ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

ՆՈՐ RANGE ROVER VELAR

ԱՎԱՆԳԱՐԴԱՅԻՆ ՈՃՈՎ RANGE ROVER 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԴԻԶԱՅՆ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

ԷՔՍՏԵՐԻԵՐ

Range Rover Velar-ն առանձնանում է իսկապես առաջադեմ դիզայնով: Դեպի ցած իջնող տանիքն ու ամբողջ թափքը գոտևորող միջին գիծը, որոնք բնորոշ են Range Rover ավտոմեքենաներին, ներդաշնակորեն համատեղվում են վստահություն ներշնչող և անհատականություն հաղորդող պարզության հետ: Դիզայնի արտահայտիչ տարրերը՝ սկսած առջևի թափարգելից մինչև ավտոմեքենայի հետնամասը, էլ ավելի տպավորիչ են դարձնում ավտոմեքենան:  

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

ԻՆՏԵՐԻԵՐ

ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԱՆՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Բոլոր տարրերը՝ սկսած սպորտային «հրամանատարական» նստելադիրքից, դիմապակու պրոեկցիոն դիսփլեյից և բարձր թույլտվությամբ երկու 10-դյույմանոց սենսորային էկրանններից մինչև դուրս քաշվող անհատական արմնկակալներն ու ինտերիերի կարգավորվող լուսավորությունը, օգնում են ապահովել վարելիս ստացվող եզակի և մշտապես դրական տպավորություններ: 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

1 /

FIRST EDITION

FIRST EDITION

Նոր Range Rover Velar First Edition տարբերակը մարմնավորել է ավտոմոբիլային դիզայնի ողջ պատմությունը: Այս հատուկ սերիայի ստանդարտ սարքավորումները ներառում են դիզայնի լավագույն տարրեր ու առաջադեմ ֆունկցիաներ: Հատուկ սերիայի մոդելը հասանելի է Corris Grey, Silicon Silver և Flux Silver* գույներով:

* Հասանելի է միայն վաճառքների առաջին տարում:

ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՐՄԱՆԸ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԱՌՋԵՎԻ ՄԱՏՐԻՑԱ-ԼԱԶԵՐԱՅԻՆ
ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Այս օպցիոնալ մատրիցա-լազերային լուսադիոդային լուսարձակներն առանձնանում են համարձակ դիզայնով և ապահովում են ցերեկայինին առավելագույնս մոտեցված լուսավորության անգերազանցելի մակարդակ՝ թույլ տալով աչքերին ավելի քիչ հոգնել: 80 կմ/ժ-ից ավելի բարձր արագությամբ ընթանալիս լազերային տեխնոլոգիան մեծացնում է լուսարձակների պայծառությունը հեռավոր լուսավորության ռեժիմում, ինչի շնորհիվ դրանք կարող են լուսավորել մինչև 550 մ տարածություն: Լուսարձակների ճառագայթի ադապտիվ կարգավորման ֆունկցիան օգտագործում է դեպի առաջ ուղղված տեսախցիկը՝ հանդիպակաց ավտոմեքենաները հայտնաբերելու համար, և կարգավորում է հեռավոր լուսավորության ճառագայթը՝ ստեղծելով «ստվերներ» առջևում գտնվող երթևեկության մասնակիցների շուրջ, որպեսզի Դուք կարողանաք օգտագործել հեռավոր լուսավորության լուսարձակներն ու միևնույն ժամանակ չկուրացնել այլ վարորդների:  

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՎԱՀԱՆԱԿ՝
12,3 ԴՅՈՒՅՄ TFT ԴԻՍՓԼԵՅՈՎ

Range Rover -ի համար հասանելի է սարքավորումների օպցիոնալ վիրտուալ վահանակ՝ 12,3 դյույմ անկյունագծով ու բարձր թույլտվությամբ TFT դիսփլեյով: Այն ունակ է ընդունելու և արտաբերելու մանրամասն տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ հաղորդելու ժամանցային և անվտանգության համակարգերի մասին, ներառյալ՝ նավիգացիոն տվյալները, հեռախոսը, մուլտիմեդիա նյութերը և վարորդի համար օգտակար այլ տեղեկատվություն: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Դիմապակու նոր օպցիոնալ պրոեկցիոն դիսփլեյը, որն առաջարկում է Land Rover-ը, արտացոլում է ավտոմեքենային առնչվող կարևորագույն տեղեկությունը բարձր հստակությամբ գունավոր գրաֆիկական պատկերների տեսքով և թույլ է տալիս դիտել վարորդի հրահանգները և օգտակար տվյալները: 

