ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER SPORT AUTOBIOGRAPHY ԴԻԶԱՅՆԻ DYNAMIC ՓԱԹԵԹՈՎ

ՃԱՆԱՉԵԼԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ՈՃ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Դիզայնի Dynamic փաթեթով Range Rover Sport Autobiography մոդելի ստանդարտ սարքավորումները ներառում են 21-դյույմանոց թեթևաձույլ Style 5085 անվասկավառակներ՝ 5 կրկնակի շյուղերով և Diamond Turned լրամշակմամբ:

ԱՌՋԵՎԻ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Առջևի մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով, սարքավորված են ճառագայթի ադապտիվ կարգավորման (ADB) և առջևի ադապտիվ լուսավորման ֆունկցիաներով: Հիմնական ճառագայթը ուղղաձիգ շերտերի բաժանելով՝ ADB ֆունկցիան առավել արդյունավետ է դարձնում լուսավորությունը և հանդիպակաց ավտոմեքենաների առջև ստեղծում է ստվերներ, ինչը կանխում է վարորդների կուրացումը: 

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ, ԷԼԵԿՏՐԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ՄԳԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Այս առաջադեմ հայելիները՝ տաքացման, էլեկտրակարգավորման, մերձդռնային տարածության լուսավորման լամպերով և ավտոմատ մգացման ֆունկցիայով, ծալվում են, որպեսզի խուսափեք վնասվելուց սահմանափակ տարածության մեջ կայանման ընթացքում: Բացի այդ` արտաքին հայելիները լրացված են հետընթաց շարժման ժամանակ ավտոմատ թեքման ֆունկցիայով, ինչը բարելավում է տեսադաշտը մանևրելու ժամանակ:

ԱՌՋԵՎԻ  ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒՄ ԵՎ 22 ՀԱՐԱՉԱՓՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Կապահովեն երկարաշունչ ուղևորությունների հարմարավետությունը: Կիսաանիլինային Semi-Aniline կաշվով լրամշակված նստատեղերը՝ տաքացման, օդափոխման և կարգավորումների հիշողության ֆունկցիաներով, ինչպես նաև հետևի տաքացվող նստատեղերը լրացված են Cut Diamond ծակոտկեն լուծումով, կողային օժանդակման կարգավորովող գլանաբարձիկներով և բարձիկների դուրս քաշման էլեկտրակառավարմամբ:

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՆ MERIDIANTM SURROUND SOUND ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Trifield™ տեխնոլոգիայի կիրառումն ու սրահում առջևի, կողային և հետևի 19 բարձրախոսների և երկալիքանի սաբվուֆերի տեղադրումը թույլ է տվել մեզ հասնել այնպիսի մաքուր և ծավալային հնչողության, որ դուք հանգիստ կարող եք պատկերացնել ձեզ սիրելի կատարողի կենդանի համերգին: Բոլոր բարձրախոսների կառավարումը իրականացվում է Touch Pro Duo համակարգի օգնությամբ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ DRIVE ԵՎ PARK ՓԱԹԵԹՆԵՐ

Ներառում են մի շարք ֆունկցիաներ, որոնք ապահովում են անվտանգությունն ու տեղեկացվածությունը: Օպցիաների Drive փաթեթը ներառում է վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման, «կույր» գոտիների վերահսկման և արագության ադապտիվ սահմանափակիչով ճանապարհային նշանների ճանաչման համակարգերը: Օպցիաների Park փաթեթը ներառում է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգը, հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը և ավտոմեքենայից անվտանգ ելքի վերահսկման ֆունկցիան:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք
0–100 կմ/ժ, վրկ.

Առավելագույն արագություն
կմ/ժ
Ոլորող մոմենտ
Նմ
Վառելիքի ծախսը քաղաքային ցիկլում
լ/100 կմ
Վառելիքի ծախսը արտաքաղաքային ցիկլում
լ/100 կմ
Վառելիքի ծախսը խառը ցիկլում
լ/100 կմ
Արտանետումների մակարդակ
CO₂ գ/կմ

SDV6 

(3,0-լիտրանոց դիզելային 306 ձ.ուժ)
8-աստիճան փոխանցումատուփ

7,3 209 / 225* 700 7,9 6,4 7,0 185

V6 

(3,0-լիտրանոց բենզինային 340 ձ.ուժ)
8-աստիճան փոխանցումատուփ

7,2 209 450 13,4 8,4 10,5 243

V8 

(5,0-լիտրանոց բենզինային 525 ձ.ուժ)
8-աստիճան փոխանցումատուփ

5,3 225 / 250* 625 18 9,9 12,8 294

Բոլոր արժեքները մոտավոր են և պահանջում են պաշտոնական հաստատում:

*Հասանելի է միայն օպցիաների Dynamic փաթեթով սարքավորված 5-տեղանի համալրումների համար:

 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան: 

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.