ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

«Range Rover Evoque-ն ապրել է համարձակ զարգացում։ Սա իրական Range Rover է յուրահատուկ դիզայնով»:

Ջերրի Մակգովերն

Land Rover-ի կրեատիվ և դիզայնի գծով տնօրեն

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴԻԶԱՅՆ

Գույների և ձևավորման տարբերակների լայն ընտրությունը թույլ կտա դարձնել Ձեր Range Rover Evoque-ը Ձեր ոճի իրապես յուրահատուկ մարմնավորումը։ Արդիական դիզայնը և տպավորիչ ուրվագծերը երաշխավորում են, որ նա քաղաքային հոսքի մեջ աննկատ չի մնա։

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՍՐԱՀ

Դեկորատիվ երկակի դարձակարով կաշին և փայտից ու ալյումինից ներդիրների լայն ընտրանին թույլ են տալիս ստեղծել իդեալական ինտերիեր, որը արտացոլում է սեփականատիրոջ նախասիրություններն ու ճաշակը։ Բոլոր մոդելների համար որպես տարբերակ հասանելի են առջևի տաքացվող նստատեղեր, իսկ HSE և HSE Dynamic մոդելների համար՝ առջևի տաքացվող, հովացվող և հետևի տաքացվող նստատեղեր։ Սրահի կարգավորվող լուսավորությունը թույլ է տալիս ստեղծել անթերի մթնոլորտ։

ԴԱՐՁՐԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՎԱՌ INCONTROL ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

InControl Touch Pro-ն Land Rover-ի տեղեկատվական-ժամանցային նոր սերնդի համակարգ է, որը դուրս է բերում Range Rover Evoque-ի ժամանցային հնարավորությունները և կապի որակը ամենաբարձր մակարդակի։ InControl-ը թեթևացնում է Ձեր կյանքը՝ օգնում գտնել կայանելու տեղ, նախատեսում երաժշտություն և հիշում Ձեր ամենօրյա երթուղին։

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

ԲԱՐՁՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԴԻԶԱՅՆ

Range Rover Evoque-ը ներկայացված է հինգդռնանի, ինչպես նաև թափքով կուպեի և կաբրիոլետի տարբերակով։ Թափքով կուպեի ավտոմեքենաների շարքը առաջարկվում է SE Dynamic և HSE Dynamic մոդելների համար, իսկ հինգդռնանի տարբերակը հասանելի է Pure, SE, SE Dynamic, HSE, HSE Dynamic և Autobiography մոդելների համար։ Range Rover Evoque կաբրիոլետը առաջարկվում է միայն HSE Dynamic մոդելում՝ Z-աձև ծալվող Ebony գույնի կտորի տանիք։

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

RANGE ROVER EVOQUE
ԿՈՒՊԵ

Range Rover Evoque կուպեի սահուն գծերը՝ ժամանակակից բրիտանական դիզայնի համարձակ մեկնաբանությունն է։ Դինամիկ ուրվապատկերը, առնական ուրվագծերը և դիզայնի աչքի ընկնող տարրերը ոչ ոգի անտարբեր չեն թողնի:

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

DYNAMIC ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Հինգդռնանի տարբերակն ավելի պրակտիկ է, միևնույն ժամանակ, այն պահպանում է Range Rover Evoque-ի ակնթարթորեն ճանաչելի ոճը: Եթե Դուք ցանկանում եք քաղաքով զբոսանքի հրավիրել Ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերներին, կամ տանել նրանց մի հանգիստ վայր պիկնիկի, ապա հարմար նստատեղերը կապահովեն բոլոր ուղևորների հարմարավետությունը ողջ ուղևորության ընթացքում:

1 /

RANGE ROVER EVOQUE

ԿԱԲՐԻՈԼԵՏ

Z-աձև ծալվող Ebony գույնի կտորի տանիքով Range Rover Evoque
նոր կաբրիոլետի ոճն ու հնարավորությունները դուրս են գալիս նոր
մակարդակի։ Նրա առանձնահատուկ գծերը խորհրդանշում են
վստահություն, ինքնատիպություն և ինքնատիրապետում, իսկ
ընդարձակ սրահը թույլ է տալիս ուղևորներին վայելել բաց
ավտոմեքենայի հարմարավետությունը։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

