խնայողությունը, կրճատել արտանետումների մակարդակն ու մեծացնել ավտոմեքենայի արտադրողականությունը:

ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Մեր ընկերությունը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին և ձգտում է օգտագործել ավելի էկոլոգիական նյութեր, նվազեցնել թափոնների քանակը և սպառել ավելի քիչ բնական ռեսուրսներ ավտոմեքենաների արտադրության ընթացքում: Այս սկզբունքներին համաձայն է նախագծվել և Range Rover Sport-ը: Այս ավտոմեքենայի շահագործման ժամկետի ավարտից հետո նրա արտադրության ժամանակ կիրառված նյութերի մինչև 85%-ը կարող են կրկին վերամշակվել, իսկ ռեսուրսային արժեքը կազմում է 95%: Մենք նաև ներդրումներ ենք կատարում նորարարական արտադրական օբյեկտների մեջ՝ աշխատելով մեր ավտոմեքենաների արդյունավետության բարձրացման, ջրի և էլեկտրաէներգիայի սպառման, թափոնների քանակության և ածխածնի արտանետումների մակարդակի կրճատման վրա:  

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ISOFIX

Հետևի նստատեղերի ISOFIX ամրանները հեշտացնում են մանկական բազկաթոռների տեղադրումը: Դրանք հուսալիորեն ֆիքսում են մանկական բազկաթոռը՝ ապահովելով երեխաների առավելագույն անվտանգությունը:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ

Range Rover Sport-ը սարքավորված է անվտանգության բարձիկներով, որոնք ապահովում են թե´ վարորդի, թե´ բոլոր ուղևորների հիանալի պաշտպանությունը:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐ

Անվտանգության ամրագոտիների նախաձգիչները մեծացնում են պաշտպանության մակարդակը՝ պահելով մարդուն և կանխելով դեպի առաջ տեղաշարժը ճակատային բախման ժամանակ:

ԱՌՋԵՎԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Լուսադիոդային լուսարձակների ամբողջական հավաքածուն հանդիսանում է Range Rover Sport-ի ստանդարտ համալրման մաս: Լուսադիոդային սարքերն աչքի են ընկնում ծառայության երկար ժամկետով, որը հավասար է ավտոմեքենայի կենսական ցիկլին, ինչպես նաև ավելի քիչ էներգիա են սպառում:

ՍՊՈՐՏԱՅԻՆ «ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ» ՆՍՏԵԼԱԴԻՐՔ

Range Rover Sport-ի սպորտային «հրամանատարական» նստելադիրքը վարորդին վստահություն է ներշնչում և թույլ է տալիս անմոռանալի տպավորություններ ստանալ ուղևորությունից: Տվյալ նստելադիրքի առաջարկած բարձր կեցվածքը բարելավում է տեսանելիությունն ու անվտանգությունը:

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ (EBA)

Վթարային արգելակմանն օժանդակող համակարգը (EBA) ճանաչում է՝ երբ եք կտրուկ սեղմում արգելակը, սակայն չեք կիրառում ավտոմեքենան արագ կանգնեցնելու համար անհրաժեշտ ուժ: Այս դեպքում այն մեծացում է արգելակման ուժը ABS համակարգի պոմպի օգնությամբ, ինչը թույլ է տալիս արագ կանգնեցնել ավտոմեքենան:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.