ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

INGENIUM ՇԱՐԺԻՉՆԵՐ

Մեր նոր շարժիչը ապահովում է գերազանց հատկանիշներ, տնտեսում և անհամեմատելի բարելավում։ Այն թեթև է, նախկին ուժային ագրեգատներից, որպես կանոն, 20 կգ-ով և ներկայացված է  150 և 180 ձիաուժ հզորությամբ տարբերակներով, լիաքարշակ է և հագեցած 9-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփով։ Ներքին շփման ուժը՝  համեմատած նախորդ սերունդների շարժիչներին, 17% -ով քիչ է։

ԹԵԹԵՎԱՑՐԱԾ ԿԱԽՈՑ

Կախոցի ալյումինից և թեթև պողպատից պատրաստված հենակները հագեցած են առաջատար հիդրավլիկ զատիչներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել հարվածային ճնշումների արդյունքում առաջացած աղմուկը։ Այս համակարգը նաև ապահովում է ընթացքի սահունություն անհարթ մակերեսի վրա և հետահարվածի բացակայումը ավտոմեքենայի ղեկանիվին կամ շասսիին։

Ընթացքային բնութագրեր

ԿԱԽՈՑԻ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ADAPTIVE DYNAMICS ՀԱՄԱԿԱՐԳ

Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգը ապահովում է ընթացքի սահունության և կառավարելիության միջև օպտիմալ հավասարակշռությունը: Սա արվում է ավտոմեքենայի ընթացքի մինչև 1000 անգամ/վայրկյան հաճախականությամբ մոնիտորինգի և մեղմիչների կոշտության կարգավորման միջոցով՝ կախված Ձեր գործողություններից և ճանապարհային պայմաններից։ Սա կատարվում է գրեթե միանգամից՝ նվազացնելու կողաթեքումը, ապահովելու ավելի լավ կառավարելիություն և հարմարավետ ընթացք։ Համակարգը նաև կարող է որոշել արտաճանապարհային պայմանները և համապատասխանաբար կարգավորել մեղմումը։

ՊՏՏՈՂ ՄՈՄԵՆՏԸ ԱՆԻՎԻ ՎՐԱ ԴԻՆԱՄԻԿ ԲԱՇԽԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը բարելավում է ավտոմեքենայի կայունությունը և շարժունակությունը շրջադարձերի ժամանակ։ Այն անդադար վերահսկում է պտտող մոմենտի բոլոր անիվների միջև բաշխումը և կառավարում այն՝ բարելավելու կցումը ճանապարհածածկի հետ և կառավարելիությունը ինչպես մայրուղու վրա, այնպես էլ ճանապարհազրկության պայմաններում։ Այս համակարգը նաև կարող է մեծացնել շրջադարձի արագությունը և նվազեցնել անբավարար դարձվածությունը՝ ներքին հետևի անիվի արգելակման և արտաքին հետևի անիվի վրա պտտող մոմենտի լրացուցիչ բաշխման  հաշվին՝ այսպիսով բարելավելով կայունությունը։

9-ԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

Թեթև, կոմպակտ 9-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփը ապահովում է վառելիքի սպառման և CO2-ի արտանետումների օպտիմալ մակարդակ, ինչպես նաև ավելի լավ կառավարում սայթաքուն ճանապարհին կամ տարհանման ժամանակ՝ հատուկ նախագծված գերցածր առաջին փոխանցման շնորհիվ։ Փոխանցման տուփը առանձնանում է բացառիկ ամրությամբ և գերազանց լրացնում է ավտոմեքենայի արտաճանապարհային հնարավորությունները և միևնույն ժամանակ ցուցադրում բարձր մակարդակի տեխնիկական կատարելություն և արդյունավետություն։

