ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Օպցիաները հասանելի են ոչ բոլոր մոդելների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Land Rover-ի պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերություն: 

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ BLACK DESIGN ՓԱԹԵԹ

Օպցիաների Black Design լրացուցիչ փաթեթը թույլ կտա ընդգծել Ձեր Range Rover Evoque-ի էքստերիերի գրավչությունը: Այս փաթեթը համատեղելի է բոլոր գունային համադրությունների հետ և ներառում է առջևի մգացված լուսարձակները,  հակամառախուղային լուսարձակները (հասանելի չեն 290 ձ.ուժ հզորությամբ Si4 շարժիչի հետ), հետևի լապտերները, թափքի լրամշակման Narvik Black տարրերը և վառ 20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները՝ Satin Black լրամշակմամբ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՕՊՑԻԱՆԵՐԻ GRAPHITE DESIGN ՓԱԹԵԹ

Ընդգծեք Range Rover Evoque-ի արտահայտիչ ոճը օպցիաների Graphite Design փաթեթի օգնությամբ: Այն ներառում է առջևի մգացված լուսարձակները, հակամառախուղային լուսարձակները (հասանելի չեն 290 ձ.ուժ հզորությամբ Si4 շարժիչի հետ), հետևի լապտերները և ռադիատորի վանդակաճաղը՝ Satin Dorchester Grey լրամշակմամբ: Ավտոմեքենայի արտաքինը լրացնելուն կօգնեն էքսկլյուզիվ 20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները՝ Satin Technical Grey լրամշակմամբ:

1 /

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԿՈՆՏՐԱՍՏԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Ընդգծեք Ձեր Range Rover Evoque-ի տանիքը թափքի կոնտրաստային կամ հիմնական գույնի օգնությամբ: Կոնտրաստային տանիքն առաջարկվում է գունային երկու տարբերակով՝  Grey և Black, որոնք էլ ավելի էլեգանտ են դարձնում ավտոմեքենայի կերպարը:

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ՏՊԱՎՈՐԻՉ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ

Ավելի շատ անհատականություն հաղորդեք Ձեր Range Rover Evoque-ին անվասկավառակների օգնությամբ: Սկավառակների լայն տեսականին, դրանց ժամանակակից դինամիկ դիզայնը և չափսերի բազմազանությունը՝ 17-ից 20 դյույմ, թույլ կտան Ձեզ օպտիմալ ընտրություն կատարել: 

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ՄՏԱԾՎԱԾ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՄԱՆՐՈՒՔԸ

Ադապտիվ լուսադիոդային լուսարձակներն առանձնանում են եզակի դիզայնով և ապահովում են ավելի լավ տեսանելիություն և անվտանգություն գիշերային ժամերին:  Էլեկտրակառավարվող արտաքին հայելիները կարող են սարքավորվել մերձդռնային տարածության լուսավորման լամպերով: Մերձդռնային տարածության լուսավորման լամպերը պրոեկտում են Range Rover Evoque-ի գրաֆիկական պատկերը: 

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՕՊՑԻԱՆԵՐ

ԼՈՒՅՍ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Կուպե թափքով մոդելների և հինգդռնանի տարբերակի համար որպես օպցիա հասանելի է ֆիքսված համայնապատկերային տանիքը, որը պարգևում է ընդարձակության զգացողություն, սրահը լցնում է բնական լույսով և ապահովում է հիասքանչ տեսանելիություն: 

Мощь и уверенность - Discovery Sport

ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձեզ հասանելի են Range Rover Evoque ավտոմեքենայի անհատականացման լայն հնարավորություններ, ինչին նպաստում է գույների և լրամշակման նյութերի հարուստ տեսականին, որոնց թվում են՝ Grained կաշին և ծակոտկեն Windsor կաշին: 

Внедорожные способности - Discovery Sport

ՆՐԲԸՆՏԻՐ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ

Էլ ավելի տպավորիչ դարձրեք սրահը հատուկ ալյումինե ներդիրների շնորհիվ, որոնք առաջարկվում են փայլատ Brushed Aluminium, տեքստուրային Textured Aluminium կամ փորագրված Botanical Aluminium լրամշակումներով: Կարելի է նաև ընտրել Figured Macassar մարմարյա փայտից, Dark Grey Oak կաղնուց կամ Gloss Black Strata սնդուսափայլ փայտից պատրաստված ներդիրներ:

 

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ՍՐԱՀԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Land Rover հավաստագրված աքսեսուարները կարող եք տեղադրել ցանկացած պահի: Դրանց թվում են՝ մանկական բազկաթոռները, ծածկոցները, տեխնիկական բազում կատարելագործություններ և ժամանցային համակարգեր:  

Мощь и уверенность - Discovery Sport

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Էլ ավելի տպավորիչ դարձրեք Ձեր Range Rover Evoque-ի արտաքինը վառ շեշտադրումների շնորհիվ, տեղադրեք պաշտպանիչ տարրեր, որպեսզի պաշտպանեք այն արտաճանապարհային պայմաններում երթևեկելու ժամանակ: 

Внедорожные способности - Discovery Sport

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՔԱՐՇԱԿՈՒՄ

Տանիքի ռեյլինգները թույլ են տալիս Ձեզ օգտագործել աքսեսուարների և մարզական գույքի փոխադրման համար նախատեսված հատուկ սարքավորումներ և այս խնդիրը դարձնում են հեշտ և հաճելի: 

Внедорожные способности - Discovery Sport

ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Դարձրեք Ձեր Land Rover-ի արտաքինն իսկապես բացառիկ՝ ընտրելով թեթևաձույլ անվասկավառակներ և ֆիրմային աքսեսուարներ:  

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.