ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER EVOQUE՝ LANDMARK ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

ՏՊԱՎՈՐԻՉ ԴԻԶԱՅՆ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԷՔՍՏԵՐԻԵՐ

Landmark նոր հատուկ թողարկումը դիզայնը հասցնում է որակական նոր մակարդակի:  Այն հասանելի է երեք գույնով, այդ թվում՝ լյումինեսցենտ Moraine Blue տարբերակով: Դրանց բոլորի համար էլ որպես ստանդարտ առաջարկվում է Carpathian Grey գույնի կոնտրաստային տանիքը: Դրա դիզայնը հիանալի լրացնում են 19-դյույմանոց թեթևաձույլ Style 707 անվասկավառակները՝ 7 կրկնակի շյուղերով և Gloss Dark Grey լրամշակմամբ: Հասանելի են նաև թափքի լրամշակման Graphite Atlas տարրերը: Հարմարվեք հիացած հայացքներին:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ԻՆՏԵՐԻԵՐ

ԷԼԵԳԱՆՏ ԻՆՏԵՐԻԵՐ

Landmark-ի շքեղ, տպավորիչ և ընդարձակ սրահը լրացված է Ebony գույնի Grained ծակոտկեն կաշվով լրամշակված նստատեղերով՝ Lunar դարձակարով, ինչպես նաև Dark Satin Brushed Aluminium տպավորիչ տարրերով: Սրահի դիզայնը կոչված է օգնելու Ձեզ և Ձեր ուղևորներին լիցքաթափվել և վայելել քաղաքային կյանքի հագեցած և էներգիայով լեցուն ռիթմը: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ STYLE 707 ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ՝ 7 ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ

19-դյույմանոց թեթևաձույլ Style 707 անվասկավառակները՝ 7 կրկնակի շյուղերով, Land Rover ֆիրմային նշանով և էքսկլյուզիվ Gloss Dark Grey լրամշակմամբ, հասանելի են միայն Landmark հատուկ սերիայի համար:

ԱՌԱՆՑ ԲԱՆԱԼԻԻ ՄՈՒՏՔԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսուհետև վարորդը կարող է միացնել կամ անջատել ազդանշանային համակարգը  կամ ավտոմեքենայի դռների բլոկավորումը՝ առանց բանալին գրպանից կամ պայուսակից հանելու: Կյանքը դարձել է մի փոքր ավելի հեշտ:  

CARPATHIAN GREY ԳՈՒՅՆԻ ԿՈՆՏՐԱՍՏԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Carpathian Grey գույնի կոնտրաստային տանիքը, որը հասանելի է միայն Landmark հատուկ թողարկման համար, Ձեր առջև բացում է ավտոմեքենայի անհատականացման նոր հնարավորություններ: 

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Ամբողջությամբ ապակյա ֆիքսված համայնապատկերային տանիքը տեսողաբար ընդլայնում է սրահն ու ապահովում է հրաշալի տեսադաշտ: 

ԼՐԱՄՇԱԿՄԱՆ DARK SATIN BRUSHED ALUMINIUM ՏԱՐՐԵՐ

Միայն Landmark տարբերակի համար հասանելի այս տարրերը ընդգծում են Ebony գույնի սրահի ձևավորումը: 

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ

Այս ֆունկցիան ավելի հասանելի է դարձնում բեռնավորման բաժանմունքը: Այն թույլ է տալիս բացել բեռնախցիկի դուռը առանց ձեռքերի օգնության՝ գործարկելով ավտոմեքենայի երկու կողմից տեղադրված ցուցիչները: Բեռնախցիկի դուռը կարելի է բացել նաև կախազարդի վրա առկա կոճակի միջոցով:  

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք 0–100 կմ/ժ, վրկ

Առավելագույն արագություն կմ/ժ Ոլորող մոմենտ   Նմ Վառելիքի ծախսը քաղաքային ցիկլում    լ/100 կմ Վառելիքի ծախսը արտաքաղաքային ցիկլում
լ/100 կմ
Վառելիքի ծախսը խառը ցիկլում 
լ/100 կմ
Արտանետումների մակարդակը CO₂ գ/կմ

TD4 

ԱՓ (4WD)

2,0-լիտրանոց դիզելային շարժիչ (180 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

9 195 430 6,1 4,5  5,1 134

* Բոլոր արժեքները բերված են ճանաչողական նպատակով և պահանջում են պաշտոնական հաստատում:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Լրացրեք Ձեր Range Rover Evoque-ը ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: Ոչ պակաս կարևոր է, որ այս աքսեսուարները կարող են տեղադրվել շահագործման ցանկացած փուլում և ոչ միայն նոր ավտոմեքենայի վրա:  

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԸՆՏՐԵՔ ՄՈԴԵԼԸ
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.