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ ACTIVE DRIVELINE

180 ձաիուժ հզորությամբ TD4 դիզելային և Si4 բենզինային շարժիչի վրա տեղադրված այս համակարգը կարող է դառնալ անգին օգնական ինչպես մայրուղու, այնպես էլ ճանապարհազրկության պայմաններում։ Շատ դեպքերում մայրուղիով երթևեկելու ընթացքում այն կարող է անջատել հետևի անիվները՝ վառելիքի ծախսը կրճատելու համար։ Երբ ճանապարհածածկը փոխվում է, կամ Դուք կտրուկ մեծացնում եք արագությունը, այն 300 միլիվայրկյանում սահուն և աննկատ միացնում է հետնաքարշակը։ Սենսորային էկրանի հատուկ դիսպլեյը ապահովում է ճանապարհի մշտական հսկողություն։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼԻԱՔԱՐՇԱԿ (4WD)

Յուրաքանչյուր Range Rover Evoque ավտոմեքենա՝ 150 և 180 ձիաուժ հզորությամբ 2,0-լիտրանոց տուրբոդիզելային TD4 շարժիչով կամ 2-լիտրանոց բենզինային Si4 շարժիչով, համալրված է լիաքարշակ համակարգով։ Առանձին առջևի և հետևի ենթաշրջանակները, պինդ կրող թափքը և մի շարք տեխնոլոգիաներ, օրինակ՝ ինտելեկտուալ լիաքարշակ համակարգը, Ձեր վստահության երաշխավորումն են ճանապարհազրկության պայմաններում։

ALL-TERRAIN PROGRESS CONTROL ՀԱՄԱԿԱՐԳ

Ցածր արագությունների վրա աշխատող (1,8-ից մինչև 30 կմ/ժ) All-Terrain Progress Control (ATPC) համակարգը օգնում է վարորդին պահպանել ստաբիլ արագություն բարդ իրավիճակներում, որպեսզի Դուք կարողանաք կենտրոնանալ ճանապարհի և մեքենա վարելու վրա: Այն նաև օգնում է փափուկ և սահուն շարժվել տեղից նույնիսկ ցածր կցման պայմաններում, ինչպիսիք են՝ սառույցը, ձյունը կամ թաց խոտը:

TERRAIN RESPONSE

Terrain Response համակարգը բարձրացնում է Discovery Sport-ի հնարավորությունները նոր մակարդակի։ Այն օպտիմիզացնում է շարժիչի, փոխանցման տուփի, դիֆերենցիալի, շասսիի աշխատանքը՝ ապահովելու մաքսիմալ կառավարելիություն, հարմարավետություն և կցում ցանկացած ճանապարհային պայմաններում։ Պարզապես ընտրեք ընթացիկ պայմանների համար ամենահարմար ռեժիմը՝  հիմնական, խոտ / մանրախիճ / ձյուն, ցեղ / ողողափոսեր և ավազ։ Դուք Ձեզ միշտ վստահ կզգաք ավտոմեքենայի ղեկին։ 

ԶԱՌԻՎԱՅՐ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Land Rover ընկերության կողմից պատենտավորված զառիվայր  ընթացքի վերահսկման համակարգն անփոփոխ արագության պահպանման հաշվին օգնում է պահել ավտոմեքենան հսկողության տակ բարդ զառիվայր ընթացքի ժամանակ՝ անհրաժեշտության դեպքում թեթև արգելակելով համապատասխան անիվը։ Համակարգը ավտոմատ դանդաղեցնում է ավտոմեքենայի ընթացքը և պահպանում արագությունը՝ ըստ միացված փոխանցմանը և արագության ոտնակի դիրքի:

ՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԱՐԳԵԼՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՂ WADE SENSING ՀԱՄԱԿԱՐԳ

Զգացեք Ձեզ ավելի վստահ, երբ անցնում եք ջրային խոչընդոտների կամ ջրով ողողված տարածքների միջով։ Wade Sensing  համակարգը չափում է ջրային արգելքի խորությունը դրսի հայելիների ներքևի մասում գտնվող տվիչների օգնությամբ և փոխանցում ավտոմեքենայի մասին տվյալները իրական ժամանակում։ Այդ տվյալները և ջրային արգելքի մաքսիմալ խորությունը արտաբերվում են սենսորային էկրանի վրա, ինչը թույլ է տալիս Ձեզ կայացնել հիմնավորված որոշումներ։

