ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

ՏԱՐԱԾԱՅԻՆ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՆ MERIDIAN TM SURROUND SOUND ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

Land Rover-ի և բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող աուդիոտեխնոլոգիաների և ազդանշանի թվային մշակման համաշխարհային առաջատար Meridian ընկերության համագործակցության արդյունքում են ստեղծվել Range Rover Evoque ավտոմեքենաների ժամանակակից աուդիոհամակարգերը: Որպես օպցիա առաջարկվում է տարածական հնչողության Meridian Surround Sound 825 Վտ հզորությամբ աուդիոհամակարգը: Այն ներառում է 16 օպտիմալապես դասավորված բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր, որոնք ապահովում են ձայնի անկրկնելի որակ, բարձր տոների արտահայտչականություն ու բասերի ամբողջականություն: Դուք կարող եք լսել երաժշտությունն այնպես, ինչպես դա ցանկանում եք: 

TOUCH ԵՎ TOUCH PRO ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

InControl-ը առաջադեմ տեխնոլոգիաների միակ ամբողջական հավաքածու է, որը թույլ է տալիս կապի մեջ մնալ ուղևորության ժամանակ, ինչպես նաև ապահովում է հուսալի և անվտանգ կապ ավտոմեքենայի հետ, երբ դրա ղեկին չեք: Այս համակարգերը կարելի է լրացնել օպցիաների համապատասխան փաթեթով՝ Connect и Connect Pro:

ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԿԵՐԻ DUAL VIEW ՖՈՒՆԿՑԻԱ

Կրկնակի պատկերի Dual ֆունկցիան թույլ է տալիս վարորդին և ուղևորին դիտել տարբեր կոնտենտ միևնույն 10-դյույմանոց սենսորային էկրանի վրա: Օրինակ՝ վարորդը կարող է օգտագործել արբանյակային նավիգացիոն համակարգը այն պահին, երբ ուղևորը DVD ֆիլմ է դիտում: Կոմպլեկտը ներառում է մեկ զույգ թվային անլար WhiteFire® ականջակալ: 

CONNECT ԵՎ CONNECT PRO

Օպցիաների այս լրացուցիչ փաթեթները կատարելագործում են ավտոմեքենայի կապի հնարավորությունները: Սմարթֆոնի համար նախատեսված InControl Apps հավելվածները կոչված են մեծացնելու ավտոմեքենայի հարմարավետությունը: Դրանց թվում է նաև Spotify* հավելվածը, որի օգնությամբ Դուք կարող եք լսել ավելի քան 30 միլիոն երաժշտական կոմպոզիցիա:* Հասանելի է միայն Apple սմարթֆոնների համար: Հասանելի չէ ռուսական շուկայի համար: Սենսորային էկրանի օգնությամբ Դուք կարող եք դիտել տեղեկություններ Ձեր Range Rover Evoque-ի մասին և փոխգործակցել դրա հետ: Wi‑Fi հասանելիության կետն ու  InControl Pro Services համակարգը, որոնց միջոցով Դուք կարող եք պահպանել կապը արտաքին աշխարհի հետ, հնարավորություն են տալիս զգալիորեն հեշտացնելու առօրյա շատ խնդիրների լուծումներ:

PROTECT

InControl Protect համակարգը հեշտացնում և ավելի հաճելի է դարձնում Ձեր Land Rover-ի կառավարումը: Սմարթֆոնի էկրանին ցանկացած պահի կարող եք տեսնել տեղեկություններ բաքում վառելիքի մակարդակի, կայանատեղիում ավտոմեքենայի գտնվելու, Ձեր ուղևորությունների և նույնիսկ բաց թողած պատուհանի մասին: Օգնության Optimised Land Rover Assistance ծառայությունը անսարքության դեպքում թույլ կտա Ձեզ արագ հաղորդել տեխնիկական տվյալները տարհանող և վերանորոգող ծառայության մասնագետներին, ինչպես նաև տեղեկացնել ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին: Լուրջ միջադեպի դեպքում օգնության կանչի SOS Emergency Call համակարգը կհաղորդի Ձեր կոորդինատները օգնության ծառայություններին:

PRO SERVICES

Pro Services համակարգը, որը հասանելի է օպցիաների Connect Pro փաթեթի կազմում, բարելավում է ավտոմեքենայի տեղեկատվական-ժամանցային հնարավորությունները՝ թույլ տալով Ձեզ էլ ավելի շատ տպավորություններ ստանալ ուղևորությունից և միշտ մնալ կապի մեջ: Այս համակարգը ընդլայնում է Touch Pro-ի հնարավորությունները: Այն առաջարկում է հասանելիության Wi-Fi կետ ու տվյալների հաղորդման կապուղի, որոնց շնորհիվ Դուք կարող եք իրական ժամանակի ռեժիմում ստանալ տեղեկություններ ճանապարհային իրավիճակի մասին և կատարել որոնողական հարցումներ:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

INGENIUM ՇԱՐԺԻՉՆԵՐ

Առաջադեմ շարժիչների Ingenium շարքը համալրվել է 240 ձ.ուժ հզորությամբ բենզինային և դիզելային շարժիչներով և 290 ձ.ուժ հզորությամբ գերարտադրողական բենզինային շարժիչով: Հասանելի են նաև 150 և 180 ձ.ուժ հզորությամբ դիզելային շարժիչները: Լիաքարշ մոդելների համար միջսպասարկային հատվածը ավելացվել է մինչև  30 000 կմ:

ԹԵԹԵՎԱՑՎԱԾ ԿԱԽՈՑ

Ալյումինից և թեթև պողպատից պատրաստված կախոցի կանգնակները սարքավորված են առաջադեմ հիդրավլիկ զատիչներով, որոնք թույլ են տալիս նվազեցնել հարվածային բեռնվածության հետևանքով առաջացող աղմուկը: Այս համակարգն ապահովում է նաև անհարթ մակերևույթի վրա ընթացքի սահունությունն ու կանխում է ղեկանիվի կամ շասսիի հետահարումը:

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱԽՈՑԻ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ADAPTIVE DYNAMICS ՀԱՄԱԿԱՐԳ

Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգն ապահովում է ընթացքի սահունության և կառավարելիության օպտիմալ բալանսը: Սա ապահովվում է վայրկյանում 1000 անգամ ավտոմեքենայի շարժումները գրանցելու և մեղմիչների կոշտությունը Ձեր գործողություններին կամ ճանապարհային պայմաններին համապատասխան կարգավորելու շնորհիվ: Այս ամենը կատարվում է գործնականում ակնթարթորեն, ինչը նվազեցնում է թափքի կողաճոճքն ու ապահովում է ավելի հստակ կառավարելիություն և ընթացքի հարմարավետություն: Համակարգը կարող է նույնիսկ ինքնուրույն որոշել արտաճանապարհային պայմանները և դրանց համապատասխան կարգավորել մեղմիչների աշխատանքը:

ԱՆԻՎԻ ՎՐԱ ՈԼՈՐՈՂ ՄՈՄԵՆՏԻ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը մեծացնում է ավտոմեքենայի կայունությունն ու մանևրականությունը շրջադարձերում: Այն անընդհատ հետևում է ոլորող մոմենտի բաշխմանը բոլոր անիվների միջև և կառավարում այն՝ ճանապարհի հետ կցորդումը բարելավելու և մայրուղիների ու արտաճանապարհային պայմաններում կառավարելիությունն ապահովելու համար: Այս համակարգը կարող է  նաև մեծացնել շրջադարձի հաղթահարման արագությունն ու նվազեցնել թերշրջադարձելիությունը ներքին հետևի անիվի արգելակման շնորհիվ կամ արտաքին հետևի անիվին լրացուցիչ ոլորող մոմենտ հաղորդելու օգնությամբ, ինչը նպաստում է ավտոմեքենայի կայունությանը: 