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1 /

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

Նոր InControl Touch Pro Duo տեղեկատվական-ժամանցային համակարգը, որը տեղադրվում է միայն Land Rover ավտոմեքենաների վրա, առանձնանում է հիանալի դիզայնով և գերազանց ֆունկցիոնալությամբ: Այս համակարգը հասանելի է դարձնում բազում տվյալներ և ժամանցային ֆունկցիաներ և օգտագործում է ինտուիտիվ առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս Ձեզ իրապես վայելել ուղևորությունը: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Velar-ն առանձնանում է դինամիկ բնութագրերով, սահուն ընթացքով, ինչպես նաև արձագանքի արագությամբ: Այս ամենը հնարավոր է դարձել Ingenium շարքի V6 և քառագլան առաջադեմ շարժիչների կիրառման շնորհիվ: Այս ավտոմեքենայի թեթև ալյումինե կառուցվածքը մեծացնում է դրա ծառայության ժամկետը: Մեծ թվով վերամշակված նյութերի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել արտանետումների մակարդակը և վառելիքի ծախսը:  

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վստահություն, հարմարավետություն և վարելուց ստացվող հաճույք: Այնպիսի նորարարությունների կիրառումը, ինչպիսիք են՝ Adaptive Dynamics տեխնոլոգիայով կախոցն ու էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցը, բարելավում է մեղմումն ու նպաստում ընթացքային բնութագրերի և ընթացքի սահունության աճին: Range Rover Velar-ը կարող է պարծենալ մանևրականությամբ, արագ արձագանքով և հիանալի կառավարելիությամբ, ինչի շնորհիվ Դուք հեշտությամբ կարող եք հաղթահարել ցանկացած շրջադարձ:  

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ցանկացած իրավիճակում Ձեզ վստահություն ներշնչելու համար մենք ներառել ենք զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) Range Rover Velar-ի ստանդարտ սարքավորումների մեջ, իսկ ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response 2 համակարգը հասանելի կլինի որպես օպցիա: Land Rover-ի ինտելեկտուալ լիաքարշ համակարգը երաշխավորում է անգերազանցելի ընթացքային բնութագրեր ցանկացած եղանակային և ճանապարհային պայմաններում:  

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Range Rover Velar-ի համար հասանելի է  վարելուն օժանդակող օպցիոնալ և ստանդարտ համակարգերի լայն տեսականի, որի շնորհիվ Դուք կարող եք իսկական հաճույք ստանալ մեքենան վարելիս: Նորարարական մտածողությունը, ինժեներական նախագծերն ու ավտոմոբիլային տեխնոլոգիաները մարմնավորվել են այն հնարավորություններում, որոնք կօգնեն Ձեզ հեշտությամբ հաղթահարել ցանկացած ճանապարհային իրավիճակ խիտ հոսքում, մայրուղիով կամ մութ ժամերին երթևեկության ժամանակ:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Հասանելի են նստատեղերի լրամշակման վարպետորեն իրականացված զանազան տարբերակներ, ներառյալ՝ Luxtec նյութը, Suedecloth թավշակաշին, Windsor ծակոտկեն կաշին, ինչպես նաև պրեմիում կարգի գործվածքով և Suedecloth թավշակաշվով կոմբինացված լրամշակումը: Հասանելի են նաև կարգավորումների հիշողության, տաքացման և օդափոխման ֆունկցիայով առջևի նստատեղերը և տաքացման ու թիկնակի թեքման ֆունկցիայով հետևի նստատեղերը:  

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

8-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Land Rover-ի ինժեներները կատարելագործել են 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը: Այն ապահովում է փոխանցումների սահուն փոխարկում և առանձնանում է արագ արձագանքով: Ութ փոխանցումային թվերը տեղակայված են միմյանց առավելագույնս մոտ, ինչի շնորհիվ փոխանցումների փոխարկումը կատարվում է գործնականում անձայն:

