ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER
EVOQUE

ԻՍԿԱԿԱՆ RANGE ROVER՝ ՀԻԱՆԱԼԻ ԵՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ, ԿՈՄՊԱԿՏ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ 

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԵԶԱԿԻ ԴԻԶԱՅՆ

Գույների և լրամշակման տարբերակների լայն ընտրությունը թույլ կտա դարձնել Ձեր  Range Rover Evoque-ը Ձեր ոճի իսկապես եզակի մարմնավորումը: Ժամանակակից դիզայնն ու տպավորիչ ուրվագիծը երաշխավորում են, որ այն չի կորչի քաղաքային հոսքի մեջ: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

LANDMARK ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Landmark հատուկ թողարկումը դիզայնը հասցնում է որակական նոր մակարդակի: Այն հասանելի է երեք գույնով՝ Yulong White, Corris Grey և էքսկլյուզիվ հագեցած Moraine Blue տարբերակներով: Դրանց բոլորի համար էլ որպես ստանդարտ հասանելի է Carpathian Grey գույնի կոնտրաստային տանիքը: Բացի այդ, այս համալրումը կարող է պարծենալ արտահայտիչ էքստերիերով, որն առանձնանում է Graphite Atlas լրամշակմամբ և 19-դյույմանոց Style 707 թեթևաձույլ անվասկավառակներով՝ 7 կրկնակի շյուղերով և Gloss Dark Grey լրամշակմամբ:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻՆ

ԻՆՏԵՐԻԵՐ

LANDMARK ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Landmark տարբերակի սրահի յուրաքանչյուր միլիմետրն առանձնանում է մտածվածությամբ և կատարման վարպետությամբ: Օրինակ, սրահի արտահայտիչ և էլեգանտ դիզայնն ընդգծելու համար լրամշակման մեջ մենք օգտագործել ենք Ebony գույնի ծակոտկեն Grained կաշի՝ Lunar դարձակարով, և ձևավորման Dark Satin Brushed Aluminium տարրեր:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻՆ

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԿՈՒՊԵ ԹԱՓՔ ԵՎ ՀԻՆԳԴՌՆԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Բացված նստատեղերով հինգդռնանի ավտոմեքենայի բեռնախցիկի ծավալը կազմում է 575 լիտր, իսկ կուպե տարբերակինը՝ 550 լիտր: Երկու մոդելների բեռնախցիկներն էլ բավարար տարածություն են առաջարկում հանգստյան օրերին կատարյալ հանգիստ կազմակերպելիս կամ գնումներ կատարելիս անհրաժեշտ իրերը տեղավորելու համար:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԿԱԲՐԻՈԼԵՏ

Մտածված կոնֆիգուրացիայով կաբրիոլետի բեռնախցիկի դուռը նախագծված է այնպես, որ ապահովվի բեռնավորման բաժանմունքի հեշտ հասանելիությունը: Որպես օպցիա հասանելի է նաև կենտրոնական արմնկակալը՝ երկար իրերի համար նախատեսված բացվածքով: Բեռնախցիկի ծավալը, ինչպես և նախկինում, կազմում է 251 լիտր՝ անկախ տանիքի դիրքից: Այնտեղ հեշտությամբ կտեղավորվի գոլֆի մականների համար նախատեսված պայուսակը կամ մանկական սայլակը:  

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

1 /

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

MERIDIAN TM ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

380 Վտ հզորությամբ աուդիոհամակարգը օպտիմալորեն տեղաբաշխված 10 բարձրախոսի և սաբվուֆերի շնորհիվ ապահովում է ձայնի բացառիկ որակ՝ բյուրեղյա մաքրությամբ արտաբերվող բարձր և հագեցած, խորը ցածր հաճախականությունների վրա:  