ԹԵՔ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՍԱՀՈՒՆ ԵԼԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ 

Ինչպես զառիվեր սահուն ելընթացի ֆունկցիան այս համակարգը կանխում է ավտոմեքենայի չափից բարձր արագանալը զառիվայր ընթացքի ժամանակ։ Եթե ավտոմեքենան կանգ է առնում և սկսում է շարժվել է թեք հարթության վրա, համակարգը գործի է դնում արգելակը և կամաց բաց թողնում ելընթացի ժամանակ։

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Կայանմանն օժանդակող մեր համակարգը կատարում է զուգահեռ և ուղղահայաց կայանում ավելի հեշտ, քան երբևէ՝ սկսած տեղի  ընտրությունից մինչև մանևրելը։ Պարզապես միացրեք համապատասխան փոխանցումը և գազի ու արգելակման ոտնակների միջոցով կառավարեք արագությունը։ Այս համակարգը նաև կօգնի դուրս գալ ավտոկայանատեղից՝ հեշտացնելով մանևրումը։ Այս դեպքում շատ են օգնում ազդանշանները և գրաֆիկան։

ՇՐՋԱՁԵՎ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԽՑԻԿ

Ավտոմեքենայի պարագծով տեղադրված տեսախցիկների համակարգը ապահովում է հիանալի շրջանաձև տեսանելիություն ավտոմեքենայի շուրջ։  Սա հեշտացնում է կայանումը և  անփոխարինելի է ավելի բարդ խնդիրների լուծման համար, օրինակ՝ արագընթաց կատերի կամ ձիաբեռնասայլի տարհանման համար: Այս տեխնոլոգիան ոչ միայն օգնում է ստանալ պատկեր միաժամանակ մի քանի տեսախցիկից, այլև առաջարկում է մասշատաբավորման և համայնապատկերավորման ֆունկցիաներ՝ արտաբերելով օբյեկտներ, որոնք սովորաբար գտնվում են անհարմար անկյան տակ՝ տեսանելիությունից դուրս։ 

«ԿՈՒՅՐ» ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Կույր» գոտիների վերահսկման համակարգը համալրված է հետընթացքի ժամանակ աջից/ձախից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման ֆունկցիայով։ Համապատասխան կողմի կողային հայելու վրայի լուսային ազդանշանների միջոցով այն զգուշացնում է «կույր» գոտում գտնվող կամ մոտեցող ավտոմեքենայի մասին։  Հետընթացքի ժամանակ աջից/ձախից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը ազդարարում է ձայնային և լուսային ազդանշաններ՝ օգնելով հետընթացքի ժամանակ կատարել անվտանգ մանևրումներ նույնիսկ սահմանափակ տեսանելիության պայմաններում։

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՎԱՐՈՐԴԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Երթևեկության գիծը պահելու համակարգը ճանաչում է իրավիճակները, երբ Ձեր ավտոմեքենան պատահաբար շեղվում է ուղեգծիծ, և աստիճանաբար ղեկանիվի միջոցով վերադարձնում ավտոմեքենան իր գիծ։ Վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման ֆունկցիան կանխատեսում է, որ վարորդը ընկնում է քնի մեջ և էկրանին արտաբերում հաղորդագրություն՝ հուշելով հանգստանալ։

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ

Մայրուղու վրա կամ դանդաղ երթևեկող տրանսպորտային հոսքի մեջ Դուք կարող եք վստահել կառավարումը այս համակարգին, որը կպահպանի անվտանգ հեռավորություն առջևի ավտոմեքենայից, եթե այն դանդաղեցնի ընթացքը կամ կանգ առնի։ Եթե ավտոմեքենան մեծացնի արագությունը, նույն կերպ կվարվի նաև Ձեր Range Rover Evoque.

