ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER SPORT-Ի

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

ՂԵԿԱՆԻՎ

Ղեկանիվի վրա տեղադրված մինչև ակտիվացումն աննկատ մնացող եզակի փոխարկիչները թույլ են տալիս նվազեցնել սրահում կառավարման օրգանների թիվը: Հաճախ օգտագործվող ֆունկցիաները, օրինակ՝ մուլտիմեդիա համակարգը, կարելի է կառավարել ղեկանիվի կոճակներից կամ սարքավորումների վիրտուալ վահանակից: 

 

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՀԵՏԵՎԻ ՇԱՐՔԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հետևի շարքի ուղևորների համար նախատեսված օպցիոնալ մուլտիմեդիա համակարգը սարքավորված է գլխակալների մեջ ներկառուցված երկու 8-դյույմանոց էկրաններով, կամ բարձր տվայնությամբ 10-դյույմանոց շրջադարձային էկրաններով, որոնք ամրանում են նստատեղերին: Երկու համակարգերն էլ մատակարարվում են WhiteFire® անլար թվային ականջակալներով և HDMI ու USB միակցումներով, ինչպես նաև Mobile High-Definition Link (MHL) ձևաչափի ինտերֆեյսով:

ՁԱՅՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

InControl համակարգում հասանելի է ձայնի ճանաչման ֆունկցիան: Նրա շնորհիվ դուք կարող եք կառավարել ավտոմեքենայի համակարգերն ու հավելվածները, կատարել զանգեր և ընտրել երաժշտական կոմպոզիցիաներ ձայնային հրահանգների օգնությամբ՝ առանց ճանապարհից շեղվելու:

INCONTROL APPS

InControl Apps-ը ավտոմեքենայում կիրառման համար հարմարեցված ինտերակտիվ հավելվածների հավաքածու է: Շարժական սարքը USB-վարդակին միացնելիս դրանք ապահովում են մուլտիմեդիա կոնտենտի հոսքային հաղորդումը, ամպային և գեոլոկացիոն տեխնոլոգիաների և այլ ֆունկցիաների աշխատանքը:

PRO SERVICES

InControl Pro Services համակարգը ունակ է կատարել ամենատարբեր խնդիրներ՝ իրական ռեժիմում ճանապարհային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումից մինչև «դռնից դուռ» մանրամասն երթուղիների կազմումը:

PROTECT

Օգտագործեք Protect համակարգը ձեր ուղղությունները գրանցելու, վառելիքի մակարդակը հեռակա ստուգելու, կայանատեղիում ավտոմեքենան փնտրելու և նույնիսկ պատուհանների բաց կամ փակ լինելը ստուգելու համար: Ներառում է ճանապարհներին օգնության Optimised Land Rover Assistance ծառայության կանչի ֆունկցիան:

MERIDIANTM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

13 բարձրախոսների և երկալիքանի սաբվուֆերի հստակ տեղաբաշխման շնորհիվ մենք կարողացել ենք հասնել հնչողության բարձրագույն հավաստիության՝ բյուրեղա մաքրությամբ բարձր հաճախականություններով և ծանրաքաշ, խորը բասերով:

MERIDIANTM SURROUND SOUND ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Trifield™ տեխնոլոգիայի կիրառումն ու սրահում առջևի, կողային և հետևի 19 բարձրախոսների և երկալիքանի սաբվուֆերի տեղադրումը թույլ է տվել մեզ հասնել այնպիսի մաքուր ու ծավալային հնչողության, որ դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել ձեզ ձեր սիրելի կատարողի կենդանի համերգին:

MERIDIANTM SIGNATURE REFERENCE ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Աշխարհում եզակի TrifieldTM 3D տեխնոլոգիան որակական նոր մակարդակի է հասցնում տարածային հնչողությունը: Signature Reference աուդիոհամակարգը ներառում է 23 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր: Անհավանականորեն ռեալիստական ձայնը բառացիորեն լցնում է սրահը՝ վերարտադրելով ձեր սիրելի ստեղծագործությունները հենց այնպես, ինչպես և մտահղացված էր սկզբնաղբյուրում:

1 /

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԹԱՓՔ

Ավելի թեթև, ամուր և էկոլոգիական նորարարական կրող թափքը առանձնանում է մեծ կոշտությամբ, ապահովում է ընթացքի անգերազանցելի սահունությունը և, ավանդականորեն ցանկացած Land Rover-ի համար, ունակ է դիմանալ արտաճանապարհային երթևեկության ժամանակ առաջացող ծանրաբեռնվածություններին:

IGUIDE (հասանելի կլինի մոտ ժամանակում)

