ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

 

Տպավորիչ: Հզոր: Ամեն մասնիկում մարտահրավեր է լսվում. «Նվաճիր ինձ»:

Ջերրի Մքգովերն

Դիզայնի գծով Land Rover-ի տնօրեն

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՎԱՐՈՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ

Հայտնվելով Range Rover Sport-ի սրահում՝ Դուք անմիջապես կզգաք ղեկին նստելու անհաղթահարելի ցանկություն:

ՊԻԼՈՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂ

Վարորդի տեղը նման է մրցարշավային բոլիդի կոքպիտի, որտեղ կառավարման տարրերը դասավորված են առավելագույն հարմարավետությամբ, որպեսզի ապահովեն ամուր կապ վարորդի և ավտոմեքենայի միջև:


ՏՊԱՎՈՐԻՉ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ՈՒՐՎԱԳԻԾ

Range Rover Sport-ն առաջարկում է դիզայնի որակապես նոր մակարդակ: Թափքի դինամիկ գծերից մինչև դեպի վար սլացող տանիքն ու դիմապակու թեքման տափակ անկյունը:

ԻՐ ԴԱՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԴՈՒՐՍ

Range Rover Sport-ը տպավորիչ դինամիկա է ցուցադրում մայրուղու վրա՝ պահպանելով Land Rover-ին բնորոշ արտաճանապարհային պոտենցիալը:

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ԾՆՎԱԾ Է ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մանևրական, դինամիկ և հեշտ կառավարելի Range Rover Sport-ը կարող է համալրվել մի շարք ուժային ագրեգատներով, որոնք թույլ են տալիս զարգացնել մինչև 250 կմ/ժ արագություն: Հիանալի կառավարելիությունը և արտաճանապարհային պոտենցիալը թույլ են տալիս այս ավտոմեքենային հաղթահարել ցանկացած դժվարություն թե՛ ճանաարհին, թե՛ ճանապարհից դուրս:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

SVR

Range Rover Sport SVR-ը մեր պատմության մեջ ամենատպավորիչ ամենագնացն է: Այս հզոր, արտահայտիչ ավտոմեքենան ստեղծվել է Special Vehicle Operations ստորաբաժանման կողմից: Այն հիանալի կերպով հավասարակշռված է և հեշտ կառավարելի, ինչը երաշխավորում է մինչև 260 կմ/ժ արագությամբ ընթանալուց ստացվող հաճույքը: Այն չի ընդունում փոխզիջումներ: Այն Ձեզ մարտահրավեր է նետում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

1 /

ԴԻՆԱՄԻԿ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ DYNAMIC RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը բարձրացնում է ավտոմեքենայի կառավարելիությունը և ճանապարհորդությունը դարձնում ավելի հարմարավետ՝ նվազագույնի հասցնելով թափքի թեքաճոճքը շրջադարձերում և հիդրավլիկայի օգնությամբ պահպանելով կուրսային կայունությունը:

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)

Այս համակարգն ապահովում է շրջադարձերի անվտանգ հաղթահարումը: Շրջադարձ մտնելիս համակարգը վայրկյանում 100 անգամ հաճախականությամբ փորձում է գնահատել անբավարար ղեկավարումը՝ օգտագործելով ավտոմեքենայի ուղղահայաց առանցքով տեղակայված շրջադարձի ցուցիչները: Դրանից հետո այն աննկատ գործարկում է արգելակային համակարգը, որպեսզի շտկի մեքենայի ուղեգիծը՝ փոխանցելով պտտող մոմենտն արտաքին անիվներին և դրանով իսկ բարձրացնելով կցորդումը, կառավարելիությունը և անվտանգությունը:

ՊՏՏՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԲԱՇԽՈՒՄ

Այս համակարգն ավելացնում է ավտոմեքենայի մանևրականությունն ու կայունությունը շրջադարձերում: Հետևի ակտիվ բլոկավորվող դիֆերենցիալի հետ համատեղ այն երաշխավորում է կառավարելիությունը՝ անընդհատ հսկելով և վերաբաշխելով պտտող մոմենտը բոլոր անիվների միջև, որպեսզի բարելավվի կցումը ճանապարհի հետ: Արտաճանապարհային պայմաններում և ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգի համապատասխան կարգավորումների դեպքում այս համակարգը կարող է անփոխարինելի դառնալ, երբ շարժվում եք, օրինակ, ավազով:

