ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER VELAR FIRST EDITION

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԴԻԶԱՅՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ԴԻԶԱՅՆ

FIRST EDITION

ԷՔՍՏԵՐԻԵՐ

First Edition հատուկ սերիան առանձնանում է էքսկլյուզիվ դիզայնով և տեխնիկական համալրվածությամբ, օրինակ՝ First Edition նշանով, Black գույնի կոնտրաստային տանիքով և բացվող համայնապատկերային տանիքով, մատրիցա-լազերային լուսադիոդային լուսարձակներով՝ լրացված ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով, ինչպես նաև Diamond Turned լրամշակմամբ և 5 կրկնակի շյուղերով 21-դյույմանոց անվասկավառակներով:

FIRST EDITION

ԻՆՏԵՐԻԵՐ

Rover Velar First Edition-ի սրահն առանձնանում է անկրկնելի ոճով: Մենք օգտագործել ենք Light Oyster/Ebony գույնի ծակոտկեն Windsor կաշի, առաստաղի Suedecloth թավշակաշվով լրամշակում, Carbon Fibre Copper Weave դեկորատիվ ներդիրներ և տեղադրել ենք First Edition նշանը B կանգնակների ու ինտերիերի լրամշակման տարրերի վրա: 

 

 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 5047՝ 5 ԿՐԿՆԱԿԻ ՇՅՈՒՂԵՐՈՎ ԵՎ DIAMOND TURNED ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ

Դինամիկ դիզայնով 21-դյույմանոց անվասկավառակներ՝ 5 կրկնակի շյուղերով և կենտրոնով տեղադրված հանրաճանաչ Land Rover նշանով:

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԿՐԱԿՆԵՐՈՎ ԱՌՋԵՎԻ ՄԱՏՐԻՑԱ-ԼԱԶԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Այս մատրիցային լուսադիոդային լուսարձակներն առանձնանում են առաջադեմ դիզայնով և ապահովում են լուսավորության անգերազանցելի մակարդակ՝ առավելագույնս մոտեցված ցերեկայինին, ինչը թույլ է տալիս ավելի քիչ հոգնեցնել աչքերը: Հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ինտելեկտուալ համակարգը (IHBA) օգտագործում է դեպի առաջ ուղղված տեսախցիկը հանդիպակաց ավտոմեքենաները հայտնաբերելու համար և կարգավորում է հեռավոր լուսավորության ճառագայթը՝ երթևեկության առջևից գտնվող մասնակիցների շուրջ ստեղծելով «ստվերներ», որպեսզի Դուք կարողանաք օգտագործել հեռավոր լուսավորության լուսարձակներն առանց այլ վարորդների կուրացնելու: 

ԿԱՇԵՊԱՏ ՂԵԿԱՆԻՎ ՏԱՔԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Ցուրտ կլիմայական պայմաններում վարորդի առավելագույն հարմարավետությունն ապահովելու նպատակով Range Rover Velar First Edition-ը սարքավորված է Windsor կաշվով լրամշակված և տաքացվող ղեկանիվով: 

20 ՀԱՐԱՉԱՓՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ՝ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ WINDSOR ԾԱԿՈՏԿԵՆ ԿԱՇՎՈՎ, ՎԱՐՈՐԴԻ/ՈՒՂԵՎՈՐԻ ՆՍՏԱՏԵՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ԵՎ ԱՌՋԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՄԵՐՍՄԱՆ ԵՎ ՏԱՔԱՑՄԱՆ/ՍԱՌԵՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐՈՎ 

Windsor կաշվով լրամշակված շքեղ նստատեղերը չափազանց ֆունկցիոնալ են: Դրանք կարգավորվում են 20 հարաչափով, համալրված են վարորդի/ուղևորի նստատեղի մերսման և կարգավորումների հիշողության ֆունկցիայով, ինչպես նաև առջևի նստատեղերի տաքացման և օդափոխման և հետևի նստատեղերի  տաքացման ֆունկցիաներով: 

MERIDIAN SIGNATURE ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ՝ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ 12,3 ԴՅՈՒՅՄ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿԱՈՎ

1300 Վտ հզորությամբ MeridianTM Signature աուդիոհամակարգը սարքավորված է 22 բարձրախոսով և երկալիքանի սաբվուֆերով, որոնք ներդաշնակորեն լրացնում են միմյանց TrifieldTM տեխնոլոգիայի շնորհիվ: Սարքավորումների վիրտուալ վահանակը՝ 12,3-դյույմանոց TFT դիսփլեյով, կարող է ընդունել և արտացոլել մանրամասն տվյալներ, ինչպես նաև ցուցադրել տեղեկատվություն ժամանցային համակարգերի և անվտանգության համակարգերի մասին: 

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Մենք ձգտում ենք կրճատել շեղող գործոնների քանակությունը և հոգ ենք տանում վարորդների անվտանգության մասին: Հենց այդ պատճառով Land Rover-ի ստեղծած դիմապակու նոր պրոեկցիոն դիսփլեյը ամբողջովին կարգավորվող է և կարող է արտացոլել բարձր թույլտվությամբ վառ գրաֆիկական պատկերներ: Այս ամենը թույլ է տալիս էլ ավելի հեշտ հետևել վարորդի գործողություններին ավտոմեքենայի արձագանքին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նոր համակարգը կարող է նաև արտաբերել տեսանյութեր և արտացոլել տեղեկատվական-ժամանցային համակարգի տվյալները, ինչպիսին են, օրինակ, ավտոմեքենայի արագությունը, ճանապարհային նշանների ճանաչման համակարգի ցուցումները և նավիգացիոն համակարգի կարգադրությունները:  

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ Թափառք
0–100 կմ/ժ, վրկ
Առավելագույն արագություն
(կմ/ժ)  
Ոլորող մոմենտ
Ն∙մ
Քաղաքային ցիկլ
լ/100 կմ
Արտաքաղաքային ցիկլ
լ/100 կմ
Խառը ցիկլ
լ/100 կմ
Արտանետումներ
CO2, գ/կմ

D180

 

8,9 193 430 6,2 4,9 5,4 142

D240

 

7,3 217 500 7,2 5,1 5,8 154

D300

 

6,5 241 700 7,4 5,8 6,4 167

P250

 

6,7 217 365 9,1 6,7 7,6 173

P380

 

5,7 250 450 12,7 7,5 9,4 214

*Առավելագույն արագությունը 18-դյույմանոց անվասկավառակներով՝  220 կմ/ժ:

 

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR
ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.