ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«Range Rover Evoque-ը կաբրիոլետ է տարվա բոլոր եղանակների համար։ Ավտոմեքենան իրենից ներկայացնում է առաջատար դիզայնի և համաշխարհային մակարդակի ինժեներական նվաճումների յուրահատուկ համադրություն, որը ընդլայնում է Range Rover Evoque-ի հնարավորությունները և դարձնում ավելի գրավիչ»:

Z-ԱՁԵՎ ԾԱԼՎՈՂ ՏԱՆԻՔ

Կաբրիոլետ Evoque-ի տանիքը բացվում է՝ պարզապես սեղմելով կոճակը: Համակարգը գործում է մինչև 48 կմ/ժ արագությամբ։ 

ՁԵԶ ՀԵՏ ՄԵԿ ԱԼԻՔԻ ՎՐԱ

InControl Touch Pro տեղեկատվական-ժամանցային համակարգը հագեցած է 10.2-դյույմանոց էկրանով, որի կարգավորվող մեկնարկային էջը ապահովում է ինտուիտիվ պարզ կառավարում և արագ մատչում գործառույթներին։

ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԸ

Առջևի ընտրովի ադապտիվ LED լուսարձակները լրացնում են ավտոմեքենայի դիզայնը՝ ընդգծելով նրա արտահայտիչ տեսքը և ապահովելով վառ լուսավորություն:

ՃԱՆԱՉԵԼԻ LAND ROVER

Վստահ երթևեկում տարբեր պայմաններում ցանկացած վայրում։ Ծալվող տանիքը թույլ կտա Ձեզ վայելել ուղևորությունը տարվա ցանկացած եղանակին։

ԴԻԶԱՅՆ

ԴԻԶԱՅՆ

ԴԻԶԱՅՆ՝ ՍՏԵՂԾՎԱԾ
ԶԱՐՄԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Range Rover Evoque-ի վառ ուրվապատկերը մարմնավորեց

ժամանակակից քաղաքի կենսակերպը։ Range Rover Evoque
նոր կաբրիոլետը՝ աշխարհում պրեմիում դասի առաջին կոմպակտ
ամենագնաց-կաբրիոլետը, սահմանում է դիզայնի, հզորության և
վարելու հարմարավետության նոր չափանիշներ։

ԴԻԶԱՅՆ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՍՐԱՀ

Լրացուցիչ առավելությունն այն է, որ այս ավտոմեքենան չորս տեղանի է։ Ընտրովի տաքացվող և հովացվող առջևի նստատեղերը կապահովեն անգերազանցելի հարմարավետություն ճանապարհին։ Սրահի էլեգանտ գծերը համահունչ են Oxford գերազանց կաշվին։  

 

Z-ԱՁԵՎ ԾԱԼՎՈՂ ՏԱՆԻՔ

Տանիքը ծալվում է մինչև 48 կմ/ժ արագությամբ՝ սեղմելով կենտրոնական վահանակի վրա գտնվող կոճակը: 

ԱՌՋԵՎԻ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ LED
ԱԴԱՊՏԻՎ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Որպես տարբերակ հասանելի առջևի ամբողջովին LED լուսարձակները լրացնում են ավտոմեքենայի դիզայնը։

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇԱԿ
ՀԱՄԱԿԱՐԳ ACTIVE
DRIVELINE

Որպես տարբերակ հասանելի ակտիվ լիաքարշակ Active Driveline համակարգը անընդհատ վերահսկում է վարելու գլխավոր ցուցանիշները ինչպես ճանապարհին, այնպես էլ ճանապարհազրկության պայմաններում՝ սահուն միացնելով լիաքարշակ համակարգը, երբ դա  անհրաժեշտ է։

1 /

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԻԱՆԱԼԻ ՄԱՐԶԱՎՒՃԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Արդիական տեխնոլոգիաները, այդ թվում՝ ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response համակարգը և տարբեր ճանապարհածածկերի վրա ցածր արագության տակ որպես կրուիզ կոնտրոլ գործող All-Terrain Progress Control համակարգը ապահովում են Range Rover Evoque-ի վստահ կցումը ցանկացած ճանապարհածածկի հետ՝ անկախ եղանակային պայմաններից։ Հաղթահարվող ջրային արգելքի խորությանը հետևող Wade Sensing ընտրովի համակարգը տվիչների միջոցով թույլ է տալիս ստանալ ջրի խորության մասին տվյալներ իրական ժամանակում։ 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

Իմացեք ավելին Range Rover Evoque կաբրիոլետի բազմաթիվ ֆունկցիաների մասին


Youtube

ԴԻԶԱՅՆ

Range Rover Evoque կաբրիոլետի վառ ուրվապատկերը ժամանակակից քաղաքի կենսակերպի մարմնավորումն է։

Youtube

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այնպիսի նորարար արտաճանապարհային տեխնոլոգիաներով, ինչպիսին է՝ Terrain Response համակարգը, Range Rover Evoque կաբրիոլետը ցանկացած ճանապարհին չի ձախողի։

Youtube

ՇԱՐԺԻՉՆԵՐ

Land Rover-ը առաջարկում է այսօրվա ամենաարդյունավետ և ամենահզոր թեթև ալյումինե 4-գլանային դիզելային և բենզինային շարժիչների շարք։ 

Youtube

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro՝ վերջին սերնդի տեղեկատվական-ժամանցային համակարգ, որ ապահովում է ավտոմոբիլային տեխնոլոգիաների նոր հնարավորություններ։

Youtube

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Range Rover Evoque կաբրիոլետում օգտագործում են կառավարման նորարարական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստանալ մաքսիմալ հաճույք մեքենա վարելուց։

Youtube

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Range Rover Evoque կաբրիոլետի անվտանգության առաջատար տեխնոլոգիաները յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են հարմարավետ և անվտանգ։

Youtube

Z-ԱՁԵՎ ԾԱԼՎՈՂ ՏԱՆԻՔ

Ձայնամեկուսիչ տանիքը ծալվում է 18 վայրկյանում մինչև 48 կմ/ժ արագությամբ: 

Youtube

ԲՈԼՈՐ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

Range Rover Evoque կաբրիոլետը սահմանում է դիզայնի, հզորության և վարելու հարմարավետության նոր չափանիշներ։

ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

4 360ՄՄ

Լայնությունը 2 085 մմ, բարձրությունը 1 609 մմ։ Ծալված հայելիների դեպքում ավտոմեքենայի լայնությունը նվազում է 105 մմ-ով։ 

Բացված տանիքի դեպքում բարձրությունը նվազում է 300 մմ-ով։ 

ՍՐԱՀԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻՑ

965ՄՄ

Նստատեղից մինչև իջեցված տանիքը։

Ուղևորներին երաշխավորվում է բոլոր հարմարություններով ուղևորություն՝ անկախ տանիքի դիրքից։

ՀԵՏԱԴԱՐՁԻ ՏՐԱՄԱԳԻԾԸ

11,3Մ

Ըստ արտաքին անիվի

Range Rover Evoque կաբրիոլետը հեշտությամբ հաղթահարում է ցանկացած իրավիճակ։ Ղեկանիվի հենակից հենակ անհրաժեշտ է կատարել ընդամենը 2,31 պտույտ։

ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԸ (ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՑԻԿԼՈՒՄ)

8,6Լ/100 ԿՄ

Si4 շարժիչով (կոմբինացված ցիկլ).

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.