ԿԱԽՈՑ

Վարելու ժամանակ վստահության և հանգստության զգացողությունը ստեղծվում է ամբողջությամբ անկախ զսպանակային կախոցի շնորհիվ, որը երաշխավորում է մանևրականությունն ու արագ արձագանքը: Հասանելի է նաև էլեկտրոնային կառավարամամբ նորագույն պնևմակախոցը*, որն ապահովում է անիվների դիրքի բացառիկ ճշգրտությունը: Այն արագ և վարորդի համար աննկատ փոփոխում է ավտոմեքենայի ծանրաբեռնվածության բաշխումը, ինչի շնորհիվ անկյունագծով տեղադրված անիվների խաչաձև միակցումը պահում է բոլոր չորս անիվները գետնին նույնիսկ ամենաանհարթ մակերեսների վրա:  

*  V6 շարժիչով ավտոմեքենաների ստանդարտ համալրում: Օպցիա D240 շարժիչի համար

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover Velar-ն առանձնանում է գերազանց բնութագրերով: Դրա ճանապարհային լուսածերպը կազմում է 251* մմ, լայնակի անցողունակության անկյունը՝ 20,1°*, իսկ վայրէջքի անկյունը՝ 26,3°*: Հատակի շրջահոսելի պանելը կանխում է վնասվածքների առաջացումը, իսկ էլեկտրոնային կառավարմամբ դիֆերենցիալը կարող է ապահովել հիանալի կցորդում նույնիսկ ամենաբարդ պայմաններում: 

* Էլեկտրոնային կառավարմամբ պնևմակախոցով սարքավորված ավտոմեքենաների համար:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՂԹԱՀԱՐՎՈՂ ՋՐԱՅԻՆ
ԱՐԳԵԼՔԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Range Rover Velar-ը կարող է հաղթահարել մինչև 650* մմ խորությամբ ջրային խոչընդոտներ: Ջրային խոչընդոտի խորության օպցիոնալ Wade Sensing ցուցիչները տեղադրված են կողային հայելիների մեջ և նախազգուշացնում են Ձեզ, երբ ջրի մակարդակը մոտենում է առավելագույն թույլատրելիին: Կառավարման համակարգը տեղեկություններ է տրամադրում իրական ժամանակի ռեժիմում, ինչն առանձնակի օգտակար է օրվա մութ ժամերին: 

* Էլեկտրոնային կառավարմամբ պնևմակախոցով սարքավորված ավտոմեքենաների համար:

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔԱՐՇԱԿՈՒՄ

Range Rover Velar-ը կարող է քարշակել մինչև 2500 կգ բեռ: Դուք կարող եք տեղադրել քարշակման դուրս քաշվող և էլեկտրակառավարվող օպցիոնալ սարքավորումը, որը ծալված վիճակում թաքնված է հետևի թափարգելի տակ: Land Rover Gear հավաքածուի աքսեսուարները կօգնեն էլ ավելի մեծ ունիվերսալություն հաղորդել Ձեր ավտոմեքենային:  

 

1 /

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

ԿԱԽՈՑԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ
ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էլեկտրոնային կառավարմամբ օպցիոնալ պնևմակախոցի առկայության դեպքում Range Rover Velar-ը գործարկում է կախոցի բարձրության ավտոմատ կարգավորման համակարգը: Եթե այս համակարգն ակտիվ է, այն իջեցնում է ավտոմեքենան 40մմ-ով՝ հեշտացնելով մուտքն ու ելքը: 

 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՊՐԵՄԻՈՒՄ ԿԱՐԳԻ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐ

Kvadrat ընկերության անվանի դիզայներների և վարպետների համագործակցությամբ ստեղծվեցին բրդի և թավշակաշվի պարունակությամբ ամուր գործվածքներ, որոնք առաջարկվում են գույների լայն ընտրությամբ: Այս ժամանակակից և վարպետորեն պատրաստված գործվածքները հասանելի են բոլոր համալրումների համար:  

1 /

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՔԱՑՄԱՆ ԵՎ
ՍԱՌԵՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

