ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER VELAR

RANGE ROVER VELAR-Ի ՆՐԲԱՃԱՇԱԿ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ RANGE ROVER-Ի ԴԻԶԱՅՆԻ ՃԱՆԱՉԵԼԻ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ  ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ, ՈՐԻՑ ՀԱՅԱՑՔ ԿՏՐԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻՆ

 ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ОТКРЫТЬ ВСЕ
VELAR

18-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ 15-ՇՅՈՒՂԱՆԻ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 1022` SPARKLE SILVER ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ

Թեթև 18-դյույմանոց 15-շյուղանի անվասկավառակներ՝ Sparkle Silver լրամշակմամբ և կենտրոնում տեղադրված Land Rover հանրահայտ նշանով:

ԱՌՋԵՎԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Երբ բնական լուսավորության աստիճանը հասնում է որոշակի մակարդակի, ավտոմատ կերպ միանում են Range Rover Velar-ի հզոր և արտահայտիչ լուսարձակները: 

ԵՐԿԳՈՏԻ ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Երկգոտի կլիմատ-կոնտրոլ համակարգը թույլ է տալիս սահմանել առանձին ջերմաստիճան Range Rover Velar-ի վարորդի և առջևի ուղևորի համար: 

LUXTEC ԵՎ SUEDECLOTH ԹԱՎՇԱԿԱՇՎՈՎ ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ ՆՍՏԱՏԵՂԵՐ

8 հարաչափով մեխանիկորեն կարգավորվող նստատեղեր՝ Luxtec և Suedecloth թավշակաշվով լրամշակմամբ: 

LAND ROVER ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

250 Վտ հզորությամբ և 8 բարձրախոսով այս համակարգն ապահովում է հնչողության հիանալի մակարդակ: 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (AEB) ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ 

Եթե ինքնուրույն վթարային արգելակման համակարգը (AEB) հայտնաբերում է ճակատային բախման պոտենցիալ վտանգ, էկրանին հայտնվում է նախազգուշացնող ազդանշան: Այն թույլ կտա Ձեզ արագ քայլեր ձեռնարկել վթարից խուսափելու համար:  Երթևեկության շարքից շեղվելու մասին նախազգուշացնող մեր համակարգը կօգնի ավելի անվտանգ դարձնել երկարաշունչ ուղևորությունները: Այն գրանցում է ավտոմեքենայի չնախատեսված շեղումը երթևեկության շարքից և տեղեկացնում է Ձեզ տեսողական ազդանշանի կամ ղեկի փափուկ տատանումների օգնությամբ: 

S

19-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ 5-ՇՅՈՒՂԱՆԻ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 5046՝ SPARKLE SILVER ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ

19-դյույմանոց անվասկավառակները լրացված են 5 դինամիկ շյուղերով և կենտրոնում տեղադրված Land Rover նշանով:

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԿՐԱԿՆԵՐՈՎ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով լուսադիոդային լուսարձակներն առանձնանում են արտահայտիչ դիզայնի և պրակտիկության համադրությամբ: Հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիան (AHBA) հրաշալի օգնում է գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում: AHBA ֆունկցիան ավտոմատ անցնում է մոտակա լուսավորության ռեժիմին, երբ հայտնաբերում է հանդիպակաց կամ համընթաց ավտոմեքենա, և վերադառնում է հեռավոր լուսավորության ռեժիմին, հենց այլ տրանսպորտային միջոց է հայտնվում բավարար տարածության վրա: 

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ, ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՎՏՈՄԱՏ ՄԳԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ ԵՎ ՄԵՐՁԴՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԼԱՄՊԵՐ

Այս էլեկտրակառավարվող և տաքացվող հայելիները ծալվում են, որպեսզի խուսափեք սահմանափակ տարածության մեջ կայանման ժամանակ հնարավոր վնասվածքներից: Բացի այդ, արտաքին հայելիները սարքավորված են ավտոմատ մգացման ֆունկցիայով, որը նվազագույնի է հասցնում լուսարձակների արտացոլանքը օրվա մութ ժամերին երթևեկելիս: Range Rover Velar-ի արտաքին հայելիների ստորին հատվածում ներկառուցված են մերձդռնային տարածության լուսավորման լամպեր, որոնք պրոեկտում են ավտոմեքենայի ուրվագիծը:  

GRAINED ԾԱԿՈՏԿԵՆ ԿԱՇՎՈՎ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆՍՏԱՏԵՂԵՐ՝ ՎԱՐՈՐԴԻ ՆՍՏԱՏԵՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

ЭԱյս ոճային և հարմարավետ նստատեղերը՝ 10 հարաչափով էլեկտրական կարգավորմամբ, լրամշակված են Grained ծակոտկեն կաշվով: Հիշողության մեջ կարելի է պահպանել մինչև 3 դիրք: 

MERIDIAN ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ

380 Վտ հզորությամբ Meridian™ թվային աուդիոհամակարգը ներառում է սրահով մեկ օպտիմալ կերպով տեղաբաշխված 11 բարձրախոս և երկալիքանի սաբվուֆեր, որոնք ապահովում են ձայնի անգերազանցելի որակ, ինչպես նաև բարձր տոների և բասերի արտահայտչականություն: 

ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ

Հետին տեսադաշտի տեսախցիկը երաշխավորում է հիանալի տեսադաշտ հետընթաց շարժման ժամանակ՝ հեշտացնելով կայանումն ու կցորդի միակցման գործընթացը: Հետին տեսադաշտի տեսախցիկից ստացվող պատկերի վրա ավելանում են դինամիկ գծեր, որոնք մատնանշում են ավտոմեքենայի արտաքին չափսերը և շարժման կանխատեսվելիք հետագիծը, ինչը զգալիորեն հեշտացնում է կայանումը սահմանափակ տարածության պայմաններում:

SE

20-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ 7-ՇՅՈՒՂԱՆԻ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ STYLE 7014՝ SPARKLE SILVER ԼՐԱՄՇԱԿՄԱՄԲ

20-դյույմանոց անվասկավառակներ՝ 7 արտահայտիչ շյուղերով և կենտրոնում տեղադրված Land Rover նշանով:

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԿՐԱԿՆԵՐՈՎ ԱՌՋԵՎԻ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Այս մատրիցային լուսադիոդային լուսարձակներն առանձնանում են առաջադեմ դիզայնով և ապահովում են լուսավորության անգերազանցելի մակարդակ՝ առավելագույնս մոտեցված ցերեկայինին, ինչը թույլ է տալիս ավելի քիչ հոգնեցնել աչքերը: Հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ինտելեկտուալ համակարգը (IHBA) օգտագործում է դեպի առաջ ուղղված տեսախցիկը հանդիպակաց ավտոմեքենաները հայտնաբերելու համար և կարգավորում է հեռավոր լուսավորության ճառագայթը՝ երթևեկության առջևից գտնվող մասնակիցների շուրջ ստեղծելով «ստվերներ», որպեսզի Դուք կարողանաք օգտագործել հեռավոր լուսավորության լուսարձակներն առանց այլ վարորդների կուրացնելու: 

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՏԱՔԱՑՈՒՄ, ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՎՏՈՄԱՏ ՄԳԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ ԵՎ ՄԵՐՁԴՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԼԱՄՊԵՐ 

Այս էլեկտրակառավարվող և տաքացվող հայելիները ծալվում են, որպեսզի խուսափեք սահմանափակ տարածության մեջ կայանման ժամանակ հնարավոր վնասվածքներից: Բացի այդ, արտաքին հայելիները սարքավորված են ավտոմատ մգացման ֆունկցիայով, որը նվազագույնի է հասցնում լուսարձակների արտացոլանքը օրվա մութ ժամերին երթևեկելիս: Range Rover Velar-ի արտաքին հայելիների ստորին հատվածում ներկառուցված են  մերձդռնային տարածության լուսավորման լամպերը, որոնք պրոեկտում են ավտոմեքենայի ուրվագիծը:  

GRAINED ԾԱԿՈՏԿԵՆ ԿԱՇՎՈՎ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆՍՏԱՏԵՂԵՐ՝ ՎԱՐՈՐԴԻ ՆՍՏԱՏԵՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Այս ոճային և հարմարավետ նստատեղերը՝ 10 հարաչափով էլեկտրական կարգավորմամբ, լրամշակված են Grained ծակոտկեն կաշվով: Հիշողության մեջ կարելի է պահպանել մինչև 3 դիրք:

MERIDIAN™ SURROUND SOUND ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ՝ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿՈՎ

825 Վտ հզորությամբ MeridianTM Surround Sound աուդիոհամակարգը սարքավորված է 16 բարձրախոսով և երկալիքանի սաբվուֆերով, որոնք ներդաշնակորեն լրացնում են միմյանց TrifieldTM տեխնոլոգիայի շնորհիվ: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը կարող է ընդունել և արտացոլել մանրամասն տվյալներ, ինչպես նաև ցուցադրել տեղեկատվություն ժամանցային համակարգերի և անվտանգության համակարգերի մասին: 

ՕՊՑԻԱՆԵՐԻ PARK ԵՎ DRIVE ՓԱԹԵԹՆԵՐ

Օպցիաների Park փաթեթն օգնում է մանևրել սահմանափակ տարածություններում և քաղաքային փողոցներում: Այն ներառում է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչներ և հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգ: Օպցիաների Drive փաթեթը ներառում է այնպիսի ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս խուսափել արագության սահմանափակումների ոչ միտումնավոր խախտումներից: Ձեզ կօգնեն վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, «կույր» գոտիների վերահսկման ֆունկցիան և ճանապարհային նշանների ճանաչման համակարգը: 

 

 

 ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Շարժիչ Թափառք
0–100 կմ/ժ, վրկ
Առավելագույն արագություն
(կմ/ժ) 
Ոլորող մոմենտ
Ն∙մ
ГՔաղաքային ցիկլ
լ/100 կմ
Արտաքաղաքային ցիկլ
լ/100 կմ
Խառը ցիկլ
լ/100 կմ
Արտանետումներ
CO2, գ/կմ

D180

 

8,9 193 430 6,2 4,9 5,4 142

D240

 

7,3 217 500 7,2 5,1 5,8 154

D300

 

6,5 241* 700 7,4 5,8 6,4 167

P250

 

6,7 217 365 9,1 6,7 7,6 173

P300

 

6,0 234* 400 9,5 6,9 7,8 178

P380

 

5,7 250 450 12,7 7,5 9,4 214


*Առավելագույն արագությունը 18-դյույմանոց անվասկավառակներով՝  220 կմ/ժ:

ԴԻՏԵԼ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

LAND ROVER GEAR
ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

Ոճային և պրակտիկ աքսեսուարների շարք, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան:

ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.