ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ոչ բոլոր օպցիաներն են հասանելի բոլոր համալրումների համար: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Land Rover-ի պաշտոնական դիլերներին:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
ՕՊՑԻԱՆԵՐԻ R-DYNAMIC BLACK ՓԱԹԵԹ
Օպցիաների այս փաթեթը Range Rover Velar-ի տպավորիչ էլեգանտ արտաքինը հասցնում է էլ ավելի բարձր մակարդակի: Կապոտի և բեռնախցիկի դռան գրվածքները, ինչպես նաև թափարգելի ստորին հատվածի վերդիրն իրականացված են Shadow Atlas լրամշակմամբ: Այլ տարրեր, ինչպիսիք են՝ դռների ստորին հատվածի և շեմքերի վերդիրները, առջևի, կողային և հետևի ներդիրները, առջևի և հետևի թափարգելների ստորին հատվածները, քարշակման բլթանցքի խցափակիչը և միջին սեկցիան առաջարկվում են Narvik Black լրամշակմամբ: Ավտոմեքենայի առջևի էքսկլյուզիվ թափարգելը՝ ստորին օդակլանիչներով, իրականացված է Gloss Black լրամշակմամբ: Ներդիրները, կողային օդակլանիչները և կապոտի օդակլանիչները իրականացված են Burnished Copper լրամշակմամբ:
ԷՔՍՏԵՐԻԵՐ
ԷՔՍՏԵՐԻԵՐ
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Range Rover Velar-ի համար առաջարկվում է անվասկավառակների լայն տեսականի: Դրանց չափսերը տատանվում են 18 դյույմից մինչև առավել մեծ պահանջարկ վայելող 22 դյույմանոց տարբերակները: Անվասկավառակների յուրաքանչյուր հավաքածու ունի իր սեփական դիզայնը, ինչի շնորհիվ դրանք բոլորն էլ մի նոր բան են ներմուծում ավտոմեքենայի արտաքինի մեջ:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ
Դուք կարող եք ընտրել օպցիաներից որևէ մեկը՝ ֆիքսված կամ շարժական համայնապատկերային տանիքը: Երկու օպցիաներն էլ ավտոմեքենայի սրահը դարձնում են տեսողաբար ավելի ընդարձակ և լուսավոր: Ընտրեք թափքի գույնի կամ կոնտրաստային սև տանիք լրացնելու համար Ձեր ավտոմեքենայի էքստերիերը:
ԻՆՏԵՐԻԵՐ
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Դուք կարող եք փոփոխել սրահի լուսավորության գույնն ու ինտենսիվությունը Ձեր տրամադրությանը համահունչ: Այս հարցում Ձեզ կօգնեն հասանելի տասը գույները՝ ճերմակից (Ice White) մինչև լուսնայինը (MoonLight) ու վառ կարմիրը (Racing Red):
ՔԱՌԱԳՈՏԻ ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ
Այս համակարգը թույլ է տալիս վարորդին, առջևի ուղևորին և երկրորդ շարքի կողային երկու նստատեղերի ուղևորներին կառավարման անկախ օրգանների օգնությամբ կարգավորել իրենց գոտու ջերմաստիճանը: B կանգնակի վրա առկա են օդափոխման լրացուցիչ վանդակաճաղեր:
ՁԵՌՆՈՑՆԵՐԻ ՓԱԿՎՈՂ ԱՐԿՂԻԿ՝ ՍԱՌԵՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ
Այս ֆունկցիայի նպատակն է ձեռնոցների արկղիկում պահպանել նույն ջերմաստիճանը, ինչը և սրահում: Այդ նպատակով օդափոխման համակարգից արկղիկի մեջ մատակարարվում է սառեցված օդ:
ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐ
Հասանելի է լրամշակման տարբերակների լայն ընտրություն, ներառյալ՝ Carbon Fibre Copper Weave, Aluminium, Shadow Aluminium և Argento Pinstripe High Gloss դեկորատիվ ներդիրները, որոնք տեղադրվում են դռների արմնկակալների վերին հատվածում և հիանալի ներդաշնակում են ինտերիերի հետ: Դրանք առաջարկվում են լրամշակումների հարուստ ներկապնակով՝ թույլ տալով էլ ավելի անհատականացնել սրահը:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Հասանելի են նստատեղերի փոխդասավորվածության զանազան տարբերակներ, ներառյալ՝ 8, 10, 18 և 20 հարաչափով կարգավորումները, ինչպես նաև տարբեր ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ կարգավորումների հիշողությունը, մերսումը, տաքացումն ու առջևի նստատեղերի օդափոխումը: Առաջնայինը հարմարավետությունն է:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Սրահի ձևավորման գույնի ընտրությունը թույլ է տալիս Ձեզ ընդգծել սեփական անհատականությունը: Նստատեղերի և առաստաղի տարրերի լրամշակման համար հասանելի են Vintage Tan, Ebony, Eclipse, Light Oyster և Acorn գույները:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
Ինտերիերի լրամշակման տարրերի Luxury փաթեթը կամ ընդլայնված Luxury Plus փաթեթը Range Rover Velar-ի նրբագեղ սրահը դարձնում են էլ ավելի հարմարավետ և հաղորդում են դրան առավել ոճային տեսք:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Range Rover Velar-ը սարքավորված է մի շարք նորարարական ինտուիտիվ հասկանալի տեխնոլոգիաներով, որոնք Ձեզ են պարգևում ավելի շատ տեղեկություններ, շփում և հաճույք: Մենք ուշադրության ենք արժանացրել ամեն մի մանրուք՝ սկսած դիմապակու պրոեկցիոն դիսփլեյից մինչև օպցիաների InControl Connect Pro փաթեթը, Meridian աուդիոհամակարգն ու դիզայնի բարձր տեխնոլոգիական այնպիսի տարրերը, ինչպիսիք են՝ դռների դուրս քաշվող բռնակները, լուսադիոդային լուսարձակներն ու ղեկանիվի վրա առկա կառավարման սենսորային օրգանները:
ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ LAND ROVER GEAR
ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԲՈՆԱՅԻՆ ՏԱՐՐԵՐ
Սարժա հիշեցնող գործվածքով և High Gloss լաքապատ ծածկույթով բարձրորակ կարբոնից պատրաստված հետևի սփոյլերը, հայելիների վերդիրներն ու կողային օդակլանիչները էլ ավելի ոճային և ժամանակակից են դարձնում ավտոմեքենայի արտաքինը, ինչպես նաև ապահովում են զանգվածի նվազեցում, որը բնորոշ է ածխամանրաթելից պատրաստված առարկաներին:
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Բացի միջնորմից, կարելի է տեղադրել բաժանարար, որը թույլ կտա բեռնավորման բաժանմունքում առանձնացնել երկու սեկցիա: Իսկ ռետինե գորգը կպաշտպանի բեռնախցիկի հատակը ցեխից և խոնավությունից ուղեբեռ փոխադրելու ժամանակ:
ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ԿՈՂԱՅԻՆ ՈՏՆԱՀԵՆԱԿՆԵՐ
Պրակտիկ և ոճային ոտնահենակները հեշտացնում են ավտոմեքենայի ելքն ու մուտքը: Ոտնահենակները հավաքվում են շեմքերի տակ և ավտոմատ դուրս են քաշվում, երբ բացում եք դուռը կամ սեղմում եք կախազարդի կոճակը: Փակեք դուռը, ու ոտնահենակները ինքնուրույն կծալվեն: Կողային ոտնահենակները ճանաչում են խոչընդոտներն ու դուրս չեն քաշվում արտաճանապարհային պայմաններում կամ սահմանափակ տարածությունների մեջ: Ավտոմատ ռեժիմը կարելի է ժամանակավորապես անջատել՝ ապահովելով տանիքի հասանելիությունը, երբ դռները փակ են: Դուրս քաշվող կողային ոտնահենակները համատեղելի են առջևի ցայտապաշտպանիչների հետ և լրացված են չժանգոտող պողպատից պատրաստված ծածկույթով, որի վրա առկա է Range Rover Velar լազերային փորագրությունը:
CLICK AND GO ՀԱՄԱԿԱՐԳ
Click and Go-ն լրացուցիչ բազմաֆունկցիոնալ համակարգ է առջևի նստատեղերի թիկնակների վրա՝ նախատեսված երկրորդ շարքի ուղևորների համար: Click and Go-ն ունիվերսալ հիմք է, որը տեղադրվում է գլխակալների ամրանների միջև և կարող է սարքավորվել լրացուցիչ հարմարանքներով, որոնք թույլ են տալիս ամրացնել շարժական սարքերն ու տեղավորել պայուսակներ կամ հագուստ: Բոլոր հարմարանքները վաճառվում են առանձին: Հիմքը կարելի է հեշտությամբ հանել, եթե դրա անհրաժեշտությունը չկա: