ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

SE ՀԱՄԱԼՐՄԱՄԲ
RANGE ROVER SPORT

GRAINED ԿԱՇԵՊԱՏ ՆՍՏԱՏԵՂԵՐԸ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ՏԵՂԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ
ՈՃՆ ԸՆԴԳԾՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝
ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՂԵԿԻՆ ՆՍՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌՋԵՎԻ ՀԱԿԱՄԱՌԱԽՈՒՂԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Range Rover Sport SE-ն համալրված է առջևի հակամառախուղային լուսարձակներով, որոնք բարելավում են տեսանելիությունը մառախուղի ժամանակ և ավտոմեքենայի արտաքինը դարձնում էլ ավելի գրավիչ:

INCONTROL TOUCH PRO ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումները՝ օժտելով Range Rover Sport-ը հաղորդակցության և ժամանցային լայն հնարավորություններով: Ավտոմեքենան համալարված է 10-դյույմանոց սենսորային էկրանով, InControl Touch Pro նավիգացիոն համակարգով և Land Rover աուդիոհամակարգով:

ՁԵՐ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՈՃՆ ՍՏԵՂԾՈՂ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾՆԵՐ

Dark Atlas լրամշակմամբ ռադիատորի վանդակաճաղն ու Atlas գույնով իրականացված Range Rover գրվածքը լրացված են սրահի լրամշակման Dark Brushed Aluminium տարրերով, ինչն ավտոմեքենայի դիզայնը դարձնում է էլ ավելի տպավորիչ:

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ՈՐԱԿԻ ՓԱՓՈՒԿ GRAINED ԿԱՇԻ

Վեց հարաչափով մեխանիկորեն կարգավորվող առջևի նստատեղերն ու վարորդի բարձրության կարգավորման էլեկտրական շարժակով նստատեղը պաստառապատված են Ebony/Ebony կամ Espresso/Almond գույնի Grained կաշվով:

 

ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ  

 

Շարժիչ Թափառք 0–100 կմ/ժ, վրկ. Առավելագույն արագություն (կմ/ժ) Առավելագույն պտտող մոմենտ Նմ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ Խառը ցիկլ լ/100 կմ CO2 արտանետումները խառը ցիկլում գ/կմ

ՏՈՒՐԲՈԴԻԶԵԼԱՅԻՆ TDV6

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

3,0-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ (249 ձ.ուժ) 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

 

7,6 210 600 7,8 6,3 6,9 182

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ V6

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

3,0-լիտրանոց բենզինային շարժիչ (340 ձ.ուժ) 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

 

7,1 210 450 14,9 8,4 10,8 258

 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover Sport-ի նորարարական տեխնոլոգիաները
ցանկացած ուղևորություն կդարձնեն ավելի անվտանգ ու
գրավիչ թե՛ վարորդի, թե՛ ուղևորների համար, ինչպես
նաև կօգնեն մնալ կապի մեջ: Ժամանակակից
նորարարությունները և առաջադեմ տեխնոլոգիաներն
օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ ֆունկցիոնալությամբ
և ընդլայնում են դրա հնարավորությունները՝ օգնելով
ամբողջությամբ բացահայտել Range Rover Sport-ի
պոտենցիալը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր Range Rover Sport-ը Ձեր կենսակերպի կատարյալ մարմնավորումը:
Ոճային օպցիաների և պրակտիկ աքսեսուարների լայն ընտրության շնորհիվ Դուք
կարող եք ավտոմեքենան դարձնել ավելի ֆունկցիոնալ և նաև հաղորդել նրան
անկրկնելի անհատականության գծեր:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.