ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER
SPORT SVR

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԱՐԱԳ LAND ROVER-Ը

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԸ

Range Rover Sport SVR -ն ամենաարագ և դինամիկ ամենագնացն է Land Rover-ի ողջ պատմության մեջ:


ՋՈՆ ԷԴՎԱՐԴՍ

LAND ROVER ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ SPECIAL VEHICLE OPERATIONS ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՂԾՎԱԾ Է ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱՐ

Range Rover Sport SVR-ը նոր մակարդակի է հասցնում շքեղության և
տեխնիկական հնարավորությունների մասին պատկերացումները: Այս
ավտոմեքենան ստեղծվել է լավագույն դիզայներների և ինժեներների
կողմից հատուկ կառուցված նորարարական կենտրոնում՝ Special
Vehicle Operations (SVO) ստորաբաժանմունքում: Սա էականորեն
յուրահատուկ Land Rover է՝ ակնառու հնարավորություններով, իսկ
հզոր սպորտային կեցվածքի շնորհիվ այն նաև ստանում է յուրահատուկ
տեսք: Կայուն ու մանևրական այս ավտոմեքենան միևնույն ժամանակ
հեշտ կառավարելի է:

ԶԳԱՑԵՔ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՑՆՑՈՂ ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

0-ից 100 կմ/ժ թափառք ընդամենը 4,7 վայրկյանում: Բենզինային V8 Supercharged մղիչով շարժիչն ապահովում է 550 ձ.ուժ հզորություն և 680 Նմ պտտող մոմենտ: 8-աստիճան փոխանցումատուփը փոխարկման անհավանական ճշգրտությամբ թույլ կտա Ձեզ զգալ ավտոմեքենայի հետ ամբողջական նույնականացման վայելքը: Դուք հավանաբար չեք գտնի պրեմիում դասի մեկ այլ ամենագնաց, որը կգերազանցի Range Rover Sport SVR-ը տեխնիկական հնարավորություններով և ճանապարհին ու արտաճանապարհային պայմաններում ապահովվող հարմարավետությամբ: Land Rover-ի ոչ մի այլ մոդել իրեն ավելի վստահ չի զգում արագընթաց մայրուղում:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶՄԱՅԼՈՂ ԴԻԶԱՅՆ

Միացման պահին ակտիվ երկաստիճան արտանետման համակարգը սպորտային ոճով գործարկում է փականների կառավարման էլեկտրոնային համակարգը՝ ապահովելով հիանալի արտահայտիչ ձայն:

ԱԿՏԻՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ակտիվ սպորտային արտանետման համակարգը միանալուն պես ակտիվանում է էլեկտրոնային կարգավորմամբ փականներով երկաստիճան սարքավորումը: Համակարգն արտանետմանը հաղորդում է տպավորիչ մռնչուն ձայն: Փականակի նվազագույն աստիճանի բացման դեպքում այն ստանում է հատուկ կարգաբերված փոփոխական մոդուլյացիա, իսկ շարժիչի պտույտների ավելացմանը զուգահեռ փականները բացվում են՝ ուղղելով հոսքն արտանետման բոլոր չորս խողովակներով միաժամանակ:

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ՄԱՍ

Ընթացքային մասի կառուցվածքը նախագծվել է այնպես, որպեսզի ապահովվի հարմարավետությունը, կայունությունը շրջադարձերում և վարելուց ստացվող անկրկնելի զգացողությունները: Եզակի Dynamic Response համակարգի հետ համատեղ այն երաշխավորում է շրջադարձերի ավելի արագ և կայուն հաղթահարումը՝ ապահովելով Range Rover Sport SVR-ի առավելությունը այլ Land Rover ավտոմեքենաների նկատմամբ:

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՍՏԱՏԵՂԵՐ

16 հարաչափով էլեկտրակարգավորվող և կարգավորումների հիշողության ֆունկցիայով սպորտային նստատեղերը թույլ կտան Ձեզ մշտապես մնալ դրության տերը: Փափուկ Oxford կաշվից (հասանելի է չորս գույն) նստատեղերը լրացված են այնպիսի անկրկնելի տարրերով, ինչպիսին է՝ դրոշմատպված SVR ֆիրմային ապրանքանշանը կողային օժանդակման վերևի բարձիկի վրա, և առանձնանում են էլեգանտ սպորտային ոճով:

 

ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ  

 

Շարժիչ Թափառք 0–100 կմ/ժ, վրկ. Առավելագույն արագություն (կմ/ժ) Առավելագույն պտտող մոմենտ Նմ Քաղաքային ցիկլ լ/100 կմ Արտաքաղաքային ցիկլ լ/100 կմ Խառը ցիկլ լ/100 կմ CO2 արտանետումները խառը ցիկլում գ/կմ

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ V8

ԱՎՏՈՄԱՏ (4WD)

5-լիտրանոց բենզինային շարժիչ (510 ձ.ուժ) 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ

 

4,7 260 680 20,5 9,8 13,7 319

 

ՏԵՍՆԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover Sport-ի նորարարական տեխնոլոգիաները ցանկացած
ուղևորություն կդարձնեն ավելի անվտանգ ու գրավիչ թե՛ վարորդի,
թե՛ ուղևորների համար, ինչպես նաև կօգնեն մնալ կապի մեջ:
Ժամանակակից նորարարությունները և առաջադեմ
տեխնոլոգիաներն օժտում են ավտոմեքենան էլ ավելի մեծ
ֆունկցիոնալությամբ և ընդլայնում են դրա հնարավորությունները՝
օգնելով ամբողջությամբ բացահայտել Range Rover Sport-ի պոտենցիալը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր Range Rover Sport-ը Ձեր կենսակերպի կատարյալ մարմնավորումը:
Ոճային օպցիաների և պրակտիկ աքսեսուարների լայն ընտրության շնորհիվ Դուք
կարող եք ավտոմեքենան դարձնել ավելի ֆունկցիոնալ և նաև հաղորդել նրան
անկրկնելի անհատականության գծեր:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.