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Միակցեք Ձեր սմարթֆոնը ավտոմեքենային և ապահովեք ժամանցի լայն հնարավորություններն ու տեղեկատվության արագ հասանելիությունը: Pro նավիգացիոն համակարգի Dual View կրկնակի պատկերի օպցիոնալ ֆունկցիայով 10-դյույմանոց սենսորային էկրանի շնորհիվ վարորդը կարող է հետևել երթուղուն, մինչ առջևի նստատեղի ուղևորը դիտում է DVD ֆիլմ: InControl Apps հավելվածները հեշտացնում են սմարթֆոնի միակցումը համակարգին՝ թույլ տալով Ձեզ կառավարել համատեղելի հավելվածները սենսորային էկրանի միջոցով, մինչ Meridian™ աուդիոհամակարգը վերարտադրում է Ձեր աուդիոֆայլերը: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու լիտր ծավալով նոր քառագլան բենզինային Si4 շարժիչը՝ սպորտային բնութագրերի և խնայողության հիանալի համադրությամբ, հասանելի է ելքային հզորության երկու տարբերակով՝ 240 ձ.ուժ և 290 ձ.ուժ: Այն համալրված է փականների անընդհատ կառավարման համակարգով և ֆազերի փոփոխման ֆունկցիայով, որոնք թույլ են տալիս հասնել առավելագույն արդյունավետության և արտադրողականության, ինչպես նաև նվազեցնել վառելիքի ծախսը: Բացի այդ, Դուք կարող եք ընտրել դիզելային շարժիչներից որևէ մեկը՝ 150 և 180 ձ.ուժ կամ 240 ձ.ուժ հզորությամբ:

ՎԱՐԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ակտիվ կրուիզ-կոնտրոլը պահպանում է սահմանված արագությունը երկար ճանապարհորդությունների ժամանակ՝ պահպանելով անվտանգ տարածություն առջևից ընթացող ավտոմեքենայից: Adaptive Dynamics տեխնոլոգիայով կախոցն ապահովում է ընթացքի սահունության և ավտոմեքենայի կառավարելիության օպտիմալ համադրություն, իսկ անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը երաշխավորում է շրջադարձերի վստահ հաղթահարումը: Այս համակարգերի շնորհիվ Դուք միշտ վստահ կզգաք Ձեզ այս ավտոմեքենայի ղեկին:

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենայի կապոտի տակ առկա հզորության շնորհիվ այն իրեն վստահ է զգում ցանկացած մակերևութի վրա և անբարենպաստ պայմաններում: Այնպիսի տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպիսին են՝ ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգը և զառիվայր վերահսկելի շարժման համակարգը, Դուք հեշտությամբ կհաղթահարեք ցանկացած արտաճանապարհային խոչընդոտ:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Վարորդին օժանդակող մեր համակարգերը կոնկրետ ճանապարհային իրավիճակների արդյունավետ մոնիթորինգի շնորհիվ թույլ են տալիս Ձեզ կենտրոնանալ վարելու վրա: Օրինակ՝ «կույր» գոտիների վերահսկման համակարգը նախազգուշացնում է Ձեզ ցանկացած կողմից մոտեցող փոխադրամիջոցի մասին, իսկ շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգը ներառում է ավտոմեքենայի պարագծով տեղադրված տեսախցիկները: Այն հեշտացնում է կայանումը և անփոխարինելի է ավելի բարդ խնդիրների լուծման ժամանակ, օրինակ, երբ քարշակում եք արագընթաց նավակ կամ ձիերի տեղափոխման համար նախատեսված կցորդ:  

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մեր ավտոմեքենաները սարքավորված են սրահի հովացման և տաքացման մի շարք նորագույն համակարգերով, որոնք ապահովում են վարորդի և ուղևորների անգերազանցելի հարմարվետությունը: Անկախ եղանակային պայմաններից՝ Դուք սահմանված վայր կժամանեք հանգիստ վիճակում և ուժերով լի: 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ

Ստեղծեք Range Rover Evoque-ի՝ Ձեզ կատարելապես հարմարեցված սրահը: Շարժիչի և սրահի կայանատեղային տաքացման ստանդարտ ֆունկցիան թույլ  է տալիս նախապես տաքացնել կամ հովացնել սրահը՝ սահմանելով ուղևորության սկսման պահի դրությամբ Ձեզ առավել հարմարավետ ջերմաստիճան: Հասանելի են նաև առջևի տաքացվող և օդափոխվող նստատեղերը: Եթե ուզում եք ապահովել առավելագույն հարմարավետություն, խորհուրդ ենք տալիս ընտրել 14 հարաչափով էլեկտրակարգավորվող, կարգավորումների հիշողության և մերսման ֆունկցիայով նստատեղերը, որոնք թույլ են տալիս վարորդին և առջևի ուղևորին սենսորային էկրանի միջոցով ընտրել իրենց անհատական կարգավորումները: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ

Բացեք և փակեք բեռնախցիկի դուռն առանց ավելորդ շարժումների բեռնախցիկի դռան օպցիոնալ սենսորային անհպում բացման ֆունկցիայի շնորհիվ: Էլեկտրոնային բանալիի առկայության դեպքում բավարար է ոտքով անցկացնել հետևի թափարգելի ստորին հատվածով: 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Благодаря системе адаптации к дорожным условиям Terrain Response вы будете уверены в вашем Range Rover Evoque на любой дороге. Для обеспечения оптимального сцепления с дорожным покрытием водитель может выбрать один из следующих режимов: «Трава / гравий / снег», «Грязь / рытвины» и «Песок».

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՏԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Որոշ ուղևորությունների ժամանակ լրացուցիչ սարքավորումների կարիք է զգացվում: Range Rover Evoque-ը՝ թե՛ կուպե, թե՛ հինգդռնանի տարբերակով, հեշտությամբ կքարշակի մինչև 2000 կգ զանգվածով կցորդ, իսկ կաբրիոլետ թափքով տարբերակը՝ մինչև 1500 կգ: Շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների օպցիոնալ համակարգը ներառում է կցորդով տեղաշարժմանն օժանդակող համակարգ, որը հեշտացնում է հետընթաց շարժումը՝ նշելով կցորդի շարժման կանխատեսվող հետագիծը:  

1 /

ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ

ԿԱԽՈՑ

Դժվար է Range Rover Evoque-ի համար գտնել ավելի խիստ փորձություններ, քան նրանք, որոնց մենք ենթարկել ենք ավտոմեքենան: Ճանապարհների վրա և արտաճանապարհային տեղանքում Range Rover Evoque-ի անգերազանցելի դինամիկ հնարավորությունները երաշխավորելու համար այն փորձարկվել է ամենաժամանակակից սարքավորումներով և հաջողությամբ դիմակայել այնպիսի ծանրաբեռնվածությունների, որոնք համարժեք են տասը տարվա շահագործման:

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ

Մեր կլիմայական խցիկներում մենք վերարտադրում ենք ամենահզոր օդային հոսքերը, որոնց երբևէ կարող է հանդիպել Range Rover Evoque-ը: Բացի մինչև 240 կմ/ժ արագությամբ քամուց, ավտոմեքենան փորձարկվում է շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի և օդի ցածր շրջապտույտի պայմաններում: Միայն հնարավորությունների սահմանին կատարվող փորձարկումներն են երաշխավորում համակարգերի և մեխանիզմների հուսալիությունը:  

ԷՔՍՏՐԵՄԱԼ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Որտեղ էլ որ հայտնվեն մեր ավտոմեքենաները՝ խիստ ցրտի կամ կիզիչ շոգի պայմաններում, դրանց բոլոր համակարգերն ու հանգույցները պետք է աշխատեն նույնքան հուսալի, ինչպես միշտ: Ահա թե ինչու մեր կլիմայական խցիկներում մենք իրականացնում ենք փորձարկումներ -40°C -ից մինչև +50°C ջերմաստիճանային պայմաններում: Դրա շնորհիվ նույնիսկ ամենահեռավոր լեռներում կամ անապատներում Դուք մշտապես կմնաք կապի մեջ և շրջապատված կլինեք հարմարավետությամբ:  

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ

Շվեդական Արյեպլուգի սառցապատ փորձադաշտեր, Դուբայի անապատի անողոք ավազներ. որտեղ էլ, որ հայտնվեք, մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենա կցուցադրի իր առասպելական արտաճանապարհային որակները: Յուրաքանչյուր մոդելի նախատիպը ենթարկվում է փորձարկման մինչև 8500 կմ երկարությամբ բարդագույն արտաճանապարհային երթուղիներում: 