ՇԱՐԺԻՉՆԵՐ

ՇԱՐԺԻՉՆԵՐ

Range Rover Sport-ը կարող է համալրվել զանազան ուժային ագրեգատներով՝ սկսած բարձր տեխնոլոգիական դիզելային 3,0-լիտրանոց TDV6 շարժիչից, որն առանձնանում է վառելիքի խնայողության տպավորիչ ցուցանիշով և CO2 արտանետումների ցածր մակարդակով, մինչև հզոր բենզինային 5,0-լիտրանոց V8 շարժիչը:

ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ

 

ԹԱՓՔ ԵՎ ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ՄԱՍ

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

Առաջին անգամ կիրառված ալյումինե թափքը զգալիորեն նվազեցնում է ավտոմեքենայի քաշը և բարձրացնում դրա ամրությունն ու բնապահպանական որակները: Այն նաև նպաստում է արագության բարձրացմանը, մանևրականության բարելավմանն ու վառելիքի տնտեսմանը: Այս թեթև թափքի ստեղծման ժամանակ կիրառվում է ձուլած ու մամլած ալյումին, ինչը երաշխավորում է կառուցվածքի ամրությունն ու կարծրությունը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1 /

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
(HDC)

Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC),
որը պատենտավորված է Land Rover-ի կողմից, թույլ
է տալիս զառիվայր լանջերով երթևեկելը դարձնել ավելի
կանխատեսելի՝ գործարկելով արգելակային համակարգը
յուրաքանչյուր անիվի համար առանձին-առանձին:
Համակարգն ավտոմատ գործարկում է ավտոմեքենայի
արգելակները՝ պահպանելով անհրաժեշտ արագությունը:
Իսկ զառիվեր սահուն մեկնարկի ֆունկցիան (HSA) կանխում
է ավտոմեքենայի անցանկալի հետ գլորումը շարժման
մեկնարկի պահին:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենայի հիմքում ընկած են եզակի բնութագրերն ու հնարավորությունները: Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգը դրա վառ օրինակն է: Այն թույլ է տալիս վարորդին օպտիմալացնել շարժիչի, փոխանցումատուփի, կենտրոնական դիֆերենցիալի և ընթացքային մասի աշխատանքը ճանապարհային պայմաններին համապատասխան: Կարգավորումը տեղի է ունենում ավտոմատաբար, եթե մեքենան համալրված է Terrain Response 2 համակարգով:

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՈՎ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺՄԱՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ (ATPC)

Այս նորարարական օպցիոնալ համակարգը թույլ է տալիս վարորդին սահմանել և պահպանել անփոփոխ արագությունը ամենաբարդ ճանապարհային պայմաններում: Այն կարելի է միացնել, եթե ավտոմեքենայի արագությունը 2-ից 30 կմ/ժ է, ինչը թույլ է տալիս վարորդին կենտրոնանալ ամենադժվար խոչընդոտների վրա: Դուք կարող եք ընտրել ցանկալի արագությունը ղեկանիվի վրա առկա +/- ստանդարտ կոճակների օգնությամբ, որոնցով կառավարվում է կրուիզ կոնտրոլը:

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ WADE SENSING ՑՈՒՑԻՉ

Մի անհանգստացեք, եթե ստիպված եք հաղթահարել առու կամ ջրասույզ տարածք: Ջրային խոչընդոտի խորության Wade Sensing ցուցիչը տեղադրված է արտաքին հայելիների ստորին մասում և իրական ժամանակի ռեժիմում տրամադրում է ակտուալ տեղեկություններ: Այս տվյալներն ու հաղթահարվող ջրային խոչընդոտի առավելագույնս թույլատրելի խորությունը արտացոլվում են սենսորային էկրանին՝ ապահովելով կարևոր տեղեկատվություն հետագա որոշումներ կայացնելու համար:

ՄԵԿ ՕՐ LAND ROVER EXPERIENCE-Ի ՀԵՏ

1 /

ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՐՇԱԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ
ADVANCED TOW ASSIST

Այս ինտուիտիվ հասկանալի տեխնոլոգիան թույլ է տալիս
վերահսկել կցորդի տեղաշարժը հետընթաց շարժման ժամանակ:
Terrain Response 2 համակարգի շրջադարձային փոխարկիչի
օգնությամբ այս օպցիան վերահսկում է ղեկային կառավարումը
և ապահովում կցորդի շարժման անհրաժեշտ հետագիծը: Վարորդի
սենսորային էկրանին արտացոլվում է ակտուալ ամբողջ տեղեկատվությունը,
այդ թվում՝ կցորդի ներկա և ցանկալի հետագծի վերաբերյալ, ինչը
հեշտացնում է մանևրումն ու նպաստում անվտանգությանը:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

 

ՓՈՐՁԱՐԿՎԱԾ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ  

ԿԱԽՈՑ

Փորձարկումների փուլում յուրաքանչյուր մոդել ենթարկվել է տասը տարվա էքստրեմալ շահագործմանը համարժեք ծանրաբեռնվածության:

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Մինչև 180 կմ/ժ արագությամբ քամի: Շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճան: Վատ օդափոխում: Այս և այլ պայմանները վերարտադրվում են կլիմայական փորձարկումների խցիկներում, որպեսզի յուրաքանչյուր ավտոմեքենա և դրա համակարգներն անցնեն իրենց հնարավորությունների սահմաններից այն կողմ:

ՍԱՌԸ ԵՎ ՇՈԳ ԿԼԻՄԱ

Ավտոմեքենաները ենթարկվում են ցածր (մինչև -40°c) և բարձր (մինչև +50°c) ջերմաստիճանների ազդեցությանը, ինչպես իրական պայմաններում, այնպես էլ կլիմայական փորձարկումների խցիկներում: Ահա թե ինչու Դուք կվայելեք հարմարավետությունը և արտաքին աշխարհի հետ ավտոմեքենայի ապահոված կապը, ուր էլ որ լինեք:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Land Rover-ի եզակի արտաճանապարհային բնութագրերը ժառանգվում են ավտոմեքենաների նոր սերունդների կողմից: Փորձարկումների ընթացքում նախատիպերն անցնում են շուրջ 8500 կմ մոլորակի այնպիսի հեռավոր անկյուններում, ինչպիսին է՝ շվեդական Արյեպլուգ քաղաքի սառցապատ դաշտն ու Դուբայի անողոք ավազները:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

INCONTROL TOUCH PRO
ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգը համատեղում է նոր
սերնդի ապարատային և ծրագրային լուծումները՝ օժտելով
Range Rover Sport-ը հաղորդակցության և ժամանցային
լայն հնարավորություններով: Ավտոմեքենան համալարված
է 10-դյույմանոց սենսորային էկրանով, InControl Touch Pro
նավիգացիոն համակարգով և Land Rover աուդիոհամակարգով,
իսկ դրա հնարավորությունները կարելի է ընդլայնել InControl
Connect Pro օպցիաների փաթեթի օգնությամբ:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թափքի ամբողջովին ալյումինե կառուցվածքը բարելավում է վառելիքի տնտեսման ցուցանիշներն ու ավտոմեքենայի դինամիկությունը, ինչպես նաև նվազեցնում է վնասակար արտանետումների մակարդակը:

ՀԻԱՍՔԱՆՉ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ

Մի շարք տեխնիկական լուծումներ թույլ են տալիս ուղևորությունը դարձնել ավելի հարմարավետ: Օրինակ՝ դինամիկ կայունացման Dynamic Response համակարգը բարելավում է կառավարելիությունը, կախոցի ադապտիվ կարգավորման Adaptive Dynamics համակարգն ապահովում է աշխատանքային բնութագրերի և ճշգրիտ կառավարման հավասարակշռությունը, իսկ անիվի վրա պտտող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը երաշխավորում է շրջադարձերի անվտանգ հաղթահարումը:

ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Terrain Response 2 համակարգի շնորհիվ կարող եք հաղթահարել ամենաանանցանելի տարածությունները: Այն ադապտացնում է ավտոմեքենայի աշխատանքը ճանապարհային պայմաններին համապատասխան: Իսկ սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի Low Traction Launch ֆունկցիան թույլ է տալիս սահուն կերպով սկսել շարժումը մակերևույթի հետ ցածր կցորդման պայմաններում:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգ, որը նախազգուշացնում է մոտեցող ավտոմեքենաների մասին, կայանմանն օժանդակող համակարգ, քարշակմանն օժանդակող կատարելագործված Advanced Tow Assist համակարգ, որը հեշտացնում է կցորդով հետընթաց շարժումը. այս ամենը յուրաքանչյուր ուղևորություն դարձնում է ավելի պարզ ու անվտանգ:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Գնահատեք բեռնավորման բաժանմունքի դռան սենսորային անհպում բացման ֆունկցիայի և կախոցի բարձրության ավտոմատ կարգավորման համակարգի օգտագործման հարմարավետությունը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

InControl Touch Pro համակարգը լրացված է նավիգացիոն համակարգով և կառավարվում է 10-դյույմանոց սենսորային էկրանով: Համակարգի ֆունկցիոնալությունը կարելի է ընդլայնել՝ ավելացնելով այնպիսի օպցիաներ, ինչպիսին է՝ օպցիաների InControl Connect Pro փաթեթը և ձայնի անգերազանցելի որակով MeridianTM աուդիոհամակարգը:

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՍՏԵՂԾՎԱԾ Է ԶԱՐՄԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Range Rover Sport-ն ստեղծված է նոր բարձունքներ նվաճելու համար: Հրաշալի համամասնություններ, թափքի հզոր և հստակ գծեր ու թափարգելների արտահայտիչ անկյուններ. ամենը հայացք է գրավում:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՕՊՏԻՄԱԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Range Rover Sport-ը այսօրվա դրությամբ ստեղծված ամենադինամիկ, մանևրական և կառավարելի Land Rover-ն է: Անկրկնելի և տպավորիչ արտաքինն արտացոլում է այս ավտոմեքենայի ժամանակակից և էներգիայով լեցուն խառնվածքը: Ամբողջությամբ ալյումինե թափքը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել զանգվածը, այլև մեծացնել մանևրականությունն ու անվտանգությունը:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԳՈՒՆԱՅԻՆ
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ SVO
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ

Ընդգծեք Ձեր Range Rover Sport-ի արտաքինը SVO
ստորաբաժանման առաջարկած էքսկլյուզիվ գունային
լուծումներից մեկի օգնությամբ:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ SVO-Ի ՄԱՍԻՆ

ՍՐԱՀԻ ՃԿՈՒՆ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

5+2 ՓՈԽԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Երրորդ շարքի լրացուցիչ նստատեղերը նախատեսված են ոչ հաճախ օգտագործման համար*՝ թույլ տալով տեղավորել սրահում մինչև 7 ուղևոր:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՍՐԱՀԻ ՃԿՈՒՆ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

5 ՆՍՏԱՏԵՂ

Ողջ ընտանիքով մեկնեք հանգստի՝ հարմարավետ տեղավորվելով սրահում: Ուղեբեռի համար ևս բավարար տարածք կմնա:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՍՐԱՀԻ ՃԿՈՒՆ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

4 ՆՍՏԱՏԵՂ

Կարգավորեք նստատեղերն և ազատեք լրացուցիչ տարածք՝ մեծ բեռներ տեղափոխելու համար, օրինակ՝ դահուկների պատյանը:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՍՐԱՀԻ ՃԿՈՒՆ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

3 ՆՍՏԱՏԵՂ

Երեք նստատեղի օգտագործման դեպքում բեռնավորման տարածքը զգալիորեն կմեծանա:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՍՐԱՀԻ ՃԿՈՒՆ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