Առջևի տաքացման և օդափոխման ֆունկցիայով օպցիոնալ նստատեղերը և տաքացման ֆունկցիայով երկրորդ շարքի կողային նստատեղերն ապահովում են օպտիմալ հարմարավետություն՝ անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Վարորդն ու առջևի ուղևորը իրարից անկախ կարող են ընտրել նստատեղերի իրենց համար առավել հարմարավետ ջերմաստիճանը:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՈՒԴԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հասանելի է չորս տարբեր աուդիոհամակարգ. մեկը՝ Land Rover-ից, և երեք համակարգ՝ աշխարհահռչակ բրիտանական Meridian ընկերությունից՝ աուդիոհամակարգերի ոլորտի առաջատարից: Դրանք բոլորն էլ ապահովում են հնչողության գերազանց որակ: 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ

Սրահում կատարյալ ջերմաստիճանը պահպանելու համար Range Rover Velar-ը սարքավորված է երկգոտի կլիմատ-կոնտրոլի գերարդյունավետ համակարգով:  Քառագոտի կլիմատ-կոնտրոլի օպցիոնալ համակարգը, որը թույլ է տալիս կարգավորել ջերմաստիճանը, օդի հոսքի ուղղությունն ու ինտենսիվությունը, ապահովում է հարմարավետության էլ ավելի բարձր մակարդակ:  

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Range Rover Velar-ը սարքավորված է լիցքավորման համար նախատեսված  միակցումներով: Հինգ ուղևորներից յուրաքանչյուրը կարող է միացնել իր շարժական սարքերը*: Ուղևորները չեն ձանձրանա ճանապարհին: Պլանշետները, հեռախոսները կամ այլ սարքեր կարող են միացվել և լիցքավորվել:  

* Կախված լիցքավորման համար նախատեսված միակցումների փաթեթի ընտրությունից: 

1 /

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ISOFIX

Range Rover Velar-ի հետևի նստատեղերի ISOFIX ամրանները հեշտացնում են մանկական բազկաթոռների տեղադրումը: Բացի այդ, դրանք երաշխավորում են բազկաթոռի հուսալի ամրացումը ավտոմեքենայի նստատեղին՝ ապահովելով անվտանգության ավելի բարձր մակարդակ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ

Range Rover Velar-ի անվտանգության բարձիկների համակարգը ներառում է վարորդի և ուղևորների վեց բարձիկ և ապահովում է հիանալի պաշտպանություն սրահում գտնվող բոլոր մարդկանց համար: 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐ

Անվտանգության ամրագոտիների նախաձգիչներն ակտիվանում են կտրուկ արգելակման ժամանակ: Դրանք հուսալիորեն ֆիքսում են վարորդի և ուղևորների դիրքը նստատեղերին՝ ապահովելով պաշտպանություն բախումների ժամանակ: 

ՍՊՈՐՏԱՅԻՆ «ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ» ԴԻՐՔ

Range Rover Velar-ի սպորտային «նստելադիրքը» վստահություն է ներշնչում վարորդին և թույլ է տալիս անմոռանալի տպավորություններ ստանալ վարելիս: Այս բարձր նստելադիրքը բարելավում է տեսանելիությունը ու նպաստում է անվտանգությանը:  

ՎԱՐԵԼՈՒՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Range Rover Velar-ն օգտագործում է նորագույն տեխնոլոգիաներ, օրինակ՝ կցորդումն օպտիմալացնող հակատեղապտուտային էլեկտրոնային համակարգը (ETC) և արգելակման ճիգերի էլեկտրոնային բաշխման համակարգը (EBD), որն ավտոմատ կերպով կարգավորում է յուրաքանչյուր սռնուն հաղորդվող արգելակման ուժը՝ նպաստելով արգելակման ուղու կրճատմանը: 

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ (EBA)

Վթարային արգելակմանն օժանդակող համակարգը (EBA) գրանցում է այն պահը, երբ կտրուկ սեղմում եք արգելակման ոտնակը, սակայն չեք կիրառում բավարար ուժ ավտոմեքենան առավելագույնս արագ կանգնեցնելու համար: Այս դեպքում այն բարձրացնում է արգելակման ճիգը ABS համակարգի մղիչի օգնությամբ, որպեսզի օպերատիվ կանգնեցնի ավտոմեքենան:  

Range Rover Velar First Edition տարբերակի համար որպես բացառիկ ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինեն այլ մոդելային տարիների ավտոմեքենաների համար առանձին կոմպոնենտների տեսքով կամ փաթեթների կազմում: 

 
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.