ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

RANGE ROVER EVOQUE՝ SE DYNAMIC ՀԱՄԱԼՐՄԱՄԲ

ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՆԱՄԻԿ ՈՃՈՎ: ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ԱՌՋԵՎԻ ՔՍԵՆՈՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԸ ԲՆԱԿԱՆՈՐԵՆ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՏՊԱՎՈՐԻՉ ԿԵՐՊԱՐԸ

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ 7-ՇՅՈՒՂԱՆԻ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 706

18-դյույմանոց 7-շյուղանի թեթևաձույլ Style 706 անվասկավառակները՝ Land Rover առասպելական նշանով, ավտոմեքենայի դիզայնին էլ ավելի մեծ արտահայտչականություն են հաղորդում: 

INCONTROL TOUCH ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նավիգացիոն համակարգը հեշտացնում է երթուղու պլանավորումն ու հետագա ուղևորությունը ձայնային կարգադրությունների, խաչմերուկների պատկերման և եռաչափ քարտեզների շնորհիվ: Դուք կարող եք սահմանել Ձեր նպատակակետը ընդամենը մի քանի հպումով կամ պարզապես ձայնային հրահանգով: 

ԱՌՋԵՎԻ ՔՍԵՆՈՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ՝ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ

Land Rover-ի նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ այս լուսարձակներն առանձնանում են ավելի պայծառ լույսով և շրջադարձերում ավտոմատ կերպ ուղղում են լուսային հոսքը ղեկի շարժման ուղղությամբ: Տեսադաշտի բարելավումը նպաստում է անվտանգության մակարդակի բարձրացմանը:  

ԹԱՓՔԻ DYNAMIC ՈՃ

Ավելացրեք վերջին վրձնահարվածը: Narvik Black գույնի արտաքին հայելիների վերդիրները, բեռնախցիկի դռան լրամշակումը և ռադիատորի վանդակաճաղը ներդաշնակորեն լրացնում են SE Dynamic-ի գրավիչ արտաքինը: 

GRAINED ԾԱԿՈՏԿԵՆ ԿԱՇՎՈՎ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Բարձրակարգ կաշվով լրամշակումը բնական և շքեղ տեսք ունի և հասանելի է չորս գունային տարբերակով և սրահին հաղորդում է անհատական խառնվածք:

ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆ ՎԵՐԴԻՐՆԵՐ՝ BRIGHT ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ

Դիզայնի տարրեր, որոնք էլ ավելի մեծ դինամիկա են հաղորդում ավտոմեքենայի կերպարին: 

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ

Թափառք  0–100 կմ/ժ, վրկ

Առավելագույն արագություն կմ/ժ Ոլորող մոմենտ  Նմ Վառելիքի ծախսը քաղաքային ցիկլում    լ/100 կմ Վառելիքի ծախսը արտաքաղաքային ցիկլում
լ/100 կմ
Վառելիքի ծախսը խառը ցիկլում
լ/100 կմ
Արտանետումների մակարդակը  CO₂ գ/կմ

TD4 

ԱՓ (4WD)

2,0-լիտրանոց դիզելային շարժիչ (150 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

10 180   380 6,1 4,5 5,1 134

TD4 

ԱՓ (4WD)

2,0-լիտրանոց դիզելային շարժիչ (180 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

9 195 430 6,1 4,5 5,1 134

Si4 

ԱՓ (4WD)

2,0-լիտրանոց բենզինային շարժիչ (240 ձ.ուժ)
9-աստիճան փոխանցումատուփ

7,3 217 340 9,2 6,2 7,3 165

* Բոլոր արժեքները բերված են ճանաչողական նպատակով և պահանջում են պաշտոնական հաստատում:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Լրացրեք Ձեր Range Rover Evoque-ը ոճային, պրակտիկ, ամուր և ունիվերսալ աքսեսուարներով, որոնք թույլ են տալիս ընդգծել ավտոմեքենայի անհատականությունը: Ոչ պակաս կարևոր է, որ այս աքսեսուարները կարող են տեղադրվել շահագործման ցանկացած փուլում և ոչ միայն նոր ավտոմեքենայի վրա:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԸՆՏՐԵՔ ՄՈԴԵԼԸ
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.