ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

HSE ՀԱՄԱԼՐՄԱՄԲ
RANGE ROVER SPORT

ԱՆԹԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԻԿՈՒՄ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ

Սահմանափակ տարածության մեջ կայանումը հեշտացնելու նպատակով Range Rover Sport HSE մոդելի ստանդարտ համալրման մեջ ներառված է հետին տեսադաշտի տեսախցիկը: Տեսախցիկի ստացած պատկերն արտացոլվում է էկրանին և լրացվում է հատուկ գծերով, որոնք նշում են մեքենայի արտաքին չափսերը և շարժման կանխատեսվելիք հետագիծը:

INCONTROL TOUCH PRO ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումները՝ օժտելով Range Rover Sport-ը հաղորդակցության և ժամանցային լայն հնարավորություններով: Ավտոմեքենան համալարված է 10-դյույմանոց սենսորային էկրանով, InControl Touch Pro նավիգացիոն համակարգով և Land Rover աուդիոհամակարգով:

ՁԵՐ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՈՃՆ ՍՏԵՂԾՈՂ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾՆԵՐ

Atlas Silver լրամշակմամբ ռադիատորի վանդակաճաղը, կողային օդափոխիչ վանդակաճաղերն ու կապոտի վանդակաճաղերը՝ լրացված Micro Mesh Aluminium տարրերով, ընդգծում են ավտոմեքենայի ոճային դիզայնը:

ՍՐԱՀԻ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԴԻԶԱՅՆ

Ստեղծեք սեփական կատարյալ ինտերիերը՝ ընտրելով Oxford ծակոտկեն կաշվով նստատեղերի լրամշակման 7 գունային լուծումներից մեկը:

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ  

 

Շարժիչներ Թափառք 0–100 կմ/ժ, վրկ. Առավելագույն արագություն (կմ/ժ) Առավելագույն պտտող մոմենտ Նմ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ Խառը ցիկլ լ/100 կմ CO2 արտանետումները խառը ցիկլում գ/կմ

ՏՈՒՐԲՈԴԻԶԵԼԱՅԻՆ TDV6

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

3,0-լիտրանոց տուրբոդիզելային (249 ձ.ուժ) 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

 

7,8 210 600 7,8 6,3 6,9 182

ՏՈՒՐԲՈԴԻԶԵԼԱՅԻՆ SDV6

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

3,0-լիտրանոց տուրբոդիզելային (306 ձ.ուժ) 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

 

7,2 210 700 7,9 6,4 7,0 185

 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover Sport-ի նորարարական տեխնոլոգիաները
ցանկացած ուղևորություն կդարձնեն ավելի անվտանգ ու
գրավիչ թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար, ինչպես
նաև կօգնեն մնալ կապի մեջ: Ժամանակակից
նորարարությունները և առաջադեմ տեխնոլոգիաներն
օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
ֆունկցիոնալությամբ և ընդլայնում են դրա
հնարավորությունները՝ օգնելով ամբողջությամբ
բացահայտել Range Rover Sport-ի պոտենցիալը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր Range Rover Sport-ը Ձեր կենսակերպի կատարյալ մարմնավորումը:
Ոճային օպցիաների և պրակտիկ աքսեսուարների լայն ընտրության շնորհիվ Դուք
կարող եք ավտոմեքենան դարձնել ավելի ֆունկցիոնալ և նաև հաղորդել նրան
անկրկնելի անհատականության գծեր:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.