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

9-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ  ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Թեթևացրած 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է վառելիքի ծախսի և CO2 արտանետումների օպտիմալ ցուցանիշներ, ինչպես նաև իրավիճակի էլ ավելի ամբողջական վերահսկողություն, երբ շարժվում եք սայթաքուն մակերևույթով: Այն առանձնանում է բացառիկ ամրությամբ և հուսալիությամբ, հիանալի լրացնում է Land Rover ավտոմեքենայի արտաճանապարհային որակները և դրան զուգահեռ ցուցադրում է տեխնիկական կատարելության և արդյունավետության բարձր մակարդակ:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՆ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը նպաստում է Range Rover Evoque-ի մանևրականությանն ու կայունությանը թե՛ ճանապարհի վրա, թե՛ արտաճանապարհային տեղանքում: Համակարգն անընդհատ շտկում է ոլորող մոմենտի բաշխումն անիվների միջև՝ բարելավելով ճանապարհի հետ կցորդումը և կառավարելիությունը: 

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ-ԴՐԱՅՎ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ADAPTIVE DYNAMICS ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԿԱԽՈՑ

Range Rover Evoque-ն ստեղծված է ցանկացած ճանապարհների և եղանակային պայմանների համար: Adaptive Dynamics տեխնոլոգիայով կախոցն ապահովում է ավելի դինամիկ վարման հնարավորություն՝ վայրկյանում մինչև 1000 անգամ հետևելով ավտոմեքենայի շարժմանն ու ակնթարթորեն արձագանքելով վարորդի գործողություններին և ճանապարհային պայմաններին, ինչն ապահովում է առավելագույն կայունություն և փափուկ ընթացք:  

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ-ԴՐԱՅՎ

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ACTIVE DRIVELINE ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ

Active Driveline լիաքարշ համակարգը առավելություններ է ընձեռնում թե՛ մայրուղիների վրա, թե՛ արտաճանապարհային պայմաններում: Վառելիքի առավելագույն խնայողության և շփման կորուստների նվազեցման համար համակարգն անջատում է հետևի անիվների քարշակը, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և անմիջապես նորից միացնում, երբ դա պահանջում են ճանապարհային պայմանները: Արտաճանապարհային եղանակով երթևեկելու ժամանակ ոլորող մոմենտի բաշխումը շտկվում է՝ կախված մակերևույթի հետ ունեցած կցորդման աստիճանից: 

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ-ԴՐԱՅՎ

1 /

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Range Rover Evoque-ի բնապահպանական որակները ավտոմեքենայի ողջ կենսական ցիկլի ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատմանն ուղղված համալիր ջանքերի արդյունք են: 

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԹԵԹԵՎ  ՆՅՈՒԹԵՐ

Թեթևացված նյութերի լայն կիրառման շնորհիվ (ներառյալ՝ մագնեզիումից պատրաստված լայնական հեծանն ու ալյումինե կապոտը) Range Rover Evoque-ն այսօր ամենաթեթև Range Rover ավտոմեքենան է: Նվազեցված է նույնիսկ առջևի լամինացված դիմապակու քաշը, ինչը նպաստել է վառելիքի ծախսի օպտիմալացմանն ու ընթացքային որակների բարելավմանը:

ՇԱՐԺԻՉԻ ԱՆՋԱՏՄԱՆ/ԳՈՐԾԱՐԿՄԱՆ «ՍՏՈՊ/ՍՏԱՐՏ» ՀԱՄԱԿԱՐԳ

Բոլոր շարժիչները սարքավորված են անջատման/գործարկման «Ստոպ/Ստարտ» ինտելեկտուալ համակարգով, որի շնորհիվ շարժիչը ավտոմատ անջատվում է կանգառի ժամանակ և նորից վերսկսում աշխատանքը, երբ վարորդը բաց է թողնում արգելակի ոտնակը: Դրա շնորհիվ նվազում է  վառելիքի ծախսը, և կրճատվում են CO2 արտանետումները:

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.