9-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Թեթև ու կոմպակտ 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է վառելիքի ծախսի և CO2 արտանետումների օպտիմալ մակարդակը, ինչպես նաև ավելի լավ կառավարելիություն սայթաքուն ճանապարհին կամ քարշակման ժամանակ, ինչին նպաստում է հատուկ նախագծված գերցածր առաջին փախանցումը: Փոխանցման համակարգն առանձնանում է բացառիկ ամրությամբ և հիանալի լրացնում է ավտոմեքենայի արտաճանապարհային որակները՝ ընդ որում ցուցադրելով տեխնիկական կատարելության և արդյունավետության բարձր մակարդակ:

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ACTIVE DRIVELINE

Այս համակարգը, որը օպցիոնալ է TD4 180 ձ.ուժ շարժիչով ավտոմեքենաների և ստանդարտ՝  Si4 և SD4 շարժիչով համալրումների համար, հանդիսանում է Ձեր ավտոմեքենայի առավելությունը թե՛ ճանապարհների վրա, թե՛ արտաճանապարհային պայմաններում: Եթե շարժման պայմանները թույլ են տալիս, համակարգը կարող է անջատել հետևի անիվների քարշակումը՝ վառելիքի խնայողությունն ապահովելու համար: Մակերևույթի փոփոխության կամ ավտոմեքենայի կտրուկ արագացման դեպքում համակարգը սահուն և վարորդի համար աննկատ կրկին գործարկում է հետևի քարշակումն ընդամենը 300 միլիվայրկյանի ընթացքում: Սենսորային էկրանի հատուկ դիսփլեյը թույլ է տալիս Ձեզ ամբողջովին վերահսկել իրավիճակը:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՇՏԱԿԱՆ ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ (4WD)

Անկախ տեղադրված շարժիչից՝ Range Rover Evoque-ը սարքավորվում է մշտական լիաքարշ համակարգով (4WD): Առջևի և հետևի անկախ ենթաշրջանակները, կոշտ կրող թափքը և այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսին է՝ մշտական լիաքարշ ինտելեկտուալ համակարգը (4WD), երաշխավորում են Ձեր վստահությունն արտաճանապարհային պայմաններում:

ALL-TERRAIN PROGRESS CONTROL ՀԱՄԱԿԱՐԳ

All Terrain Progress Control (ATPC) համակարգը, որն աշխատում է ցածր արագությունների պայմաններում (1,8-ից մինչև 30 կմ/ժ), թույլ է տալիս վարորդին պահպանել կայուն արագություն բարդ պայմաններում, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ վարելու և ճիշտ ճանապարհն ընտրելու վրա: Այն նաև օգնում է փափուկ և սահուն պոկվել տեղից նույնիսկ ցածր կցորդմամբ սայթաքուն մակերևույթների վրա, ինչպիսին են՝ սառույցը, ձյունը կամ թաց խոտը:  

TERRAIN RESPONSE™

Terrain Response™ համակարգը Discovery Sport-ի հնարավորությունները հասցնում է նոր բարձրության: Այն օպտիմալացնում է շարժիչի, փոխանցումային համակարգի, դիֆերենցիալների և շասսիի աշխատանքը՝ ապահովելով առավելագույն կառավարելիություն, հարմարավետություն և կցորդում ցանկացած ճանապարհային պայմաններում: Պարզապես ընտրեք տվյալ պայմաններին առավել համապատասխան ռեժիմը՝  հիմնական, խոտ/խճաքար/ձյուն, ցեխ/ակոս և ավազ: Դուք մշտապես վստահություն կզգաք Ձեր ավտոմեքենայի ղեկին:  

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Զառիվայր վերահսկելի շարժման Land Rover-ի կողմից պատենտավորված համակարգը (HDC) հասանելի է բոլոր լիաքարշ (4WD) Land Rover ավտոմեքենաների համար: Այն թույլ է տալիս մեծացնել կառավարելիությունը կտրուկ լանջերով շարժման ժամանակ՝ պահպանելով մշտական արագությունն ու գործարկելով արգելակային համակարգը առանձին-առանձին յուրաքանչյուր անիվի համար: Համակարգը ավտոմատ կերպով ակտիվացնում է ավտոմեքենայի արգելակները՝ պահպանելով արագությունը ընտրված փոխանցման և արագացման ոտնակի դիրքին համապատասխան:  

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՂ WADE SENSING ՀԱՄԱԿԱՐԳ

Ավելի անվտանգ զգացեք Ձեզ ջրային խոչընդոտների կամ ջրով լցված տարատեսակ մակերևույթների հաղթահարման ժամանակ: Wade Sensing համակարգը չափում է խոչընդոտի խորությունը արտաքին հայելիների ստորին հատվածում տեղադրված ցուցիչների օգնությամբ և տվյալները հաղորդում է իրական ժամանակի ռեժիմով: Այս տվյալները և առավելագույն թույլատրելի խորությունն արտացոլվում են սենսորային էկրանին, ինչը թույլ է տալիս Ձեզ ընդունել հիմնավորված որոշումներ:

ԹԵՔ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՍԱՀՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Ինչպես և զառիվեր սահուն մեկնարկի ֆունկցիան, այս համակարգը ևս կանխում է ավտոմեքենայի չափազանց արագացումը լանջով ներքև շարժվելու ժամանակ: Եթե ավտոմեքենան կանգ է առնում և նորից շարժվում թեք մակերևույթի վրա, համակարգը գործարկում է արգելակն ու սահուն թողնում այն շարժումն սկսելու պահին:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԿԱՅԱՆԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգն իր վրա է վերցնում ղեկային կառավարումը՝  զուգահեռ կայանման ժամանակ տեղավորելով ավտոմեքենան հասանելի տարածության մեջ: Պարզապես ընտրեք համապատասխան փոխանցումը և վերահսկեք արագությունը արագացման և արգելակի ոտնակների օգնությամբ: Այս համակարգը հեշտացնում է նաև մանևրումը կայանատեղիից դուրս գալու ժամանակ: Գրաֆիկական պատկերներն ու նախազգուշացումները օգնում են կատարել անհրաժեշտ գործողությունները:

ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Թափքի ողջ պարագծով տեղադրված տեսախցիկների համակարգն ապահովում է հիանալի շրջանածիր տեսադաշտ ավտոմեքենայի շուրջ: Այն հեշտացնում է կայանումը և անփոխարինելի է ավելի բարդ խնդիրների լուծման ժամանակ, օրինակ՝ արագընթաց նավակի կամ ձիերի տեղափոխման համար նախատեսված կցորդի քարշակման դեպքում: Այս տեխնոլոգիան ոչ միայն թույլ է տալիս պատկեր ստանալ միաժամանակ մի քանի տեսախցիկից, այլև սարքավորված է մասշտաբայնացման և համայնապատկերացման ֆունկցիաներով՝ արտացոլելով այն օբյեկտները, որոնք սովորաբար գտնվում են անհարմար անկյան տակ կամ Ձեր տեսադաշտից դուրս: 

«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Կույր» գոտիների վերահսկման ֆունկցիան լրացված է հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման ֆունկցիայով: Համապատասխան կողմի կողային հայելու մեջ լուսային ազդանշանների օգնությամբ այն նախազգուշացնում է «կույր» գոտում գտնվող կամ դրան մոտեցող փոխադրամիջոցների մասին: Հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը արձակում է ձայնային կամ լուսային ազդանշաններ՝ թույլ տալով կատարել անվտանգ հետընթաց մանևրներ նույնիսկ անբավարար տեսանելիության պայմաններում:

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՎԱՐՈՐԴԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ 

Երթևեկության շարքի պահպանման համակարգը ճանաչում է այնպիսի իրավիճակներ,երբ Ձեր ավտոմեքենան հանկարծակի շեղվում է հետագծից, և սահուն կերպով վերադարձնում է այն իր շարքը: Վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը որոշում է, որ վարորդը քնում է և դիսփլեյի վրա արտացոլում է հաղորդագրություն՝ հանգստանալու առաջարկով:

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ

Մայրուղու վրա կամ դանդաղ շարժվող տրանսպորտային հոսքում Դուք կարող եք կառավարումը վստահել այս համակարգին, որը կպահպանի անվտանգ տարածությունն առջևից ընթացող ավտոմեքենայից, եթե այն դանդաղեցնում է ընթացքը կամ կանգ է առնում: Եթե առջևում գտնվող ավտոմեքենան արագանում է, նույն կերպ կվարվի Ձեր Range Rover Evoque-ը: 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային նշանների ճանաչման համակարգը տեղեկացնում է Ձեզ ճանապարհային պայմանների մասին՝ սարքավորումների վահանակի կամ պրոեկցիոն դիսփլեյի (առկայության դեպքում) վրա արտացոլելով տեղեկություններ որոշակի ճանապարհային նշանների մասին: Այս համակարգը ճանաչում է արագության սահմանափակման նշանները (ներառյալ՝ թույլատրելի արագության մասին տեղեկացնող նշանները) և լրացուցիչ կարևոր տեղեկություններ պարունակող նշանները, օրինակ՝ այն մասին, որ պետք նվազեցնել արագությունը թաց ճանապարհով ընթանալիս:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ

Բեռնախցիկի սենսորային անհպում բացման ֆունկցիան թույլ է տալիս Ձեզ բացել և փակել բեռնավորման բաժանմունքի դուռը դրսից՝ առանց ավտոմեքենային հպվելու կամ էլեկտրոնային բանալին օգտագործելու: Երբ ֆունկցիան մոտակայքում գտնում և ճանաչում է էլեկտրոնային բանալին, այն գործարկելու համար բավարար է ոտքով անցկացնել ավտոմեքենայի տակով, ինչի շնորհիվ կակտիվանան բեռնախցիկի երկու կողմից տեղադրված ցուցիչները: 

HOMELINK® ՀԱՄԱԿԱՐԳ

Կանոնակարգեք Ձեր կյանքը HomeLink® համակարգի օգնությամբ: Այս ունիվերսալ հաղորդիչը ծրագրավորվում է այնպես, որ թույլ տա Ձեզ կառավարել երեք անլար համակարգերը՝ ավտոտանկի դռները, ավտոմատ դարպասները կամ լուսավորությունը, անմիջապես տնից կամ գրասենյակից: Կառավարման վահանակի կորուստն այլևս խնդիր չէ: 

ՍՐԱՀԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Այս ֆունկցիան թույլ է տալիս փոփոխել ավտոմեքենայի սրահի լուսավորման գույնն ու երանգն այնպես, որ կարողանաք ստեղծել Ձեր տրամադրությանը համահունչ մթնոլորտ: Ներկապնակը պարունակում է տասը գույն՝ սառնաշունչ Ice White-ից մինչև էներգիայով լեցուն Racing Red-ը:

ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ

Այս համակարգը կիրառում է օդի ցուցիչ, որը հետևում է խոնավությանը, աղտոտվածության մակարդակին և էքստրեմալ եղանակային պայմաններին: Ամբողջ թափքով մեկ տեղադրված օդափոխիչ անցքերը թույլ են տալիս համապատասխան ձևով կարգավորել սրահի ջերմաստիճանը: Ձեր ուղևորները միշտ հարմարավետ կզգան իրենց:

Ձեր շուկայում տեխնոլոգիաների և օպցիաների հասանելիությունը ճշտեք Land Rover-ի պաշտոնական դիլերից: Որոշ ֆունկցիաներ օպցիոնալ են, իսկ յուրաքանչյուր ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը կախված են ընտրված մոդելից: Մանրամասները ճշտեք Land Rover-ի պաշտոնական դիլերից: *WhiteFire®-ը հանդիսանում է Unwired Technology LLC ընկերության գրանցված ապրանքանշան, և Land Rover ընկերության կողմից դրա ցանկացած օգտագործում կարգավորվում է լիցենզիոն համաձայնագրով:

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.