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային նշանների ճանաչման համակարգը տեղեկացնում է Ձեզ ճանապարհային պայմանների մասին՝ արտաբերելով  ճանապարհային որոշակի նշանների մասին տեղեկությունները գործիքների վահանակի վրա կամ պրոեկցիոն էկրանին (առկայության դեպքում)։ Այս համակարգը ճանաչում է արագության սահմանափակման ճանապարհային նշանները (ներառյալ՝ թույլատրելի արագության նշանները) և լրացուցիչ կարևոր տեղեկություններ պարունակող նշանները, օրինակ՝ այն մասին, որ անհրաժեշտ է իջեցնել արագությունը թաց ճանապարհով երթևեկելիս։

ԿՈՄՖՈՐՏ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ 

Բեռնախցիկի դռան սենսորային անհպում բացման ֆունկցիան թույլ է տալիս ինչպես բացել, այնպես էլ փակել բեռնախցիկի դուռը՝ չդիպչելով ավտոմեքենային կամ բանալուն։ Երբ համակարգը ճանաչում է էլեկտրոնային բանալին, այն միացնելու համար միայն անհրաժեշտ է ոտքով շարժում կատարել ավտոմեքենայի տակ՝ բեռնախցիկի երկու կողմից տեղակայված տվիչները ակտիվացնելու համար։ 

HOMELINK®

Կազմակերպեք Ձեր առօրյան HomeLink® համակարգի օգնությամբ։ Այս ունիվերսալ տվիչը այնպես է ծրագրավորված, որ թույլ է տալիս տանից կամ գրասենյակից կառավարել մի քանի անլար (մինչև 3) համակարգեր, ինչպիսիք են՝ ավտոտնակի դռները, ավտոմատ դարպասները կամ լուսավորությունը։ Հեռակառավարման վահանակը կորցնելն այլևս խնդիր չէ։ 

ՍՐԱՀԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Այս ֆունկցիան թույլ է տալիս փոխել ավտոմեքենայի սրահի լուսավորության գույնը կամ երանգները՝ Ձեր տրամադրությանը համապատասխանող միջավայր ստանալու համար։ Առաջարկվում են տասը գույն՝ սառնաշունչ  Ice White-ից մինչև էներգետիկ Racing Red-ը։

ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Այս համակարգում օգտագործվում են օդային տվիչներ, որոնք վերահսկում են խոնավությունը, օդի աղտոտման մակարդակը և ծայրահեղ եղանակային պայմանները: Օդափոխման անցքերը, տեղակայված ամբողջ թափքով, թույլ են տալիս պատշաճ կերպով կարգավորել սրահի ջերմաստիճանը: Ձեր ուղևորները միշտ իրենց կզգան հարմարավետ։

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ—ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

MERIDIAN™ ՀԱՄԱԿԱՐԳ

Range Rover Evoque-ի համար առաջատար աուդիո համակարգերի նախագծումը իրականացվում էր Land Rover ընկերության կողմից՝ Meridian ընկերության հետ համատեղ, որը աուդիո տեխնոլոգիաների և ձայնի թվային մշակման ոլորտի համաշխարհային առաջատարն է։

INCONTROL TOUCH PRO ՀԱՄԱԿԱՐԳ

InControl Touch Pro համակարգի հաջորդ սերնդի սարքերը և ծրագրային լուծումները դուրս են բերում Range Rover Evoque-ի կապի և ժամանցային հնարավորությունները նոր մակարդակի։ InControl Touch Pro համակարգը ամենաժամանակակից մուլտիմեդիա համակարգն է, որով համալրված են Land Rover ավտոմեքենաները։ Նրբազգաց 10-դյույմանոց սենսորային էկրանը առաջարկում է ձեռքով «թերթելու» и «մեծացնելու/փոքրացնելու» ֆունկցիաներ՝ թույլ տալով վայելել ձայնի և պատկերի բարձր որակ։ Լիովին կարգավորվող մեկնարկային դիսպլեյը և ձայնային կառավարման ֆունկցիան ավելի են ընդլայնում Ձեր հնարավորությունները։ 