2 ՆՍՏԱՏԵՂ

Ծալելով հինգ նստատեղերը՝ կարող եք տեղափոխել ամենը, ինչ անհրաժեշտ է՝ սկսած պայուսակներից մինչև սպորտային գույք և մեծածավալ բեռներ:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

1 /

*Երրորդ շարքի նստատեղերը նախատեսված են դեռահասների համար, որոնք կարող են օգտվել մեծահասակների համար նախատեսված ամրագոտիներից կամ նստատեղի լրացուցիչ բարձից, որը թույլ է տալիս ամրակցնել այս ամրագոտիները:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՍՏԵՂԾՎԱԾ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ

Վարորդի տեղն ու կառավարման օրգանները օպտիմալացված են և ունեն էրգոնոմիկ դասավորվածություն: Սպորտային «հրամանատարական» նստելադիրքը բարելավում է տեսադաշտը, հաղորդում վստահություն և ապահովում իրավիճակի վերահսկման հնարավորություն:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ՍՐԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻԶԱՅՆ

Range Rover Sport-ի սրահն աչքի է ընկնում անթերի նախագծված ինտերիերով, որը լիարժեք արտացոլում է ավտոմեքենայի սպորտային խառնվածքը: Արտահայտիչ գծեր, ազատ տարածություն և ուշադրություն մանրուքների հանդեպ. մենք օգտագործել ենք ամենաորակյալ ու լավագույն նյութերը: Սրահը բազմաֆունկցիոնալ է և երաշխավորում է հարմարավետությունը:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 /

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

MERIDIANTM SIGNATURE REFERENCE ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

1700 Վտ հզորությամբ MeridianTM օպցիոնալ աուդիոհամակարգը սարքավորված է 22 բարձրախոսով և սաբվուֆերով, աշխատում է 22 ալիքով և համատեղելի է Trifield* 3D տեխնոլոգիայի հետ: Այն ասես ընդլայնում է ավտոմեքենայի սրահի տարածքը՝ ապահովելով իրական և իսկապես ծավալային հնչողություն: Տպավորիչ վերին հաճախականություններն ու հագեցած բասերը թույլ կտան Ձեզ վայելել մաքուր հնչողությունը:

Խոսակցության ժամանակ օժանդակման ֆունկցիան հանդիսանում է 1700 Վտ հզորությամբ MeridianTM օպցիոնալ աուդիոհամակարգի մաս: Այն թույլ կտա Ձեզ վարել զրույցը՝ ձայնը հաղորդելով բարձրախոսների միջոցով: Դուք բաց չեք թողնի և ոչ մի բառ:

*Trifield-ը և Three fields սարքավորումը հանդիսանում են Trifield Productions Ltd. ընկերության գրանցված ապրանքանշան:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Ինչպիսին էլ լինի եղանակը, սրահի ջերմաստիճանը միշտ հաճելի է: Ավտոմեքենայի կլիմատ կոնտրոլ համակարգը համալրված է այս դասի լավագույն տեխնոլոգիայով: Սա -40°c-ից մինչև +50°c պայմաններում բազմաթիվ մանրակրկիտ փորձարկումների արդյունք է: Ընտրությամբ հասանելի են թե՛ ստանդարտ երկգոտի, թե՛ քառագոտի համակարգը, որն առանձին-առանձին կարգավորվում է վարորդի, առջևի ուղևորի, ինչպես նաև հետևի նստատեղերի երկու ուղևորների համար:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՏԵՂԾԵՔ ՃԻՇՏ ՄԹՆՈԼՈՐՏ

Սրահի կարգավորվող լուսավորությունը թույլ կտա կարգավորել լուսավորման ինտենսիվությունը: Դուք կարող եք ընտրել առաջարկվող տասը գույներից մեկը՝ Ice White-ից մինչև Racing Red, և կարգավորել դրանց խտությունը: Մանրակրկիտ կերպով մշակված լուսադիոդային լամպերը լրացնում են նրբագեղ գծերն ու սրահի դիզայնում կիրառված պրեմիում կարգի նյութերը: Հասանելի է որպես օպցիա:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