EMBER ՀԱՏՈՒԿ ՇԱՐՔ

Santorini Black գույնի թափքի և Firenze Red տանիքի տպավորիչ կոնտրաստը ընդգծում է Ember հատուկ շարքի ավտոմեքենաների վառ անհատականությունը: Pimento առանձնահատուկ դարձակարով Ebony նստատեղերը, հատուկ մշակված այս մոդելի համար, երեսպատված են բարձրակարգ Oxford կաշվով՝ կենտրոնական հատվածում ծակոտկեն ձևավորումով:

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ

RANGE ROVER EVOQUE ՊԱԼԻՏՐԱՆ

Խորը հարուստ փայլ, ազնվական բրոնզափառով առկայծող մետալիկ․ մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստանալ հիանալի նյութակազմվածք։ Ընտրեք Ձեր ճաշակով գույն մեր հավաքածուից, որը ներառում է նոր պրեմիում մետալիկ երանգներ՝ Silicon Silver, Farallon Black, Carpathian Grey և Aruba.
1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԻՆՏԵՐԻԵՐ

ՄՏԱԾՎԱԾ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱ

Range Rover Evoque-ի բեռնախցիկը տարբերվում է անհավանական պրակտիկությամբ և նորաձև դիզայնով։ Յուրաքանչյուր մոդելի բեռնախցիկում բավականաչափ տարածք կա Ձեր ուղեբեռի կամ սպորտային հանդերձանքի համար։

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԻՆՏԵՐԻԵՐ

ԿՈՒՊԵ ԹԱՓՔ ԵՎ ՀԻՆԳԴՌՆԱՆԻ

Բարձրացված նստատեղերով հինգդռնանի ավտոմեքենայում բեռնախցիկի ծավալը կազմում է 575 լիտր, իսկ կուպեում՝ 550 լիտր։ Երկու մոդելների բեռնախցիկում բավականաչափ տարածք կա կատարյալ հանգստի համար անհրաժեշտ ուղեբեռի կամ գնումների համար։

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԻՆՏԵՐԻԵՐ

ԿԱԲՐԻՈԼԵՏ

Մտածված կոնֆիգուրացիայով կաբրիոլետի բեռնախցիկի դուռը նախագծված է՝ հեշտացնելու բեռնախցիկից օգտվելը։ Որպես տարբերակ հասանելի է կենտրոնական արմնկակալ՝ երկար իրերի համար նախատեսված հատվածով։ Բեռնախցիկի ծավալը կազմում է 251 լիտր՝ անկախ տանիքի դիրքից։ Այն կարող է հեշտությամբ տեղավորել գոլֆ խաղալու պարագաներ կամ մանկական սայլակ։

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ԻՆՏԵՐԻԵՐ

ԿՈՒՊԵ ԵՎ ՀԻՆԳԴՌՆԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Նրբաճաշակ սրահի լակոնիկ գծերը ընդգծում են նյութերի անթերի որակը։ Ստեղծեք Ձեր անհատական տարածքը. ընտրեք Ձեր ճաշակով գույներ և նյութակազմվածք, երկակի դարձակարով կաշի, ալյումինից կամ փայտից ներդիրներ (առկայության դեպքում) և պանորամային տանիք՝ լցնելու սրահը բնական լույսով։

ԻՆՏԵՐԻԵՐ

ԿԱԲՐԻՈԼԵՏ

Լրացուցիչ առավելությունն այն է, որ այս ավտոմեքենան չորս տեղանի է։ Ընտրովի տաքացվող և հովացվող առջևի նստատեղերը կապահովեն անգերազանցելի հարմարավետություն ճանապարհին։ Սրահի էլեգանտ գծերը համահունչ են Oxford գերազանց կաշվին։  

1 /

 

ԿՈՄՖՈՐՏ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

MERIDIAN™ ԱՈՒԴԻՈ ՀԱՄԱԿԱՐԳ

Օպտիմալ տեղակայված 10 բարձրախոսի և սաբվուֆերի շնորհիվ 380 Վտ հզորությամբ աուդիո համակարգը  ապահովում է հնչողության բացառիկ որակ՝ բյուրեղյա մաքրության բարձր և հագեցած, խորը ցածր հաճախություններով։

ՍՐԱՀԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ՍՐԱՀԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Ստեղծեք հատուկ մթնոլորտ ավտոմեքենայի սրահում՝ ընտրելով կարգավորվող լուսավորության տասը գույնից մեկը։ Դուք կարող եք կարգավորել լուսավորության պայծառությունը ըստ Ձեր ճաշակի, ինչպես նաև դարձնել այն հազիվ տեսանելի «Stealth» գիշերային ռեժիմի օգնությամբ։

ОСНАЩЕНИЕ САЛОНА

ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Սահմանեք ցանկալի ջերմաստիճան Ձեր Range Rover Evoque-ում հենց հիմա: Նախապես հովացրեք կամ տաքացրեք ավտոմեքենայի սրահը՝ օգտագործելով կայանման ընթացքում շարժիչի և սրահի տաքացման համակարգը: Ուղևորների հարմարավետության համար որպես տարբերակ նաև հասանելի են տաքացվող և հովացվող առջևի նստատեղեր: Մերսման հնարավորությամբ առջևի նստատեղերը (առկայության դեպքում) վարորդին և առջևի նստատեղի ուղևորին թույլ են տալիս սենսորային էկրանի միջոցով ընտրել մերսման անհատական ծրագրեր:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՈՒՏՔ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ
ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ
ԲԱՑՈՒՄ 

Բացեք և փակեք բեռնախցիկի դուռն առանց ավելորդ շարժուների՝ օգտագործելով որպես տարբերակ հասանելի բեռնախցիկի դռան սենսորային անհպում բացումը: Էլեկտրոնային բանալու առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է ոտքով կատարել կտրուկ շարժում  հետևի բամպերի տակ, և բեռնախցիկը կբացվի:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

INCONTROL ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր առաջադեմ տեխնոլոգիաների փաթեթը, որը կապում է Ձեզ և Ձեր Range Rover Evoque-ն
արտաքին աշխարհի հետ: Ընտրության համար հասանելի են տեղեկատվական-ժամանցային
համակարգերի երկու տարբերակ՝ InControl Touch և InControl Touch Pro: Այս համակարգերը
կարող են լրացվել InControl Connect և InControl Connect Pro տարբերակների փաթեթներով՝
առաջարկելու կապի նոր հնարավորություններ:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք անընդհատ բարելավում ենք մեր շարժիչների տեխնոլոգիաները՝ օգտագործելով վերջին նորամուծությունները, ինչպիսիք են շարժիչի կանգ առնելու/գործարկելու «Stop/Start» ինտելեկտուալ համակարգը, որը, համեմատած նախորդ սերունդների շարժիչներին, օգնում է նվազեցնել վառելիքի ծախսը 5-7% -ով: Բացի այդ, վառելիքի սպառման և CO2-ի արտանետումների կրճատմանը նպաստում է ավտոմեքենաների վրա տեղադրվող թեթևացրած փոխանցման տուփը:

Мощь и уверенность - Discovery Sport

ՎԱՐԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Ադապտիվ կրուիզ կոնտրոլը պահպանում է սահմանված արագությունը երկար ուղևորությունների ժամանակ՝ պահպանելով անվտանգ հեռավորություն առջևում երթևեկող ավտոմեքենայից: Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգն ապահովում է ավտոմեքենայի ընթացքի սահունության և կառավարելիության օպտիմալ հավասարակշռությունը, իսկ պտտող մոմենտը անիվի վրա դինամիկ բաշխելու համակարգը երաշխավորում է շրջադարձերի վստահ անցումը: Այս համակարգերի շնորհիվ Դուք միշտ Ձեզ վստահ կզգաք ավտոմեքենայի ղեկին:

Внедорожные способности - Discovery Sport

ԱՄԵՆԱԳՆԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենայի կապոտի տակ գտնվող հզորության շնորհիվ՝ այս ավտոմեքենան անբարենպաստ պայմաններում և ցանկացած մակերեսի վրա միշտ իրեն վստահ է զգում: Այնպիսի տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպիսիք են՝ ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response համակարգը և զառիվայր ընթացքի վերահսկման համակարգը, Դուք հեշտությամբ կհաղթահարեք ցանկացած ճանապարհազրկություն:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Վարորդին օժանդակող մեր համակարգերը, որոշակի ճանապարհային պայմանների արդյունավետ մոնիտորինգի շնորհիվ,  թույլ են տալիս Ձեզ կենտրոնանալ միայն մեքենա վարելու վրա: Օրինակ՝ «կույր» գոտիների վերահսկման համակարգը զգուշացնում է տարբեր կողմերից մոտեցող ավտոմեքենաների մասին, իսկ շրջանաձև տեսանելիության տեսախցիկների համակարգը միացնում է մեքենայի պարագծով տեղադրված տեսախցիկները: Սա հեշտացնում է կայանումը և  անփոխարինելի է ավելի բարդ խնդիրների լուծման համար, օրինակ՝ արագընթաց կատերի կամ ձիաբեռնասայլի տարհանման համար:

ԿՈՄՖՈՐՏ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մեր ավտոմեքենաները համալրված են սրահի տաքացման և հովացման մի շարք նոր համակարգերով, որոնք ապահովում են  վարորդի և ուղևորների անգերազանց հարմարավետությունը: Անկախ եղանակային պայմաններից, Դուք կհասնեք նպատակակետին հանգիստ վիճակում և լի էներգիայով:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ավտոմեքենայում տարբեր տեղեկատվության և ժամանցի հասանելիության համար օգտագործեք սմարթֆոն: Երկակի պատկերի ֆունկցիան ընտրելու դեպքում, արբանյակային նավիգացիոն համակարգը արտաբերում է ճանապարհի պատկերը 10-դյույմանոց սենսորային էկրանի վրա, մինչդեռ առջևի նստատեղի ուղևորը կարող է դիտել ֆիլմ DVD-ի վրա: Սմարթֆոնի InControl Apps հավելվածը  10-դյույմանոց սենսորային էկրանի միջոցով ապահովում է վստահելի կապ վարորդի և ավտոմեքենայի միջև: Meridian™ աուդիո համակարգը լցնում է սրահը երաժշտությամբ:

 ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ALL-TERRAIN
PROGRESS CONTROL

Ճանապարհածածկին հարմարեցված նորարար All-Terrain Progress Control (ATPC) համակարգը Range Rover Evoque-ով արտաճանապարհով երթևեկելու ժամանակ վարորդին թույլ է տալիս պահպանել ստաբիլ արագություն: Ասֆալտի, խճաքարի, ավազի, թե ձյան վրա ցածր արագության տակ առաջ կամ հետ ընթանալու պարագայում համակարգը գործում է որպես կռուիզ կոնտրոլ:

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ TERRAIN
RESPONSE ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պայմաններին հարմարեցված Terrain Response համակարգը ապահովում է Ձեր Range Rover Evoque-ի վստահ կցումը ցանկացած ճանապարհածածկին: Այն հասանելի է բոլոր լիաքարշակ մոդելներում և նախատեսում է «Նորմալ», «Խոտ / Մանրախիճ / Ձյուն», «Ցեղ / Ողողափոսեր» և «Ավազ» ռեժիմները օպտիմալ կցման և կայունության համար:

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊՏՏՈՂ ՄՈՄԵՆՏԸ
ԱՆԻՎԻ ՎՐԱ ԴԻՆԱՄԻԿ
ԲԱՇԽԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ

Պտտող մոմենտը անիվի վրա դինամիկ բաշխելու համակարգը բարձրացնում է Range Rover Evoque-ի շարժունակությունը և կայունությունը ճանապարհին և արտաճանապարհին: Համակարգը անընդհատ կանոնավորում է պտտող մոմնետի բաշխումը ավտոմեքենայի անիվների միջև՝ բարելավելով կառավարելիությունը և կցումը ճանապարհին:

ԳՐԱՆՑՎԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎԻ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԿՏԻՎ ԼԻԱՔԱՐՇԱԿ
ՀԱՄԱԿԱՐԳ ACTIVE
DRIVELINE

Ակտիվ լիաքարշակ Active Driveline համակարգը տալիս է առավելություններ ինչպես մայրուղու, այնպես էլ ճանապարհազրկության պայմաններում։ Վառելիքի մաքսիմալ տնտեսման և շփման արդյունքում կորստի նվազեցման համար համակարգը անջատում է հետևի անիվները, երբ դրանք անհրաժեշտ չեն և միացնում միայն անհրաժեշտության դեպքում։ Արտաճանապարհով երթևեկելու դեպքում պտտող մոմենտի բաշխումը կանոնավորվում է կախված ճանապարհածածկի հետ կցումից։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱԽՈՑԻ ԱԴԱՊՏԻՎ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ADAPTIVE
DYNAMICS ՀԱՄԱԿԱՐԳ

Range Rover Evoque-ը ստեղծված է ցանկացած ճանապարհային և եղանակային պայմանների համար: Կախոցի ադապտիվ կառավարման Adaptive Dynamics համակարգը հարմարեցնում է կախոցը ավելի դինամիկ երթևեկության համար՝ հետևելով ավտոմեքենայի ընթացքին մինչև 1000 անգամ/վայրկյան հաճախականությամբ և ակնթարթորեն արձագանքում վարորդի գործողություններին և ճանապարհային պայմաններին՝ ապահովելու ընթացքի մաքսիմալ կայունություն և սահունություն։

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

1 /

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՏԵՂԱՓՈՂԻ
ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒՂԵԲԵՌ

Որոշ ուղևորություններ պահանջում են լրացուցիչ սարքավորումներ։
Կուպեի թափքով Range Rover Evoque-ը կամ հինգդռնանի տարբերակը
ունակ է տեղափոխելու մինչև 2000 կգ քաշով կցորդ, իսկ կաբրիոլետը՝
մինչև 1500 կգ: Որպես տարբերակ հասանելի  շրջանաձև տեսանելիության
տեսախցիկների համակարգը ներառում է կցորդով երթևեկելու օգնության
համակարգ, որը հեշտացնում է հետընթացքը՝ հուշելով կցորդի ընթացքի
կանխատեսվող ուղին:

ՊԱՏՎԻՐԵԼ ԹԵՍՏ ԴՐԱՅՎ

ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ 

ԿԱԽՈՑ

Դժվար է մտածել Range Rover Evoque-ի համար ավելի ծանր փորձություններ, քան նրանք, որոնց արդեն նա ենթարկվել է: Range Rover Evoque-ի անզուգական դինամիկ առանձնահատկությունները ճանապարհին և արտաճանապարհային պայմաններում երաշխավորելու համար՝ այն փորձարկվել է ամենաժամանակակից սարքավորումներով և հաջողությամբ հաղթահարել այն բեռնվածությունը, որին ենթարկվում են տասնամյակների շահագործման ընթացքում։

ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ

Մեր կլիմայական խցիկներում մենք ստեղծում ենք ամենահզոր օդային հոսանքները, որոնց կարող է հանդիպել Range Rover Evoque-ը: Ի լրումն մինչև 240 կմ/ժ քամու արագությամբ փոթորիկի, ավտոմեքենան փորձարկվում է բարձր ջերմաստիճանի և օդի ցածր շրջանառության պայմաններում: Միայն համակարգերի և մեխանիզմների մինչ հնարավորությունների սահմանը փորձարկումները կարող են երաշխավորել իրենց հուսալիությունը:

ԾԱՅՐԱՀԵՂ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Ուր էլ որ չլինեն մեր ավտոմեքենաները՝ կատաղի ցրտի թե կիզիչ շոգի պայմաններում, նրանց բոլոր համակարգերը և հանգույցները պետք է աշխատեն այնպես գերազանց, ինչպես միշտ։ Հետևաբար, մեր կլիմայական խցիկներում մենք կատարում ենք փորձարկումներ -40 ° C- ից + 50 ° C ջերմաստիճանի պայմաններում։  Այդ պատճառով, նույնիսկ ամենահեռավոր լեռներում կամ անապատում Դուք միշտ կլինեք կապի մեջ և շրջապատված հարմարավետությամբ։

ՃԱՆԱՊԱՐՀԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

Շվեդական Արյեպլուգի մերկասառույցով պատված պոլիգոններում կամ Դուբայի անապատի անգութ ավազներում՝ անկախ նրանից, թե որտեղ եք հայտնվել, մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր Land Rover ավտոմեքենա կցուցադրի իր լեգենդար արտաճանապարհային կարողությունները: Յուրաքանչյուր մոդելի նախատիպը փորձարկվում է ամենաբարդ մոտ 8500 կմ երկարությամբ արտաճանապարհային ուղիների վրա:

ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ՇԱՐԺԻՉՆԵՐ

INGENIUM ԴԻԶԵԼԱՅԻՆ
ՇԱՐԺԻՉՆԵՐ

Range Rover Evoque-ի վրա տեղադրվում են 150 կամ 180 ձիաուժ հզորությամբ 2-լիտրանոց Ingenium շարժիչներ, որոնք առանձնանում են բարելավված կատարողականությամբ և բարձր արդյունավետությամբ: Առաջատար տեխնոլոգիաները և ամբողջովին ալյումինե կառուցվածքը նպաստում են վառելիքի ծախսի զգալի կրճատմանը և CO2 արտանետումների մակարդակի նվազեցմանը։

 

Փոխանցման տուփ

9-ԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ
ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ
ՏՈՒՓ

Թեթևացրած 9-աստիճանային ավտոմատ փոխանցման տուփը ապահովում է վառելիքի սպառման և CO2-ի արտանետումների օպտիմալ ցուցանիշներ, ինչպես նաև իրավիճակի ավելի մեծ վերահսկողություն՝ սայթաքուն մակերեսով երթևեկելիս։ Այն առանձնանում է բացառիկ ամրությամբ և հուսալիությամբ, գերազանց լրացնում է Land Rover ավտոմեքենայի արտաճանապարհային հնարավորությունները և ցուցադրում բարձր մակարդակի տեխնիկական կատարելություն և արդյունավետություն։

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Էկոլոգիապես բարեկամական Range Rover Evoque-ը՝ ավտոմեքենայի ողջ կյանքի ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու համապարփակ ջանքերի արդյունքն է։

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԹԵԹԵՎ ՆՅՈՒԹԵՐ

Թեթևացրած նյութերի լայնածավալ օգտագործման շնորհիվ (այդ թվում՝ մագնիումային խաչաձև հեծանը և ալյումինե կապոտը) Range Rover Evoque-ը այսօրվա ամենաթեթև Range Rover ավտոմեքենան է։ Կրճատվել է նույնիսկ լամինացված դիմապակու քաշը՝ օպտիմիզացնելու վառելիքի ծախսը և բարելավելու ընթացքային հատկանիշները:

«STOP/START» ՀԱՄԱԿԱՐԳ

Բոլոր շարժիչները համալրված են  «Stop/Start» ինտելեկտուալ համակարգով, որի շնորհիվ շարժիչը ավտոմատ անջատվում է, երբ ավտոմեքենան կանգ է առնում և կրկին գործարկվում, երբ վարորդը բաց է թողնում արգելակման ոտնակը և ոտքը դնում կցորդիչ ոտնակի վրա մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենայում։ Սա նվազեցնում է վառելիքի ծախսը և CO2-ի արտանետումները:

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՎ
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Անհատականացրեք Ձեր Range Rover Evoque-ը նորաձև, պրակտիկ, իսկապես հուսալի և ունիվերսալ աքսեսուարների օգնությամբ, որոնք թույլ են տալիս բացահայտել Ձեր անհատականությունը: Նշենք, որ ցանկացած աքսեսուար կարելի է ձեռք բերել ավտոմեքենան գնելիս կամ ցանկացած ժամանակ գնումից հետո։

ԴԻՏԵԼ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԸ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.