ԵՐԿԱԿԻ ՊԱՏԿԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երկակի պատկերի համակարգը* թույլ է տալիս վարորդին և առջևի նստատեղի ուղևորին 10-դյույմանոց սենսորային էկրանի վրա  դիտել տարբեր պատկերներ։  Օրինակ՝ վարորդը կարող է օգտագործել նավիգացիոն համակարգը, իսկ ուղևորը՝ դիտել DVD ֆիլմեր։ Այս տարբեակի հետ տրամադրվում է WhiteFire անլար ականջակալների մեկ զույգ։

INCONTROL CONNECT ԵՎ INCONTROL CONNECT PRO

Այս լրացուցիչ տարբերակները դուրս են բերում Ձեր ավտոմեքենայի կապի և ժամանցային հնարավորությունները նոր մակարդակի։ InControl Apps и Remote Premium հավելվածները ընդլայնում են Ձեր հնարավորությունները ավտոմեքենայում սմարթֆոնի համար համատեղելի հավելվածների և 10-դյույմանոց սենսորային էկրանի օգնությամբ՝ թույլ տալով վերահսկել Ձեր Range Rover Evoque-ը և մնալ կապի մեջ։ Wi‑Fi կետը և InControl Pro ծառայությունները թույլ են տալիս կապի մեջ մնալ արտաքին աշխարհի հետ։ Ձեր կյանքը աշխատավայրում և հանգստի ժամանակ ավելի է հեշտանում։ 

INCONTROL PROTECT ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեր սմարթֆոնը հանդես է գալիս որպես կապող օղակ Ձեր և ավտոմեքենայի միջև InControl Protect համակարգի շնորհիվ։ InControl Remote հավելվածի օգնությամբ Դուք կարող եք հեռակա ստուգել վառելիքի մակարդակը բակի մեջ, գտնել Ձեր ավտոմեքենան ծանրաբեռնված ավտոկայանատեղիում, հիշել Ձեր երթուղիները, և նույնիսկ ստուգել արդյոք պատուհանները փակ են։ Նաև ակտիվացված է Land Rover-ի օգնության օպտիմիզացված ծառայությունը, որը գրեթե անհնար  անսարքության դեպքում կարող է փոխանցել Ձեր ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին տվյալները և գտնվելու վայրը Ձեր ապահովագրական ընկերությանը։ Լուրջ միջադեպի դեպքում ահազանգի ֆունկցիան կտեղեկացնի Ձեր գտնվելու վայրին մասին համապատասխան ծառայություններին:

INCONTROL PRO ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

InControl Connect Pro տարբերակների փաթեթի մեջ ներառված InControl Pro ծառայությունները ընդլայնում են տեղեկատվական-ժամանցային համակարգի հնարավորությունները՝ ապահովելու անթերի կապ: Այս ծառայությունները լրացնում են InControl Touch Pro համակարգը՝ հնարավորություն տալով ապահովել Wi-Fi կետ և տվյալների փոխանցում, ինչի շնորհիվ Դուք կարող եք ստանալ անհրաժեշտ տեղեկություններ ընթացիկ երթևեկության մասին, հիշել ամենօրյա երթուղիները և կատարել որոնում համացանցում:

 

Տեխնոլոգիաների և տարբերակների հասանելիությունը Ձեր շուկայում ճշտեք Land Rover-ի պաշտոնական դիլերի մոտ։ Որոշ ֆունկցիաներ առաջարկվում են որպես տարբերակ, իսկ յուրաքանչյուր ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը կախված են ընտրված մոդելից։ Մանրամասները ճշտեք Land Rover-ի պաշտոնական դիլերից՝ Ֆորա Պրեմիումից։

*WhiteFire-ը Unwired Technology LLC ընկերության գրանցված ապրանքանիշն է և դրա ցանկացած օգտագործում Land Rover ընկերության կողմից կանոնավորվում է արտոնագրված համաձայնությամբ։

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.