1 /

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ

Այս ֆունկցիան թույլ է տալիս բացել կամ փակել բեռնավորման բաժանմունքի դուռը՝ առանց բռնակին կամ բանալիի կախազարդին դիպչելու: Ավտոմեքենայի յուրաքանչյուր կողմում տեղադրված են սենսորներ, իսկ դրանց կառավարումն իրականացվում է էլեկտրոնային սարքավորումների օգնությամբ: Պարզապես շարժեք ոտքը վեր կամ վար ցուցիչներից որևէ մեկի հարևանությամբ, որպեսզի ակտիվացնեք ֆունկցիան: Կյանքը մի փոքր ավելի հեշտ դարձավ:

ԲԵՌՆԵԼ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱԽՈՑԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Այս համակարգը կիջեցնի Ձեր կայանած ավտոմեքենան 50 մմ-ով, որպեսզի նստելն ու իջնելը լինեն ավելի հեշտ: Համակարգը տեղադրվում է միայն պնևմատիկ կախոցով ավտոմեքենաների վրա և երաշխավորում է, որ ցանկացած պահի կարող եք հեշտությամբ դուրս գալ սրահից:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԴՌՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ

Դռների օպցիոնալ չափաբերիչները տեղադրվում են էլեկտրական շարժակով ֆիքսատորների առկայության դեպքում: Երբ փակում եք դուռը, այս ֆունկցիան վերահսկում է շարժման վերջին 6 մմ՝ դարձնելով գործընթացը հնարավորինս անձայն: Չափաբերիչներն աշխատում են սահուն և թույլ են տալիս հեշտությամբ նստել և իջնել ավտոմեքենայից:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1 /

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

Նախագծելով Range Rover Sport-ը՝ մենք հաշվի ենք առել դրա ողջ կենսական ցիկլը, որպեսզի երաշխավորենք նվազագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Կառուցվածքում կիրառված ալյումինի մինչև 50%-ը երկրորդական մշակման արդյունք է: Կենսական ցիկլի գնահատականն արվում է ISO 14040/14044 ստանդարտի համաձայն:

ՇԱՐԺԻՉԻ ԱՆՋԱՏՄԱՆ/ԳՈՐԾԱՐԿՄԱՆ «ՍՏՈՊ/ՍՏԱՐՏ» ԽԵԼԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Range Rover Sport-ը համալրված է CՕ2 արտանետումների մակարդակը նվազեցնող նորագույն տեխնոլոգիաներով, ներառյալ՝ շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ» խելացի համակարգը, որը թույլ է տալիս կրճատել վառելիքի ծախսը 5-7%-ով: Այն ավտոմատ կերպ անջատում է անշարժ ավտոմեքենայի շարժիչն ու ակնթարթորեն գործարկում այն, երբ բաց եք թողնում արգելակի ոտնակը:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Range Rover Sport-ի արտադրության ժամանակ մենք հաշվի ենք առել ժամանակակից աշխարհում ջերմոցային գազերի ծավալի կրճատմանը նպաստող ավտոմեքենաների պահանջարկը: Նախագծումից և արտադրությունից մինչև շահագործման ժամկետի ավարտից հետո վերամշակումը մենք կիրառում ենք համալիր մոտեցում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու համար:

 

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դուք կարող եք ընդգծել Ձեր Range Rover Sport-ի
անհատականությունը՝ ավելացնելով Land Rover-ի
ֆիրմային աքսեսուարներ: Բոլոր ոճային, հուսալի
և բազմատեսակ աքսեսուարները արտադրված և
ստուգված են որակի նույն բարձր չափանիշների
համաձայն, ինչպես և օրիգինալ կոմպոնենտները:
Դուք կարող եք ավելացնել աքսեսուարները մեքենայի
շահագործման ցանկացած փուլում, ինչը թույլ կտա
ադապտացնել այն Ձեր փոփոխվող կարիքներին:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.