Լրացված իրականության նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ Land Rover iGuide հավելվածը պատմում է ձեր ավտոմեքենայի կարևոր ֆունկցիաների և կառավարման օրգանների մասին: Այնտեղ նաև ներառված է օգտատիրոջ ձեռնարկի բջջային տարբերակի պարունակությունը, և դուք հեշտությամբ կարող եք գտնել ավտոմեքենային առնչվող ցանկացած հարցի պատասխան:

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԱԿՏԻՎ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ԵՎ ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը ապահովում է հիանալլի արձագանքն ու կառավարելիությունը նույնիսկ ամենակտրուկ շրջադարձերում: Էլեկտրոնային կառավարմամբ դիֆերենցիալը և ավտոմեքենայի արգելակման համակարգը անընդհատ բաշխում են շարժիչի ոլորող մոմենտը բոլոր անիվների միջև՝ ապահովելով կայունությունը շրջադարձերում:

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)

Հետևում է Range Rover Sport-ի վարքին և անհրաժեշտության դեպքում շտկում այն՝ կայունությունն ապահովելու նպատակով: Կայունության դինամիկ վերահսկման համակարգը նվազեցնում է շարժիչի ոլորող մոմենտը և հաղորդում անհրաժեշտ արգելակիչ ուժ՝ ավտոմեքենայի շարժման ուղղությունը շտկելու համար:

ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԽՈՑԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Բարձր արագությունների դեպքում կախոցի բարձրության նվազեցման համակարգը* օգտագործում է էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցը: Աերոդինամիկ դիմադրությունը և վառելիքի ծախսը նվազեցնելու համար, այն իջեցնում է ավտոմեքենան 15 մմ-ով, հենց ավտոմեքենայի արագությունը գերազանցում է 105 կմ/ժ: 

*Հասանելի չէ զսպանակային կախոցով ավտոմեքենաների համար:

DYNAMIC ԾՐԱԳԻՐ

Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգով, էլեկտրոնային կառավարմամբ էլեկտրոնային դիֆերենցիալով և անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգով սարքավորված ավտոմեքենաների համար առաջարկվում է լրացուցիչ կարգավորում՝ Dyanamic ծրագիրը: Այն իրականացնում է կախոցի կարգավորում, ապահովելով ավտոմեքենայի առավել լայն վերահսկողություն, բացառիկ կառավարելիություն և վարորդի գործողություններին արագ արձագանք:

ԸՆԹԱՑԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԿՑՈՐԴՈՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

Կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող կատարելագործված օպցիոնալ համակարգը թույլ է տալիս վերահսկել հետագիծը ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգի շրջադարձային փոխարկիչի օգնությամբ: Համակարգն իր վրա է վերցնում ղեկային կառավարումը՝ ապահովելով կցորդի շարժման անհրաժեշտ հետագիծը:

ՍԱՅԹԱՔՈՒՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ՝ LOW TRACTION LAUNCH

Սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի հատուկ Low Traction Launch հատուկ ռեժիմը բաշխում է ոլորող մոմենտը և օգնում է հասնել օպտիմալ կցորդման այնպիսի սայթաքուն մակերևույթների վրա շարժում սկսելու պահին, ինչպիսին են թաց խոտը, ձյունը և սառույցը:

ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԲԱՇԽԻՉ ՏՈՒՓ

Լրացուցիչ իջեցնող փոխանցումները կարող են անփոխարինելի լինել ամենաբարդ պայմաններում, օրինակ՝ կտրուկ վայրէջքների կամ վերելքների ժամանակ, արտաճանապարհային հատվածներում կամ քարշակման ընթացքում: Երկաստիճան բաշխիչ տուփը ապահովում է արագության հստակ կարգավորումն ու պատշաճ վերահսկումը:

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Land Rover-ի կողմից պատենտավորած զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) հանդիսանում է ստանդարտ սարքավորում: Այն օգնում է վարորդին իրականացնել սահուն վայրէջք կտրուկ լանջերով: Համակարգն ավտոմատ կերպով պահպանում է մշտական արագությունը՝ կարգավորելով յուրաքանչյուր անիվի արգելակման ուժը:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վթարային արգելակման համակարգը օգնում է կանխել բախումները այլ տրանսպորտային միջոցների և հետիոտների հետ: Ճակատային հարվածի վտանգ հայտնաբերելու դեպքում արձակվում է համակարգային նախազգուշացում: Դուք կարող եք արագ կողմնորոշվել և խուսափել վթարից: Վարորդի արձագանքի բացակայության դեպքում համակարգը կիրառում է վթարային արգելակում՝ նվազեցնելով բախման հետևանքները:

ՇԱՐԺՄԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Թույլ է տալիս ավելի անվտանգ դարձնել ուղևորությունները: Շարժման շարքից շեղվելու մասին նազագուշացնող համակարգը գրանցում է ավտոմեքենայի չպլանավորված շեղումը շարքից և տեղեկացնում է ձեզ տեսողական ազդանշանի և ղեկանիվի տատանումների օգնությամբ:

ԿԱՅԱՆՄԱՆ ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

Զգալիորեն բարձրացնում են սահմանափակ տարածության մեջ կայանման անվտանգությունը: Հետընթաց փոխանցումը միացնելիս ակտիվանում են հետևի թափարգելի վրա տեղադրված ցուցիչները: Սեսնորային էկրանի պատկերները և ձայնային ազդանշանները տեղեկացնում են որքանով եք կայանման ընթացքում մոտեցել խոչընդոտներին:

ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ

Քրուիզ-կոնտրոլն ու արագության սահմանափակիչը պահպանում են ավտոմեքենայի ընթացիկ արագությունը՝ չպահանջելով արագացման ոտնակով անընդհատ աշխատանք, ինչը թույլ  է տալիս վարորդին ավելի քիչ հոգնել: Արագության սահմանափակիչը թույլ է տալիս նաև նախապես սահմանել առավելագույն արագությունը:

 

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

DRIVE

Օպցիոնալ Drive փաթեթը ներառում է անվտանգություն ապահովող և տեղեկատվություն տրամադրող տարբեր ֆունկցիաներ, օրինակ՝ վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, «կույր» գոտիների վերահսկման համակարգն ու ճանապարհային նշանների ճանաչման համակարգը՝ արագության ադապտիվ սահմանափակիչով:

DRIVE PRO

Օպցիաների Drive Pro փաթեթը ներառում է օպցիաների Drive փաթեթի ֆունկցիաները, ինչպես նաև շարժման շարքի պահպանման համակարգը, շարքից շարք վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժադնակող ֆունկցիան, խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ քրուիզ-կոնտրոլը և բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգը:

PARK

Փաթեթը ներառում է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգը և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը: Այն թույլ է տալիս վստահորեն մանևրել նույնիսկ սահմանափակ տարածության պայմաններում: Ավտոմեքենայից անվտանգ ելքի ֆունկցիան նախազգուշացնում է հետևի նստատեղերի ուղևորներին մոտեցող տրանսպորտային միջոցների մասին:

PARK PRO

Օպցիաների Park Pro փաթեթը ներառում է Park փաթեթի բոլոր ֆունկցիաները, ինչպես նաև կայանմանն օժանդակող համակարգը, որը զգալիորեն հեշտացնում է զուգահեռ և ուղղահայաց կայանումը՝ կատարելով ղեկային կառավարումը հասանելի տարածության մեջ ավտոմեքենան տեղավորելու համար:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒՄ

Առջևի և հետևի նստատեղերի օպցիոնալ տաքացումն ու հովացումն ապահովում է առավելագույն հարմարավետություն անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից: 

ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Sport-ի սրահը կարելի է սարքավորել երկու օպցիոնալ էլեկտրական վարդակներով և հինգ USB-միակցումներով: Այսպիսով յուրաքանչյուր ուղևոր կարող է լիցքավորել ճանապարհին իրեն անհրաժեշտ շարժական սարքերը:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ինտերիերի օպցիոնալ կարգավորվող լուսավորությունը թույլ է տալիս փոփոխել լուսավորման գույնն ու ինտենսիվությունը ձեր տրամադրությանը համապատասխան: Տասը հասանելի գույների միջև փոխարկումը կատարվում է սեսնորային էկրանի օգնությամբ:

ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՇԱՐԺԻՉԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ

Այս համակարգը կօգնի տաքացնել կամ սառեցնել ավտոմեքենան, իսկ նրա աշխատանքը վերահսկվում է հեռակառավարման վահանակի և շաբաթական թայմերի օգնությամբ: Դուք մշտապես կարող եք վստահ լինել, որ սրահում կստեղծվի ձեզ համար առավել հարմարավետ ջերմաստիճանը:

ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Այս ֆունկցիան թույլ է տալիս բացել կամ փակել բեռնավորման բաժանմունքի դուռը՝ առանց դրան դիպչելու: Ավտոմեքենայի յուրաքանչյուր կողմից տեղադրված են ցուցիչներ, իսկ կառավարումն իրականացվում է էլեկտրոնային սարքերի օգնությամբ: Ֆունկցիան ակտիվացնելու համար բավական է ոտքով անցկացնել ցուցիչներից մեկի կողքով:

ԴՌՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ

Range Rover Sport-ի բոլոր դռները կարող են սարքավորվել էլեկտրական չափաբերիչներով: Այս սարքավորումները վերահսկում են ընթացքի վերջին 6 մմ-ը և զգուշորեն փակում են առջևի և հետևի դռները:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.